AM
18 June 2003 • 15:06
ՎԱՇԻՆԳԹՈՆՈՒՄ ԲԱՐՁՐ ՄԱԿԱՐԴԱԿԻ ՎՐԱ ՔՆՆԱՐԿՎՈՒՄ ԵՆ ՀԱՅ-ԹՈՒՐՔԱԿԱՆ ՀԱՐԱԲԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ

ԱՄՆ պետքարտուղարի տեղակալ Մարկ Գրոսմանը եւ Թուրքիայի արտաքին գործերի փոխնախարար Ուգուր Զիյալը Վաշինգթոնում քննարկել են հայ-թուրքական հարաբերությունների բարելավմանն առնչվող հարցեր:

18 June 2003 • 14:33
ՌՈՒՍԱՍՏԱՆԻ ԽՈՐՀՐԴԱՐԱՆԻ ՂԵԿԱՎԱՐԸ ՇՆՈՐՀԱՎՈՐԵԼ Է ԱՐԹՈՒՐ ԲԱՂԴԱՍԱՐՅԱՆԻՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ԽՈՐՀՐԴԱՐԱՆԻ ԽՈՍՆԱԿԻ ՊԱՇՏՈՆՈՒՄ ԸՆՏՐՎԵԼՈՒ ԿԱՊԱԿՑՈՒԹՅԱՄԲ

Իր ուղերձում Սերգեյ Միրոնովը վստահություն է հայտնել, որ երկու երկրների օրենսդիր մարմինների միջեւ արդյունավետ երկխոսությունը կշարունակվի եւ իր ներդրումը կունենա ռուս-հայկական ռազմավարական համագործակցության մեջ:

18 June 2003 • 14:23
ԵԽԽՎ ԱՄԱՌԱՅԻՆ ՆՍՏԱՇՐՋԱՆԻՆ ՀԱՅԿԱԿԱՆ ՊԱՏՎԻՐԱԿՈՒԹՅՈՒՆԸ ԿՄԱՍՆԱԿՑԻ ՆՈՐԱՑՎԱԾ ԿԱԶՄՈՎ

Եվրախորհրդի խորհրդարանական վեհաժողովում (ԵԽԽՎ) Հայաստանը կներկայացնեն ՀՀ նորընտիր խորհրդարանի պատգամավորներ Արտաշես Գեղամյանը եւ Արմեն Ռուստամյանը:

18 June 2003 • 14:21
ՌՈՒՍԱՍՏԱՆԻ ՊԵՏՐՈԶԱՎՈԴՍԿ ՔԱՂԱՔՈՒՄ ՏԵՂԱԴՐՎԵԼՈՒ Է ԽԱՉՔԱՐ

Հունիսի 24-ին ՌԴ Կարելիայի մարզի մայրաքաղաք Պետրոզավոդսկում կբացվի խաչքար` նվիրված քաղաքի 300-ամյակին:

18 June 2003 • 14:18
ՀԱՅ-ԹՈՒՐՔԱԿԱՆ ԵՐԿԽՈՍՈՒԹՅՈՒՆԸ ՀՆԱՐԱՎՈՐ Է, ԵԹԵ ԲԱՆԱԿՑՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ՎԱՐԵՆ ԿՈՂՄԵՐԻ ՕՐԻՆԱԿԱՆ ՆԵՐԿԱՅԱՑՈՒՑԻՉՆԵՐԸ, ԳՏՆՈՒՄ Է ՀԱՅ ԽՈՐՀՐԴԱՐԱՆԱԿԱՆԸ

Դրա հետ մեկտեղ Արմեն Ռուստամյանն ընդգծել է, որ Երեւանի համար անընդունելի են` որպես հայ-թուրքական հարաբերությունների զարգացման նախապայման ներկայացվող մի շարք պահանջները, որոնցից են` հրաժարվել Հայոց ցեղասպանության ճանաչմանն ուղղված ջանքերից եւ զիջումների գնալ Լեռնային Ղարաբաղի հարցում:

18 June 2003 • 00:00
«ԳԱԶՊՐՈՄԸ» ՎԵՐԱԴԱՌՆՈւՄ Է ՀԱՅԱՍՏԱՆ

Աշնանը, հնարավոր է, որ Հայաստանում կրկին կառաջադրվի էլեկտրաէներգիայի վարձավճարների վերանայման հարցը: Դոլարի հանդեպ դրամի կուրսի իջեցումն այնպիսի պայմաններ է ստեղծել, որոնց արդյունքում էլեկտրաէներգիայի կիլովատ ժամի դիմաց գինը կարող է աճել: Սա առաջին հերթին պայմանավորված է գազի գնից, որի համար հայկական կողմը վճարում է դոլարով: Կապույտ վառելիքի գների անխուսափելի տատանումները կարող էին հանգեցնել անկայունության, եթե Հայաստանի կառավարությունը պայմանագիր չկնքեր ռուսական «Գազպրոմ» ընկերության հետ: Այսօրվանից ռուս մոնոպոլիստը սկսել է հանրապետություն ներկրել բնական գազ: Երկարաժամկետ համաձայնագիրը նախատեսում է, որ ներկրողը չի փոփոխելու գները առնվազն մինչեւ 2005թվականը:

17 June 2003 • 17:30
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՆՈՐ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆԸ ՉԻ ՊԱՏՐԱՍՏՎՈՒՄ ԲՆԱԿՉՈՒԹՅԱՆԸ ՎԵՐԱԴԱՐՁՆԵԼ «ԽՈՐՀՐԴԱՅԻՆ ԺԱՄԱՆԱԿԱՀԱՏՎԱԾԻ» ԽՆԱՅՈՂԱԿԱՆ ԱՎԱՆԴՆԵՐԸ

ՀՀ ֆինանսների եւ էկոնոմիկայի նախարար Վարդան Խաչատրյանի խոսքերով, «Օրինաց երկիր» կուսակցության տվյալ առաջարկությունը չի ընդգրկվել նոր կառավարության գործունեության ծրագրում` նկատի ունենալով դրա անիրական լինելը:

17 June 2003 • 17:27
ՀՀ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆԸ ՀԵՐՔԵԼ Է ԱԴՐԲԵՋԱՆԱ-ՂԱՐԱԲԱՂՅԱՆ ՍԱՀՄԱՆՈՒՄ ՏԵՂԻ ՈՒՆԵՑԱԾ ՓՈԽՀՐԱՁԳՈՒԹՅԱՆ ԶՈՀԵՐԻ ՄԱՍԻՆ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅՈՒՆԸ

Նախօրեին մոտավորապես ժամը 21-ին Ադրբեջանի տարածքից կրակոցներ են հնչել, որոնց ի պատասխան, ղարաբաղյան կողմից նույնպես մի քանի կրակոց է արձակվել:

17 June 2003 • 17:23
ԱԴՐԲԵՋԱՆԸ ՀՈՒՍՈՎ Է, ՈՐ ԹՈՒՐՔԻԱՆ ՉԻ ԲԱՑԻ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԵՏ ՍԱՀՄԱՆԸ

Անկարայում Ադրբեջանի դեսպանատունը հանդես է եկել հայտարարությունով, որում կոչ է արվում Թուրքիային չբացել հայկական սահմանը, մինչեւ որ Հայաստանը չկատարի իր առջեւ դրված պայմանները:

17 June 2003 • 15:09
ԵՎՐԱԽՈՐՀՐԴՈՒՄ ԿՆՇԱՆԱԿՎԻ ՀԱՐԱՎԱՅԻՆ ԿՈՎԿԱՍԻ ՀԱՐՑԵՐՈՎ ՀԱՏՈՒԿ ՆԵՐԿԱՅԱՑՈՒՑԻՉ

Եվրամիությունում նախագահող Հունաստանի փոխարտգործնախարար Յանիս Մագրիոտիսի խոսքերով` դա հնարավորություն կտա ավելի արդյունավետ իրականացնել ԵՄ եւ հարավկովկասյան տարածաշրջանի երկրների միջեւ համագործակցությունը:

17 June 2003 • 14:33
ՀԱՅԱՍՏԱՆԻ ԵՎ ՌՈՒՍԱՍՏԱՆԻ ԻՐԱՎԱՊԱՀ ՄԱՐՄԻՆՆԵՐԸ ՀԱՎԱՔՎՈՒՄ ԵՆ ՀԵՐԹԱԿԱՆ ԿՈԼԵԳԻԱՅԻ ՆԻՍՏԻ

Այսօր Հայաստանի Ոստիկանության պետ Հայկ Հարությունյանի գլխավորած պատվիրակությունը մեկնելու է ՌԴ մայրաքաղաք` մասնակցելու Հայաստանի եւ Ռուսաստանի իրավապահ մարմինների միավորված կոլեգիայի նիստին:

17 June 2003 • 14:19
ԱՊՀ ՄԻՋԽՈՐՀՐԴԱՐԱՆԱԿԱՆ ՎԵՀԱԺՈՂՈՎԻ ԽՈՐՀՈՒՐԴԸ ՍԱՆԿՏ ՊԵՏԵՐԲՈՒՐԳՈՒՄ ՔՆՆԱՐԿՈՒՄ Է ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ ԱՆՑԿԱՑՎԱԾ ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԱՐԴՅՈՒՆՔՆԵՐԸ

Համաժողովին մասնակցում են ՄՎԽ անդամ Համագործակցության 10 պետությունների` Հայաստանի, Ադրբեջանի, Բելառուսի, Վրաստանի, Մոլդովայի, Ղազախստանի, Ղրղզստանի, Ռուսաստանի, Տաջիկստանի, եւ Ուկրաինայի խորհրդարանների պատվիրակությունների ղեկավարները:

17 June 2003 • 14:17
ԿԱՍԵՑՎԵԼ Է ԱԴՐԲԵՋԱՆՈՎ ԹՄՐԱԴԵՂԵՐԻ ՏԱՐԱՆՑՄԱՆ ՀԵՐԹԱԿԱՆ ՓՈՐՁԸ

Մաքսակետի աշխատակիցների կողմից հայտնաբերվել է ԳԱԶ-31 ավտոմեքենայի գաղտնարանում գտնվող ավելի քան 27 կգ հաշիշ, որը պետք է Ռուսաստանով տեղափոխվեր Ճապոնիա:

17 June 2003 • 14:17
ԵՐԵՎԱՆՈՒՄ ԿԲԱՑՎԻ ՀԱՆՐԱՀԱՅՏ ԿՈՄՊՈԶԻՏՈՐ ԱՌՆՈ ԲԱԲԱՋԱՆՅԱՆԻ ՀՈՒՇԱՐՁԱՆԸ

Հուշարձանը կտեղադրվի Օպերային թատրոնին հարակից տարածքում, որտեղ ներկայումս բարեկարգման աշխատանքներ են իրականացվում:

17 June 2003 • 14:15
ՀԱՅԱՍՏԱՆԻ ԵՎ ԱՄՆ ՊԱՇՏՊԱՆԱԿԱՆ ԳԵՐԱՏԵՍՉՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՄԻՋԵՎ ՍՏՈՐԱԳՐՎԵԼ Է ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՀՈՒՇԱԳԻՐ

Փաստաթուղթն ստորագրվել է հունիսի 14-16-ը Երեւանում կայացած պաշտպանության ոլորտում հայ-ամերիկյան խորհրդատվությունների երկրորդ նիստի շրջանակներում:

17 June 2003 • 00:00
16 June 2003 • 18:47
ԷԴՎԱՐԴ ՋԵՐԵՋՅԱՆԸ ՆՇԱՆԱԿՎԵԼ Է ԱՄՆ ՆԱԽԱԳԱՀԻ ՎԱՐՉԱԿԱԶՄԻ ԽՈՐՀՐԴԱՏՎԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ՆԱԽԱԳԱՀ

Ջերեջյանի թեկնածությունը, որն այժմ զբաղեցնում է Ջեյմս Բեյքերի անվան գիտա-հետազոտական կենտրոնի տնօրենի պաշտոնը Ռայսի համալսարանում (Թեխասի նահանգ), առաջարկել է ԱՄՆ պետքարտուղար Քոլին Փաուելը:

16 June 2003 • 18:27
ԷԴՈՒԱՐԴ ՇԵՎԱՐԴՆԱՁԵՆ ՀԱՍՏԱՏԵԼ Է, ՈՐ ՀՐԱԺԱՐՎՈՒՄ Է ԱՌԱՋԱԴՐՎԵԼ ՆԱԽԱԳԱՀՈՒԹՅԱՆ ԵՐՐՈՐԴ ԺԱՄԿԵՏԻ ՀԱՄԱՐ

«Դեռեւս վաղ է խոսել այն մասին, թե որտեղ ես կապրեմ նախագահի պաշտոնը թողնելուց հետո` Թբիլիսիյում, Մոսկվայում, Վաշինգտոնում, թե հարազատ Մամատի գյուղում»,- ասել է Վրաստանի ղեկավարը:

16 June 2003 • 18:09
ԿԱԼԻՆԻՆԳՐԱԴԻ ՄԱՐԶՈՒՄ ԸՆԹԱՆՈՒՄ ԵՆ ԱՊՀ ԵՐԿՐՆԵՐԻ ՀԱԿԱՕԴԱՅԻՆ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ԶՈՐՔԵՐԻ ԶՈՐԱՎԱՐԺՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Զորավարժություններին մասնակցում են Հայաստանի, Բելառուսի, Ղազախստանի, Ղրղզստանի, Ռուսաստանի, Տաջիկստանի եւ Ուզբեկստանի զինված ուժերի ներկայացուցիչները:

16 June 2003 • 17:46
ԿՈՎԿԱՍԻ ԵՐԻՏԱՍԱՐԴՈՒԹՅԱՆ ՆԵՐԿԱՅԱՑՈՒՑԻՉՆԵՐԸ ՀԱՆԴԵՍ ԵՆ ԵԿԵԼ ՏԱՐԱԾԱՇՐՋԱՆԻ ԽՆԴԻՐՆԵՐԻ ԽԱՂԱՂ ԼՈՒԾՄԱՆ ՀԱՄԱՐ ՄԻԱՎՈՐՎԵԼՈՒ ՕԳՏԻՆ

Վլադիկովկասում անցնող Կովկասի երիտասարդության առաջին կոնգրեսի աշատանքին մասնակցում են Հայաստանի, Վրաստանի, Ադրբեջանի եւ Հարավային Ռուսաստանի երիտասարդական կազմակերպությունների ներկայացուցիչներ:

16 June 2003 • 17:40
ՀԱՅԱՍՏԱՆԻ ԵՐԵՔ ԸՆՏՐԱՏԱՐԱԾՔՆԵՐՈՒՄ ԿԱՅԱՑԵԼ Է ԽՈՐՀՐԴԱՐԱՆԱԿԱՆ ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԿՐԿՆԱԿԱՆ ՔՎԵԱՐԿՈՒԹՅՈՒՆ

Ազգային ժողով ընտրվեցին եւս մեկական ներկայացուցիչ Հանրապետական եւ «Օրինաց երկիր» կուսակցություններից:

16 June 2003 • 17:12
ԱՌԳՐԱՎՎԱԾ ԹՄՐԱՆՅՈՒԹԵՐԻ ՔԱՆԱԿԸ 2002 ԹՎԱԿԱՆԻՆ ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ ԱՎԵԼԱՑԵԼ Է

Հայաստանի իրավապահ մարմինների կողմից 2002 թվականին բացահայտվել եւ առգրավվել է 76 կգ 839 գ տարբեր տեսակի թմրանյութեր:

16 June 2003 • 16:50
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐԸ ՀԱՆԴԻՊԵԼ Է ՊԵՆՏԱԳՈՆԻ ՊԱՏՎԻՐԱԿՈՒԹՅԱՆԸ

Հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են հայ-ամերիկյան ռազմական համագործակցության ներկա վիճակն ու զարգացման հեռանկարները, կարծիքներ են փոխանակել տարածաշրջանային հիմնախնդիրների վերաբերյալ:

16 June 2003 • 15:35
ԱԴՐԲԵՋԱՆՆ ՕԳՏԱԳՈՐԾՈՒՄ Է ԻՐ ՓԱԽՍՏԱԿԱՆՆԵՐԻՆ ՈՐՊԵՍ ՔԱՂԱՔԱԿԱՆ ՊԱՏԱՆԴՆԵՐ, ԳՏՆՈՒՄ Է ԱՄՆ ԿՈՆԳՐԵՍԱԿԱՆԸ

ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի անդամ Քրիստոֆեր Սմիթի խոսքերով, Ադրբեջանի կառավարությունը չի ցանկանում այդ մարդկանց ինտեգրումը հասարակությանը, ուստի եւ թույլ չի տալիս նրանց դուրս գալ բնակության համար վատ հարմարեցված ճամբարների սահմաններից:

16 June 2003 • 15:10
ԸՆԴԴԻՄԱԴԻՐ ՊԱՏԳԱՄԱՎՈՐՆԵՐԸ ՎԵՐԱԴԱՌՆՈՒՄ ԵՆ ԽՈՐՀՐԴԱՐԱՆ

«Արդարություն» ընդդիմադիր դաշինքի պատգամավորները, ամենայն հավանականությամբ, կմասնակցեն Հայաստանի խորհրդարանաի հունիսի 19-ին կայանալիք նիստին, որի ընթացքում կքննարկվի նոր կոալիցիոն կառավարության ծրագիրը:

16 June 2003 • 14:41
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՆԱԽԱԳԱՀԸ ՆՈՐ ՀՈԲԲԻ ՈՒՆԻ

ՀՀ նախագահ Ռոբերտ Քոչարյանը նախօրեին այցելել է Հայաստանում միակ «Fast Kart» կարտոդրոմը, որտեղ իր ուժերն է փորձել որպես ավտովազքի մասնակից:

16 June 2003 • 14:27
ՆԱՏՕ-Ն ՑԱՆԿԱՆՈՒՄ է ԱՎԵԼԻ ՄԵՐՁԵՆԱԼ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԵՏ

Մենք հույս ունենք, որ այսօր Հայաստանում մեկնարկող «Cooperative Best Effort-2003» զորավարժությունները կնպաստեն ՆԱՏՕ-ի եւ Հայաստանի միջեւ ավելի ամուր կապերի հաստատմանը, ասել է Եվրոպայում ՆԱՏՕ-ի միավորված զինված ուժերի գերագույն հրամանատար, Եվրոպայում ԱՄՆ-ի զինված ուժերի հրամանատար, գեներալ Ջեյմս Ջոնսը:

16 June 2003 • 14:25
ԹՈՒՐՔԻԱՆ ՑԱՆԿԱՆՈՒՄ Է ԴԱՌՆԱԼ ՀԱՅ-ԱԴՐԲԵՋԱՆԱԿԱՆ ԽՆԴԻՐՆԵՐԻ ԼՈՒԾՄԱՆ ԳՈՐԾԸՆԹԱՑԻ «ԽԹԱՆԻՉԸ»

Այդ մասին հայտարարել է Թուրքիայի արտաքին գործերի նախարար Աբդուլա Գյուլը:

16 June 2003 • 14:23
ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ ԱՅՍՕՐ ՄԵԿՆԱՐԿՈՒՄ ԵՆ ՆԱՏՕ-Ի ՇՐՋԱՆԱԿՆԵՐՈՒՄ ԱՆՑԿԱՑՎՈՂ ԶՈՐԱՎԱՐԺՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ

Ավելի քան 400 զինծառայող 19 երկրներից կմասնակցեն այսօր Հայաստանում մեկնարկող «Cooperative Best Effort 2003» զորավարժություններին, որոնք կկայանան հունիսի 16-27 ՆԱՏՕ-ի «Համագործակցություն հանուն խաղաղության» ծրագրի շրջանակներում:

16 June 2003 • 00:00