Ընկերության նախագահ Պյեռ Լարեչի կարծիքով, «Գրեյթ Վելլի» ֆիրման անօրինական է օգտվում ապրանքանշանից, որը շատ նման է ընկերությանը պատկանող «Արարատ» ապրանքանշանին, ինչը բացասական է անդրադառնում Երեւանի կոնյակի գործարանի արտադրանքի ծավալների իրացման վրա:
Հայաստանը եղել է եւ կմնա Ռուսաստանի միակ ռազմավարական գործընկերը Հարավային Կովկասում: Այդ մասին այսօր Երեւանում Հայաստանի Ազգային ժողովի նախագահ Արմեն Խաչատրյանի հետ կայացած հանդիպմանը հայտնել է Ռուսաստանյան Դաշնության Հաշվիչ պալատի ղեկավար, երկրի կառավարության նախկին նախագահ Սերգեյ Ստեպաշինը:
Այդ մասին ասվում է երկրի վարչապետ Բյուլենթ Էջեւիթի այսօրվա հայտարարությունում:
Եւս չորս ամերիկյան օրենսդիրներ ընդգրկվեցին կոնգրեսի, այսպես կոչված, «հայկական խմբում», որն ակտիվորեն համագործակցում է ԱՄՆ հայկական լոբբիի հետ:
Կասպշիկը ԼՂՀ նախագահին փոխանցել է ԵԱՀԿ Գործող նախագահի առաջարկը` հանդիպել իր հետ Երեւանում:
Դրա համար Եվրամիությունն արդեն տրամադրել է 10 միլիոն եվրո:
Էդուարդ Շեւարդնաձեն Վարդան Օսկանյանի այցը հաջող անվանեց` նշելով, որ Հայաստանի ԱԳՆ ղեկավարի երկխոսությունը վրացական կողմի ներկայացուցիչների հետ անցել է փոխըմբռնման եւ փոխադարձ հարգանքի գործնական մթնոլորտում:
Հայաստանը չի մտնում այն աղքատ մեծ պարտքեր ունեցող երկրների շարքը, որոնց նկատմամբ կիրառվելու է պարտքերը չեղյալ համարելու Համաշխարհային բանկի եւ Արժույթի միջազգային հիմնադրամի ծրագրերը:
Այս մասին ասվում է Արժույթի Միջազգային Հիմնադրամի եւ Համաշխարհային Բանկի կողմից մշակված «Աղքատության մակարդակի կրճատում, պարտքային իրավիճակի կայունություն եւ տնտեսական աճ ցածր եկամուտ ունեցող ԱՊՀ երկրներում» զեկույցում:
«Հուրրիեթ» թերթը գրում է, որ Կլիվլենդում կատարված վիրահատությունը շատ ծանր է անցել եւ Հեյդար Ալիեւը իր կտակն է հայտարարել մոտիկ հարազատներին:
Գարնան սկզբին նախատեսված է Եվրախորհրդի նախարարների կոմիտեի նախագահ Անաստաս Վալիոնիսի այցը Հյուսիսային Կովկասի տարածաշրջան:
Նոտայում մասնավորապես ասվում է այն մասին, որ պաշտոնական Երեւանը անթույլատրելի է գտնում է հայոց ցեղասպանության փաստի նշանակության բացառման եւ նվազեցման փորձերը:
Այդ մասին հայտնել է կուսակցության առաջնորդ Ստեփան Դեմիրճյանը:
Այդ մասին տեղեկացրել է թուրքական բանակի գնդապետ Նաիմ Բարբուլօղլուն, որը ժամանել է Երեւան Հյուսիսատլանտյան դաշինքի կոնֆերանսին մասնակցելու համար:
Թբիլիսիի Իվանե Ջավախիշվիլու անվան Պետական համալսարանի ռեկտոր ակադեմիկոս Ռ. Մետրեվելու փետրվարի 7- ի հրամանով, Ախալքալակում բացվել է Թբիլիսիի պետական համալսարանի Ջավախքի մասնաճյուղ:
Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Վիլայաթ Գուլիեւի խոսքերով, ղարաբաղյան հարցի վերաբերյալ Եվրոպայի Խորհրդում զեկուցողի նշանակումը անընդհատ հետաձգվում է այն պատճառով, որ կողմերին չի հաջողվում համաձայնության գալ առաջարկված թեկնածությունների վերաբերյալ:
Ինքը Մուշեղ Սաղաթելյանը իրեն մեղավոր չի ճանաչում:
Այդ թիվը չի ընդգրկում հանրապետության տարածքում գրանցված, բայց մարդահամարի անցկացման ընթացքում Հայաստանում չբնակվող անձանց:
Տվյալներ կան Ադրբեջանի չորս հազար քաղաքացիների վերաբերյալ, որոնք դիմել են արեւմտյան Եվրոպայի երկրների իշխանություններին` ապաստան տրամադրելու խնդրանքով:
15 տոննայով բեռնված ինքնաթիռը համազգեստ կբերի հայկական խաղաղարար գումարտակի համար:
Ամերիկյան Քլիվլենդ քաղաքի հիվանդանոցում բժշկական հետազոտման ընթացքում Ադրբեջանի նախագահի մոտ հայտնաբերվել է շագանակագեղձի գերաճ:
Հայ առաքելական եկեղեցու վրացական թեմի, Վրացական ավետարանական բապտիստական եկեղեցու, Վրաստանում Ավետարանա-լյութերանական եկեղեցու եւ Վրաստանի հռոմեա-կաթոլիկ եկեղեցու ղեկավարները մասնակցել են վրացերեն եւ ռուսերեն լեզուներով հրատարակված, «Էկումենիկ Խարտիայի» տեքստը պարունակող, բրոշյուրի շնորհահանդեսին:
Ընկերությունը միտումնավոր ավելացրել է ներդրումների ծավալները այն բանի հաշվին, որ 3-4 անգամ ուռճացրել է տվյալները ներկրված սարքավորումների արժեքի վերաբերյալ, որոնք շատ անգամ չէին համապատասխանում տեխնիկայի վերջին ստանդարտներին:
Ադրբեջանական ԶԼՄ-ները տեղեկություններ չունեն երկրի նախագահի առողջության եւ գտնվելու վայրի վերաբերյալ:
Իրականում, նախազգուշացումն այն մասին, որ միջազգային զինվորական դատարանի առջեւ կանգնած Միլոշեվիչի բախտին կարող են արժանանալ Ելցինը, Շեւարնաձեն, Տեր-Պետրոսյանն ու Մութալիբովը, ինչպես նաեւ հանգուցյալ Էլչիբեյն ու Գամսախուրդիան, չի պատկանում դատախազին:
Նշենք, որ Վիկտոր Բոկովի կանխատեսման համաձայն, Հայաստանում կարող է երկրաշարժ լինել նույնիսկ այսօր` փետրվարի 14-ին:
«Պարոնայք նախկին կոմունիստներ` Ելցին, Տեր-Պետրոսյան եւ Մութալիբով պատրաստ եղեք, հերթը ձերն է»,- Հարավսլավիայի նախկին նախագահի գործի քննության ժամանակ այսպիսի անսպասելի հայտարարությամբ է երեկ Հաագայի զինվորական դատարանում հանդես եկել դատախազ Կառլա դել Պոնտեն:
Պատասխանելով հավաքվածների հարցերին` նա նշել է, որ Ադրբեջանին Արցախի ենթակայության անթույլատրելիությունը այն ելակետն է, որից բխում է հայկական կողմի դիրքորոշումը հակամարտության կարգավորմանը ուղղված բանակցություններում:
Բաքվում մեծ սկանդալ է հասունանում, կապված այն բանի հետ, որ մայրաքաղաքի լուսանկարչական սրահներից մեկում հայտնաբերվել է օրացույց Քրդական աշխատավորական կուսակցության առաջնորդ Աբդուլլա Օջալանի լուսանկարներով: