Այսօր Ազգային ժողովում կայացած ճեպազրույցի ընթացքում խորհրդարանական խմբակցությունների եւ պատգամավորական խմբերի ներկայացուցիչները իրենց դժգոհությունն են արտահայտել, Վրաստանի քաղաքացի Պողոս Պողոսյանի անզգույշ սպանության մեջ մեղավոր ճանաչված, երկրի նախագահի թիկնապահ Աղամալ Հարությունյանի գործով դատարանի կայացրած դատավճռի վերաբերյալ:
Առանձնապես հոտաքրքրել է «Փախուստ քաղաքից» նկարը, որտեղ պատկերված է Առեւտրի համաշխարհային կենտրոնի երկու երկնաքերերի հրդեհը:
Փետրվարի 25-ին Հայաստանի նախագահ Ռոբերտ Քոչարյանը պաշտոնական այցով կմեկնի Բրատիսլավա:
Այդ որոշումը ընդունվել է Վրաստանի խորհրդարանի պաշտպանության եւ անվտանգության կոմիտեյում փակ լսումներից հետո, որին մասնակցել են արտաքին գործերի նախարարության, պետանվտանգության եւ ներքին գործերի ղեկավարության ներկայացուցիչները:
Հայաստանի արտաքին գործերի նախարարությունում կայացել է «Հայաստան-Սփյուրք» երկրորոդ համաժողովի նախապատրաստման կազմկոմիտեի նիստը:
Հիշեցնենք, որ անզգույշ սպանության համար մեղադրվում էր Հայաստանի նախագահի պաշտպանության ծառայության աշխատակից Աղամալ Հարությունյանը, որը մահացու հարվածներ էր հասցրել Պողոսյանին միայն այն բանի համար, որ նա անհարգալից արտահայտություն էր թույլ տվել այդ ժամանակ սրճարանում գտնվող Ռոբերտ Քոչարյանի հասցեին:
այդպիսին է էներգետիկ հանձնաժողովի մասնագետների կանխատեսումը, որը հիմնվում է էներգակիրների միջազգային գների աճի միտումների վրա:
Ներկայացված օրինագիծը կլրացնի Կալիֆորնիայում արդեն գործող օրենքը, որը սահմանում է 7-12 դասարաններում դասավանդվող «մարդու իրավունքները եւ ցեղասպանությունը» առարկայի ուսումնական ծրագրի մեջ ընդգրկվող թեմաները:
Վրաստանի հասարակությունը չպետք է լուրջ նշանակություն տա Ջավախքի հայ ծայրահեղական ուժերի առանձին ներկայացուցիչների հայտարարություններին, որոնք պահանջում են ինքնավարություն տրամադրել տարածաշրջանին: Այս հայտարարությամբ հանդես է եկել Վրաստանի խորհրդարանի հայ պատգամավոր Վան Բայբուրտը:
Բաքվի «Էխո» թերթին տված հարցազրույցում ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ Ռուդոլֆ Պերինան հայտարարել է, որ այս անգամ միջնորդները տարածաշրջան կժամանեն բոլորովին նոր առաջարկներով:
Ավարտվել է Հայաստանի արտաքին գործերի նախարարի տեղակալ, Վաշինգտոնում Հայաստանի նախկին դեսպան Ռուբեն Շուգարյանի աշխատանքային այցը Միացյալ Նահանգներ:
Դիվանագետը հայտարարել է, որ Բաքվի մասնակցությունը հակաահաբեկչական գործողությանը չի ստիպի Վաշինգտոնին աչք փակել Ադրբեջանում մարդու իրավունքների խախտման փաստերի վրա:
Հանդես գալով Երեւանի Բրյուսովի անվան օտար լեզուների պետական համալսարանի ուսանողների հետ հանդիպման ժամանակ` Հայաստանի արտաքին գործերի նախարար Վարդան Օսկանյանը կոչ է արել հայրենակիցներին «չլցվել ատելությամբ» հրեա ժողովրդի նկատմամաբ` Իսրայելի կողմից Հայոց ցեղասպանության փաստը ժխտելու պատճառով:
Հիշեցնենք, որ Թբիլիսիյում լայն արձագանք է ստացել Ախալքալաքի տեղական ինքնակառավարման մարմնի ղեկավարի հեռուստաելույթը, որտեղ նա ենթադրաբար ասել է, որ Ջավախքի ինքնավարությունը թույլ կտար բարելավել տարածաշրջանի տնտեսական վիճակը:
Փաստաթուղթը մշակել է Ագրոարդյունաբերական ժողովրդական միավորում պատգամավորական խումբը:
Քալիֆորնիա կատարելիք չորսօրյա այցի ընթացքում Պերինան կհանդիպի հայկական կազմակերպությունների ղեկավարների հետ:
Ռուսաստանի նախկին փոխվարչապետ, Հաշվիչ պալատի նախագահ Սերգեյ Ստեպաշինը պաշտոնական այցի արդյունքներով Երեւանում կայացած մամլո ասուլիսի ժամանակ հայտարարել է, որ Իլյա Կլեբանովի հեռացումը փոխվարչապետի պաշտոնից, չի անդրադառնա հայ-ռուսական առեւտրա-տնտեսական համագործակցության վրա:
Իսրայելի ԱԳՆ-ն պատասխանել է Հայաստանի արտաքին քաղաքական գերատեսչության բողոքի նոտային:
Նիստի աշխատանքում, որը կկայանա Վենայում փետրվարի 22-23-ին, կմասնակցի Հայաստանի Ազգային ժողովի պատվիրակությունը փոխխոսնակ Գագիկ Ասլանյանի գլխավորությամբ:
Ջավախքում գործող «Զանգ» կուսակցության համանախագահ Մ. Թորոսյանը հայտարարելէ, որ «երկաթգծի շահագործման դեպքում, ընդամենը 5-6 տարիների ընթացքում, կփոխվի Ջավախքի եւ հարակից շրջանների էթնիկ կազմի հարաբերակցությունը, կվտանգվի բնակչության խոսակցական լեզուն, կրոնը, մշակույթը եւ այլն»:
Էլեկտրակայանի շինարարության նախաձեռնողն է հայ-ամերիկյան «Սոլառեն» ընկերությունը:
Հիմնադրամը, որի նախագահն է Սթենֆորդի համալսարանի գեղարվեստական ղեկավար եւ Ռուսաստանի Պետական կամերային նվագախմբի գլխավոր դիրիժոր Կոնստանտին Օրբելյանը (ԱՄՆ), հիմնվել է Լոս Անջելեսում եւ կոչված է օժանդակել երիտասարդ տաղանդավոր երաժիշտներին իրենց ուսման ժամանակահատվածում:
Փետրվարի 20-ին Հայաստանի պաշտպանության նախարար, Անվտանգության խորհրդի քարտուղար Սերժ Սարգսյանը հնգօրյա պաշտոնական այցով կմեկնի Կիպրոս:
Վրաստանի խորհրդարանի բյուրոյի նիստում, այդ հայտարարության կապակցությամբ մտահոգություն է հայտնել «XX1 դար» խմբակցության նախագահ Վախթանգ Բոչորիշվիլին: Նա առաջարկել է գումարել խորհրդարանի արտահերթ նիստ Ջավախեթիի հարցի քննարկման համար:
Տեղի ԶԼՄ-ները ուշադրություն են հրավիրել այն փաստին, որ տեսահոլովակում Ալիեւը կոստյումով է եւ նման չէ նոր վիրահատություն տարած մարդու:
Հայաստանում Լեհաստանի գործերի ժամանակավոր հավատարմատար Պյոտր Իվաշկեւիչը, «Վարշավայում լարվածորեն հետեւում են այդ գազամուղի շինարարության նախագծի իրականացմանը»:
Այդ մասին տեղեկացնում է Բաքվում հրապարակվող «Հուրրիեթ» թերթը` վկայակոչելով տեղեկացված աղբյուրը:
պաշտոնական Անկարան հայտնել է, որ կտրամադրի 260 զինվոր եւ պատրաստակամություն է հայտնել գլխավորել խաղաղարական ստորաբաժանումները, Մեծ Բրիտանիայի հրամանատարության երեքամսյա ժամկետի ավարտից հետո:
Բացառված չէ, որ Ուսամա բեն Լադենը թաքնվում է Հյուսիսային Կովկասում չեչենյան ահաբեկիչների մոտ: Այդ մասին այսօր հայտնել է Ռուսաստանի արտաքին գործերի նախագահ Իգոր Իվանովը` Ֆրանսիայի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավար Յուբեր Վերդինի հետ համատեղ մամուլի ասուլիսում: