AM
02 March 2002 • 16:05
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐԸ ԳՏՆՈՒՄ Է, ՈՐ ՎՐԱՍՏԱՆՈՒՄ ԸՆԹԱՑՈՂ ԻՐԱԴԱՐՁՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԿԱՊԱԿՑՈՒԹՅԱՄԲ ՇՈՒՏ Է ԽՈՍԵԼ ՀԱՐԱՎԱՅԻՆ ԿՈՎԿԱՍՈՒՄ ԻՐԱՎԻՃԱԿԻ ԱՊԱԿԱՅՈՒՆԱՑՄԱՆ ՄԱՍԻՆ

Միեւնույն ժամանակ նախարարն ընդգծել է, որ Հայաստանը դեմ հանդես կգա տարածաշրջանում նոր բաժանման գծերի ի հայտ գալուն:

02 March 2002 • 15:50
ԱՄՆ ՊԵՏՔԱՐՏՈՒՂԱՐԸ ՔՆՆԱԴԱՏԵԼ Է ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԲԱՔՎԻ ԴԻՐՔՈՐՈՇՈՒՄԸ ՂԱՐԱԲԱՂՅԱՆ ՀԱԿԱՄԱՐՏՈՒԹՅԱՆ ԿԱՐԳԱՎՈՐՄԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ

Վերջերս Սպիտակ տանը Ամերիկայի հայ համայնքի ներկայացուցիչների հետ կայացած հանդիպմանը ԱՄՆ պետքարտուղար Քոլին Փաուելլը ողջունել է պաշտոնական Երեւանի հաստատուն դիրքորոշումը ղարաբաղյան կարգավորման հարցում:

01 March 2002 • 19:58
ԹՈՒՐՔԻԱՅՈՒՄ ՀԱՅՈՑ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅԱՆ ԶՈՀԵՐԻ ԺԱՌԱՆԳՆԵՐԸ ՓՈԽՀԱՏՈՒՑՈՒՄ ԵՆ ՊԱՀԱՆՋՈՒՄ ԻՐԵՆՑ ՀԱՐԱԶԱՏՆԵՐԻ ՄԱՀՎԱՆ ԴԻՄԱՑ

Հայոց ցեղասպանության զոհերի ժառանգները հայց են ներկայացրել Լոս-Անջելեսի Դաշնային դատարան` ֆրանսիական Axa ապահովագրական ընկերության դեմ:

01 March 2002 • 19:48
2003 ԹՎԱԿԱՆԻՆ ԱՌԱՋԻՆ ԱՆԳԱՄ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՏԱՐԱԾՔՈՒՄ ՏԵՂԻ ԿՈՒՆԵՆԱՆ ԶԻՆԱՎԱՐԺՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՆԱՏՕ-Ի «ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅՈՒՆ ՀԱՆՈՒՆ ԽԱՂԱՂՈՒԹՅԱՆ» ԾՐԱԳՐԻ ՇՐՋԱՆԱԿՆԵՐՈՒՄ

Մարտի 5-6-ը Երեւան կայցելի ՆԱՏՕ-ի Միջազգային Ռազմական Շտաբի համագործակցության եւ տարածաշրջանային անվտանգության բաժնի ղեկավարի տեղակալ, բրիգադի գեներալ Գուիդո Պալմիերին:

01 March 2002 • 19:42
ԵԱՀԿ ՄԻՆՍԿԻ ԽՄԲԻ ՀԱՄԱՆԱԽԱԳԱՀ ՌՈՒԴՈԼՖ ՊԵՐԻՆԱՅԻ ԿԱՐԾԻՔՈՎ «ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԸ ԵՐԲԵՔ ՉԻ ԵՂԵԼ ԱՆԿԱԽ ԱԴՐԲԵՋԱՆԻ ՄԱՍԸ»

Շարունակելով թեման, Պերինան ասել է, որ նման հարցերը առանցքային նշանակություն ունեն բանակցությունների համար:

01 March 2002 • 19:34
ԵՐԵՎԱՆ Է ԺԱՄԱՆՈՒՄ ԵԱՀԿ ԳՈՐԾՈՂ ՆԱԽԱԳԱՀ, ՊՈՐՏՈՒԳԱԼԻԱՅԻ ԱՐՏԱՔԻՆ ԳՈՐԾԵՐԻ ՆԱԽԱՐԱՐ ԺԱՅՄԵ ԳԱՄԱՆ

Հայաստանի ԱԳՆ մամլո ծառայության տեղեկատվության համաձայն, սպասվում է նաեւ, որ Երեւան կժամանեն Հայաստանում հավատարմագրված մի շարք դիվանագետներ:

01 March 2002 • 19:25
ԱՆԿԱՐԱՆ ՄՏԱՀՈԳՎԱԾ Է ԵՎՐԱԽՈՐՀՐԴԱՐԱՆԻ ՈՐՈՇՄԱՄԲ, ՈՐԸ ՀԱՆՁՆԱՐԱՐՈՒՄ Է ԹՈՒՐՔԻԱՅԻՆ ՃԱՆԱՉԵԼ ՀԱՅՈՑ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅԱՆ ՓԱՍՏԸ

Համապատասխան հայտարարությամբ հանդես են եկել թուրքական խորհրդարանի մի շարք խմբակցություններ, Եվրախորհրդարանի որոշումը անվանելով «անշնորհք գրոհ Թուրքիայի դեմ»:

01 March 2002 • 17:23
ԱԶԱՏՈՒԹՅԱՆ ԱԿՏԻ 907-ՐԴ ՈՒՂՂՈՒՄԸ ԹՈՒՅԼ ՉէՐ ՏԱԼԻՍ ԱՄՆ-ԻՆ ՌԱԶՄԱԿԱՆ ՕԳՆՈՒԹՅՈՒՆ ՑՈՒՅՑ ՏԱԼ ԱԴՐԲԵՋԱՆԻՆ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻՆ

Նույն պատճաով Վաշինգտոնը ռազմական օգնություն չէր ցուցաբերում նաեւ Հայաստանին, Բաքվում հայտարարել է Ադրբեջանում ԱՄՆ-ի դեսպան Ռոս Ուիլսոնը:

01 March 2002 • 17:17
ԱՄՆ-Ն ՑԱՆԿԱՆՈՒՄ Է ՏԵՍՆԵԼ ԱՐԴԱՐ ԵՎ ԿԱՅՈՒՆ ԽԱՂԱՂՈՒԹՅԱՆ ՀԱՍՏԱՏՈՒՄԸ ՀԱՅԱՍՏԱՆԻ ԵՎ ԱԴՐԲԵՋԱՆԻ ՄԻՋԵՎ

Այս մասին Բաքվում հայտարարել է Ադրբեջանում ԱՄՆ-ի դեսպան Ռոս Ուիլսոնը:

01 March 2002 • 17:12
ԵՎՐԱԽՈՐՀՐԴԱՐԱՆԸ ԿՐԿԻՆ ԴԱՏԱՊԱՐՏԵԼ Է 1915 ԹՎԱԿԱՆԻՆ ՕՍՄԱՆՅԱՆ ԹՈՒՐՔԻԱՅՈՒՄ ԻՐԱԳՈՐԾՎԱԾ ՀԱՅՈՑ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅՈՒՆԸ

Բանաձեւի նոր խմբագրությունը կոչ է անում Թուրքիային վերացնել Հայաստանի շրջափակումը, եւ ձեռնարկել այլ գործնական քայլեր` Եվրամիության անդամ դառնալու համար:

01 March 2002 • 17:06
ԱԴՐԲԵՋԱՆԻ ՆԱԽԱԳԱՀԻ ԽՈՍՔԵՐՈՎ` ԵԱՀԿ ՄԻՆՍԿԻ ԽՄԲԻ ՆՈՐ ԱՌԱՋԱՐԿՆԵՐԸ ՂԱՐԱԲԱՂԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ «ՔԻ-ՎԵՍԹՅԱՆ ՍԿԶԲՈՒՆՔՆԵՐԻ» ՇԱՐՈՒՆԱԿՈՒԹՅՈՒՆԸ ՉԵՆ ՀԱՆԴԻՍԱՆՈՒՄ

Խոսելով ամերիկյան զինվորականների Ադրբեջան գալու հավանականության մասին, ինչպես Վրաստանի Պանկիսի կիրճում, Ալիեւը խուսափել է ուղղակի պատասխանից:

28 February 2002 • 18:19
ԱԴՐԲԵՋԱՆԸ ԱՐԳԵԼԱԿՈՒՄ Է ԵՐԵՎԱՆ-ՆԱԽԻՋԵՎԱՆ-ԲԱՔՈՒ ԵՐԿԱԹՈՒՂԱՅԻՆ ՀԱՂՈՐԴԱԿՑՈՒԹՅԱՆ ՎԵՐԱԿԱՆԳՆՈՒՄԸ

Այդ մասին հայտարարել է Հայաստանի Հանրապետության Տրանսպորտի եւ կապի նախարարության արտաքին կապերի վարչության պետ Գագիկ Գրիգորյանը:

28 February 2002 • 17:43
ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆԸ ՆՇԵԼ Է ՀԱՅԿԱԿԱՆ ՋԱՐԴԻ ՏԱՐԵԼԻՑԸ ԱԴՐԲԵՋԱՆԱԿԱՆ ՍՈՒՄԳԱԻԹ ՔԱՂԱՔՈՒՄ

Անմեղ զոհերի հիշատակը Ստեփանակերտի Հուշահամալիրում հարգել է Ղարաբաղի բարձրաստիճան ղեկավարությունը, ինչպես նաեւ պատգամավորներ, հոգեւոր դասի եւ ԼՂՀ Պաշտպանության բանակի ներկայացուցիչներ:

28 February 2002 • 17:42
TRASECA-ՅԻ ՀԱՍՏԱՏՎԱԾ ՆԱԽԱԳԾԵՐԻ ԹՎԻՆ ՉԻ ՊԱՏԿԱՆՈՒՄ ՀԱՐԱՎԱՅԻՆ ԿՈՎԿԱՍԻ ԱՎՏՈՃԱՆԱՊԱՐՀՆԵՐԻ ՎԵՐԱԿԱՆԳՆՄԱՆ ՆԱԽԱԳԻԾԸ

Այսօր Աշգաբադում ավարտվել է TRASECA-ի մասնակից-երկրների աշխատանքային խմբերի հանդիպումը:

28 February 2002 • 14:56
ԵՐԵՎԱՆ Է ԺԱՄԱՆՈՒՄ ԱՄԵՐԻԿՅԱՆ ՌԱԶՄԱԿԱՆ ՓՈՐՁԱԳԵՏՆԵՐԻ ԽՈՒՄԲ

Փորձագետները Երեւան կժամանեն Բաքվում եւ Թբիլիսիյում բանակցությունների ավարտից հետո:

28 February 2002 • 14:49
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՆԱԽԱԳԱՀԸ ՄԵԿՆԵԼ Է ԱԼՄԱԹԻ ԱՊՀ ՊԵՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՂԵԿԱՎԱՐՆԵՐԻ ՈՉ ՖՈՐՄԱԼ ԳԱԳԱԹԱԺՈՂՈՎԻՆ ՄԱՍՆԱԿՑԵԼՈՒ ՆՊԱՏԱԿՈՎ

Նախատեսվում են Հայաստանի նախագահի երկկողմ հանդիպումները Ռուսաստանի ղեկավար Վլադիմիր Պուտինի, Թուրքմենստանի նախագահ Սափարմուրադ Նիյազովի, Վրաստանի ղեկավար Էդուարդ Շեւարնաձեի հետ:

28 February 2002 • 14:43
ԱՎՍՏՐԻԱՆ ՀԱՏՈՒԿ ՌԱԶՄԱՎԱՐԱԿԱՆ ՆՇԱՆԱԿՈՒԹՅՈՒՆ Է ՏԱԼԻՍ ՀԱՐԱՎԱՅԻՆ ԿՈՎԿԱՍԻ ՏԱՐԱԾԱՇՐՋԱՆԻՆ

Հայաստանի նախագահ Ռոբերտ Քոչարյանի Ավստրիա կատարած պաշտոնական աշխատանքային այցի ընթացքում, Վիեննայում ստորագրվել է երկու միջկառավարական փաստաթուղթ:

28 February 2002 • 14:37
ՀԱՄԱՇԽԱՐՀԱՅԻՆ ԲԱՆԿԻ ՓՈՐՁԱԳԵՏՆԵՐԸ ՀԱՄԱՐՈՒՄ ԵՆ, ՈՐ ՆԵՐԴՐՈՒՄԱՅԻՆ ՄԹՆՈԼՈՐՏԸ ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ ԲԱՐԵԼԱՎՎԵԼ Է

Այդ մասին է վկայում Համաշխարհային բանկի անցյալ տարվա հաշվետվությունը,- հաղորդել է Հայաստանի ֆինանասների եւ էկոնոմիկայի նախարարի տեղակալ Տիգրան Խաչատրյանը:

27 February 2002 • 19:24
ՍԱՀՄԱՆԱՄԵՐՁ ԵՐԿՐՆԵՐԻ ՀԵՏ ԱՌԵՎՏՐԱԿԱՆ ՀԱՐԱԲԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԲԱՐԵԼԱՎՄԱՆ ԴԵՊՔՈՒՄ ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ ԶԳԱԼԻՈՐԵՆ ԿԱՃԻ ՀԱՄԱԽԱՌՆ ՆԵՐՔԻՆ ԱՐՏԱԴՐԱՆՔԻ ՄԱԿԱՐԴԱԿԸ

Այդպիսի կանխատեսում է արվել, օրերս Լոնդոնում կայացած, տնտեսական համաժողովի ընթացքում` նվիրված «Աղքատության նվազեցումը, պարտքի կայունությունն ու աճը եկամուտների ցածր մակարդակ ունեցող ԱՊՀ երկրներում» թեմային:

27 February 2002 • 19:15
ԵԱՀԿ ԽՈՐՀՐԴԱՐԱՆԱԿԱՆ ՎԵՀԱԺՈՂՈՎՈՒՄ ՂԱՐԱԲԱՂՅԱՆ ՀԱԿԱՄԱՐՏՈՒԹՅԱՆ ԿԱՐԳԱՎՈՐՄԱՆ ՆՊԱՏԱԿՈՎ ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ԽՄԲԻ ՍՏԵՂԾՄԱՆ ՄԱՍԻՆ ՀԱՐՑԸ ՀԵՏԱՁԳՎԵԼ Է

ԵԱՀԿ ԽՎ շրջանակներում ղարաբաղյան հակամարտության կարգավորման նպատակով աշխատանքային խմբի ստեղծման հեռանկարները քննարկվել են ԵԱՀԿ ԽՎ-ի աշխատանքի ընթացքում Վիեննայում:

27 February 2002 • 19:13
ԵԱՀԿ ՂԱՐԱԲԱՂՅԱՆ ՀԱԿԱՄԱՐՏՈՒԹՅԱՆ ԿԱՐԳԱՎՈՐՄԱՆ ՄԻՆՍԿԻ ԽՄԲԻ ՀԱՄԱՆԱԽԱԳԱՀՆԵՐԸ ԳՆԱՀԱՏԵԼ ԵՆ ՎԻԵՆՆԱՅՈՒՄ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՆԱԽԱԳԱՀԻ ՀԵՏ ԿԱՅԱՑԱԾ ՀԱՆԴԻՊՈՒՄԸ ՈՐՊԵՍ «ՇԱՏ ՕԳՏԱԿԱՐ»

Միջազգային միջնորդները հետաքրքրվել են պաշտոնական Երեւանի տեսակետներով` Լեռնային Ղարաբաղի հիմնահարցի լուծմանը առնչվող մի շարք մոտեցումների վերաբերյալ:

27 February 2002 • 19:06
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՆԱԽԱԳԱՀԸ ԿՄԱՍՆԱԿՑԻ ԱՊՀ ՊԵՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՂԵԿԱՎԱՐՆԵՐԻ ՈՉ ՖՈՐՄԱԼ ԳԱԳԱԹԱԺՈՂՈՎԻ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԻՆ ԱԼՄԱԹԻՅՈՒՄ

Նախնական տվյալների համաձայն, գագաթաժողովին կմասնակցեն Համագործակցության բոլոր պետությունների ղեկավարները, բացառությամբ Ադրբեջանի:

27 February 2002 • 18:59
ՄԻՆՉԵՎ 2010 ԹՎԱԿԱՆԸ ՀԱՅԱՍՏԱՆԸ ԽՆԴԻՐՆԵՐ ՉԻ ՈՒՆԵՆԱ ԿԱՊՎԱԾ ԱՐՏԱՔԻՆ ՊԱՐՏՔԻ ՍՊԱՍԱՐԿՄԱՆ ՀԵՏ

Այդպիսի եզրակացության են եկել միջազգային ֆինանսական կառույցները եւ դոնոր-երկրները օրերս Լոնդոնում կայացած սեմինարի ընթացքում, որը նվիրված էր ԱՊՀ երկրներում տնտեսության աճի, աղքատության մակարդակի իջեցման եւ արտաքին պարտքը սպասարկելու հնարավորությունների հիմնախնդիրներին:

27 February 2002 • 16:04
ԱԴՐԲԵՋԱՆԻ ԽՈՐՀՐԴԱՐԱՆԻ «ՓՈՐՁԸ ՔԱՂԱՔԱԿԱՆ ԳՆԱՀԱՏԱԿԱՆ ՏԱԼ ԽՈՋԱԼՈՒՅԻ ԻՐԱԴԱՐՁՈՒԹՅՈՒՆՆԵՐԻՆ» ԱՎԱՐՏՎԵԼ Է ՍԿԱՆԴԱԼՈՎ

Ի նկատի ունենալով, որ Ֆրանսիայի նախագահ Ժակ Շիրակը փաստաթուղթ է ստորագրել 1915 թվականի Հայոց ցեղասպանության ճանաչման վերաբերյալ, պատգամավոր Ղուրբանովը հայտարարել է, թե «Շիրակը լկտիացել է»:

27 February 2002 • 15:51
ԵՎՐԱԽՈՐՀՐԴԱՐԱՆԸ ԿՔՆՆԱՐԿԻ ՀԱԿԱԹՈՒՐՔԱԿԱՆ ԲԱՆԱՁԵՎ

Փետրվարի 28-ին Եվրախորհրդարանը կրկին, որպես Թուրքիային Եվրամիություն ընդունելու նախապայմաններից մեկը, կքննարկի պաշտոնակն Անկարայի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչման հարցը:

27 February 2002 • 15:39
ՀՌԱԿԸ ԿՈՉ Է ԱՐԵԼ ՀԱՅԱՍՏԱՆԻ ԽՈՐՀՐԴԱՐԱՆԻՆ ՕՐԵՆՔ ԸՆԴՈՒՆԵԼ ՀԱՅՈՑ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅԱՆ ԶՈՀԵՐԻ ՀԻՇԱՏԱԿԻ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ԻՐԱՎԱԿԱՆ ԵՐԱՇԽԻՔՆԵՐԻ ՄԱՍԻՆ

Փաստաթղթում նշվում է, որ այդպիսի օրենքի ընդունումը բխում է հայ ժողովրդի ազգային շահերից, ինչպես նաեւ քաղաքական եւ տնտեսական իրողություններից:

27 February 2002 • 15:07
ՄՈՍԿՎԱՅՈՒՄ ԿԱԶՄԱԿԵՐՊՎՈՒՄ Է ՀԱՅԱՍՏԱՆԻ ՆԱԽԱԳԱՀ ՌՈԲԵՐՏ ՔՈՉԱՐՅԱՆԻՆ ՍԱՏԱՐՈՂ ԽՈՒՄԲ

Խմբի հիմնական նպատակը կդառնա համակողմանի աջակցություն ցուցաբերելը հայկական պետության գործող ղեկավարին 2003 թվականի նախագահական ընտրությունների ժամանակ:

27 February 2002 • 14:55
ԲԱՔՈՒՆ ՊԵՏՔ Է ԲԱՆԱԿՑՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՎԱՐԻ ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏԻ ՀԵՏ

Հանդես գալով նոր առաջարկներով ղարաբաղյան հակամարտության կարգավորման վերաբերյալ` ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները պետք է հաշվի առնեն մի շարք կարեւոր գործոններ,- Բաքվի «Զերկալո» թերթին տված հարցազրույցում հայտարարել է Ադրբեջանի Սոցիալ-ժողովրդավարական կուսակցության նախագահ Զարդուշտ Ալիզադեն:

26 February 2002 • 19:36
ՍԿՍՎԵԼ Է ՀԱՅԱՍՏԱՆԻ ՆԱԽԱԳԱՀԻ ԱՅՑԸ ԱՎՍՏՐԻԱ

Փետրվարի 27-ին Վենայում սպասվում է Ռոբերտ Քոչարյանի հանդիպումը Մինսկի խմբի համանախագահների հետ:

26 February 2002 • 19:28
ԱԴՐԲԵՋԱՆԻ ՆԱԽԱԳԱՀԸ ՎԵՐԱԴԱՌՆՈՒՄ Է ԲԱՔՈՒ

Այսօր Ալիեւը ԱՄՆ-ից մեկնել է Լոնդոն, ուր կմնա երկու օր, այնուհետեւ կմեկնի հայրենիք: