AM
26 June 2003 • 14:14
ՄԱՐԴՈՒ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԻ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՖԵԴԵՐԱՑԻԱՆ ԿՈՉ Է ԱՐԵԼ ԹՈՒՐՔԻԱՅԻՆ ՃԱՆԱՉԵԼ ՀԱՅՈՑ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅՈՒՆԸ

Այդ մասին ասվում է Թուրքիայի վարչապետ Րեջեփ Էրդողանին ուղղված ֆեդերացիայի նամակում:

25 June 2003 • 19:25
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՆ ԸՆԴՈՒՆԵԼ Է ՆԱՏՕ-Ի ՀԱՐԱՎԱՅԻՆ ՄԻԱՑՅԱԼ ՀՐԱՄԱՆԱՏԱՐՈՒԹՅԱՆ ՂԵԿԱՎԱՐՈՒԹՅԱՆԸ

Հայաստան-ՆԱՏՕ հարաբերությունների հարցերն են քննարկվել այսօր Երեւանում կայացած ՀՀ պաշտպանության նախարար Սերժ Սարգսյանի եւ գեներալ-լեյտենանտ Անտոնիո Կվինտանայի գլխավորած ՆԱՏՕ-ի Հարավային միացյալ հրամանատարության բարձրաստիճան պատվիրակության միջեւ հանդիպման ընթացքում:

25 June 2003 • 18:54
ՀԱՐԱՎԱՅԻՆ ԿՈՎԿԱՍԻ ԿԱՅՈՒՆՈՒԹՅԱՆ ԳԼԽԱՎՈՐ ԳՈՐԾՈՆԸ ՀԱՅ-ՎՐԱՑԱԿԱՆ ՀԱՐԱԲԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԲԱՐՁՐ ՄԱԿԱՐԴԱԿՆ Է, ԳՏՆՈՒՄ Է ՀԱՅԱՍՏԱՆԻ ԴԵՍՊԱՆԸ

Գեորգի Խոսրոեւի խոսքերով, Երեւանը եւ Թբիլիսին մոտեցել են գործակցության այնպիսի մակարդակի, որն ուժերի համախմբման պարագայում կապահովի երկու երկրների ռազմավարական շահերի իրագործումը:

25 June 2003 • 18:34
ՀԱՅԿԱԿԱՆ ԳԻՆԻՆԵՐԸ ԱՌԱՋԻՆ ԱՆԳԱՄ ՆԵՐԿԱՅԱՑՎԵԼ ԵՆ ԲՈՐԴՈՅԻ «VINEXPO» ՏՈՆԱՎԱՃԱՌՈՒՄ

Երեւանի կոնյակի գործարանի եւ «Վեդի Ալկո» ընկերության արտադրանքը առաջին իսկ օրվանից հարուցել է տոնավաճառ այցելած մասնագետների հետաքրքրությունը:

25 June 2003 • 18:32
ԵԽ-Ն ՄՇԱԿՈՒՄ Է ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԻՇԽԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԵՎ ԻՆՔՆԱՎԱՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՄԻՋԵՎ ՏԱՐԱՁԱՅՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԿԱՐԳԱՎՈՐՄԱՆ ԱՋԱԿՑՄԱՆ ՆՈՐ ԿՈՆՎԵՆՑԻԱ

ԵԽԽՎ քաղաքական հարցերի հանձնաժողովի անդամ, շվեյցարացի պատգամավոր Անդրեաս Գռոսը ներկայացրել է պետության կազմում տարածաշրջանային ինքնավարության նոր սկզբունք, որը թույլ է տալիս կառուցողական կերպով կարգավորել հակասությունները կենտրոնական իշխանությունների եւ ինքնավար տարածաշրջանների միջեւ:

25 June 2003 • 15:26
ԹԵՀՐԱՆԸ ՀԵՐՔՈՒՄ Է ԱԴՐԲԵՋԱՆԻ ՀԵՏ ՍԱՀՄԱՆՈՒՄ ԻՐԱՆԱԿԱՆ ԲԱՆԱԿԻ ԼՐԱՑՈՒՑԻՉ ՍՏՈՐԱԲԱԺԱՆՈՒՄՆԵՐԻ ՏԵՂԱԲԱՇԽՄԱՆ ՄԱՍԻՆ ՀԱՂՈՐԴԱԳՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ

Բաքվում Իրանի դեսպանատունն այսօր հերքել է Ադրբեջանի հետ սահմանի երկարությամբ իրանական բանակի լրացուցիչ ստորաբաժանումների եւ անվտանգության ուժերի տեղաբաշխման մասին հաղորդագրությունները:

25 June 2003 • 15:16
ԵԽԽՎ-ՈՒՄ ՀԱՅԱՍՏԱՆԻ ԼԻԱԶՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ՉՃԱՆԱՉԵԼՈՒ ԱՌԱՋԱՐԿԸ ՏԱՐԱԿՈՒՍԱՆՔ Է ԱՌԱՋԱՑՐԵԼ ԵՎՐՈՊԱՑԻ ԽՈՐՀՐԴԱՐԱՆԱԿԱՆՆԵՐԻ ՄՈՏ

ԵԽԽՎ դիտորդական խմբի զեկուցող Իրժի Յասկերնյան եւ խմբի անդամ Յոզեֆ Յուվիոն նախօրեին իրենց ելույթներում ընդգծել են, որ տվյալ առաջարկը չի համապատասխանում դիտորդական առաքելության գործողությունների տրամաբանությանը:

25 June 2003 • 15:14
ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱԿԱՄԱՐՏՈՒԹՅԱՆ ՉՀԻՇԱՏԱԿՈՒՄԸ ԵԽԽՎ-ՈՒՄ ՆԵՐԿԱՅԱՑՎԱԾ ԶԵԿՈՒՅՑՈՒՄ ԱՌԱՋԱՑՐԵԼ Է ԱԴՐԲԵՋԱՆԱԿԱՆ ԿՈՂՄԻ ԴԺԳՈՀՈՒԹՅՈՒՆԸ

Դրան ի պատասխան ԵԽԽՎ քաղաքական հարցերի հանձնաժողովի անդամ Անդրեաս Գռոսը պարզաբանել է, որ տվյալ հարցով կա ԵԽԽՎ հատուկ զեկուցող եւ Լեռնային Ղարաբաղի հիմնախնդիրը կդիտարկվի առանձին զեկույցում:

25 June 2003 • 14:03
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՆԱԽԱԳԱՀԻ ԱՅՑԸ ՎՐԱՍՏԱՆ ՆԱԽԱՆՇՎԱԾ Է ՀՈՒՆԻՍԻ 27-ԻՆ

Վրաստանի ղեկավարության հետ հանդիպումների ընթացքում կքննարկվեն երկկողմ համագործակցության եւ տարածաշրջանային անվտանգության խորացման հարցեր:

25 June 2003 • 14:02
ԵՎՐՈՊԱՅՈՒՄ ԲՆԱԿՎՈՂ ԹՈՒՐՔ ՔԱՂԱՔԱՑԻՆԵՐԸ ԿՈՉ ԵՆ ԱՐԵԼ ԱՆԿԱՐԱՅԻՆ ՃԱՆԱՉԵԼ ՀԱՅՈՑ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅՈՒՆԸ

Եվրախորհրդարանի կողմից առաջին հռչակագրի ընդունման 16-րդ տարելիցի օրը, որ կոչ էր անում թուրքական կառավարությանը ճանաչել Հայոց ցեղասպանությունը, Եվրախորհրդարանի նախագահ Պատ Կոքսին խնդրագիր է հանձնվել «Ցեղասպանության ընդդիմախոսների միությունից», որը ներկայացնում է Գերմանիայում բնակվող թուրք քաղաքացիներին:

25 June 2003 • 00:00
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՇՐՋԱՓԱԿՈւՄԸ ԿՃԵՂՔՎԻ ՄԵԿՈւԿԵՍ ՏԱՐՈւՑ

Այսօր Թբիլիսիում բանակցություններ են սկսվել Վրաստանի եւ Ռուսաստանի երկաթգծի գերատեսչությունների ներկայացուցիչների միջեւ, որոնք առնչվում են երկու երկրների նախագահների միջեւ ձեռք բերված Ռուսաստանը եւ Հայաստանը միացնող երկաթուղային ճանապարհի աբխազական հատվածի շահագործման վերաբերյալ համաձայնագրի իրականացմանը:

24 June 2003 • 17:32
ՂԱՐԱԲԱՂՅԱՆ ՀԱԿԱՄԱՐՏՈՒԹՅԱՆ ԿԱՐԳԱՎՈՐՈՒՄԸ ՀԱՆԴԻՍԱՆՈՒՄ Է ՆԱԽԱԳԱՀԻ ԹԵԿՆԱԾՈՒ ՀԵՅԴԱՐ ԱԼԻԵՎԻ ՆԱԽԸՆՏՐԱԿԱՆ ԾՐԱԱԳՐԻ ՀԻՄՆԱԿԱՆ ԴՐՈՒՅԹԸ

Այս մասին հայտարարել է երկրում իշխող «Ենի Ադրբեջան» կուսակցության գործադիր քարտուղար Ալի Ահմեդովը:

24 June 2003 • 17:28
ԵՐԵՎԱՆՈՒՄ ՔՆՆԱՐԿՎԵԼ ԵՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ԵՎ ԲԵԼԱՌՈՒՍԻ ՄԻՋԵՎ ՌԱԶՄԱԿԱՆ ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅԱՆՆ ԱՌՆՉՎՈՂ ՀԱՐՑԵՐ

Հայաստանի պաշտպանության նախարար Սերժ Սարգսյանն ու պաշտոնական այցով Երեւան ժամանած Բելառուսի պաշտպանության նախարարի առաջին տեղակալ, երկրի զինված ուժերի գլխավոր շտաբի պետ Սերգեյ Գուրուլյովը քննարկեցին ռազմական եւ ռազմատեխնիկական բնագավառներում ինչպես երկկողմ, այնպես էլ բազմակողմ հարաբերությունների համագործակցությանն առնչվող հարցեր:

24 June 2003 • 17:25
ԱԿՍՎԱԾ ՀԱՅ-ԹՈՒՐՔԱԿԱՆ ԵՐԿԽՈՍՈՒԹՅՈՒՆԸ ՎՏԱՆԳԱՎՈՐ ՉԷ, ԳՏՆՈՒՄ Է ԱԴՐԲԵՋԱՆԻ ԱԳՆ ՂԵԿԱՎԱՐԸ

Վիլայաթ Գուլիեւի կարծիքով, դա արվում է, որպեսզի բացահայտի հայկական կողմի մտադրությունները:

24 June 2003 • 17:25
ԱԴՐԲԵՋԱՆԻ ՆԱԽԱԳԱՀԻ ՕԳՆԱԿԱՆԸ ՀԵՐՔՈՒՄ Է ԲԱՔՈՒ-ԹԲԻԼԻՍԻ-ՋԵՅՀԱՆ ՆԱՎԹԱՏԱՐԻ ԱՆԱՐԴՅՈՒՆԱՎԵՏՈՒԹՅԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԱԼ ՊՆԴՈՒՄՆԵՐԸ

Բաքու-Թբիլիսի-Ջեյհան նավթատարի նախագիծը պարզապես անհրաժեշտ է, այդպիսի կարծիք է հայտնել Ադրբեջանի նախագահի էներգետիկ հարցերով օգնական Ալի Ասադովը` մեկնաբանելով նախագծի անարդյունավետության վերաբերյալ Դեմկուսի առաջնորդ Ռասուլ Գուլիեւի հայտարարությունները:

24 June 2003 • 14:45
ԵԽԽՎ ԶԵԿՈՒՑՈՂՆ ԱՌԱՋԱՐԿԵԼ Է ՉՃԱՆԱՉԵԼ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՊԱՏՎԻՐԱԿՈՒԹՅԱՆ ԼԻԱԶՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ եՎՐԱԽՈՐՀՐԴՐ ԽՈՐՀՐԴԱՐԱՆԱԿԱՆ ՎԵՀԱԺՈՂՈՎՈՒՄ

Բերնարդ Շրայներն դիմել է վեհաժողովի բյորոյին առաջարկով` քննարկել ետընտրական գործընթացին հետեւելու նպատակով Երեւան ԵԽԽՎ-ի դիտորդական առաքելություն ուղարկելու հարցը:

24 June 2003 • 14:45
ԵՐԵՎԱՆՈՒՄ ԲԱՑՎԵԼ Է ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ԱՎԻԱՑԻԱՅԻ ՀԱՐՑԵՐՈՎ ՏԱՐԱԾԱՇՐՋԱՆԱՅԻՆ ՍԵՄԻՆԱՐ

Ինչպես տեղեկացրել է Հայաստանի Քաղաքացիական ավիացիայի գլխավոր վարչության պետ Սամվել Մարգարյանը, սեմինարը, մասնավորապես, նվիրված է 11-րդ Օդանավորդագիտական կոնֆերանսի նախապատրաստմանը, որը կկայանա ընթացիկ տարվա սեպտեմբերին Մոնրեալում:

24 June 2003 • 14:42
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՇՈՒԿԱՆԵՐՈՒՄ ՀԱՅՏՆՎԵԼ Է ԱԴՐԲԵՋԱՆԱԿԱՆ ԱԼՅՈՒՐ

Ադրբեջանական ալյուրի Թավուշի մարզ ներմուծումը հարեւան Վրաստանից սկսվել է Հայաստանում ալյուրի գնի բարձրացումից հետո:

24 June 2003 • 14:40
ԵԽԽՎ ՆԱԽԱԳԱՀԸ ԱԴՐԲԵՋԱՆԻ ԻՇԽԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻՆ ԿՈՉ Է ԱՐԵԼ ԱՆՀԱՊԱՂ ԱԶԱՏ ԱՐՁԱԿԵԼ ՔԱՂԲԱՆՏԱՐԿՅԱԼՆԵՐԻՆ

Մերժվել է ադրբեջանական կողմի խնդրանքը Ադրբեջանում քաղբանտարկյալների վերաբերյալ հարցի քննարկումը ԵԽԽՎ-ի հունվարյան նստաշրջան տեղափոխելու վերաբերյալ:

24 June 2003 • 00:00
ԱՅՍ ԱՆԳԱՄ ԱԴՐԲԵՋԱՆԸ ՉԻ ԿԱՐՈՂԱՆԱ ԽՈւՍԱՓԵԼ ՊԱՏԺԱՄԻՋՈՑՆԵՐԻՑ

Ստրասբուրգում սկսվել են Եվրոպայի Խորհրդի Խորհրդարանական Վեհաժողովի ամառային նստաշրջանի աշխատանքները: Մինչեւ հունիսի 27-ը տեւող նստաշրջանի օրակարգում ընդգրկված են այնպիսի հարցեր, որոնք շոշափում են ինչպես Երեւանի, այնպես էլ Բաքվի շահերը: Հայաստանն իրեն հասանելիք քննադատությունն արդեն լսել է: ԵԽԽՎ-ի պատգամավորները նշել են մայիսին տեղի ունեցած խորհրդարանական ընտրություններում տեղ գտած լուրջ թերությունները: Միաժամանակ նրանք ընդգծել են, որ ԵԽԽՎ-ի դիտորդների գնահատականներում անցած ընտրությունները որակվել են որպես «մեկ քայլ առաջ դեպի ժողովրդավարություն»: Հայաստանի հանդեպ պատժամիջոցներ կիրառելու մասին խոսք չի եղել, իսկ հայ պատգամավորների լիազորությունների ընդունման հարցը հետաձգվել է հաջորդ նիստ: Այլ իրադրություն է Ադրբեջանի դեպքում: ԵԽԽՎ-ի բյուրոն մերժել է քաղբանտարկյալներին վերաբերող հարցերի քննարկման հետաձգման մասին ադրբեջանական պատվիրակության խնդրանքը:

23 June 2003 • 19:10
ՌՈՒՍԱՍՏԱՆԻ ԿՐԱՍՆՈԴԱՐԻ ԵՐԿՐԱՄԱՍՈՒՄ ՀՈՒՇԱՐՁԱՆ Է ԿԱՆԳՆԵՑՎԵԼ ԱԿԱՆԱՎՈՐ ՀԱՅՈՐԴՈՒՆ

ՌԴ Կրասնոդարի երկրամասի Լազարեվսկոյե ավանում հուշարձան է կանգնեցվել ականավոր ծովագնաց, հայազգի ծովակալ Միխաիլ Լազարեւին:

23 June 2003 • 18:57
«ԴԱՇՆԱԿՑՈՒԹՅՈՒՆԸ» ԿՊԱՀԱՆՋԻ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆԻՑ ԳՈՐԾՈՒՆ ՄԻՋՈՑՆԵՐ ՁԵՌՆԱՐԿԵԼ ԿԱՇԱՌԱԿԵՐՈՒԹՅԱՆ ԴԵՄ

Կուսակցության ղեկավարության անդամ Գեղամ Մանուկյանի խոսքերով, «Դաշնակցությունը» ներկայումս այդ հարցով ինտենսիվ խորհրդակցություններ է վարում կառավարական կոալիցիայի իր գործընկերների` Հայաստանի հանրապետական կուսակցության եւ «Օրինաց երկրի» հետ:

23 June 2003 • 18:39
ՀԵՅԴԱՐ ԱԼԻԵՎԸ ԱՌԱՋԱԴՐՎԵԼ Է ԱԴՐԲԵՋԱՆԻ ՆԱԽԱԳԱՀԻ ՊԱՇՏՈՆԻ ՀԱՄԱՐ

Կառավարող «Ենի Ադրբեջան» կուսակցության քաղխորհուրդը այսօր պաշտոնապես առաջադրել է ադրբեջանական պետության ղեկավար Հեյդար Ալիեւի թեկնածությունը երկրի նախագահի պաշտոնի համար հոկտեմբերի 15 կայանալիք ընտրություններում:

23 June 2003 • 16:40
ԱԴՐԲԵՋԱՆԻ ՀԱՍԱՐԱԿԱԿԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ՄԵՂԱԴՐԵԼ ԵՆ ԵԽԽՎ-ԻՆ ԻՐԵՆՑ ԵՐԿՐԻ ՀԱՆԴԵՊ ԽՏՐԱԿԱՆՈՒԹՅԱՆ ՄԵՋ

Ադրբեջանի մի շարք իշխանամետ հասարակական կազմակերպություններ նամակով դիմել են ԵԽ գլխավոր քարտուղար Վալտեր Շվիմմերին` Եվրախորհրդի Խորհրդարանական Վեհաժողովում հունիսի 26-ին քննարկվելիք Ադրբեջանի քաղբանտարկյալների հարցի առնչությամբ:

23 June 2003 • 15:20
ԲԱՔՎՈՒՄ ՁԵՐԲԱԿԱԼՎԵԼ Է ԸՆԴԴԻՄՈՒԹՅԱՆ 15 ՆԵՐԿԱՅԱՑՈՒՑԻՉ

Անցյալ շաբաթ օրը Ադրբեջանի ոստիկանությունը ցրել է ընդդիմության չթույլատրված հանրահավաքը Բաքվի կենտրոնում:

23 June 2003 • 15:19
ԲԱՔՈՒՆ ՉԻ ՏԵՍՆՈՒՄ ԽՈՉԸՆԴՈՏՆԵՐ ԱԴՐԲԵՋԱՆՈՒՄ ԿԱՅԱՆԱԼԻՔ ՆԱՏՕ-Ի ԶՈՐԱՎԱՐԺՈՒԹՅՈՒՆՆԵՐԻՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՄԱՍՆԱԿՑՈՒԹՅԱՆ ՀԱՄԱՐ

Ադրբեջանի պաշտպանության նախարարության մամլո ծառայության ղեկավար Ռամիզ Մելիքովը չի բացառել Հայաստանի մասնակցության հնարավորությունը «Cooperative Best Effort-2004» զորավարժություններին Ադրբեջանում:

23 June 2003 • 14:22
ՌՈՒՍԱՍՏԱՆՆ ՈՒՆԻ ՀԱՑԱՀԱՏԻԿԻ ԱՆՀՐԱԺԵՇՏ ՊԱՀՈՒՍՏՆԵՐ ՀԱՅԱՍՏԱՆԻՆ ԵՎ ՈՒԿՐԱԻՆԱՅԻՆ ՕԳՆՈՒԹՅՈՒՆ ՏՐԱՄԱԴՐԵԼՈՒ ՀԱՄԱՐ

Այդ մասին հայտարարել է ՌԴ գյուղատնտեսության նախարար Ալեքսեյ Գորդեեւը` ավելացնելով, որ այդ հարցի լուծումը գտնվում է ռուսական կառավարության իրվասության մեջ:

23 June 2003 • 14:04
ՍԹՐԱՍԲՈՒՐԳՈՒՄ ԿՔՆՆԱՐԿՎԵՆ ԵԽԽՎ ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ԳԾՈՎ ԶԵԿՈՒՑՈՂԻ ՀԱՐԱՎԱՅԻՆ ԿՈՎԿԱՍ ԿԱՏԱՐԵԼԻՔ ԵՐԿՐՈՐԴ ԱՅՑԻ ԺԱՄԿԵՏՆԵՐԸ

Այդ մասին հայտարարել է ԵԽԽՎ-ում Հայաստանի պատվիրակության ղեկավար Արմեն Ռուստամյանը, որը հունիսի 23-ին կմասնակցի Վեհաժողովի հերթական նիստին:

23 June 2003 • 13:29
ԲԱՔՎՈՒՄ ԱՆՀԱՆԳՍՏԱՑԱԾ ԵՆ ՌՈՒՍԱԿԱՆ ՌԱԶՄԱԿԱՆ ՏԵԽՆԻԿԱՅԻ ԵՎ ԶԻՆԱՄԹԵՐՔԻ ՏԵՂԱՓՈԽՄԱՄԲ ՎՐԱՍՏԱՆԻՑ ՀԱՅԱՍՏԱՆ

Վրաստանում ռուսական ռազմակայաններից տեխնիկայի եւ զինամթերքի դուրսբերումը Հայաստան բացասաբար կանդրադառնա Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման վրա, հայտարարել է Ադրբեջանի արտգործնախարար Վիլայաթ Գուլիեւը:

23 June 2003 • 13:06
ԵՎՐԱԽՈՐՀՈՒՐԴԸ ԵՐԿԱՐԵՑՐԵԼ Է ՀԱՅԱՍՏԱՆԻ ԿՈՂՄԻՑ ԵՎՐՈՊԱԿԱՆ ԿՈՆՎԵՆՑԻԱՅԻ` ՄԱՀԱՊԱՏԺԻ ՎԵՐԱՑՈՒՄԸ ՆԱԽԱՏԵՍՈՂ ԱՐՁԱՆԱԳՐՈՒԹՅԱՆ ՎԱՎԵՐԱՑՄԱՆ ԺԱՄԿԵՏԸ

ԵԽԽՎ-ում Հայաստանի պատվիրակության ղեկավար Արմեն Ռուստամյանը բացատրեց դա նրանով, որ երկրի նորընտիր խորհրդարանը տեխնիկական պատճառներով չէր հասցնի վավերացնել արձանագրությունը մինչեւ հուլիս: