AM
03 September 2002 • 15:08
ՆՈՅԵՄԲԵՐԻՑ ՌՈՒՍԱՍՏԱՆ ՄԵԿՆՈՂ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՔԱՂԱՔԱՑԻՆԵՐԻ ՀԱՄԱՐ ՄՏՑՎՈՒՄ ԵՆ ՄԻԳՐԱՑԻՈՆ ՔԱՐՏԵՐ

Նման քարտեր պետք չի լինի ստանալ այն անձանց, որոնք կժամանեն Ռուսաստան կարճ ժամանակով` որպես հյուր, հարսանիքի կամ թաղման եւ այլն, ընդգծել է Ռուսաստանի դաշնային միգրացիոն ծառայության ներկայացուցիչը:

03 September 2002 • 13:34
ՀԱՅԱՍՏԱՆԻ ԱՐՏԱՔԻՆ ԳՈՐԾԵՐԻ ՆԱԽԱՐԱՐԸ ԵԼՈՒՅԹ ԿՈՒՆԵՆԱ ՄԱԿ-Ի ԳԼԽԱՎՈՐ ԱՍԱՄԲԼԵԱՅԻ ՆՍՏԱՇՐՋԱՆՈՒՄ

Գլխավոր ասամբլեայի աշխատանքի ընթացքում քննարկվելիք ավելի քան 150 հարցերի թվում ընդգրկվել են նա- Գլխավոր ասամբլեայի պաշտոնյաների ընտրությունները:

03 September 2002 • 13:08
ԵՐԵՎԱՆ Է ԺԱՄԱՆՈՒՄ ՎՐԱՍՏԱՆԻ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐԸ

Բանակցությունների արդյունքում նախատեսվում է մի շարք փաստաթղթերի ստորագրում:

02 September 2002 • 18:09
ԱՌԵՒՏՐԻ ՀԱՄԱՇԽԱՐՀԱՅԻՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆ ՂԵԿԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆԸ ՉԻ ԱԶԴԻ ԱՅԴ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՈՒՄ ՀԱՅԱՍՏԱՆԻ ԸՆԴԳՐԿՄԱՆ ԳՈՐԾԸՆԹԱՑԻՆ

Այսպիսի կարծիք է արտահայտել ԱՀԿ-ում Հայաստանի ընդգրկման բանակցային խմբի ղեկավար, ՀՀ առեւտրի եւ տնտեսական զարգացման փոխնախարար Տիգրան Դավթյանը:

02 September 2002 • 17:57
ՖՐԱՆՍԻԱՅԻ ԻՍՍԻ-ԴԵ-ՄՈՒԼԻՆՈ ՔԱՂԱՔԸ ՄՏԱԴԻՐ Է ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑԵԼ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԵՏ ԲԱՐՁՐ ՏԵԽՆՈԼՈԳԻԱՆԵՐԻ ԲՆԱԳԱՎԱՌՈՒՄ

Ինչպես տեղեկացրել է այդ քաղաքի քաղաքապետ Անդրե Սանտինին, քաղաքապետարանը մտադիր է Հայաստանի հետ համագործակցության ներգրավել աշխարհահռչակ «Wave.com» ընկերությունը:

02 September 2002 • 17:43
ԵՐԵՒԱՆՈՒՄ ԿԿԱՅԱՆԱ ԱՐԴՅՈՒՆԱԲԵՐՈՂՆԵՐԻ ԵՎ ՁԵՌՆԵՐԵՑՆԵՐԻ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԿՈՆԳՐԵՍԻ ԽՈՐՀՐԴԻ ՆԻՍՏԸ

Նիստի աշխատանքներին կմասնակցի ավելի քան100 ձեռներեց 22 երկրից:

02 September 2002 • 17:35
ԴԱՂՍՏԱՆՈՒՄ ՎԵՐԱԿԱՆԳՆՎԵԼ Է ՍՈՒՐԲ ԳՐԻԳՈՐՈՍԻ ՀԱՅԿԱԿԱՆ ԵԿԵՂԵՑԻՆ

9-րդ դարի սկզբների հայկական մշակույթի այդ հուշարձանը վերականգնվել է տեղի հայ համայնքի նախաձեռնությամբ` քաղաքի հասարակայնության միջոցներով:

02 September 2002 • 15:50
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐԸ ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ԱՅՑՈՎ ՄԵԿՆԵԼ Է ՄՈՍԿՎԱ

Ռուսաստանի մայրաքաղաքում Սերժ Սարգսյանը կմասնակցի հայ-ռուսական միջկառավարական տնտեսական համագործակցության հանձնաժողովի հերթական նիստին:

02 September 2002 • 15:00
ՀԱՅ ԲԱՐՁՐԱՍՏԻՃԱՆ ՈՍՏԻԿԱՆՆԵՐԸ ԿՄԱՍՆԱԿՑԵՆ ԲԱՔՎՈՒՄ ԿԱՅԱՆԱԼԻՔ ԱՊՀ ԵՐԿՐՆԵՐԻ ՆԳՆ ՂԵԿԱՎԱՐՆԵՐԻ ԽՈՐՀՐԴԻ ՆԻՍՏԻՆ

Նախարարները կքննարկեն ահաբեկչության, կազմակերպված հանցավորության, թմրանյութերի ապօրինի շրջանառության դեմ պայքարին, ինչպես նաեւ տեղեկատվության փոխանակմանն առնչվող հարցեր:

02 September 2002 • 14:54
ՇՈԻՇԻԻ ԲԱՆՏՈՒՄ ԱԴՐԲԵՋԱՆՑԻ ՌԱԶՄԱԳԵՐԻՆԵՐ ՉԿԱՆ

Այդ մասին հայտարարել է ղարաբաղյան հակամարտության գոտում անհայտ կորածների, պատանդների եւ ռազմագերիների որոնման հարցերով Միջազգային աշխատանքային խմբում Ադրբեջանի ներկայացուցիչ Ավազ Հասանովը:

02 September 2002 • 14:45
ԵԹԵ ԱԴՐԲԵՋԱՆԸ ՆԱԽԸՆՏՐԻ ՂԱՐԱԲԱՂՅԱՆ ԽՆԴՐԻ ԼՈՒԾՄԱՆ ՈՒԺԱՅԻՆ ՏԱՐԲԵՐԱԿԸ, ԱՊԱ ԿՍՏԱՆԱ ԱՐԺԱՆԻ ՊԱՏԱՍԽԱՆ, ՀԱՅՏԱՐԱՐԵԼ Է ԼՂՀ ՆԱԽԱԳԱՀԸ

Միեւնույն ժամանակ նա ընդգծել է, որ Ստեփանակերտը շարունակում է հավատարիմ մնալ հակամարտության բացառապես խաղաղ կարգավորման տարբերակին:

02 September 2002 • 00:00
15 August 2002 • 18:07
ՀՀ ԱՐՏԳՈՐԾՆԱԽԱՐԱՐԸ ԵՎ ԻՐԱՔԻ ԳՈՐԾԵՐԻ ԺԱՄԱՆԱԿԱՎՈՐ ՀԱՎԱՏԱՐՄԱՏԱՐԸ ՔՆՆԱՐԿԵԼ ԵՆ ԵՐԿԿՈՂՄ ՀԱՐԱԲԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԶԱՐԳԱՑՄԱՆ ՀԵՌԱՆԿԱՐՆԵՐԸ

Կողմերը մանրամասն անդրադարձել են Իրաքի շուրջ ծավալվող իրադարձություններին, ինչպես նաեւ` տարածաշրջանային խնդիրներին:

15 August 2002 • 17:59
ԱՆԱՊԱՅՈՒՄ ԿԱՅԱՆԱԼԻՔ ԱՊՀ ԵՎ ԲԱԼԹՅԱՆ ԵՐԿՐՆԵՐԻ ԿԻՆՈՓԱՌԱՏՈՆՈՒՄ ՀԱՅԱՍՏԱՆԸ ԿՆԵՐԿԱՅԱՑՆԻ ԵՐԿՈՒ ՖԻԼՄ

Կինոփառատոնում կներկայացվեն Լյուդմիլա Սահակյանցի «Նախաշեմին» եւ Վիգեն Չալդրանյանի «Լռության սիմֆոնիա» ֆիլմերը:

15 August 2002 • 17:33
ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐԻՑ ՈՉ ՄԵԿԸ ԴԵՌ ՉԻ ՀԱՍՏԱՏԵԼ ԻՐ ՄԱՍԱԿՑՈՒԹՅՈՒՆՆ ԱԴՐԲԵՋԱՆՈՒՄ ԿԱՅԱՆԱԼԻՔ ՀԱՆՐԱՔՎԵԻՆ

ԱՄՆ ազգային ժողովրդավարության ինստիտուտը չի մասնակցի օգոստոսի 24-ին Ադրբեջանում կայանալիք սահմանադրական փոփոխություններին առնչվող հանրաքվեին:

15 August 2002 • 16:31
ՀԱՅԱՍՏԱՆԻ ԵՎ ՄԻԱՑՅԱԼ ԱՐԱԲԱԿԱՆ ԷՄԻՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԿՍՏՈՐԱԳՐԵՆ ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅԱՆ ՀԱՄԱՁԱՅՆԱԳԻՐ

Ինչպես տեղեկացրել է ՀՀ առողջապահության նախարար Արարատ Մկրտչյանը, ՄԱԷ-ն շահագրգռված է հայ բժիշկների փորձով:

15 August 2002 • 15:10
ՀԱՅԿԱԿԱՆ ՊԱՏՎԻՐԱԿՈՒԹՅՈՒՆԸ ԿՄԱՍՆԱԿՑԻ ՍՏԱՄԲՈՒԼՈՒՄ ԿԱՅԱՆԱԼԻՔ ՆԱՏՕ-Ի ԽՈՐՀՐԴԱՐԱՆԱԿԱՆ ՎԵՀԱԺՈՂՈՎԻ ՏԱՐԵԿԱՆ ՆՍՏԱՇՐՋԱՆԻՆ

Սպասվում է, որ նստաշրջանում կքննարկվի Հայաստանին եւ Ադրբեջանին ՆԱՏՕ-ի Խորհրդարանական վեհաժողովում դիտորդի կարգավիճակ տրամադրելու հարցը:

15 August 2002 • 15:07
ԲԱՔՈՒՆ ԲԱՆԱԿՑՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿՎԱՐԻ ԲԱՑԱՌԱՊԵՍ ԵՐԵՒԱՆԻ ՀԵՏ,- ՀԱՅՏԱՐԱՐԵԼ Է ԱԴՐԲԵՋԱՆԻ ԱԳՆ ՂԵԿԱՎԱՐԸ

Միաժամանակ Գուլիեւը հայտնել է, որ Բաքուն բանակցություններում պատրաստ է գնալ «որոշակի, սակայն, սահմանափակ զիջումների»:

15 August 2002 • 14:41
ՍԱԴԱՐԱԿԻ ՀԱՆԴԻՊՈՒՄԸ ԿԱՐՈՂ Է ԽԹԱՆԵԼ ՂԱՐԱԲԱՂՅԱՆ ՀԻՄՆԱԽՆԴՐԻ ԿԱՐԳԱՎՈՐՄԱՆ ԳՈՐԾԸՆԹԱՑԸ, ՎՍՏԱՀ ԵՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ԵՎ ԱԴՐԲԵՋԱՆԻ ՆԱԽԱԳԱՀՆԵՐԸ

Ինչպես նշել է Ադրբեջանի նախագահ Հեյդար Ալիեւը, կողմերը քննարկել են շատ տարբերակներ եւ դիրքորոշումներ, վերլուծել նախկին հանդիպումները, հանգել այն կարծիքի, որ բանակցային ներուժը, այդ թվում նաեւ նախագահների անմիջական հանդիպումների համար, սպառված չէ:

15 August 2002 • 13:56
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐԸ ՉԻ ԿԱՐԾՈՒՄ, ՈՐ ԵԱՀԿ ՄԻՆՍԿԻ ԽՄԲԻ ՄԻՋՆՈՐԴԱԿԱՆ ՋԱՆՔԵՐՆ ԱՐԴՅՈՒՆԱՎԵՏ ՉԵՆ

«Վերջ ի վերջո հիմնախնդրի լուծումը կգտնվի, եւ կողմերը դրան կհասնեն խաղաղ ճանապարհով»,- գտնում է նախարարը:

15 August 2002 • 13:51
ԱՆԿԱՐԱՆ ՈՂՋՈՒՆՈՒՄ Է ՀԱՅԱՍՏԱՆԻ ԵՎ ԱԴՐԲԵՋԱՆԻ ՆԱԽԱԳԱՀՆԵՐԻ ՀԱՆԴԻՊՈՒՄԸ

Թուրքիայի ԱԳՆ-ն «դրական քայլ» է անվանել Հայաստանի եւ Ադրբեջանի նախագահներ Ռոբերտ Քոչարյանի եւ Հեյդար Ալիեւի հանդիպումը, որը կայացել էր օգոստոսի 14-ին սահմանամերձ Սադարակ բնակավայրում:

15 August 2002 • 00:00
14 August 2002 • 18:11
«ԿԱՄԱՎՈՐ ՓՈՐՁԱԳԵՏՆԵՐԻ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԿՈՐՊՈՒՍԸ» ՆԱԽԱՏԵՍՈՒՄ Է ՀԱՅԿԱԿԱՆ ՈՍԿԵՐՉԱԿԱՆ ԻՐԵՐԻ ԱՐՏԱՀԱՆՈՒՄ ԱՄՆ

IESC գործարարության զարգացման ծրագրի ղեկավար Արմեն Շահբազյանի խոսքերով` ամերիկյան շուկայում հայկական ոսկերչական իրերի առավելությունը պայմանավորված է նրանց ցածր գնով` աշխատանքի բարձր որակի առկայությամբ:

14 August 2002 • 18:07
ՆԱՏՕ-ԻՆ ԱՆԴԱՄԱԿՑԵԼՈՒ ՀԱՄԱՐ ԱԴՐԲԵՋԱՆԸ ՊԵՏՔ Է ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆԻ ԱՅԴ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆ ՉԱՓԱՆԻՇՆԵՐԻՆ

Այս մասին Նախիջեւանում կայացած մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարել է Ադրբեջանի նախագահ Հեյդար Ալիեւը:

14 August 2002 • 17:42
ԱԴՐԲԵՋԱՆԻ ԱԳ ՆԱԽԱՐԱՐԻ ԽՈՍՔԵՐՈՎ` ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՆԱԽԱՇԵՄԻՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ԵՎ ԱԴՐԲԵՋԱՆԻ ՆԱԽԱԳԱՀՆԵՐԻՆ ԴԺՎԱՐ Է ԶԻՋՈՒՄՆԵՐԻ ԳՆԱԼ

Ընդ որում Գուլիեւը հասկացրել է, որ Ադրբեջանը չի բացառում հակամարտության ռազմական կարգավորումը:

14 August 2002 • 17:20
ԱՊՀ ԵՎ ԲԱԼԹՅԱՆ ԵՐԿՐՆԵՐԻ ԵՐԿԱԹՈՒՂԱՅԻՆ ՎԱՐՉՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ՊԱՏՐԱՍՏՎՈՒՄ ԵՆ ՄԻԱՍՆԱԿԱՆ ԱՐԺՈՒՅԹ ԿԻՐԱՌԵԼ ՓՈԽԱԴԱՐՁ ՎՃԱՐՈՒՄՆԵՐԻ ՀԱՄԱՐ

Նորամուծության հնարավորությունը կապված է նրա հետ, որ եվրոպական պետություններն այս, ինչպես նաեւ մյուս ոլորտներում, անցել են միասնական արժույթի` եվրոյի կիրառմանը, իսկ երկաթուղայինների միջեւ փոխադարձ վճարումները մինչեւ այժմ իրականացվում են շվեյցարական ֆրանկով:

14 August 2002 • 14:44
ՂԱՐԱԲԱՂՅԱՆ ՀԻՄՆԱԽՆԴՐԻ ԿԱՐԳԱՎՈՐՄԱՆ ՀԱՐՑՈՒՄ ՌՈՒՍԱՍՏԱՆԻ ԴԵՐՆ ԱՌԱՎԵԼ ՆՇԱՆԱԿԱԼԻ Է,- ԳՏՆՈՒՄ Է ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՆՈՐԸՆՏԻՐ ՆԱԽԱԳԱՀԸ

Նրա խոսքերով` սրա պատճառն այն է, որ Ռուսաստանը Խորհրդային Միության իրավական ժառանգորդը դառնալով` քաղաքական եւ պատմական պատասխանատվություն է կրում այն ամենի համար, ինչ կատարվում է տարածաշրջանում:

14 August 2002 • 14:43
ԱԲԽԱԶԻԱՅԻ ԽՈՐՀՐԴԱՐԱՆԻ ԽՈՍՆԱԿԸ ԿԱՅՑԵԼԻ ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂ

Ինչպես հայտարարել է Աբխազիայի խորհրդարանի արտաքին կապերի հանձնաժողովի ղեկավար Բեսլան Բութբան, այս մասին պայմանավորվածություն է ձեռք բերվել Ստեփանակերտում ԼՂՀ խորհրդարանի խոսնակ Օլեգ Եսայանի հետ հանդիպման ընթացքում:

14 August 2002 • 14:00
ՀԱՅՈՑ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ ՊԱՏՄՈՂ «ԱՐԱՐԱՏ» ՖԻԼՄԸ ԿՑՈՒՑԱԴՐՎԻ ՄՈՆՐԵԱԼԻ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԿԻՆՈՓԱՌԱՏՈՆՈՒՄ

Փառատոնի կազմակերպիչներից Քլոդ Չամբերլենը հավաստել է, որ «Արարատը» ընդգրկվել է փառատոնի ծրագրում Կաննի կինոփառատոնի առաջատար ֆիլմերի հետ միասին:

14 August 2002 • 13:50
ԱՅՍՕՐ ՀԱՅ-ԱԴՐԲԵՋԱՆԱԿԱՆ ՍԱՀՄԱՆԻ ՎՐԱ ՏԵՂԻ Է ՈՒՆԵՆՈՒՄ ՀԱՅԱՍՏԱՆԻ ԵՎ ԱԴՐԲԵՋԱՆԻ ՆԱԽԱԳԱՀՆԵՐԻ ՀԱՆԴԻՊՈՒՄԸ

Հանդիպման ընթացքում կողմերը մտադիր են քննարկել ղարաբաղյան հակամարտության խաղաղ կարգավորման գործընթացը: