AM
10 September 2002 • 13:54
10 September 2002 • 13:32
ՄՈՍԿՎԱՅՈՒՄ ԿԿԱՅԱՆԱ «ԱՇԽԱՐՀԻ ՀԱՅԵՐԸ ԴԱՐԵՐԻ ՍԱՀՄԱՆԱԳԾՈՒՄ ԵՎ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՀԱՐԱԲԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԱՐԴԻ ԽՆԴԻՐՆԵՐԸ» ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՀԱՄԱԺՈՂՈՎԸ

Համաժողովի նախապատրաստման հարցերը քննարկել են երեկ Ռուսաստանի նախագահի վարչակազմի ղեկավար Ալեքսանդր Վոլոշինը եւ «Ռուսաստանի հայերի միության» նախագահ Արա Աբրահամյանը:

10 September 2002 • 13:23
ԵՐԵՒԱՆ Է ԺԱՄԱՆՈՒՄ ՀԱՐԱՎԱՅԻՆ ԿՈՎԿԱՍԻ ԵՐԿՐՆԵՐԻ ՀԱՐՑԵՐՈՎ ՀԱՄԱՇԽԱՐՀԱՅԻՆ ԲԱՆԿԻ ՏԱՐԱԾԱՇՐՋԱՆԱՅԻՆ ՏՆՕՐԵՆԸ

Համաշխարհային բանկի երեւանյան գրասենյակի տեղեկացմամբ, նախատեսվում են ՀԲ տարածաշրջանային տնօրենի հանդիպումները Հայաստանի ղեկավարության հետ, որոնց ընթացքում «կպարզվի ՀԲ դիրքորոշումը Հայաստանի բաշխիչ էլեկտրացանցերի սեփականաշնորհման հարցի վերաբերյալ»:

10 September 2002 • 13:22
ՀԱՅԱՍՏԱՆԻ ԽՈՐՀՐԴԱՐԱՆԸ ՎԱՎԵՐԱՑՐԵՑ ՕՐԵՆՍԴՐԱԿԱՆ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ, ՈՐՈՆՔ ԱՌՆՉՎՈՒՄ ԵՆ ԱՌԵՒՏՐԻ ՀԱՄԱՇԽԱՐՀԱՅԻՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆՆ ԱՆԴԱՄԿՑԵԼՈՒ ՀԱՄԱՐ ՍՏԱՆՁՆԱԾ ՊԱՐՏԱՎՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻՆ

Առեւտրի համաշխարհային կազմակերպությանը Հայաստանի անդամակցելու հարցը կորոշվի 2002 թվականի հոկտեմբերի 15-ին ԱՀԿ բարձրագույն մարմնի նիստում:

09 September 2002 • 18:07
ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ԲԱՆԱԿՈՒՄ ՀԱՅԱՍՏԱՆԻՑ ԶՈՐԱԿՈՉԻԿՆԵՐ ՉԿԱՆ

Միեւնույն ժամանակ ԼՂՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը նշել է, որ Լեռնային Ղարաբաղի Զինված ուժերի 40 տոկոսը պայմանագրային ծառայողներ են, այդ թվում նաեւ Հայաստանից:

09 September 2002 • 17:26
ԱՆՈՒՇԱՎԱՆ ԴԱՆԻԵԼՅԱՆԸ ԿՐԿԻՆ ՆՇԱՆԱԿՎԵԼ է ԼՂՀ ՎԱՐՉԱՊԵՏ

Մեկամսյա ժամկետում նա կներկայացնի Լեռնային Ղարաբաղի կառավարության կառուցվածքը եւ կազմը:

09 September 2002 • 17:22
ՆՈՎՈՍԻԲԻՐՍԿԻ ՊԱՏԿԵՐԱՍՐԱՀԻՑ ԱՌԵՎԱՆԳՎԵԼ Է ՀՈՎՀԱՆՆԵՍ ԱՅՎԱԶՈՎՍԿՈՒ ԿՏԱՎԸ

Փորձագետների կարծիքով, գողացված կտավն, ամենայն հավանականությամբ, դուրս չի բերվի Ռուսաստանից, քանի որ Այվազովսկու արվեստով հետաքրքրվում են հատկապես Ռուսաստանի կոլեկցիոներները:

09 September 2002 • 17:06
ՔՆՆԱՐԿՎԵԼ ԵՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅԱՆ ՀԵՌԱՆԿԱՐՆԵՐԸ ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ԵՎ ԱԲԽԱԶԻԱՅԻ ՄԻՋԵՎ

Մասնավորապես, ենթադրվում է համագործակցություն գինեգործության, գյուղատնտեսական մթերքների վերամշակման, փայտամշակման ոլորտներում:

09 September 2002 • 17:00
ՀԱՅԿԱԿԱՆ ԱԷԿ-Ը ԿԳՈՐԾԻ ԱՅՆՔԱՆ ԺԱՄԱՆԱԿ, ՄԻՆՉԵՎ ՈՐ ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ ԿՍՏԵՂԾՎԵՆ ԷԼԵԿՏՐԱԷՆԵՐԳԻԱՅԻ ԱՅԼԸՆՏՐԱՆՔԱՅԻՆ ԱՂԲՅՈՒՐՆԵՐ

ՀՀ ֆինանսների եւ էկոնոմիկայի նախարար Վարդան Խաչատրյանը չի բացառել այն հնարավորությունը, որ Հայկական ատոմային էլեկտրակայանը կարող է վերանորոգվել Եվրամիության միջոցներով:

09 September 2002 • 16:26
ԱԴՐԲԵՋԱՆԻ ՀԵՏ ՇՓՄԱՆ ԳԾՈՒՄ ՆՎԱԶԵԼ Է ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ԲԱՆԱԿԻ ԶԻՆԾԱՌԱՅՈՂՆԵՐԻ ՄԱՀԱՑՈՒԹՅԱՆ ՏՈԿՈՍԸ

Այդ մասին է հայտարարել ԼՂՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը:

09 September 2002 • 15:21
ԵՐԵՎԱՆՈՒՄ ՔՆՆԱՐԿՎԵԼ ԵՆ ՀԱՅ-ԱՄԵՐԻԿՅԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԵՐ

Այսօր Հայաստանի նախագահ Ռոբերտ Քոչարյանի եւ ՀՀ-ում ԱՄՆ դեսպան Ջոն Օրդուեյի հանդիպման ընթացքում քննարկվել են հայ-ամերիկյան աշխատանքային խմբի շրջանակներում տնտեսական համագործակցության հետ կապված հարցեր:

09 September 2002 • 15:11
ՌՈՒՍԱՍՏԱՆԻ ՀԱՐԱՎԻ ՀԱՅԵՐԻ «ԵՐԿՐԱՄԱՍ» ԹԵՐԹԻ ԽՄԲԱԳՐՈՒԹՅՈՒՆԸ ՀԱՄԱՐՈՒՄ Է ԻՐԵՆ ԳԱԼԻՔ ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԶՈՀԸ

Թերթի խմբագիր Տիգրան Թավադյանի խոսքերով, թերթը զգալի ազդեցություն ուներ Կուբանի հայկական ընտրազանգվածի վրա եւ ինչ-որ մեկը շատ էր ցանկանում մեկուսացնել «Երկրամասը» նախընտրական քարոզչությունից:

09 September 2002 • 14:17
ԵՐԵՎԱՆՈՒՄ ՉԵՆ ԱԿՆԿԱԼՈՒՄ ԵԱՀԿ ՄԻՆՍԿԻ ԽՄԲԻՑ ՆՈՐ ԱՌԱՋԱՐԿՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՂԱՐԱԲԱՂՅԱՆ ՀԱԿԱՄԱՐՏՈՒԹՅԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ

Այդ մասին է հայտարարել Հայաստանի արտգործնախարար Վարդան Օսկանյանը` մեկնաբանելով ԵԱՀԿ ՄԽ համանախագահների առաջիկա այցը հակամարտության տարածաշրջան:

09 September 2002 • 13:52
ՀԱԿԱՄԱՐՏՈՒԹՅԱՆ ՎԵՐՋՆԱԿԱՆ ԿԱՐԳԱՎՈՐՈՒՄԸ ԱՆՀՆԱՐ Է ԱՌԱՆՑ ԲԱՆԱԿՑՈՒԹՅՈՒՆՆԵՐԻՆ ՂԱՐԱԲԱՂՅԱՆ ԿՈՂՄԻ ՄԱՍՆԱԿՑՈՒԹՅԱՆ

Իր պաշտոնավարությունը ստանձնելու կապակցությամբ ելույթում այդ մասին է հայտարարել ԼՂՀ նախագահ Արկադի Ղուկասյանը, որը օգոստոսի նախագահական ընտրություններում վերընտրվել է երկրորդ ժամկետով:

09 September 2002 • 13:50
ՀԱՅԱՍՏԱՆԸ ՄՏԱՀՈԳՎԱԾ Է ՌՈՒՍ-ՎՐԱՑԱԿԱՆ ՀԱՐԱԲԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԲԱՐԴԱՑՄԱՄԲ

Այդ մասին հայտարարել է Հայաստանի արտաքին գործերի նախարար Վարդան Օսկանյանը:

09 September 2002 • 00:00
07 September 2002 • 16:01
ՀԱՅԿԱԿԱՆ «HORIZON WEEKLY» ԹԵՐԹԸ ՃԱՆԱՉՎԵԼ Է ԿԱՆԱԴԱՅԻ ԼԱՎԱԳՈՒՅՆ ԱԶԳԱՅԻՆ ԹԵՐԹԵՐԻՑ ՄԵԿԸ

Ներկայումս Կանադայում լույս է տեսնում 800 էթնիկ թերթ` 125 լեզվով:

07 September 2002 • 15:31
«ՂԱՐԱԲԱՂԻ ԱԶԱՏԱԳՐՄԱՆ ՇԱՐԺՄԱՆ» ԱԿՏԻՎԻՍՏՆԵՐԸ ԲԱՔՎՈՒՄ ՊԻԿԵՏԵԼ ԵՆ ՀՅՈՒՐԱՆՈՑԸ, ՈՐՏԵՂ ԳՏՆՎԵԼ Է ՀԱՅԱՍՏԱՆԻ ՆԳՆ ՂԵԿԱՎԱՐԸ

Պիկետի մասնակիցները վանկարկելով հակահայկական լոզունգներ` պահանջել են, որպեսզի նիստին մասնակցող Հայաստանի ներքին գործերի նախարար Հայկ Հարությունյանը հեռանա Բաքվից:

07 September 2002 • 13:51
ԱԴՐԲԵՋԱՆՈՒՄ ՁԵՐԲԱԿԱԼՎԵԼ ԵՆ «ԱԼ ՔԱԵԴԱ» ԱՀԱԲԵԿՉԱԿԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆ ԱԶԴԵՑԻԿ ԱՆԴԱՄՆԵՐ

Այդ մասին հայտարարել է Ադրբեջանի նախագահ Հեյդար Ալիեւը ԱՊՀ երկրների ՆԳՆ ղեկավարների հերթական խորհրդի նիստին մասնակցելու նպատակով Բաքու ժամանած իրավապահ գերատեսչությունների ղեկավարների հետ հանդիպմանը:

07 September 2002 • 13:50
ԵՐԵՒԱՆՈՒՄ ԿԿԱՅԱՆԱ ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅԱՆ ԶԱՐԳԱՑՄԱՆ ՀԱՐՑԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՍԵՄԻՆԱՐ

Սեմինարի նպատակն է` օժանդակել Հայաստանում բարենպաստ բիզնես-միջավայրի ստեղծմանը եւ կառավարման բարեփոխմանը:

07 September 2002 • 13:49
ԵՎՐՈՊԱՅԻ ԽՈՐՀՐԴԻ ԱՌՋԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ԵՎ ԱԴՐԲԵՋԱՆԻ ՊԱՐՏԱՎՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԿԱՏԱՐՄԱՆ ՄԱՍԻՆ ԶԵԿՈՒՅՑՆԵՐԸ ԿՔՆՆԱՐԿՎԵՆ ԵԽԽՎ-Ի ԿՈՄԻՏԵՈՒՄ

Սպասվում է, որ ԵԽԽՎ-ի կոմիտեն կքննարկի նաեւ օգոստոսի 24-ին Ադրբեջանում անցկացված սահմանադրական փոփոխությունների վերաբերյալ հանրաքվեի արդյունքները:

06 September 2002 • 19:11
ԻՍՐԱՅԵԼԻ ՀԱՅՈՑ ՊԱՏՐԻԱՐՔԱՐԱՆԻ ՀՈՂԵՐԻ ՕՏԱՐՄԱՆ ՄԱՍԻՆ ԳՈՐԾՈՒՄ ԴԵՌԵՎՍ ԿԱՆ ՈՐՈՇ ԲԱՐԴՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Այդ մասին հաղորդել է Երուսաղեմի Հայոց Պատրիարք Թորգոմ Մանուկյանը:

06 September 2002 • 18:41
ԱՐԴՅՈՒՆԱԲԵՐԱԿԱՆ ԱՐՏԱԴՐԱՆՔԻ ԱՃԻ ՏԵՄՊԵՐՈՎ ՀԱՅԱՍՏԱՆԸ ԱՌԱՋԱՏԱՐ ԴԻՐՔ Է ԳՐԱՎՈՒՄ ԱՊՀ-ՈՒՄ

Այդ մասին ասվում է ԱՊՀ Միջպետական վիճակագրական կոմիտեի հունվար-հուլիս ամիսների տվյալների վերաբերյալ զեկույցում:

06 September 2002 • 18:17
ԵԽԽՎ-Ի ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ԳԾՈՎ ԶԵԿՈՒՑՈՂԸ ԿԺԱՄԱՆԻ ՀԱԿԱՄԱՐՏՈՒԹՅԱՆ ՏԱՐԱԾԱՇՐՋԱՆ ՀՈԿՏԵՄԲԵՐԻ ԿԵՍԵՐԻՆ

Նախօրեին Լյուքսեմբուրգում Եվրախորհրդի խորհրդարանական վեհաժողովի Լեռնային Ղարաբաղի գծով զեկուցող Թերի Դեւիսը եւ ԵԽԽՎ-ում Հայաստանի պատվիրակության ղեկավար Հովհաննես Հովհաննիսյանը քննարկել են Լեռանային Ղարաբաղի վերաբերյալ զեկույցի նախապատրաստմանն առնչվող հարցեր:

06 September 2002 • 18:07
ՀԱՅԱՍՏԱՆՈԻՄ ՉԿԱՆ ԴԱՎԱՆԱՆՔԻ ԱԶԱՏՈՒԹՅԱՆ ՍԱՀՄԱՆԱՓԱԿՈՒՄՆԵՐ

Նման կարծիք է հայտնել Երեւանում ՄԱԿ-ի ներկայացուցչության համակարգող,ՀՀ-ում ՄԱԿ-ի զարգացման ծրագրի առաքելության ղեկավար Ջոել Բուտրուն` մեկնաբանելով Հայաստանում քաղաքական ազատությունների եւ մարդու իրավունքների պաշտպանության հետ կապված իավիճակը:

06 September 2002 • 17:05
ՀԱՅԱՍՏԱՆԸ ՆԵՐՄՈՒԾՈՒՄ Է ԻՆՏԵՐՆԵՏՈՎ ՄՈՒՏՔԻ ԱՐՏՈՆԱԳՐԵՐԻ ՏՐԱՄԱԴՐՄԱՆ ՀԱՄԱԿԱՐԳ

Այսպիսով Հայաստանը դառնում է երկրորդ երկիրն աշխարհում, Ավստրալյայից հետո, որը ծառայությունների նման համակարգ է տրամադրում:

06 September 2002 • 16:07
ԵԽԽՎ-Ի ՂԵԿԱՎԱՐՈՒԹՅՈՒՆՆ ԸՆԴՀԱՆՈՒՐ ԱՌՄԱՄԲ ԳՈՀ Է ՀԱՅԱՍՏԱՆԻ ԿՈՂՄԻՑ ԵՎՐԱԽՈՐՀՐԴԻ ՀԱՆԴԵՊ ՍՏԱՆՁՆԱԾ ՊԱՐՏԱՎՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԿԱՏԱՐՄԱՆ ԸՆԹԱՑՔԻՑ

Այդ մասին ասվել է ԵԽԽՎ գլխավոր քարտուղար Բրունո Խալերի եւ ԵԽԽՎ նախագահ Պիտեր Շիդերի հետ ԵԽԽՎ-ում Հայաստանի պատվիրակության ղեկավար Հովհաննես Հովհանիսյանի Լյուքսեմբուրգում կայացած հանդիպման ժամանակ:

06 September 2002 • 15:35
ՀԱՅԱՍՏԱՆԻ ԱԳ ՆԱԽԱՐԱՐԸ ԵԼՈՒՅԹ ԿՈՒՆԵՆԱ ՄԻ ՔԱՆԻ ԱՄԵՐԻԿՅԱՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆՆԵՐՈՒՄ

ՀՀ ԱԳՆ ղեկավարը կմասնակցի «Մետաքսե ճանապարհը 21-րդ դարում» կոնֆերանսին, որը տեղի կունենա Յելի համալսարանում:

06 September 2002 • 14:47
ԱՄԵՐԻԿԱՅԻ ՀԱՅԿԱԿԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ՄՏԱԴԻՐ ԵՆ ՀԱՍՆԵԼ 2003 ԹՎԱԿԱՆԻ ՀԱՅԱՍՏԱՆԻՆ ԱՄԵՐԻԿՅԱՆ ՕԳՆՈՒԹՅԱՆ ՉԱՓԵՐԻ ԱՎԵԼԱՑՄԱՆԸ

Թեեւ ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի արտաքին հատկացումների հանձնաժողովը որոշում է կայացրել այն մասին, որ 2003թ. ամերիկյան օգնության ծավալը Հայաստանին պետք է կազմի շուրջ 84.3 մլն դոլար, Ամերիկայի հայկական կազմակերպությունները հույս են հայտնել, որ նրանց կհաջողվի համոզել Սենատի եւ Ներկայացուցիչների պալատի անդամներին հատկացվող գումարը մինչեւ 90 միլիոն դոլար ավելացնելու անհրաժեշտության մեջ: