Նիստի օրակարգում ընդգրկված են` Հայաստանի տնտեսական եւ սոցիալական իրավիճակին, ժողովրդավարացմանը, մարդու իրավունքներին եւ դատաիրավական բարեփոխումներին, բնապահպանությանը, միջազգային դրությանը, հարեւան երկրների հետ Հայաստանի փոխհարաբերություններին վերաբերող հարցեր:
Ինչպես նշել է Վրաստանի էներգետիկայի եւ վառելիքի նախարար Դավիթ Միրցխուլավան, ձմռանը էլեկտրաէներգիայի դեֆիցիտի առաջացման դեպքում ուսումնասիրվում է այդ երկրներից Վրաստան էլեկտրաէներգիայի ուղղակի ներմուծման հնարավորությունը:
Այս երրորդ հանդիպումը, որը նախաձեռնել է «Ազգային քաղաքացիական նախաձեռնություն» կազմակերպությունը, նվիրված կլինի հայերի էթնիկական պաշտպանության հարցերին եւ կանցնի «Հայաստան-Սփյուռք. մշակութային ընդհանրություններ եւ տարբերություններ» կոնֆերանսի նախապատրաստական միջոցառումների շրջանակներում:
Այդ մասին, Լեռնային Ղարաբաղում կայացած զինավարժությունների արդյունքները ամփոփելով, ասել է Հայաստանի նախագահ Ռոբերտ Քոչարյանը:
Այդ, արդեն ավանդական դարձած, համաժողովում որպես կանոն քննարկվում են Կենտրոնական եւ Արեւելյան Եվրոպայի պետությունների համագործակցության հարցեր:
Այդ մասին հայտարարել է ՀՀ քաղաքաշինության նախարար Դավիթ Լոքյանը հանդիպելով Բեռլինի գլխավոր ճարտարապետ Կլաուս Ֆոտկեի հետ, որը ժամանել է Երեւան քաղաքաշինության ոլորտում համատեղ փորձարարական ծրագրի արդյունքները ամփոոելու համար:
Ինչպես հաղորդել են պոտենցիալ գործատուները, տեղի զբաղվածության ծառայությունը չի կարողանում ապահովել ձեռնարկությունների պահանջը տեղական կադրերի հաշվին:
Համաժողովում Հայաստանը ներկայացնում է ԵԱՀԿ-ում ՀՀ դեսպան Ջիվան Թաբիբյանը:
Անցյալ տարի Գլենդելի ցուցահանդեսում ներկայացվել էր Հայաստանի ընդամենը 25 ձեռնարկությունների արտադրանքը, մինչդեռ այս տարի ցուցահանդեսին կմասնակցեն 74 ձեռնարկություններ, ինչպես Երեւանից, այնպես էլ Հայաստանի մարզերից:
Հայ-ռուսական տնտեսական համագործակցության հանձնաժողովի հերթական նիստին մասնակցելու նպատակով Մոսկվայում գտնվող Հայաստանի պաշտպանության նախարար, այդ հանձնաժողովի համանախագահ Սերժ Սարգսյանը առանձին բանակցություններ է վարել Ռուսաստանի արդյունաբերության, գիտության եւ տեխնոլոգիաների նախարար Իլյա Կլեբանովի, Ռուսաստանի զինված ուժերի գլխավոր շտաբի պետ Անատոլի Կվաշնինի եւ այլ պաշտոնական անձանց հետ:
Հանդես գալով Լյուքսեմբուրգում ԵԽԽՎ բյուրոյի նիստում` դիտարկման կոմիտեի համազեկուցող Անդրեաս Գրոսը որպես բացասական փաստ է անվանել քվեարկության հապճեպ անցկացումը եւ ծանրակշիռ միջազգային կազմակերպությունների, այդ թվում` ԵԱՀԿ-ի, դիտորդների բացակայությունը:
Խոսելով համանախագահների տարածաշրջան առաջիկա այցի ծրագրի մասին, Գրիբկովը նշել է, որ օրակարգը դեռեւս որոշված չէ, սակայն, ինչպես սովորաբար, նրանք հուսով են հանդիպել Ադրբեջանի եւ Հայաստանի ղեկավարների հետ:
Հարավկովկասյան տարածաշրջան կատարելիք այցի շրջանակներում սպասվում է Ուկրաինայի պաշտպանության նախարարի այցը Վրաստան եւ, հնարավոր է, Ադրբեջան:
Այդ մասին հայտարարել է Ադրբեջանի նախագահ Հեյդար Ալիեւը Ֆրանսիայի Միջազգային հարաբերությունների ինստիտուտի տնօրեն Թյերի Դը` Մոնբրիլյանի հետ հանդիպման ժամանակ:
Սեպտեմբերի լույս 4-ի գիշերը Կրասնոդարում կողոպտվել է Ռուսաստանի հարավի հայերի «Երկրամաս» թերթի խմբագրությունը:
Հիշեցնենք, որ օգոստոսի 26-ին բրիտանական Midland Resources Holding Ltd. առեւտրա-արդյունաբերական ընկերությունը ճանաչվել է Հայաստանի էլցանցերի սեփականաշնորհման մրցույթի հաղթող:
Նիստի ընթացքում, որը կկայանա սեպտեմբերի 6-7-ը, նախատեսվում է ուսումնասիրել 2000-2003 թվականների հանցավորության դեմ պայքարի համատեղ միջոցների միջպետական ծրագրի եւ մինչեւ 2003 թվականը միջազգային ահաբեկչության դեմ պայքարի ծրագրի կատարման ընթացքը:
Մոսկվայում տեղի է ունեցել Կոլեկտիվ անվտանգության պայմանագրի մասնակից-պետությունների բարձրաստիճան ներկայացուցիչների նիստը` նվիրված տվյալ պայմանագրի հիման վրա միջազգային տարածաշրջանային կազմակերպության ստեղծման հարցերին:
Ադրբեջանի ընդդիմադիր ուժերը սկսել են օգոստոսի 24-ին տեղի ունեցած հանրաքվեի արդյունքների դեմ բողոքի ցույցեր անցկացնելու վերաբերյալ խորհրդատվությունները:
Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում ստացված նամակում Վատիկանի մտահոգությունն է հայտնվում` Իսրայելի եւ Պաղեստինի միջեւ անջատման գիծ կառուցելու նպատակով իսրայելական բանակի կողմից զավթված Հայկական Պատրիարքության հողերի ճակատագրի վերաբերյալ:
Այդ մասին հայտարարել է ՀՀ վարչապետ Անդրանիկ Մարգարյանը` հանդես գալով Յոհանեսբուրգի Կայուն զարգացման միջազգային համաժողովում:
Հիշեցնենք, որ դեռեւս 1970 թվականին ամերիկյան մեկ այլ արբանյակի կողմից արված լուսանկարները, Արարատ լեռան վրա հայտնաբերել են մոտավորպես 180 մետր երկարությամբ հսկա նավ հիշեցնող մի առարկա:
«Մեր նպատակն Է` ղարաբաղյան հակամարտության առնչությամբ բոլոր մահմեդական երկրների միասնական դիրքորոշմանը հասնելը` անկախ Հայաստանի հետ նրանց փոխհարաբերությունների բնույթից»,- հայտարարել է Բաքվում գտնվող Աշխարհի իսլամական լիգայի գլխավոր քարտուղար Աբդուլմոխսին ալ-Թուրքին:
ԱՄՆ հայկական սփյուռքի կողմից կազմակերպված խորհրդաժողովում կներկայացվեն Իրանի հայ առեւտրականների, Կիպրոսի հայկական դպրոցի, ինչպես նաեւ 1915 թ. ցեղասպանությունից հետո Ֆրանսիայում վերաբնակված հայերի պատմական փաստաթղթերը:
Կուրսանտների բողոքի ակցիան ուղղված է եղել ուսուցանման ռեժիմի խստացման դեմ:
Կողմերը մատնանշել են Լատինական Ամերիկայում հայ-ռուսական փոխգործակցության հիմնական ուղղությունները` հաշվի առնելով այս տարածաշրջանի մի շարք երկրներում բազմամարդ եւ ազդեցիկ հայկական Սփյուռքի առկայությունը:
Ամերիկայի հայկական ազգային կոմիտեի հաղորդագրության համաձայն, խմբին միացել է կոնգրեսական Ռոբ Սիմոնսը Քոննեքտիկուտի նահանգից:
Ադրբեջանի նախագահի աշխատակազմի արտաքին կապերի բաժնի պետ Նովրուզ Մամեդովի խոսքերով, Հայաստանի եւ Ադրբեջանի ղեկավարների հանդիպումը սահմանամերձ Սադարակ գյուղում «հող է նախապատրաստել տարածաշրջան միջնորդների հերթական այցելության համար»:
Սեպտեմբերի 6-ին Բաքվում աշխատանքը կսկսի ԱՊՀ անդամ երկրների ներքին գործերի նախարարների խորհրդի հերթական, թվով չորրորդ նիստը: Խորհրդակցությանը կմասնակցի նա- ՀՀ ներքին գործերի նախարար, գեներալ-լեյտենանտ Հայկ Հարությունյանը: Նրան ուղեկցող պատվիրակության կազմում ընդգրկված կլինեն փոխնախարար, գեներալ-մայոր Արմեն Երիցյանը – շտաբի հրամանատար, գնդապետ Էդուարդ Ղազարյանը: Հայ պաշտոնյաներին չի անհանգստացնում այն հանգամանքը, որ նիստի օրակարգում ընդգրկված հարցերը գործընկերների հետ քննարկելու համար իրենք պետք է մեկնեն մի երկիր, որի հետ Հայաստանը մինչ- վերջերս պատերազմական իրավիճակում էր – որի հետ որ-է հաշտության պայմանագիր մինչ այժմ չի կնքվել: Նախորդ նիստի ժամանակ Հայաստանի ներկայացուցիչներն իրենց համաձայնությունը տվեցին հաջորդ նիստն Ադրբեջանում անցկացնելու համար: Բառացիորեն երկու օր անց պարզ կլինի` սխալվել են նրանք, թե ոչ:
Ինչպես հայտնեց Հայաստանում ՌԴ դեսպանատան հյուպատոսական բաժնի պետ Վլադիմիր Խրուլեւը, դադարը պայմանավորված է Ռուսաստանի քաղաքացիության ընդունման մասին նոր օրենքի իրականացման վերաբերյալ դրույթի Հայաստանում Ռուսաստանի դեսպանատան սպասումով: