AM
12 November 2001 • 15:40
ՀԱՅԱՍՏԱՆԸ ՉԻ ԸՆԴՈՒՆԻ ՓԱՐԻԶՅԱՆ ՍԿԶԲՈՒՆՔՆԵՐԻ ՇՐՋԱՆԱԿՆԵՐԻՑ ԴՈՒՐՍ ԵԿՈՂ ԱՌԱՋԱՐԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ

Հայաստանի արտաքին գործերի նախարար Վարդան Օսկանյանը ասել է, որ Հայաստանը չի ընդունի փարիզյան սկզբունքների շրջանակներից դուրս եկող առաջարկություններ, սակայն նա պատրաստակամություն է հայտնել շարունակել ղարաբաղյան հակամարտության կարգավորման վերաբերյալ բանակցությունները:

12 November 2001 • 15:38
ՀԱՅԱՍՏԱՆԻ, ԱԴՐԲԵՋԱՆԻ ՈՒ ԹՈՒՐՔԻԱՅԻ ԶԼՄ-ՆԵՐԻ ՆԵՐԿԱՅԱՑՈՒՑԻՉՆԵՐԸ ՍՏՈՐԱԳՐԵԼ ԵՆ ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ ԱՐՁԱՆԱԳՐՈՒԹՅՈՒՆ

Համագործակցության մասին արձանագրությունը կօժանդակի երեք ժողովուրդների միջեւ վստահության ամրապնդմանը:

12 November 2001 • 15:36
ԱԴՐԲԵՋԱՆԸ ԵՎՍ ՄԵԿ ԱՀԱԲԵԿՉԻ ՀԱՆՁՆԵԼ Է ԵԳԻՊՏՈՍԻ ՀԱՏՈՒԿ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԻՆ

«Բինա» օդակայանում Եգիպտոսի հատուկ ծառայություններին է հանձնվել այդ երկրի եւս մի քաղաքացի:

12 November 2001 • 15:34
ԱՎԱՐՏՎԵԼ Է ՀԱՄԱՇԽԱՐՀԱՅԻՆ ԲԱՆԿԻ ՏԱՐԱԾԱՇՐՋԱՆԱՅԻՆ ՏՆՕՐԵՆԻ ԱՅՑԸ ԵՐԵՎԱՆ

Ավարտվել է Միջազգային բանկի տարածաշրջանային տնօրեն Ջուդի Օ՛Քոնորի այցը Երեւան:

09 November 2001 • 19:23
ՀՈՒՆԱՍՏԱՆԻ ՀԱՏՈՒԿ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԿԱՆԽԵԼ ԵՆ ԹՈՒՐՔԻԱՅԻ ԱՐՏԳՈՐԾՆԱԽԱՐԱՐԻ ԴԵՄ ՄԱՀԱՓՈՐՁԸ

Հունաստանում բնակվող մի քուրդ, անվանելով նրան մարդասպան, փորձել է հարձակվել դիվանագետի վրա

09 November 2001 • 19:16
ՇԵՎԱՐԴՆԱՁԵՆ ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԱՆԿԱՐԱՅԻՆ ՄԱՍՆԱԿՑԵԼ ԽԱՂԱՂԱՐԱՐ ԳՈՐԾՈՂՈՒԹՅՈՒՆՆԵՐԻՆ ԱԲԽԱԶԻԱՅՈՒՄ

Շարունակվում է Թուրքիայի նախագահ Ահմեդ Նեջդեթ Սեզերի այցը Վրաստան:

09 November 2001 • 19:04
ՓԱՐԻԶՈՒՄ ՀԱՆԴԻՊԵԼ ԵՆ ԵՐԵՎԱՆԻ ՈՒ ՍՏԱՄԲՈՒԼԻ ՔԱՂԱՔԱՊԵՏԵՐԸ

Ստամբուլի ու Երեւանի միջեւ հարաբերությունների կարգավորմանն էր նվիրված նախօրեին Փարիզում կայացած երկու քաղաքների ղեկավարների` Ալի Մուֆիթ Գուրգունի ու Ռոբերթ Նազարյանի հանդիպումը:

09 November 2001 • 14:10
09 November 2001 • 13:07
ԱՎԵԼԻ ՔԱՆ 700 ՄԱՐԴ ՅՈՒՐԱՔԱՆՉՅՈՒՐ ՕՐ ԿԱՐԴՈՒՄ Է 1915 ԹՎԱԿԱՆԻ ՀԱՅՈՑ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅԱՆԸ ՆՎԻՐՎԱԾ ԻՆՏԵՐՆԵՏԱՅԻՆ ԷՋԸ

այս տարվա գարնանը ստեղծված ինտերնետային էջը պարունակում է վավերական լուսանկարներ, ցեղասպանության արհավիրքները վերապրած մարդկանց հիշողություններ, նյութեր թանգարան-ինստիտուտի գործունեության մասին:

09 November 2001 • 12:33
09 November 2001 • 12:31
07 November 2001 • 19:02
07 November 2001 • 19:01
ՉԻ ԲԱՑԱՌՎՈՒՄ, ՈՐ ԱՅՍՕՐ ԱՄԵՐԻԿՅԱՆ ԿՈՆԳՐԵՍԻ ԵՐԿՈՒ ՊԱԼԱՏՆԵՐԻ ՀԱՄԱՁԱՅՆԵՑՄԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԸ ԿՔՆՆԱՐԿԻ ԱԴՐԲԵՋԱՆԻ ՆԿԱՏՄԱՄԲ ՊԱՏԺԱՄԻՋՈՑՆԵՐ ԿԻՐԱՌԵԼՈԻ ՄԱՍԻՆ ՀԱՐՑԸ

Վաշինգտոնում Ադրբեջանի դեսպանության առաջին քարտուղար Թաիր Թաղիզադեի տեղեկությունների համաձայն` ԱՄՆ-ի Կոնգրեսի Սենատի ու Ներկայացուցիչների պալատի համաձայնեցման հանձնաժողովի այսօրվա նիստում կլսվի նախագահին Ադրբեջանի նկատմամբ պատժամիջոցները ժամանակավորապես կասեցնելու լիազորություններ տրամադրելու մասին հարցը:

07 November 2001 • 18:34
ՀԱՅԱՍՏԱՆԻ ԱԱՆ-Ը ՀՐԱՏԱՐԱԿԵԼ Է ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՀԱԲԵԿՉՈՒԹՅԱՆԸ ԱԴՐԲԵՋԱՆԻ ՄԱՍՆԱԿՑՈՒԹՅՈՒՆԸ ՀԱՎԱՍՏՈՂ ՓԱՍՏԵՐ

Մոջահեդների եւ չեչենների հատուկ զորախմբեր պահած Ադրբեջանն ինքն է զառանցում «հակաահաբեկչության» մասին:

07 November 2001 • 18:32
ԲԱՔՎԻ ԸՆԴԴԻՄԱԴԻՐՆԵՐԸ ՏԵՂԵԿՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՈՒՆԵՆ ԱՅՆ ՄԱՍԻՆ, ՈՐ ՄԻՆՍԿԻ ԽՄԲԻ ՀԱՄԱՆԱԽԱԳԱՀՆԵՐԻ ՆՈՐ ԱՌԱՋԱՐԿԸ ՆԱԽԱՏԵՍՈՒՄ Է ՂԱՐԱԲԱՂԻ ՓԱՍՏԱՑԻ ԱՆԿԱԽՈՒԹՅՈՒՆԸ

Բաքվի ընդդիմադիր «Ենի Մուսավաթ» թերթի տեղեկությունների համաձայն` ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների նոր նախաձեռնությունը նախատեսում է Լեռնային Ղարաբաղին փաստացի անկախության տրամադրումը:

07 November 2001 • 18:31
«ՄԻՆՍԿԻ ԽՄԲԻ ՀԱՄԱՆԱԽԱԳԱՀՆԵՐԸ ԴՐԴՈՒՄ ԵՆ ԱԴՐԲԵՋԱՆԸ ԿԱՊԻՏՈՒԼՅԱՑԻԱՅԻ»,- համարում են Բաքվի արմատականները

համանախագահների այժմյան առաջարկները հիմնված են Փարիզում ու Քի Վեսթում ձեռք բերված պայմանավորվածությունների վրա, որոնք, նրա կարծիքով, անընդունելի են Ադրբեջանի համար

07 November 2001 • 18:29
ԱՄԵՐԻԿԱՅԻ ՀԱՅԿԱԿԱՆ ՀԱՄԱԳՈՒՄԱՐԻ ՂԵԿԱՎԱՐԸ ԵԼՈՒՅԹ Է ՈՒՆԵՑԵԼ ԱՄԵՐԻԿԱ-ԹՈՒՐՔԱԿԱՆ ՄԻՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՎԵՀԱԺՈՂՈՎԻ ՖՈՐՈՒՄՈՒՄ

Ամերիկայի Հայկական համագումարի տնօրենների խորհրդի ղեկավար Վան Գրիգորյանը, որն այսպես կոչված հայ-թուրքական հանձնաժողովի անդամ է, ընդունել էր ԱՄՆ-ի ու Կանադայի շուրջ հինգ տասնյակ կազմակերպություններ միավորող Ամերիկա-թուրքական միությունների 22-րդ համագումարին մասնակցելու ու ելույթ ունենալու հրավերը:

07 November 2001 • 17:03
07 November 2001 • 16:07
ՌՈՒՍ-ՀԱՅԿԱԿԱՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆԻ ՌԵԿՏՈՐ Է ԴԱՐՁԵԼ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՆԱԽԿԻՆ ՎԱՐՉԱՊԵՏ ԱՐՄԵՆ ԴԱՐԲԻՆՅԱՆԸ

Այդ պաշտոնում Դարբինյանը փոխարինել է պրոֆեսոր Լեւոն Մկրտչյանին, որը հանկարծամահ է եղել այս տարվա ամռանը:

07 November 2001 • 16:02
«ԱՐՄԵՆՏԵԼ» ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ ՂԵԿԱՎԱՐՈՒԹՅՈՒՆԸ ՀԱՅՏԱՐԱՐԵԼ Է ՀԱՅԱՍՏԱՆԻ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՀԵՏ ԲԱՆԱԿՑՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՎԱՐԵԼՈՒ ՊԱՏՐԱՍՏԱԿԱՄՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ

Միեւնույն ժամանակ «ԱրմենՏել» ընկերությունը հայտարարում է, որ մտադիր չէ հրաժարվել իր իրավունքներից կամ պահանջներից:

07 November 2001 • 15:14
06 November 2001 • 19:08
ՄԻՆՍԿԻ ԽՄԲԻ ՀԱՄԱՆԱԽԱԳԱՀՆԵՐԻ ՆՈՐ ԱՌԱՋԱՐԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ՓԱՐԻԶՈՒՄ ԵՒ ՔԻ-ՎԵՍԹՈՒՄ ՁԵՌՔ ԲԵՐՎԱԾ ՊԱՅԱՄԱՆԱՎՈՐՎԱԾՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՇԱՐՈՒՆԱԿՈՒԹՅՈՒՆՆ ԵՆ

Ռուսաստանի փոխարտգործնախարար Վյաչեսլավ Տրուբնիկովը հայտնել է, որ նոր առաջարկները «փարիզյան եւ քի վեսթյան պայմանավորվածությունների լավ մշակված ուրվագծի վերափոխությունն է»:

06 November 2001 • 19:05
ԵՎՐՈՊԱՅԻ ՀԱՅԵՐԻ ՖՈՐՈՒՄԸ ԴԵՄ Է ՀԱՆԴԵՍ ԳԱԼԻՍ ՀԱՅ-ԹՈՒՐՔԱԿԱՆ ՀԱՇՏԵՑՄԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻՆ

Հոկտեմբերի 29-ին Ժնեւում Եվրոպայի հայերի ֆորումի գրասենյակը դիմում է ընդունել ուղղված Եվրոպայի հայ համայնքներին:

06 November 2001 • 18:32
ՀԱՅԿԱԿԱՆ ԻՆՔՆԱԹԻՌՆԵՐԻՆ ԴԵՌԵՎՍ ԹՈՒՅԼԱՏՐՎՈՒՄ Է ՕԳՏՎԵԼ ԵՎՐՈՊԱՅԻ ՕԴԱՅԻՆ ՏԱՐԱԾՔԻՑ

ինչը, համաձայն Քաղաքացիական ավիացիայի գլխավոր վարչության մամուլի կենտրոնի հաղորդագրության, կապված է աշխարհում տեղի ունեցող իրադարձությունների հետ:

06 November 2001 • 18:31
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՆԱԽԱԳԱՀԻ ԱՅՑԸ ԻՐԱՆ ՀԵՏԱՁԳՎՈՒՄ Է

Այցի հետաձգման պատճառը նույն օրը Իրանի Իսլամական Հանրապետության նախագահ Մոհամադ Սեյեդ Խաթամիի` «Քաղաքակրթությունների երկխոսություն» թեմայով զեկույցն է Նյու Յորքում ՄԱԿ-ի կենտրոնակայանում:

06 November 2001 • 18:05
ԱԴՐԲԵՋԱՆԻ ՈՉ ԿԱՌԱՎԱՐԱԿԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԴԵՄ ԵՆ ԲԱՔՎԻ ԵՎ ԵՐԵՎԱՆԻ ՄԻՋԵՎ ՓՈՍՏԱՅԻՆ ԿԱՊԻ ՀԱՍՏԱՏՄԱՆԸ

Հելսինկյան քաղաքացիական վեհաժողովի Ադրբեջանի ազգային կոմիտեի ղեկավար Արզու Աբդուլաեւան այդ մտահղացումը համարել է անհեթեթություն:

06 November 2001 • 18:03
ԲԱՔՎՈՒՄ ԱՆՀԱՆԳՍՏԱՆՈՒՄ ԵՆ, ՈՐ ՄԻՆՍԿԻ ԽՄԲԻ ՀԱՄԱՆԱԽԱԳԱՀՆԵՐԻ ՆՈՐ ԱՌԱՋԱՐԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԿԱՐՈՂ ԵՆ ՀՆԵՐԻ ՊԱՏՃԵՆԵՐԸ ԼԻՆԵԼ

Ադրբեջանի, Հայաստանի եւ Լեռնային Ղարաբաղի նախագահների հետ Մինսկի խմբի համանախագահների բանակցությունների առանցքը հենց փարիզյան սկզբունքներն են:

06 November 2001 • 15:18
ԱՅՍՕՐ ԵՐԵՎԱՆ ԿԺԱՄԱՆԵՆ ՄԻՆՍԿԻ ԽՄԲԻ ՀԱՄԱՆԱԽԱԳԱՀՆԵՐԸ

Երկօրյա այցի ընթացքում նրանք կհանդիպեն նախագահ Ռոբերտ Քոչարյանի, արտգործնախարար Վարդան Օսկանյանի եւ պաշտպանության նախարար Սերժ Սարգսյանի հետ:

06 November 2001 • 15:16
ՂԱՐԱԲԱՂՈՒՄ ԱՎՏՈՄԱՅՐՈՒՂՈՒ ՇԻՆԱՐԱՐՈՒԹՅԱՆ ՀԱՄԱՐ ԿԱՆՑԿԱՑՎԻ ՀԱՆԳԱՆԱԿՄԱՆ ՀԵՌՈՒՍՏԱՄԱՐԱԹՈՆ

Ավտոմայրուղու շինարարությունը շարունակելու համար անհրաժեշտ միջոցներ հանգանակելու նպատակով Ֆրանսիայում եւ ԱՄՆ-ում նախատեսված է կազմակերպել հեռուստամարաթոն:

06 November 2001 • 15:11
ՌՈԲԵՐՏ ՔՈՉԱՐՅԱՆԸ ԵՎ ՀԵՅԴԱՐ ԱԼԻԵՎԸ ԿՀԱՆԴԻՊԵՆ ՄՈՍԿՎԱՅՈՒՄ

Նոյեմբերի 29-30 Մոսկվայում կայանալիք ԱՊՀ երկրների ղեկավարների վեհաժողովի շրջանակներում ծրագրված է անցկացնել Ադրբեջանի եւ Հայաստանի նախագահների երկկողմ հանդիպումը: