AM
25 Հուլիս 2023 • 14:39 AMT
Ջերմաստիճանը կնվազի 2-4 աստիճանով, ապա 8-10-ով կբարձրանա

Երևանում հուլիսի 26-ի գիշերը սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ

25 Հուլիս 2023 • 14:35 AMT
Ozon-ը Երևանում ներկայացուցչություն և տեսակավորման կենտրոն է բացել

Կենտրոնը կապահովի պատվերների ընդունումն ու մշակումը, դրանց հավաքումը

25 Հուլիս 2023 • 13:34 AMT
Փաշինյան․ Ինձ համար հասկանալի չեն ԼՂ-ում հնչող դիրքորոշումները

Նա ասել է, թե բանակցային սեղանի շուրջ երբեք չի լսել, որ Ադրբեջանը հրաժարվում է խոսել ԼՂ հայերի անվտանգության և իրավունքների մասին

25 Հուլիս 2023 • 11:49 AMT
ԿԽՄԿ-ն կոչ է անում ճանապարհ տալ իր մարդասիրական շարասյուներին դեպի ԼՂ՝ վերջին անգամ շաբաթներ առաջ են թողել

Նշվում է, որ ԿԽՄԿ–ն այս պահին չի կարող Լաչինի միջանցքով կամ մեկ այլ երթուղով, այդ թվում` Աղդամով

25 Հուլիս 2023 • 10:55 AMT
Փաշինյանը՝ Ակնայով Արցախին օգնության առաջարկի մասին․ Այդ հարցը Բրյուսելում չեմ քննարկել` նման մանդատ չունեմ

«Իսկ Լաչինի միջանցքի հետ կապված հարցը քննարկելու մանդատ ունեմ»,-ասել է նա

25 Հուլիս 2023 • 10:33 AMT
Վարչապետ․ Ադրբեջանի հետ խաղաղության պայմանագրի ստորագրումը և Թուրքիայի հետ հարաբերությունների կարգավորումն անհրաժեշտ են

Նա նշել է, որ այս ուղերձով է սկսում ասուլիսը, թեև հումանիտար ճգնաժամը Լեռնային Ղարաբաղում բարձր էմոցիոնալ ֆոն է ստեղծել

25 Հուլիս 2023 • 10:21 AMT
Հարությունյան. Արցախը հայտարարում եմ աղետի գոտի՝ ակնկալելով միջազգային հրատապ արձագանք

«Եթե նույնիսկ հիմա միջազգային հրատապ աջակցություն չլինի, ապա Արցախը կարելի է համարել որպես համակենտրոնացման ճամբար»,-ասել է նա

25 Հուլիս 2023 • 10:16 AMT
«Արցախի անվտանգության և զարգացման ճակատ» հանրային շարժումն արդեն հայաստանյան հարթակ ունի

Հարթակի ձևավորումը Ստեփանակերտից ողջունել են Ռուբեն Վարդանյանը և շարժման անդամները

25 Հուլիս 2023 • 10:12 AMT
Փաշինյան․ ՀՀ-ն չի կարող որոշել ԼՂ ժողովրդի ճակատագիրը

Նա նշել է, որ Լեռնային Ղարաբաղն ինքը պետք է լինի բանակցությունների կողմ

25 Հուլիս 2023 • 10:00 AMT
ՄԻՊ․ Պատասխանատու ենք ձևավորելու այնպիսի միջավայր, որտեղ բոլորս կարողանանք համերաշխ ապրել

Անահիտ Մանասյանը ներկայացրել է Պաշտպանի մանդատը, կառույցի առաքելությունը, աշխատանքի ուղղությունները

25 Հուլիս 2023 • 09:59 AMT
Վարչապետ․ Միջազգային հանրությունը պետք է վճռական քայլեր ձեռնարկի ԼՂ պաշարումը կասեցնելու համար

Նա նշել է, որ տևական խաղաղություն Հարավային Կովկասում հնարավոր է, սակայն, միայն քաղաքակիրթ աշխարհի ակտիվ աջակցությամբ

25 Հուլիս 2023 • 08:29 AMT
Նախագահը ՄԱԿ-ի Պարենի և գյուղատնտեսության կազմակերպության գլխավոր տնօրենի հետ խոսել է ՀՀ պարենային անվտանգության ռազմավարությունից

Նա ասել է ՄԱԿ պաշտոնյային, որ վերջին տարիներին Հայաստանի տնտեսության մեջ նշանակալի բարեփոխումներ են կատարվել

25 Հուլիս 2023 • 08:22 AMT
Թանկյանը, Գեբրիելը, Էգոյանը և այլոք կոչ են արել Ադրբեջանին բացել Լաչինը և վերջ տալ ԼՂ ժողովրդի նկատմամբ ճնշումներին

Սերժ Թանկյանը նաև հարցազրույց է տվել Spin-ին՝ նշելով, որ ԱՄՆ ՄԶԳ-ն, օրինակ, կարող էր պարեն մատակարարել ինքնաթիռներով

25 Հուլիս 2023 • 08:17 AMT
Պատգամավոր. ՊՆ–ն չի պատասխանել 2018-2020 թթ․ սպառազինության և ռազմատեխնիկայի գնումների մասին հարցմանը

Նա նշել է, որ հնչեցվում են թվեր, որոնք որևէ կապ չունեն իրականության հետ կամ որպես կանոն խիստ մանիպուլյատիվ են

25 Հուլիս 2023 • 07:58 AMT
Ռայիսին՝ Միրզոյանին․ Իրանը չի ընդունում տարածաշրջանի երկրների սահմանների փոփոխություն

Միրզոյանն ասել է, որ Հայաստանը երբեք հարթակ չի դառնա հակաիրանական գործողությունների համար

25 Հուլիս 2023 • 07:21 AMT
Իրանի ԱԳ նախարար. Ալիևը վստահեցրել է` Բաքուն երբեք չի լինելու միջանցք ստեղծելու և ՀՀ ու ԻԻՀ միջև պատմական միջանցքների փակման ջատագով

Նա ասել է, որ Թեհրանը և Երևանը տարանցիկ երթուղիների կարևորության հետ կապված հատուկ ընդգծվածություն ունեն

25 Հուլիս 2023 • 07:18 AMT
Արցախի նախագահ․ Կոչ եմ անում ՀՀ իշխանություններին ավելի զգուշավոր լինել իրենց հայտարարություններում

Նա ասել է նաև, որ Լեռնային Ղարաբաղը շարունակելու է իր պայքարն ինքնորոշման համար

25 Հուլիս 2023 • 06:42 AMT
ԱՀ պետնախարարը կոչ է արել մասնակցել հանրահավաքին և պահանջ ուղղել ՀՀ իշխանություններին

«Մեկ անգամ ևս կոչ եմ անում բոլորին մասնակցել հավաքին»,-գրել է նա

25 Հուլիս 2023 • 06:17 AMT
Արցախում ամբողջությամբ դադարեցվել է հանրային տրանսպորտի աշխատանքը

Վառելիքի սուղ պաշարները ևս սպառվել են

24 Հուլիս 2023 • 15:42 AMT
ԱՀ նախագահը պահանջում է եռակողմ հայտարարության կողմերից գործնական քայլեր ձեռնարկել

«Կանխե՛ք վերահաս էթնիկ զտումը»,-ասվում է ուղերձում

24 Հուլիս 2023 • 14:51 AMT
ՀՀ նախագահը Գուտերեշի հետ հանդիպմանը ներկայացրել է ճգնաժամը ԼՂ-ում

Անդրադարձ է կատարվել հարավկովկասյան տարածաշրջանում առկա իրողություններին և զարգացումներին

24 Հուլիս 2023 • 14:50 AMT
ՀՀ-ն կանոնավոր կոնտեյներային նավ է գործարկել Բաթումի և Նովոռոսիյսկի միջև

Բաթում-Նովոռոսիյսկ անցումը տևում է 18-22 ժամ

24 Հուլիս 2023 • 14:28 AMT
Թեհրանի հայոց թեմի եկեղեցիների զանգերը 2 օր կղողանջեն ՝ հաջակցություն շրջափակված արցախցիների

«Թեհրանի հայոց թեմի առաջնորդարանի ողջունելի նախաձեռնությունը»,-ասվում է գրառման մեջ

24 Հուլիս 2023 • 13:45 AMT
Միրզոյանը Թեհրանում հանդիպել է Աբդոլլահիանի հետ

Կայացել է երկու նախարարների առանձնազրույցը և հանդիպում պատվիրակությունների ընդլյանված կազմով

24 Հուլիս 2023 • 13:02 AMT
ԿԽՄԿ միջնորդությամբ 11 բուժառու է տեղափոխվել Արցախից ՀՀ

Նախատեսվում է օրվա ընթացքում ԿԽՄԿ մեքենաներով Արցախ վերադարձնել 13 բուժառուի՝ ուղեկցողների հետ միասին

24 Հուլիս 2023 • 12:02 AMT
Թովմասյան․ 536,898 մարդ ստորագրել է, որ Արցախը չի կարող լինել Ադրբեջանի կազմում

Նա ներկայացրել է մայիսի 3-ից հուլիսի 20-նն անցկացրած ստորագրահավաքի արդյունքները

24 Հուլիս 2023 • 11:59 AMT
Ավինյան. Աղբահանության խնդիրը մեղմվել է, բայց ծառայողական քննություն կանցկացվի

Նշվել է, որ աղբահանություն իրականացնելու ժամանակ աղբամաններում հայտնաբերվել է թափված շինաղբ

24 Հուլիս 2023 • 11:18 AMT
Քերոբյան․ 1 տարում հանրային սննդի ոլորտի աշխատակիցների քանակն ավելացել է մոտ 20%-ով

Այժմ ոլորտում ներգրավված է մոտ 30 հազար մարդ