AM
30 June 2003 • 18:00
ՀՈՒԼԻՍԻ ՎԵՐՋԻՆ ՀԱՅԱՍՏԱՆԸ ԵՎ ՎՐԱՍՏԱՆԸ ՀԱՄԱՁԱՅՆԱԳԻՐ ԿՍՏՈՐԱԳՐԵՆ ՍԱՀՄԱՆԱՅԻՆ ՈԼՈՐՏՈՒՄ ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ

Վրաստանի պետական սահմանի պահպանության պետդեպարտամենտի նախագահ Վալերի Չխեիձեի խոսքերով, կողմերը պայմանավորվել են նաեւ ակտիվացնել սահմանազատման աշխատանքները վրաց-հայկական սահմանում:

30 June 2003 • 15:10
ՎՐԱՍՏԱՆԻ ՀԱՅԵՐԸ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՆԱԽԱԳԱՀԻՆ ԻՐԵՆՑ ՄՏԱՀՈԳՈՒԻԹՅՈՒՆՆ ԵՆ ՀԱՅՏՆԵԼ ԵՐԿՈՒ ԵՐԿՐՆԵՐԸ ՄԻԱՑՆՈՂ ԱՎՏՈՄԱՅՐՈՒՂՈՒ ՎԵՐԱԿԱՆԳՆՄԱՆ ՀԱՐՑՈՎ

Oրերս պաշտոնական այցով Վրաստան այցելած Հայաստանի նախագահ Ռոբերտ Քոչարյանը տեղի հայ համայնքի ներկայացուցիչների հետ հանդիպման ժամանակ խոստացել է ըստ հնարավորին օգնել խնդրի լուծման հարցում:

30 June 2003 • 14:53
ԹՈՒՐՔԻԱՆ ԴԵՌԵՎՍ ՄՏԱԴԻՐ ՉԷ ԲԱՑԵԼ ՍԱՀՄԱՆԸ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԵՏ, ՀԱՅՏԱՐԱՐԵԼ Է ԹՈՒՐՔԻԱՅԻ ԱԳՆ ՂԵԿԱՎԱՐԸ

Միեւնույն ժամանակ Աբդուլա Գյուլը հաղորդել է, որ Անկարան ցանկանում է բարիդրացիական հարաբերություններ հաստատել Երեւանի հետ եւ չի բացառվում, որ ապագայում սահմանի բացման հարցը կարող է հայտնվել օրակարգում:

30 June 2003 • 14:06
ՕՐԵՐՍ ԵՐԵՎԱՆՈՒՄ ԿԲԱՑՎԻ ՀԱՅՏՆԻ ԿՈՄՊՈԶԻՏՈՐ ԱՌՆՈ ԲԱԲԱՋԱՆՅԱՆԻ ՀՈՒՇԱՐՁԱՆԸ

Հուշարձանը տեղադրվել է Օպերային թատրոնին հարող տարածքում, որտեղ ներկայումս բարեկարգման աշխատանքներ են տարվում:

30 June 2003 • 13:58
ԱԲԽԱԶԱԿԱՆ ԵՐԿԱԹՈՒՂՈՒ ՎԵՐԱԳՈՐԾԱՐԿՈՒՄԸ ՕԳՏԱԿԱՐ ԿԼԻՆԻ ՈՉ ՄԻԱՅՆ ՎՐԱՍՏԱՆԻ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՄԱՐ, ՀԱՅՏԱՐԱՐԵԼ Է ՀՀ ՂԵԿԱՎԱՐԸ

Հայաստանը բազմիցս հավաստել է իր շահագրգռվածությունը Անդրկովկասի երկաթուղու աբխազական տեղամասում հաղորդակցության վերականգնմամբ, Վրաստան կատարած պաշտոնական այցի ավարտից հետո հայտարարել է Հայաստանի նախագահ Ռոբերտ Քոչարյանը:

30 June 2003 • 13:52
ԴԱԳՈՄԻՍՑԻ ՄԻ ՀԱՅ ԿԱՌՈՒՑՈՒՄ Է ԻՐ ՍԵՓԱԿԱՆ ՈՒՂՂԱԹԻՌԸ

Ռուսաստանի Սոչիի շրջանի Դագոմիս ավանի բնակիչ Խաչիկ Քեշիշյանը ուղղաթիռների էսկադրիլիայի մասնագետների հետ միասին մշակել է անսովոր թռչող սարքի նախագիծ եւ այժմ կոչում է այն կյանքի:

30 June 2003 • 13:51
ՀԱՅ-ԹՈՒՐՔԱԿԱՆ ՍԱՀՄԱՆԻ ԲԱՑՈՒՄԸ «ՆՇԱՆԱԿԱԼԻՑ ՔԱՅԼ» ԿԴԱՌՆԱ, ԳՏՆՈՒՄ Է ԱՄՆ ՊԵՏՔԱՐՏՈՒՂԱՐԻ ՏԵՂԱԿԱԼԸ

ԱՄՆ պետքարտուղարի տնտեսական հարցերով տեղակալ Ալան Լարսոնը հայտարարել է, որ «հայ-թուրքական սահմանի բացումը նշանակալից քայլ կդառնա Կովկասում եւ Կենտրոնական Ասիայում նոր շուկաների բացման ուղղությամբ»:

28 June 2003 • 15:51
ԱՄՆ ԿՈՆԳՐԵՍԸ ԿՐԿՆԱԿԻ ԱՆԳԱՄ ԱՎԵԼԱՑՐԵԼ Է ՀԱՅ ԶԻՆՈՐԱԿԱՆՆԵՐԻ ՈՒՍՈՒՑՄԱՆ ԵՎ ՄԱՐԶՄԱՆ ՖԻՆԱՆՍԱՎՈՐՈՒՄԸ

2003 թվականին ԱՄՆ ռազմական օգնության շրջանակներում Կոնգրեսը ուսուցման եւ մարզման ծրագրերի համար Հայաստանին կհատկացնի 750 հազար դոլար` նախկին 300 հազար դոլարի փոխարեն:

28 June 2003 • 15:50
ՎՐԱՑԻ ՊԱՐՏԻԶԱՆՆԵՐԸ ՍՊԱՌՆՈՒՄ ԵՆ ՊԱՅԹԵՑՆԵԼ ԱԲԽԱԶԻՅԻ ԵՐԿԱԹՈՒՂԻՆ , ԵԹԵ ԱՅԴ ՏԱՐԱԾԱՇՐՋԱՆՈՒՄ ՉՎԵՐԱԿԱՆԳՆՎԻ ՎՐԱՍՏԱՆԻ ԻՐԱՎԱՍՈՒԹՅՈՒՆԸ

Աբխազիայից վրացի փախստականները պահանջում են, որպեսզի անդրկովկասյան երկաթուղու աբխազական հատվածի վերականգնումն իրականացվի միայն տարածաշրջանում Վրաստանի իրավասության վերականգնումից եւ Գալիի շրջան փախստականների վերադարձից հետո:

28 June 2003 • 14:36
ԵՎՐԱԽՈՐՀՐԴԻ ԳԼԽԱՎՈՐ ՔԱՐՏՈՒՂԱՐԸ ՄՏԱԴԻՐ ՉԷ ԱՅԼԵՎՍ ՀԱՆԴՈՒՐԺԵԼ ՔԱՂԲԱՆՏԱՐԿՅԱԼՆԵՐԻ ԱՌԿԱՅՈՒԹՅՈՒՆՆ ԱԴՐԲԵՋԱՆՈՒՄ

Վալտեր Շվիմերի խոսքերով, ԵԽԽՎ-ում քաղբանտարկյալների վերաբերյալ Ժորժ Քլերֆայթի զեկույցի շուրջ քվեարկության հետաձգումը մինչեւ սեպտեմբեր Բաքվի համար այդ խնդիրը լուծելու վերջին հնարավորությունն է:

28 June 2003 • 14:34
ՀԱՅԱՍՏԱՆՆ ՈՒ ՎՐԱՍՏԱՆԸ ԿՈՆԿՐԵՏԱՑՆՈՒՄ ԵՆ ՄԻՋՊԵՏԱԿԱՆ ՍԱՀՄԱՆԻ ՍԽԵՄԱՆ

Հայաստանի արտաքին գործերի նախարար Վարդան Օսկանյանի խոսքերով, ենթադրվում է, որ 2004 թվականի ընթացքում կողմերը վերջապես կհաստատեն պետական սահմանը:

28 June 2003 • 14:33
ՀԱՅԱՍՏԱՆԸ ՊԵՏՔ Է ՊԱՏՐԱՍՏ ԼԻՆԻ ՄԱՍՆԱԿՑԵԼ ՆԱՏՕ-Ի ՑԱՆԿԱՑԱԾ ԾՐԱԳՐԵՐԻՆ, ԳՏՆՈՒՄ Է ՀՀ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐԸ

Սերժ Սարգսյանը դրական է գնահատել Հայաստանում անցկացված «Cooperative Best Effort-2003» զորավարժությունները:

28 June 2003 • 00:00
ՍՏՐԱՍԲՈւՐԳՈւՄ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆԴԵՊ ՊԱՏԺԱՄԻՋՈՑՆԵՐԻ ԿԻՐԱՌՄԱՆ ՄԱՍԻՆ ՉԻ ԽՈՍՎԵԼ

Աշխատանքներն է ավարտել Եվրոպական խորհրդի խորհրդարանական վեհաժողովի ամառային նստաշրջանը: Նոր ձեւավորված հայկական պատվիրակության անդամների համար առաջին աշխատանքային շաբաթը դժվար եղավ: Նրանք ստիպված եղան բավականին խիստ գնահատականներ լսել մայիսին կայացած խորհրդարանական ընտրությունների վերաբերյալ: Ընտրությունների արդյունքների մասին զեկույցը ներկայացնող Բերնարդ Շրայներն առաջարկեց չշտապել ճանաչել ԵԽԽՎ-ում հայկական պատվիրակության լիազությունները` նկատի ունենալով քվեարկության եւ ձայների հաշվարկման ընթացքում տեղ գտած խախտումները: Զեկուցողը Վեհաժողովի բյուրոյին առաջարկեց Հայաստան ուղարկել փորձագետների խումբ` երկրում ետընտրական գործընթացներն ուսումնասիրելու համար: Ենթադրվում է, որ ԵԽԽՎ-ի հաջորդ նստաշրջանում քննարկվող հայկական պատվիրակության լիազորությունների մասին հարցում դիտորդների գնահատականները որոշիչ կլինեն:

27 June 2003 • 19:03
ԱԴՐԲԵՋԱՆԱԿԱՆ ՈՒԺԵՐԻ ՄԻԱՎՈՐՈՒՄՆ ԱՆՕՐԻՆԱԿԱՆ Է ՀԱՄԱՐՈՒՄ ՀԵՅԴԱՐ ԱԼԻԵՎԻ ՄԱՍՆԱԿՑՈՒԹՅՈՒՆԸ ԱՌԱՋԻԿԱ ՆԱԽԱԳԱՀԱԿԱՆ ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻՆ

Ադրբեջանի Սոցիալ-դեմոկրատական կուսակցության համանախագահ Արազ Ալիզադեի խոսքերով` իր կառավարման 10 տարվա ընթացքում Ալիեւը ոչինչ չի արել ժողովրդի համար եւ պետք չէ սպասել, որ նա ինչ-որ բան կանի այսուհետեւ:

27 June 2003 • 18:58
ՌՈՒՍ-ՎՐԱՑԱԿԱՆ ՓՈՐՁԱԳԵՏՆԵՐԻ ԽՈՒՄԲԸ ԿՈՒՍՈՒՄՆԱՍԻՐԻ ԱՆԴՐԿՈՎԿԱՍՅԱՆ ԵՐԿԱԹՈՒՂՈՒ ԱԲԽԱԶԱԿԱՆ ՀԱՏՎԱԾԸ

Ինչպես հաղորդել է Վրաստանի տրանսպորտի փոխնախարար Գեորգի Նիժարաձեն, հուլիսին նախատեսված հաջորդ հանդիպման ժամանակ, որը կընթնա սկզբում Թբիլիսիում եւ, հնարավոր է, կշարունակվի Սուխումում, նախատեսվում է հաստատել փորձագիտական խմբի աշխատանքային ծրագիրը:

27 June 2003 • 18:32
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆԸ ՍԿՍԵԼ Է ՔՆՆԵԼ ԽՈՐՀՐԴԱՐԱՆԱԿԱՆ ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԱՐԴՅՈՒՆՔՆԵՐԻ ՎԻՃԱՐԿՄԱՆ ՄԱՍԻՆ ԸՆԴԴԻՄԱԴԻՐ ԴԱՇԻՆՔԻ ՀԱՅՑԸ

Դատարանում պատասխանող կողմ է հանդես գալիս Կենտրոնական ընտրական հանձնաժողովը:

27 June 2003 • 17:32
ԵԽԽՎ-Ն ԱԴՐԲԵՋԱՆԻՆ ՄԻՆՉԵՎ ՍԵՊՏԵՄԲԵՐ ԺԱՄԱՆԱԿ Է ՏՎԵԼ` ԲՈԼՈՐ ՔԱՂԲԱՆՏԱՐԿՅԱԼՆԵՐԻՆ ԱԶԱՏԵԼՈՒ ՀԱՄԱՐ

Եվրախորհրդի խորհրդարանական վեհաժողովի քննարկումներին մասնակից բոլոր պատգամավորները պաշտպանել են Ադրբեջանում քաղբանտարկյալների վերաբերյալ բելգիացի պատգամավոր Ժորժ Քլերֆայթի զեկույցի կտրուկ գնահատականները:

27 June 2003 • 15:15
ԵԽԽՎ-ՈՒՄ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՊԱՏՎԻՐԱԿՈՒԹՅԱՆ ԼԻԱԶՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ՉՃԱՆԱՉԵԼՈՒ ԱՌԱՋԱՐԿՈՒԹՅՈՒՆԸ ՊԱՏԺԱՄԻՋՈՑ ՉԷ, ԳՏՆՈՒՄ Է ՀՀ ԱԳՆ ՄԱՄԼՈ ԽՈՍՆԱԿԸ

Ձյունիկ Աղաջանյանը նշել է, որ զեկույցում նման կետի ընդգրկումը անակնկալ չէր Հայաստանի պատվիրակության համար:

27 June 2003 • 14:37
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՆԱԽԱԳԱՀԸ ԹԲԻԼԻՍԻՈՒՄ ԿՔՆՆԱՐԿԻ ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅԱՆ ԸՆԴԼԱՅՆՄԱՆՆ ԱՌՆՉՎՈՂ ՀԱՐՑԵՐ

Այսօր երկօրյա այցով Վրաստանի մայրաքաղաք է մեկնել Հայաստանի նախագահ Ռոբերտ Քոչարյանը:

27 June 2003 • 14:32
ԱԴՐԲԵՋԱՆԱԿԱՆ ԲԱՆԱԿԸ ՊԱՏՐԱՍՏ Է ԱԶԱՏԱԳՐԵԼ ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԸ, ՀԱՅՏԱՐԱՐԵԼ Է ԵՐԿՐԻ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐԸ

Ադրբեջանի զինված ուժերի օրվան նվիրված միջոցառմանը իր ելույթում Սաֆար Աբիեւը սպառնացել է Հայաստանին:

27 June 2003 • 14:29
TRACECA-ՅԻ ՀԵՐԹԱԿԱՆ ԱՄԵՆԱՄՅԱ ՀԱՄԱԺՈՂՈՎԸ ԿԿԱՅԱՆԱ ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ

Հայաստանն այս տարի ստանձնելու է նախագահությունը Եվրոպա-Կովկաս-Ասիա տրանսպորտային միջանցքի նախագծում:

26 June 2003 • 17:43
ԹՈՒՐՔԻԱՆ ՆԱԽԱՊԱՏՐԱՍՏԵԼ Է ԿԱՐՍ-ԹԲԻԼԻՍԻ ԵՐԿԱԹՈՒՂԱՅԻՆ ԳԾԻ ՇԻՆԱՐԱՐՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԻԾԸ

Թուրքիայի տրանսպորտի նախարար Բինալի Յըլդըրիմն այսօր հայտարարել է, որ երկաթուղային գիծը կապահովի Թուրքիայի եւ Հարավային Կովկասի երկրների միջեւ ուղեւորների եւ բեռների տեղափոխումը, ինչպես նաեւ կմիանա Հեռավոր Արեւելք տանող երկաթուղային մայրուղուն:

26 June 2003 • 17:37
ԹԲԻԼԻՍԻՅՈՒՄ ՔՆՆԱՐԿՎՈՒՄ ԵՆ ՌՈՒՍԱՍՏԱՆ-ՀԱՐԱՎԱՅԻՆ ԿՈՎԿԱՍ ԵՐԿԱԹՈՒՂԱՅԻՆ ՀԱՂՈՐԴԱԿՑՈՒԹՅԱՆ ՎԵՐԱԿԱՆԳՆՄԱՆ ՀԱՐՑԵՐԸ

Ինչպես հանդիպումից առաջ հաղորդել է Վրաստանի տրանսպորտի նախարարի տեղակալ Գեորգի Նիժարաձեն, նա մտադիր է Ռուսաստանի հաղորդակցության ուղիների նախարար Վլադիմիր Սազոնովին առաջարկել ստեղծել միասնական փորձագետների խումբ Աբխազիայի տարածքով անցնող երկաթուղու վիճակը գնահատելու նպատակով, տրամադրելով նրանց անվտանգ աշխատանքի երաշխիքներ:

26 June 2003 • 17:31
ՀԱՅԱՍՏԱՆԸ ԵՎ ԲԵԼԱՌՈՒՍԸ ԱԿՏԻՎԱՑՆՈՒՄ ԵՆ ՌԱԶՄԱԿԱՆ ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅՈՒՆԸ

Հոկտեմբերի 10-11 նախատեսվում է Հայաստանի պաշտպանության նախարար Սերժ Սարգսյանի այցը Մինսկ:

26 June 2003 • 17:28
ՌՈՒՍԱՍՏԱՆԻՑ ՎՐԱՍՏԱՆ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆ ԳՆԱՑՈՂ ՄԱՅՐ ԳԱԶԱՄՈՒՂԸ ԽՈՇՈՐ ՆԵՐԴՐՈՒՄՆԵՐԻ ԿԱՐԻՔ ՈՒՆԻ

Վրաստանի էներգետիկայի նախարար Դավիթ Միրցխուլավայի խոսքերով, նման ներդրումներ պատրաստ է իրականացնել ռուսական «Գազպրոմ»-ը, քանի որ Վրաստանը նման միջոցներ չունի:

26 June 2003 • 17:06
26 June 2003 • 15:13
ԵՐԵՎԱՆՈՒՄ ԳԻՇԵՐԱՅԻՆ ՓՈԽՀՐԱՁԳՈՒԹՅԱՆ ԱՐԴՅՈՒՆՔՈՒՄ ԶՈՀՎԵԼ Է ԵՐԵՔ ՄԱՐԴ

Զոհվածներից երկուսը խորհրդարանի նախկին պատգամավոր Ռուբեն Գեւորգյանի զարմիկներն են:

26 June 2003 • 14:20
ԱԴՐԲԵՋԱՆԻ ԸՆԴԴԻՄԱԴԻՐ ՊԱՏՎԻՐԱԿՆԵՐԸ ԵԽԽՎ-ՈՒՄ ՏԱՐԱԾԵԼ ԵՆ ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ, ՈՐԸ ԿԱՍԿԱԾԻ ՏԱԿ Է ԴՆՈՒՄ ԱՌԱՋԻԿԱ ՆԱԽԱԳԱՀԱԿԱՆ ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ

Ադրբեջանի նոր Ընտրական օրենսգիրքը բավարար հիմք է ստեղծել երկրում առաջիկա նախագահական ընտրությունները կասկածի տակ դնելու համար, ասվում է ԵԽԽՎ-ում ադրբեջանական պատվիրակության անդամներ Ասիմ Մոլլազադեի եւ Գուլամհուսեյն Ալիբեյլու տարածած հայտարարության մեջ:

26 June 2003 • 14:17
ՔԱՂԲԱՆՏԱՐԿՅԱԼՆԵՐԻ ՄԱՍԻՆ ԵԽԽՎ-Ի ԶԵԿՈՒՅՑՈՒՄ ԱՌԱՋԱՐԿՎՈՂ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԿԱՐՈՂ ԵՆ ԱԶԴԵԼ ԱԴՐԲԵՋԱՆԻ ՆԵՐՔԱՂԱՔԱԿԱՆ ԻՐԱՎԻՃԱԿԻ ՎՐԱ

ԵԽԽՎ-ում ադրբեջանական պատվիրակության ղեկավար Իլհամ Ալիեւի խոսքերով, «զեկույցում հիշատակվում են նաեւ ծանր հանցագործություններ կատարած անձինք, որոնց ազատ արձակումը վատնգ է ներկայացնում ադրբեջանական պետության համար»:

26 June 2003 • 14:16
ԱԴՐԲԵՋԱՆԱԿԱՆ ԱԼՅՈՒՐԻ ՄԱՏԱԿԱՐԱՐՈՒՄՆԵՐԸ ՀԱՅԱՍՏԱՆ ԿԵՆՏՐՈՆԱՑՎԱԾ ԲՆՈՒՅԹ ՉԵՆ ԿՐՈՒՄ, ՀԱՅՏԱՐԱՐԵԼ Է ԱԴՐԲԵՋԱՆԻ ՎԱՐՉԱՊԵՏԸ

Արթուր Ռասիզադեն չի բացառել, որ Հայաստանում վաճառքի է հանվել Ադրբեջանի մասնավոր ֆիրմաների արտադրած ալյուրը, որը կարող էր այնտեղ հայտնվել վրացի միջնորդների միջոցով: