AM
14 February 2002 • 18:50
ԵՎՐՈՊԱՅԻ ԽՈՐՀՐԴՈՒՄ ՂԱՐԱԲԱՂՅԱՆ ՀԱՐՑԻ ՔՆՆԱՐԿՄԱՆԸ ՆԱԽԱՊԱՏՐԱՍՏՎԵԼՈՒ ՇՐՋԱՆԱԿՆԵՐՈՒՄ` ՀԱՅԱՍՏԱՆԻ ԽՈՐՀՐԴԱՐԱՆԻ ՄԻ ԽՈՒՄԲ ՊԱՏԳԱՄԱՎՈՐՆԵՐ ԽՈՐՀՐԴԱԿՑՈՒԹՅՈՒՆ ԵՆ ԱՆՑԿԱՑՐԵԼ ԼՂՀ-Ի ՂԵԿԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՀԵՏ

Ղարաբաղյան հակամարտության կարգավորման վերաբերյալ դիրքորոշումների համաձայնեցման նպատակով Ստեփանակերտ է այցելել Հայաստանի Ազգային ժողովի պատգամավորների մի խումբ:

14 February 2002 • 18:49
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՆԱԽԱԳԱՀԸ ԿՈՒՅՐԱՂԻՔԻ ՎԻՐԱՀԱՏՈՒԹՅՈՒՆ Է ՏԱՐԵԼ

Սուր նոպան սկսվել է վաղ առավոտյան, որից հետո պետության ղեկավարը շտապ տեղափոխվել է «Նաիրի» բժշկա-առողջարարական միավորում, որտեղ եւ կատարվել է վիրահատությունը:

13 February 2002 • 19:00
ԵՐԵՎԱՆՈՒՄ ԻՐ ԱՇԽԱՏԱՆՔՆ Է ՍԿՍԵԼ ՀԱՅԱՍՏԱՆ-ԻՐԱՆ-ՀՈՒՆԱՍՏԱՆ ԵՌԱԿՈՂՄ ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅԱՆ ԳՈՐԾԱԴԻՐ ԿՈՄԻՏԵԻ ՆԻՍՏԸ

Նիստում նախատեսվում է քննարկել Իրան-Հայաստան գազատարի շինարարության նախագծի իրականացման աշխատանքների ընթացքը, ինչին անուղղակիորեն մասնակցում է նաեւ հունական կողմը:

13 February 2002 • 19:00
ՔՆՆԱՐԿՎՈՒՄ Է ԻՐԱՆԻ ՏԱՐԱԾՔՈՒՄ ՀԱՅԿԱԿԱՆ ՋԷԿ-Ի ՇԻՆԱՐԱՐՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ ՀԱՐՑԸ

Այդ նախագծի իրականացումը թույլ կտա տնտեսել զգալի չափով միջոցներ, քանի որ էլեկտրական հոսանքի առաքումը բարձրավոլտ լարերով ավելի էժան է, քան էներգակիրների փոխադրումը:

13 February 2002 • 18:59
ՎՐԱՍՏԱՆԻ ՊԱՏՐԻԱՐՔԸ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ԱՐՏԱՔԻՆ ԳՈՐԾԵՐԻ ՆԱԽԱՐԱՐԸ ՔՆՆԱՐԿԵԼ ԵՆ ԱՂԱՆԴԱՎՈՐՈՒԹՅԱՆ ՎԵՐԱՑՄԱՆԸ ՈՒՂՂՎԱԾ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐ

Զրուցակիցները համաձայնվել են, որ հակազդեցությունը տոտալիտար աղանդներին պետության պարտականությունն է, այլ ոչ թե եկեղեցու:

13 February 2002 • 18:59
ԱԴՐԲԵՋԱՆԸ ԿՓՈՐՁԻ ԵԽԽՎ-ՅՈՒՄ ԲԱՐՁՐԱՑՆԵԼ ԽՈՋԱԼՈՒԻ ԻՐԱԴԱՐՁՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՄԱՍԻՆ ՀԱՐՑԸ

Ադրբեջանի միլի մեջլիսի նախագահ Մուրթուզ Ալեսքերովը հանձնարարել է ԵԽԽվ-յում Ադրբեջանի մշտական պատվիրակության անդամներին հասնել Վեհաժողովում Ղարաբաղի Խոջալու գյուղում տեղի ունեցած իրադարձությունների մասին հարցի քննարկմանը` քանի որ Խոջալույի գրավման ընթացքում զոհվել են նաեւ ադրբեջանական ազգության խաղաղ բնակիչներ:

13 February 2002 • 18:58
ԼԻԲԱՆԱՆՅԱՆ ԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆԸ 12 ՄԻԼԻՈՆ ԴՈԼԱՐ Է ՆԵՐԴՐԵԼ ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԵՌԱՀԱՂՈՐԴԱԿՑՈՒԹՅԱՆ ՀԱՄԱԿԱՐԳԻ ԶԱՐԳԱՑՄԱՆ ՀԱՄԱՐ

«Ղարաբաղ-Տելեկոմ»-ի գլխավոր տնօրեն Ռալֆ Իրիկյանի խոսքերով, ընկերությունը պատրաստվում է արդիականացնել ԼՂՀ-ի հեռահաղորդակցությունների ոլորտը եւ բջջային ու փեյջինգային կապ ապահովել:

13 February 2002 • 18:57
ՀԱՅ-ՎՐԱՑԱԿԱՆ ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅԱՆ ՄԻՋԿԱՌԱՎԱՐԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ՀԱՋՈՐԴ ՆԻՍՏՈՒՄ ԿՔՆՆԱՐԿՎԻ ԱԲԽԱԶԱԿԱՆ ԵՐԿԱԹՈՒՂՈՒ ՎԵՐԱԳՈՐԾԱՐԿՄԱՆ ՄԱՍԻՆ ՀԱՐՑԸ

Սույն տարվա ամռանը կկայանա հայ-վրացական տնտեսական համագործակցության միջկառավարական հանձնաժողովի նիստը:

13 February 2002 • 18:56
ՄՈՏ ԺԱՄԱՆԱԿՆԵՐՍ ՏԵՂԻ ԿՈՒՆԵՆԱ ՀԱՅԱՍՏԱՆԻ ԵՎ ԹՈՒՐՔՄԵՆՍՏԱՆԻ ՆԱԽԱԳԱՀՆԵՐԻ ՀԱՆԴԻՊՈՒՄԸ` ԻՐԱՆ-ՀԱՅԱՍՏԱՆ ԳԱԶԱՏԱՐԻ ՇԻՆԱՐԱՐՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԻ ՔՆՆԱՐԿԱՄՆ ՆՊԱՏԱԿՈՎ

Թուրքմենստանի նախագահ Սափարմուրադ Նիյազովը արդեն արտահայտել է պաշտոնական Աշգաբադի դրական կարծիքը այս հարցում:

13 February 2002 • 18:52
13 February 2002 • 18:51
ՀԱՍՏԱՏՎԵԼ Է ՀԱՅԿԱԿԱՆ ՁԵՌՆԱՐԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՑՈՒՑԱԿԸ, ՈՐՈՆՔ ԿՓՈԽԱՆՑՎԵՆ ՌՈՒՍԱՍՏԱՆԻՆ ՊԵՏԱԿԱՆ ՊԱՐՏՔԻ ԴԻՄԱՑ

Այդ ցուցակում են` Կառավարման ավտոմատացված համակարգերի ինստիտուտը, Երեւանի մաթեմատիկական մեքենաների գիտահետազոտական ինստիտուտը, Նյութաբանության ինստիտուտը, ռոբոտների «Մարս» գործարանը եւ Հրազդանի ՋԷԿ-ը:

13 February 2002 • 18:50
ՀԱՅԱՍՏԱՆԻ,ՀՈՒՆԱՍՏԱՆԻ ԵՎ ԻՐԱՆԻ ԱՐՏԱՔԻՆ ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅԱՆ ԳԵՐԱՏԵՍՉՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՂԵԿԱՎԱՐՆԵՐԻ ՏԵՂԱԿԱԼՆԵՐԸ ՔՆՆԱՐԿԵԼ ԵՆ ԻՐԱՆ-ՀԱՅԱՍՏԱՆ ԳԱԶԱՏԱՐԻ ՇԻՆԱՐԱՐՈՒԹՅԱՆ ՀԵՌԱՆԿԱՐՆԵՐԸ

Հանդիպումը կայացել է այսօր Երեւանում իր աշխատանքը սկսած Հայաստան- Իրան-Հունաստան եռակողմ համագործակցության գործադիր կոմիտեի թվով վեցերորդ նիստի շրջանակներում:

12 February 2002 • 18:58
ԵՐԿՈՒ ԱԴՐԲԵՋԱՆՑԻ ԳԱԶԱՆԱԲԱՐ ՍՊԱՆԵԼ ԵՆ ՌՈՒՍԱՍՏԱՆՅԱՆ ԳՅՈՒՂԻ ՀԻՆԳ ԲՆԱԿԻՉՆԵՐԻ

Զոհերից մեկի դին մասնատված էր մանր կտորների:

12 February 2002 • 18:39
ԻՐԱՆԻ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐԻ ԱՅՑԸ ԵՐԵՒԱՆ ԿԿԱՅԱՆԱ ՄԱՐՏԻՆ

Նշենք, որ նրա այցը նախատեսված էր փետրվարի տասին, սակայն հետաձգվել էր հրատապ գործերի պատճառով, որն առաջացել էր զինվորական գերատեսչության ղեկավարի մոտ` Ջորջ Բուշի հայտնի ելույթից հետո երկրում ստեղծված քաղաքական իրավիճակի կապակցությամբ:

12 February 2002 • 18:38
ԹՈՒՐՔԻԱՆ ՊԱՇՏՈՆԱՊԵՍ ՀՐԱԺԱՐՎԵԼ Է 2004 Թ-ԻՆ ԵՎՐԱՄԻՈՒԹՅԱՆԸ ԱՆԴԱՄԱԿՑԵԼՈՒՑ

Թուրքիայի փոխվարչապետ Մեսուտ Յըլմազի խոսքերով, «Թուրքիան պետք է այժմ կենտրոնանա 2007 թ-ին ԵՄ-ին անդամակցելու խնդրի լուծման վրա»:

12 February 2002 • 18:38
ԵՐԵՒԱՆԻ ԵՒ ՊՐԱԳԱՅԻ ՄԻՋԵՒ ԿՍՏԵՂԾՎԻ ՕԴԱՅԻՆ ՀԱՂՈՐԴԱԿՑՈՒԹՅՈՒՆ

Պրագա-Երեւան-Պրագա երթուղին կիրագործվի «Չեխական ավիաուղիներ» ընկերության ինքնաթիռներով` շաբաթական մեկ անգամ:

12 February 2002 • 18:37
ԴԱՇՆԱԿՑՈՒԹՅԱՆ ԵՎ ՀԱՆՐԱՊԵՏԱԿԱՆ ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅԱՆ ՂԵԿԱՎԱՐՆԵՐԸ ԽՈՐՀՐԴԱԿՑՈՒԹՅՈՒՆ ԵՆ ԱՆՑԿԱՑՐԵԼ

ՀՀԿ պատվիրակությունը գլխավորում է Հայաստանի վարչապետ Անդրանիկ Մարգարյանը, իսկ ՀՅԴ պատվիրակությունը` կուսակցության գերագույն մարմնի ներկայացուցիչ, խորհրդարանի պատգամավոր Արմեն Ռուստամյանը:

12 February 2002 • 18:36
ՄՈՍԿՎԱՅՈՒՄ ԴԺԳՈՀ ԵՆ, ԵՐԿՐԻ ՏԱՐԱԾՔՈՒՄ ԹՈՒՐՔԱԿԱՆ ԲԱԶԱՆԵՐԻ ՏԵՂԱԿԱՅՄԱՆ ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԲԱՔՎԻ ՊԱՏՐԱՍՏԱԿԱՄՈՒԹՅԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ, ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆԻՑ

Այդ մասին անցյալ ուրբաթ «Ինտերֆաքսին» հայտնել են ռուսաստանյան ռազմա-դիվանագիտական աղբյուրները:

12 February 2002 • 18:36
ՀԵՅԴԱՐ ԱԼԻԵՒԸ ՄՏԱԴԻՐ Է ԱՅՑԵԼԵԼ ԹԵՀՐԱՆ ԵՎ ԱՆԿԱՐԱ

Ապրիլի սկզբին Ադրբեջանի նախագահ Հեյդար Ալիեւը մտադիր է պաշտոնական այցով մեկնել Թուրքիա:

12 February 2002 • 18:35
ՓԵՏՐՎԱՐԻ ՎԵՐՋԻՆ ԵՎՐԱԽՈՐՀՐԴԱՐԱՆԻ ՎԵՀԱԺՈՂՈՎԸ ԿՔՆՆԱՐԿԻ ՀԱՅԵՐԻ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ԶԵԿՈՒՅՑԸ

Զեկույցում Թուրքիան բնութագրվում է «որպես սպառնալիք Հայաստանի համար»: Փաստաթղթում պահանջվում է Հայաստանի շրջափակման վերացումը եւ հայերի ցեղասպանության վերաբերյալ դիրքորոշման վերանայումը:

12 February 2002 • 18:34
ԹԲԻԼԻՍԻՈՒՄ ՍՏՈՐԱԳՐՎԵԼ Է ՀԱՄԱՁԱՅՆԱԳԻՐ` ՀԱՅԱՍՏԱՆԻՆ ՎՐԱՍՏԱՆԻ ՊԱՐՏՔԻ ՎԵՐԱՆԱՅՄԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ

Թբիլիսիում պաշտոնական այցով գտնվող Հայաստանի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավար Վարդան Օսկանյանը եւ Վրաստանի ֆինանսների նախարար Զուրաբ Նողայդելին այսօր ստորագրել են համաձայնագիր` Հայաստանին Վրաստանի պարտքի, որը կազմում է 19.6 միլիոն դոլար, վերանայման մասին:

11 February 2002 • 19:05
ԲԱՔՎԻ ՄԱՄՈՒԼԻ ՏՎՅԱԼՆԵՐՈՎ, ԹՈՒՐՔԻԱՅՈՒՄ ՔՐԴԵՐԻՆ ՁԵՐԲԱԿԱԼՈՒՄ ԵՆ ՄԻԱՅՆ ՆՐԱ ՀԱՄԱՐ, ՈՐ ՆՐԱՆՔ ՑԱՆԿԱՆՈՒՄ ԵՆ ՍՈՎՈՐԵԼ ՀԱՐԱԶԱՏ ԼԵԶՎՈՎ

Թուրքիայի Ազգային անվտանգության խորհուրդը այդ դիմումները գնահատել որպես, Անկարայում ահաբեկչական կազմակերպություն համարվող, Քրդական բանվորական կուսակցության կողմից կազմակերպված սադրանք:

11 February 2002 • 18:57
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՆԱԽԱԳԱՀԸ ՊԱՏՐԱՍՏՎՈՒՄ Է ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԱՅՑՈՎ ՄԵԿՆԵԼ ԲԵԼՈՌՈՒՍ

Մարտին Հայաստանի արտաքին գործերի նախարար Վարդան Օսկանյանը կմեկնի Մինսկ` նախագահ Ռոբերտ Քոչարյանի Բելոռուս կատարելիք պաշտոնական այցի նախապատրաստման համար:

11 February 2002 • 18:50
ՀԱՅԱՍՏԱՆ-ԻՐԱՆ-ՀՈՒՆԱՍՏԱՆ ԵՌԱԿՈՂՄ ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅԱՆ ԳՈՐԾԱԴԻՐ ԿՈՄԻՏԵԻ ՆԻՍՏԸ ԿԳՈՒՄԱՐՎԻ ԵՐԵՒԱՆՈՒՄ

Գործադիր կոմիտեի նիստին նախատեսվում է քննարկել Իրան-Հայաստան գազամուղի շինարարության նախագծի իրականացման աշխատանքների ընթացքը:

11 February 2002 • 18:49
ՀԱՅԱՍՏԱՆԻ ԱՐՏԱՔԻՆ ԳՈՐԾԵՐԻ ՆԱԽԱՐԱՐԸ ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԱՅՑՈՎ ՄԵԿՆԵԼ Է ԹԲԻԼԻՍԻ

Այցի ընթացքում նախատեսվում է քննարկել երկկողմ համագործակցության խորացմանը, ինչպես նաեւ տարածաշրջանային խնդիրներին առնչվող հարցեր:

11 February 2002 • 18:49
ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԲԱՔՈՒՆ ԴԺԳՈՀ Է, ԹԵ ԻՆՉՊԵՍ Է «ԻՏԱՐ-ՏԱՍՍ»-Ը ԼՈՒՍԱԲԱՆԵԼ ՀԵՅԴԱՐ ԱԼԻԵՒԻ ՀԱՆԴԻՊՈՒՄԸ ՌՈՒՍԱՍՏԱՆԻ ՀԱՅԵՐԻ ՄԻՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀԻ ՀԵՏ

Վաշինգտոնում Ադրբեջանի դեսպան Հաֆիզ Փաշաեւը դիմել է ռուսաստանյան «ԻՏԱՐ-ՏԱՍՍ» գործակալության գլխավոր տնօրեն Վիտալի Իգնատենկոյին բողոքով` Նյու Յորքում կայացած Հեյդար Ալիեւի եւ Ռուսաստանի հայերի միության նախագահ Արա Աբրահամյանի հանդիպման տեղեկատվության բովանդակության կապակցությամբ:

11 February 2002 • 18:48
ԵՐԵՒԱՆՈՒՄ ԱՄՆ ԴԵՍՊԱՆԸ ԳՏՆՈՒՄ Է, ՈՐ ԿՈՆԳՐԵՍԸ ԿԱՐՈՂ Է ՎԵՐԱՆԱՅԵԼ ՍՊԻՏԱԿ ՏԱՆ ԿՈՂՄԻՑ ԱՌԱՋԱՐԿՎԱԾ 2002 ԹՎԱԿԱՆԻ ՀԱՅԱՍՏԱՆԻՆ ՀԱՏԿԱՑՎՈՂ ՕԳՆՈՒԹՅԱՆ ՉԱՓԸ

Մեկնաբանելով վաշինգտոնյան վարչակազմի նախաձեռնությունը` 2002 թվականին Հայաստանին ամերիկյան օգնության ծավալի կրճատման մասին, Երեւանում ԱՄՆ դեսպան Ջոն Օրդուեյը հայտնել է, որ Սպիտակ տան կողմից ներկայացված օրինագիծը նախատեսում է համարյա բոլոր նորաստեղծ անկախ պետություններին հատկացվող օգնության կրճատում:

11 February 2002 • 18:47
ՀԱՅԱՍՏԱՆԻ ԵՎ ԱՄՆ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՆԵՐԸ ԿՍՏՈՐԱԳՐԵՆ ԵՐԿԿՈՂՄ ՌԱԶՄԱԿԱՆ ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅԱՆ ԾՐԱԳԻՐ

Մարտին նախատեսված Հայաստանի պաշտպանության նախարար Սերժ Սարգսյանի Վաշինգտոն կատարելիք այցի ընթացքում ենթադրվում է հայ-ամերիկյան 2002 թվականի երկկողմ ռազմական համագործակցության ծրագրի ստորագրում:

11 February 2002 • 18:47
ՖՐԱՆՍԻԱՅԻ ՍԵՆԱՏԻ ՊԱՏԳԱՄԱՎՈՐԸ ՓՈԽԱՆՑԵԼ Է ՀԱՅԱՍՏԱՆԻ ԽՈՐՀՐԴԱՐԱՆԻ ՆԱԽԱԳԱՀԻՆ ՄԱՐՍԵԼ ԱՅՑԵԼԵԼՈՒ ՀՐԱՎԵՐՔ

Այսօր Երեւանում կայացել է հանդիպում` Հայաստանի Ազգային ժողովի նախագահ Արմեն Խաչատրյանի եւ Ֆրանսիայի Սենատի անդամ Ժան Նոէլի միջեւ, որը նաեւ գլխավորում է Բուժ դյու Ռոն շրջանի գլխավոր խորհուրդը:

11 February 2002 • 18:46
ԹԵՀՐԱՆԸ ՀԱՅՏԱՐԱՐՈՒՄ Է, ՈՐ ԱԳՐԵՍԻԱՅԻ ԴԵՊՔՈՒՄ ՊԱՏՐԱՍՏ Է ՀԱԿԱՀԱՐՎԱԾ ՏԱԼ ՄԻԱՑՅԱԼ ՆԱՀԱՆԳՆԵՐԻՆ

«Իրանը պատրաստ է դիմակայել իր անկախության եւ Իսլամական հեղափոխության ձեռքբերումների դեմ ցանկացած ոտնձգություն», հայտնել է երկրի արտաքին գործերի նախարար Քամալ Հարրազին: