AM
23 June 2003 • 00:00
21 June 2003 • 13:52
ԲԱՔՎԻ ՄԻ ՇԱՐՔ ՔԱՂԱՔԱԿԱՆ ԳՈՐԾԻՉՆԵՐ ԳՏՆՈՒՄ ԵՆ, ՈՐ ԱԴՐԲԵՋԱՆՈՒՄ ԱՄՆ ԶՈՒ ՏԵՂԱԲԱՇԽՈՒՄԸ ԲԱՑԱՍԱԲԱՐ ԿԱՆԴՐԱԴԱՌՆԱ ՂԱՐԱԲԱՂՅԱՆ ԿԱՐԳԱՎՈՐՄԱՆ ՎՐԱ

Հարցմանը մասնակցած 92 ադրբեջանցի քաղաքական գործիչներից 28-ը գտնում է, որ Ադրբեջանում ԱՄՆ զինված ուժերի հնարավոր տեղաբաշխումը բացասաբար կանդրադառնա Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման գործընթացի վրա:

21 June 2003 • 13:45
ԲԵՌԼԻՆԻ ԴԱՏԱՐԱՆՈՒՄ ՔՆՆՎՈՒՄ Է ՖԱՇԻՍՏԱԿԱՆ ՀԱՄԱԿԵՆՏՐՈՆԱՑՄԱՆ ՃԱՄԲԱՐՆԵՐԻ ՆԱԽԿԻՆ ՀԱՅ ԿԱԼԱՆԱՎՈՐՆԵՐԻՆ ՓՈԽՀԱՏՈՒՑՈՒՄ ՏՐԱՄԱԴՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ ԳՈՐԾԸ

Հայցը ներկայացրել է գերմանացի իրավաբան Ստեփան Թաշյանը, որը ներկայացնում է Հայաստանի քաղաքացիներ, նախկին խորհրդային ռազմագերիներ 82-ամյա Իշխան Մելքոնյանի եւ 79-ամյա Պարգեւ Զաքարյանի շահերը:

21 June 2003 • 13:42
ՀԱՅ ԶԻՆԾԱՌԱՅՈՂՆԵՐԻ ՊԱՏՐԱՍՏՎԱԾՈՒԹՅՈՒՆԸ ԲԱՎԱԿԱՆԻՆ ԲԱՐՁՐ Է, ԳՏՆՈՒՄ Է ԹՈՒՐՔ ԳՆԴԱՊԵՏԸ

Հայաստանում ընթացող «Cooperative Best Effort-2003» զորավարժությունների համահրամանատար Ահմեդ Կաբակի խոսքերով, Հայաստանի զինված ուժերի զինվորներն ու սպաները ոչ մի բանով չեն զիճում ՆԱՏՕ-ի զորավարժությունների մնացած մասնակիցներին:

20 June 2003 • 19:08
ՀԱՅԱՍՏԱՆԻ ԽՈՐՀՐԴԱՐԱՆԸ ՀԱՎԱՆՈՒԹՅԱՆ Է ԱՐԺԱՆԱՑՐԵԼ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԾՐԱԳԻՐԸ

ՀՀ Վարչապետ Անդրանիկ Մարգարյանը նշել է, որ կառավարության ծրագիրը բավականին իրատեսական է, եւ «4 տարի անց կնկատվեն ժողովրդի բարօրությանն ուղղված կոնկրետ արդյունքները»:

20 June 2003 • 19:06
ՀԱՅԱՍՏԱՆԻ ԱՇՆԱՆԱՅԻՆ ՆՍՏԱՇՐՋԱՆԻՆ ԸՆԴԴԻՄՈՒԹՅՈՒՆԸ ՄՏԱԴԻՐ Է ՀԱՆԴԵՍ ԳԱԼ ՄԻ ՇԱՐՔ ՕՐԵՆՍԴՐԱԿԱՆ ՆԱԽԱՁԵՌՆՈՒԹՅՈՒՆՆԵՐՈՎ

Դաշինքի անդամ, «Հանրապետություն» կուսակցության նախագահ Ալբերտ Բազեյանի խոսքերով, սեպտեմբերին ընդդիմությունը մտադիր է Հայաստանի նախագահի անվստահության մասին հանրաքվեի հարցը բարձրացնել, որի համար անհրաժեշտ է փոխել համապատասխան օրենսդրությունը:

20 June 2003 • 18:51
ՍՈՑԻՆՏԵՌՆԸ ՆՇԵԼ Է ԹՈՒՐՔԻԱՅԻ ԿՈՂՄԻՑ ՀԱՅՈՑ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅԱՆ ՃԱՆԱՉՄԱՆ ԱՆՀՐԱԺԵՇՏՈՒԹՅՈՒՆԸ

«Թուրքիան պետք է ճանաչի հայոց ցեղասպանությունը»,- Սոֆիայում կայացած Կենտրոնական եւ Արեւելյան Եվրոպայի երկրների հարցերով Սոցինտեռնի համաժողովի ժամանակ հայտարարել է նախագահող Պյեռո Ֆասիոն, որը գլխավորում է Իտալիայի Ձախ ժողովրդավարական կուսակցությունը:

20 June 2003 • 18:16
ՀԱՅԱՍՏԱՆԻ ԻՇԽԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԵՎ ԸՆԴԴԻՄՈՒԹՅՈՒՆԸ ԿԱՐՈՂ ԵՆ ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑԵԼ ՀԱՄԱԶԳԱՅԻՆ ՀԱՐՑԵՐԻ ԼՈՒԾՄԱՆ ՇՈՒՐՋ, ԳՏՆՈՒՄ Է ՀՀ ՆԱԽԱԳԱՀԸ

Ռոբերտ Քոչարյանի խոսքերով` նման համագործակցությունը հնարավոր է, մասնավորապես, արտաքին քաղաքականության հարցերում, ինչպիսիք են` ղարաբաղյան հակամարտության կարգավորումը եւ սփյուռքի հետ հարաբերությունները:

20 June 2003 • 17:29
ՆԱՏՕ-Ի ԶՈՐԱՎԱՐԺՈՒԹՅՈՒՆՆԵՐԻՆ ՀԱՅ ԵՎ ԹՈՒՐՔ ՍՊԱՆԵՐԻ ՄԻՋԵՎ ՇՓՈՒՄՆԵՐԻ ՄԱԿԱՐԴԱԿԸ ԲԱՎԱԿԱՆԻՆ ԲԱՐՁՐ Է

Հայաստանի պաշտպանության փոխնախարարի օգնական Մուրադ Իսախանյանի կարծիքով, «ազգությունը ոչ մի առնչություն չունի զորավարժություններին»:

20 June 2003 • 17:22
ՀՈՒԼԻՍԻՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՆԱԽԱԳԱՀԸ ՄՏԱԴԻՐ Է ԱՅՑԵԼԵԼ ՎՐԱՍՏԱՆ

Ռոբերտ Քոչարյանը մտադիր է արձակուրդ գնալ օգոստոսի սկզբին:

20 June 2003 • 17:20
ՎՐԱՍՏԱՆՆ ԱՌԱՌԱՋԱՐԿԵԼ Է ՌՈՒՍԱՍՏԱՆԻՆ ԱՊԱՀՈՎԵԼ ԱԲԽԱԶԻԱՅՈՎ ԵՐԿԱԹՈՒՂԱՅԻՆ ԵՐԹԵՎԵԿՈՒԹՅԱՆ ՎԵՐԱԿԱՆԳՆՄԱՆ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԻ ԱՆՎՏԱԱՆԳՈՒԹՅՈՒՆԸ

Ինչպես հայտարարել է Վրաստանի երկաթուղու գլխավոր ինժեներ Թենգիզ Դոնաձեն, այդ երկաթուղային ճյուղի վերականգման անվտանգությունը կարող են ապահովել վրաց-աբախազական հակամարտության գոտում ԱՊՀ հավաքական խաղաղապահ ուժերը:

20 June 2003 • 15:26
ԹԵՀՐԱՆԸ ՄԵՂԱԴՐՈՒՄ Է ԱԴՐԲԵՋԱՆԱԿԱՆ ԶԼՄ-ՆԵՐԻՆ ԻՐԱՆՈՒՄ ԻՐԱՎԻՃԱԿԻ ՈՉ ՃԻՇՏ ՆԵՐԿԱՅԱՑՄԱՆ ՄԵՋ

Ինչպես հետեւում է Իրանի դեսպանության հայտարարությունից, «որոշ ադրբեջանական հեռուստաալիքներ օգտագործում են հնացած տեսանյութեր, որպեսզի դրանց միջոցով ստեղծեն սոցիալական ճգնաժամի եւ զանգվածային անկարգությունների մթնոլորտ, որն իբրեւ թե այժմ տիրում է Իրանում»:

20 June 2003 • 14:38
ՌՈՒՍԱՍՏԱՆՅԱՆ ԶՐԱՀԱՏԱՏԵԽՆԻԿԱՅԻ ԵՎ ՍՊԱՌԱԶԻՆՄԱՆ ՄԻ ՄԱՍԸ ՎՐԱՍՏԱՆԻՑ ՏԵՂԱՓՈԽՎՈՒՄ Է ՀԱՅԱՍՏԱՆ

Անդրկովկասում ռուսաստանյան զորքերի խմբավորման ռազմամթերքի, սպառազինման եւ ունեցվածքի մի մասը, Վրաստանի Սագարեջո քաղաքի ինժեներական ռազմամթերքի պահեստից տեղափոխվում է Գյումրիում տեղակայված 102-րդ ռուսաստանյան ռազմակայան:

20 June 2003 • 14:04
ՀԱՅԱՍՏԱՆԸ ԿՄԱՍՆԱԿՑԻ ԱԴՐԲԵՋԱՆՈՒՄ «COOPERATIVE BEST EFFORT-2004» ԶՈՐԱՎԱՐԺՈՒԹՅՈՒՆՆԵՐԻՆ

Հայաստանի պաշտպանության փոխնախարարի օգնական Մուրադ Իսախանյանի խոսքերով` հայ զինծառայողները կմեկնեն Ադրբեջան, եթե համապատասխան հրավեր ստացվի ՆԱՏՕ-ի հրամանատարության կողմից:

19 June 2003 • 17:58
ՌՈՒՍԱՍՏԱՆԸ ՉԻ ՆԱԽԱՏԵՍՈՒՄ ՄԵԾԱՑՆԵԼ ԻՐ ՌԱԶՄԱԿԱՆ ՆԵՐԿԱՅՈՒԹՅՈՒՆԸ ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ

Ռուսաստանի զինված ուժերի գլխավոր շտաբի պետի առաջին տեղակալ Յուրի Բալուեւսկու խոսքերով, «ներկայումս այդ երկրում գտնվող ռուսական զորքերի խմբավորումը տեղի զինված ուժերի հետ փոխգործակցությամբ ի վիճակի է ապահովել Հայաստանի տարածքային ամբողջականությունը, ինչպես նաեւ այդ տարածաշրջանում Ռուսաստանի ազգային եւ ռազմավարական շահերի պաշտպանությունը»:

19 June 2003 • 17:58
ՎՐԱՍՏԱՆԸ ՄՏԱԴԻՐ Է ՄԻԱՆԱԼ ՀԱՅՍՏԱՆԻ ԵՎ ԻՐԱՆԻ ԷՆԵՐԳԱՀԱՄԱԿԱՐԳԵՐԸ ՄԻԱՑՆՈՂ ԷԼԵԿՏՐԱՀԱՂՈՐԴՄԱՆ ՆՈՐ ԳԾԻՆ

Ներկայումս մշակվել է նոր նախագիծ, որը ենթադրում է Հայաստանի եւ Իրանի էներգահամակարգերը միացնող էլեկտրահաղորդման նոր գծի շինարարություն:

19 June 2003 • 17:57
ՀՆԱՐԱՎՈՐ Է, ՈՐ ԹԵՐՐԻ ԴԵՎԻՍԸ ԱՅԼԵՎՍ ՉԶԲԱՂՎԻ ՂԱՐԱԲԱՂՅԱՆ ԽՆԴՐՈՎ

Եվրախորհրդի խորհրդարանական Վեհաժողովի (ԵԽԽՎ) Լեռնային Ղարաբաղի գծով զեկուցող Թերրի Դեւիսը մտադիր է իր թեկնածությունն առաջադրել ԵԽԽՎ գլխավոր քարտուղարի պաշտոնում:

19 June 2003 • 17:56
ԲԱՔՈՒՆ ԱՐԳԵԼՔ Է ԴՐԵԼ ՊԵՏՈՒԹՅԱՆ ՂԵԿԱՎԱՐԻ ՊԱՇՏՈՆԻ ՀԱՄԱՐ ԵՐԿՈՒ ԸՆԴԴԻՄԱԴԻՐ ԹԵԿՆԱԾՈՒՆԵՐԻ ԱՌԱՋԱԴՐՄԱՆ ՎՐԱ

Ադրբեջանի ընդդիմադիր ուժերի ներկայացուցիչներ` Դեմոկրատական կուսակցության առաջնորդ Ռասուլ Գուլիեւը եւ Քաղաքացիական միասնության կուսակցության ղեկավար Այազ Մութալիբովը չեն մասնակցի Ադրբեջանի նախագահի առաջիկա ընտրություններին:

19 June 2003 • 15:14
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՎԱՐՉԱՊԵՏԸ ԲԱՑԱՌԵԼ Է ԷՆԵՐԳԱՍԱԿԱԳՆԵՐԻ ԲԱՐՁՐԱՑՈՒՄԸ ԸՆԹԱՑԻԿ ՏԱՐՈՒՄ

Նրա խոսքերով, այդ ոլորտը կարգավորում է ոչ թե կառավարությունը, այլ շուկան:

19 June 2003 • 14:49
ԹԲԻԼԻՍԻՅՈՒՄ ՔՆՆԱՐԿՎՈՒՄ Է ԱԲԽԱԶԱԿԱՆ ԵՐԿԱԹՈՒՂՈՎ ԵՐԹԵՎԵԿՈՒԹՅԱՆ ՎԵՐԱԿԱՆԳՆՄԱՆ ՀԱՐՑԸ

Ինչպես հաղորդել են Վրաստանի երկաթուղու դեպարտամենտում, քննարկումը այս հարցի վերաբերյալ կկայանա Ռուսաստանի հաղորդակցման ուղիների փոխնախարարի եւ Վրաստանի տրանսպորտի նախարարության ղեկավարության միջեւ:

19 June 2003 • 14:33
ԱՄԵՐԻԿԱՀԱՅԵՐԸ ՀԱՂՈՐԴԵԼ ԵՆ ԱՆԿԱՐԱՅԻ ԴԵՍՊԱՆՈՐԴԻՆ ՀԱՅՈՑ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅԱՆ ՃԱՆԱՉՄԱՆԸ ՀԱՍՆԵԼՈՒ ԻՐԵՆՑ ՀԱՍՏԱՏԱԿԱՄՈՒԹՅՈՒՆԸ

Լոս Անջելեսում Թուրքիայի գլխավոր հյուպատոսության խնդրանքով հունիսի 17-ին կայացել է Կալիֆորնիայի հեղինակավոր հայկական կազմակերպությունների ղեկավարների հանդիպումը Թուրքիայի ԱԳՆ ներկայացուցիչ Էջվեթ Թեզկանի հետ:

19 June 2003 • 14:32
ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ ՆԱԽԱՏԵՍՎՈՒՄ Է ԿԱՌՈՒՑԵԼ ԱՐԵՎԱՅԻՆ ԷԼԵԿՏՐԱԿԱՅԱՆ

«Գրանդ հոլդինգի» նախագահ Հրանտ Վարդանյանի խոսքերով, դա կլինի փորձնական կայան 100 կիլովատ հզորությամբ, որը թույլ կտա գործնականում ուսումնասիրել էլեկտրաէներգիայի այլընտրանքային աղբյուրների օգտագործման հնարավորությունը Հայաստանում:

19 June 2003 • 14:31
ՌՈՒՍԱՍՏԱՆԻ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ԻՐԱՎԱՊԱՀ ՄԱՐՄԻՆՆԵՐԸ ՀԱՄԱՏԵՂ ԿԴԻՄԱԿԱՅԵՆ ԹՄՐԱՆՅՈՒԹԵՐԻ ՇՐՋԱՆԱՌՈՒԹՅԱՆԸ

Այդ մասին Մոսկվայում Ռուսաստանի ՆԳՆ եւ Հայաստանի Ոստիկանության միավորված կոլեգիայի նիստից հետո լրագրողներին է հայտարարել ՌԴ ներքին գործերի նախարար Բորիս Գռիզլովը:

19 June 2003 • 14:29
ՄԵՆՔ ՇԱՐՈՒՆԱԿՈՒՄ ԵՆՔ ԵՐԿԽՈՍՈՒԹՅՈՒՆԸ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԵՏ, ՀԱՅՏԱՐԱՐԵԼ Է ԹՈՒՐՔԻԱՅԻ ԱԳ ՓՈԽՆԱԽԱՐԱՐԸ

Միեւնույն ժամանակ Ուգուր Զիյալը հերքել է ենթադրություններն այն մասին, որ Հայաստանի հետ երկխոսությունը կարող է հանգեցնել Հայող ցեղասպանության ճանաչմանը Անկարայի կողմից:

19 June 2003 • 00:00
ՄԻ ԱՆԳԱՄ ՀԱՆԴԻՊԵՑԻՆ ՀԱՅԸ, ԹՈւՐՔԸ, ԱՄՐԻԿԱՑԻՆ Ու ՌՈՒՍԸ

Հայասատանում շարունակվում են ՆԱՏՕ-ի «Համագործակցություն ի խաղաղության» ծրագրի շրջանակներում անցկացվող «Համատեղ լավագույն ջանք-2003» զորավարժությունները: 19 երկրներից ներգրավված զինծառայողների մասնակցությամբ անցկացվող կրթական ծրագրի նպատակն է Հյուսիսատլանտյան դաշինքի գործընկերների եւ անդամ-պետությունների մասնակցությամբ իրականացվող բազմազգ գործողությունների ընթացքում զարգացնել հետեւակային ուժերի փոխգործակցությունը: Զորավարժությունների առանձնահատկությունը միայն այն չէ, որ դրանք առաջին անգամ անցկացվում են Հայաստանում: Աննախադեպ է այն, որ դրանց մասնակցում է Ռուսաստանը: Բացի այդ, հատկանշական է, որ չնայած Երեւանի եւ Անկարայի միջեւ առկա բարդ հարաբերություններին, Թուրքիան ուղարկել է իր սպաներին:

18 June 2003 • 19:11
ԿԱՆԱԴԱՅԻ ԽՈՐՀՐԴԱՐԱՆԻ ԱՆԴԱՄՆԵՐԸ ԿԱՅՑԵԼԵՆ ՀԱՅԱՍՏԱՆ

Կանադայի ներգաղթի եւ քաղաքացիության նախարարի խորհրդարանական քարտուղար, հայ-կանադական միջխորհրդարանական խմբի նախագահ Սարգիս Ասադուրյանի խոսքերով` նման այցերը հնարավորություն են ընձեռում տեղեկություններ փոխանակել երկու երկրների քաղաքական համակարգերի մասին եւ ուղղված է հայ-կանադական հարաբերությունների ամրապնդմանը:

18 June 2003 • 19:01
ՂԱՐԱԲԱՂՅԱՆ ՀԱՐՑԻ ԱՌՆՉՈՒԹՅԱՄԲ ՑԱՆԿԱՑԱԾ ՈՐՈՇՈՒՄ ԱՆՀԱՃՈ ԿԼԻՆԻ ԻՆՉՊԵՍ ՀԱՅԱՍՏԱՆԻ, ԱՅՆՊԵՍ ԷԼ ԱԴՐԲԵՋԱՆԻ ՀԱՄԱՐ, ԳՏՆՈՒՄ Է ԱՄԵՐԻԿԱՑԻ ՔԱՂԱՔԱԳԵՏԸ

Ազգերի ուսումնասիրման ասոցիացիայի նախագահ Մայքլ Ռիվկինի կարծիքով, ղարաբաղյան խնդրի լուծումը կախված չէ այն բանից, թե ով իշխանության կգա Ադրբեջանում հոկտեմբերին կայանալիք ընտրություններից հետո:

18 June 2003 • 18:14
ՀԱՅԱՍՏԱՆԻ ԸՆԴԴԻՄՈՒԹՅԱՆ ԱՌԱՋՆՈՐԴՆԵՐԸ ՉԵՆ ԲԱՑԱՌՈՒՄ ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅՈՒՆՆ ԱՅԼ ԽՈՐՀՐԴԱՐԱՆԱԿԱՆ ՈՒԺԵՐԻ ՀԵՏ

Միեւնույն ժամանակ, ինչպես հայտարարել է «Արդարություն» դաշինքի առաջնորդ Ստեփան Դեմիրճյանը, ներկայումս դաշինքը բանակցություններ չի վարում այլ կուսակցությունների, այդ թվում նաեւ «Ազգային միաբանության» հետ` խորհրդարանական գործունեության համակարգման վերաբերյալ:

18 June 2003 • 18:08
ՌՈՒՍԱՍՏԱՆԻ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ԻՐԱՎԱՊԱՀ ՄԱՐՄԻՆՆԵՐԸ ԲԱՑԱՀԱՅՏԵԼ ԵՆ ՄԱԳԱԴԱՆԻ ՆԱՀԱՆԳԱՊԵՏԻ ՍՊԱՆՈՒԹՅԱՆ ՄԵԽՍԱԿԻՑՆԵՐԻՆ

«Նրանց մեջ կան նաեւ հայեր»,- տեղեկացրել է Ռուսաստանի ներքին գործերի նախարար Բորիս Գռիզլովը: