AM
06 May 2003 • 14:40
ՀԱՅԱՍՏԱՆԸ ՀԱՍԵԼ Է ՏՆՏԵՍԱԿԱՆ ԱՃԻ ԲԱՐՁՐ ՏԵՄՊԵՐԻ, ՀԱՅՏԱՐԱՐԵԼ Է ԱՄՆ ՖԻՆԱՆՍՆԵՐԻ ՓՈԽՆԱԽԱՐԱՐԸ

«Հայաստանը լավ օրինակ է մի երկրի, որը նվիրված է իր տնտեսությունը բացելու գործընթացին»,- հայտարարել է ԱՄՆ ֆինանսների փոխնախարար Ջոն Թեյլորը` ելույթ ունենալով Տաշքենդում` Վերակառուցման եւ զարգացման Եվրոպական բանկի կառավարիչների խորհրդի նիստում:

06 May 2003 • 14:25
ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆ ԼԻԱԶՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԱՌԿԱՅՈՒԹՅԱՆ ԴԵՊՔՈՒՄ ՆԱՏՕ-Ն ԿԱՐՈՂ Է ՄԻԱՆԱԼ ՂԱՐԱԲԱՂՅԱՆ ՀԱԿԱՄԱՐՏՈՒԹՅԱՆ ԿԱՐԳԱՎՈՐՄԱՆԸ

Այդ մասին Բաքվում հայտարարել է Հարավ-արեւելյան Եվրոպայում ՆԱՏՕ-ի միավորված ուժերի հրամանատար, թուրք գեներալ Օքթար Աթամանը:

06 May 2003 • 14:06
ՀԱՅԱՍՏԱՆԻ ԱԳՆ ՂԵԿԱՎԱՐԸ ԿՄԱՍՆԱԿՑԻ ԵՎՐԱԽՈՐՀՐԴԻ ԱՆԴԱՄ-ԵՐԿՐՆԵՐԻ ԱԳ ՆԱԽԱՐԱՐՆԵՐԻ ԿՈՄԻՏԵԻ ՆԻՍՏԻՆ

Մայիսի 14-15-ը Հայաստանի ԱԳՆ ղեկավարը կմասնակցի Սթրասբուրգում կայանալիք Եվրախորհրդի անդամ-երկրների արտաքին գործերի նախարարների կոմիտեի 112-րդ նիստին:

06 May 2003 • 13:15
ՀԱՅԱՍՏԱՆ ԿԱՅՑԵԼԻ ՆԱՏՕ-Ի ՂԵԿԱՎԱՐԸ

Մայիսի 14-15-ը Հայաստան կայցելի ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Ջորջ Ռոբերթսոնը:

06 May 2003 • 00:00
05 May 2003 • 17:17
05 May 2003 • 15:34
05 May 2003 • 15:33
05 May 2003 • 15:02
ՎՐԱՍՏԱՆԻ ՆԱԽԱԳԱՀԸ ԱՆՁԱՄԲ ԿՇՆՈՐՀԱՎՈՐԻ ՀԵՅԴԱՐ ԱԼԻԵՎԻՆ 80-ԱՄՅԱԿԻ ԿԱՊԱԿՑՈՒԹՅԱՄԲ

Բաքվում երկու երկրների ղեկավարները կանցկացնեն նաեւ գործնական հանդիպումներ եւ կքննարկեն երկկողմ հարաբերություններին, տարածաշրջանային անվտանգության խնդիրներին, Բաքու-Թբիլիսի-Ջեյհան նավթատարի շինարարության ընթացքին առնչվող հարցեր:

05 May 2003 • 14:23
ԱԴՐԲԵՋԱՆԻ ՆԱԽԱԳԱՀԸ ՏԵՂԱՓՈԽՎԵԼ Է ԹՈՒՐՔԻԱ ԲՈՒԺՄԱՆ

Ալիեւի մեկնելու վերաբերյալ ոչ մի պաշտոնական հաղորդագրություն չի եղել եւ թռիչքը կայացել է գաղտնիության պայմաններում:

05 May 2003 • 14:19
«ԱԶԳԱՅԻՆ ՄԻԱԲԱՆՈՒԹՅՈՒՆ» ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅՈՒՆԸ ԴԱՎԱՃԱՆԵԼ Է ՀԱՅԱՍՏԱՆԻ ԸՆԴԴԻՄՈՒԹՅԱՆԸ, ԳՏՆՈՒՄ Է «ԱՐԴԱՐՈՒԹՅՈՒՆ» ԸՆԴԴԻՄԱԴԻՐ ԴԱՇԻՆՔԻ ՂԵԿԱՎԱՐԸ

Արտաշես Գեղամյանի գլխավորած «Ազգային միաբանություն» կուսակցությունը, խախտելով Հայաստանի 16 ընդդիմադիր կուսակցությունների հետ ձեռք բերված պայմանավորվածությունը եւ հրաժարվելով նախագահական ընտրությունների երկրորդ փուլում սատարել Ստեփան Դեմիրճյանին, գործել է իշխանությունների օգտին, հայտարարել է «Արդարություն» դաշինքի նախընտրական շտաբի պետ Ստեփան Զաքարյանը:

05 May 2003 • 14:13
ՀԱՅՈՑ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ ՎԱՎԵՐԱԳՐԱԿԱՆ ՖԻԼՄԸ ԴԱՐՁԵԼ Է ՄԻՋԱԶԳԱՅԱԻՆ “MOONDANCE” ԿԻՆՈՓԱՌԱՏՈՆԻ ՀԱՂԹՈՂ

Ռեժիսորներ Դենիզ Ջենտիլինիի եւ Միրեյ Կալուստյանի համատեղ աշխատանքը լավագույնն է ճանաչվել «Բնահատուկ վավերագրական ֆիլմ» եւ «Ինքնատիպ երաժշտություն» անվանակարգերում:

05 May 2003 • 00:00
03 May 2003 • 16:30
ԱՐԵՎՄՈՒՏՔԻ ԵՐԿՐՆԵՐԸ, ԻՐԱՆԸ ԵՎ ԹՈՒՐՔԻԱՆ ՊԵՏՔ Է ՄԻՋՆՈՐԴԵՆ ՂԱՐԱԲԱՂՅԱՆ ՀԱԿԱՄԱՐՏՈՒԹՅԱՆ ԿԱՐԳԱՎՈՐՄԱՆԸ, ԳՏՆՈՒՄ Է ԹՈՒՐՔԻԱՅԻ ՆԱԽԿԻՆ ՆԱԽԱԳԱՀԸ

Սուլեյման Դեմիրելի խոսքերով` այդ երկրները պետք է օգնեն Հայաստանի եւ Ադրբեջանի կառավարություններին գտնել խնդրի կարգավորման փոխզիջումային տարբերակ:

03 May 2003 • 16:20
ԳԵՐՄԱՆԱՑԻ ԻՐԱԲԱՆԸ ՊԱՏՐԱՍՏ Է ՕԳՆԵԼ ՖԱՇԻՍՏԱԿԱՆ ՀԱՄԱԿԵՆՏՐՈՆԱՑՄԱՆ ՃԱՄԲԱՐՆԵՐՈՒՄ ՆԱԽԿԻՆ ՀԱՅ ԿԱԼԱՆԱՎՈՐՆԵՐԻՆ ՓՈԽՀԱՏՈՒՑՈՒՄ ՍՏԱՆԱԼՈՒ ԳՈՐԾՈՒՄ

Հայաստան կատարած իր վերջին ուղեւորության ընթացքում Թաշջյանը շուրջ 200 եվրո է վճարել գերմանական համակենտրոնացման ճամբարների նախկին կալանավորներին:

03 May 2003 • 15:47
ՀԱՅԱՍՏԱՆԸ ԵՎ ԻՐԱՆԸ ԿՍՏՈՐԱԳՐԵՆ ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅԱՆ ԵՐԿԱՄՅԱ ԾՐԱԳԻՐ ԿՐԹՈՒԹՅԱՆ ՈԼՈՐՏՈՒՄ

Փաստաթուղթը կստորգրվի Իրանի գիտության, հետազոտությունների եւ տեխնոլոգիաների նախարար Մուսթաֆա Մոինի գլխավորած պատիվիրակության մայիսի 5-ին Երեւան կատարելիք այցի ընթացքում:

03 May 2003 • 14:44
ՀԱՅԱՍՏԱՆԻ ԸՆԴԴԻՄՈՒԹՅՈՒՆՆ ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԽՈՐՀՐԴԱՐԱՆԱԿԱՆ ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՔՎԵԱԹԵՐԹԻԿՆԵՐԸ ՏՊԵԼ ԱՐՏԱՍԱՀՄԱՆՈՒՄ

«Խորհրդարանական արդար ընտրությունների անցկացման համար» Հայաստանի ընդդիմադիր ուժերն առաջարկում են տպել պաշտպանիչ նշաններով ընտրական քվեաթերթիկներ, ընդ որում` արտասահմանում:

03 May 2003 • 14:31
ՀՈԼԻՎՈՒԴՈՒՄ ԿԿԱՅԱՆԱ «ԳԵՐՄԱՆԻԱՆ ԵՎ ԳԱՂՏՆԻ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅՈՒՆԸ» ՖԻԼՄԻ ՑՈՒՑԱԴՐՈՒՄԸ` ՆՎԻՐՎԱԾ ՀԱՅՈՑ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅԱՆ ԹԵՄԱՅԻՆ

Ինչպես գրում է «Լոս Անջելես թայմզ» թերթը, ֆիլմի ռեժիսոր տնօրեն Մայքլ Հակոբյանն իր ֆիլմում օգտագործել է Հայոց ցեղասպանության մասին վկայող գերմանական փաստաթղթեր ու նամակներ, ինչպես նաեւ հարցազրույցներ Հայոց ցեղասպանության ականատեսների եւ այդ արհավիրքից փրկվածների հետ:

03 May 2003 • 14:29
ԱԴՐԲԵՋԱՆԸ ՀՐԱԺԱՐՎՈՒՄ Է ԻՐԱՆԻ ԿՈՂՄԻՑ ԱՌԱՋԱՐԿՎԱԾ ՏԱՐԱԾԱՇՐՋԱՆԱՅԻՆ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ՀԱՄԱԿԱՐԳԻՑ

Ադրբեջանի նախագահի աշխատակազմի արտաքին կապերի բաժնի վարիչ Նովրուզ Մամեդովի խոսքերով` «Ադրբեջանն այդ խնդիրը լուծում է երկկողմ եւ բազմակողմ հարաբերությունների միջոցով, ինչպես նաեւ միջազգային կազմակերպությունների հետ համագործակցելու ճանապարհով»:

03 May 2003 • 14:13
02 May 2003 • 19:11
«CAUCASUS AIRLINES» ԱՎԻԱԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆԸ ՉՎԵՐԹՆԵՐ ԿԻՐԱԿԱՆԱՑՆԻ ԵՐԵՎԱՆԻ, ԲԱՔՎԻ ԵՎ ԹԲԻԼԻՍԻԻ ՄԻՋԵՎ

Արտասահմանում մասնավոր ներդրումների հարցերով ամերիկյան կորպորացիաի նախագահ Պիտեր Վաթսոնի խոսքերով` կորպորացիան կտրամադրի ամերիկյան «Pacific International Holdings,Inc.» ընկերությանը 4,6 մլն դոլարի չափով վարկ երկու ինքնաթիռ ձեռք բերելու համար, որոնք կանոնավոր չվերթներ կիրականացնեն Երեւանի, Բաքվի եւ Թբիլիսիի միջեւ:

02 May 2003 • 19:00
ՕԳՈՍՏՈՍԻՆ ԵՐԵՎԱՆՈՒՄ ՏԵՂԻ ԿՈՒՆԵՆԱՆ ԵՐՐՈՐԴ ՀԱՄԱՀԱՅԿԱԿԱՆ ԽԱՂԵՐԸ

Սպորտային այդ տոնին կմասնակցեն աշխարհի 30 երկրի հայ մարզիկներ:

02 May 2003 • 18:33
ՄԵԾ ԲՐԻՏԱՆԻԱՅԻ ՀԱՏՈՒԿ ՆԵՐԿԱՅԱՑՈՒՑԻՉԸ ՔՆՆԱՐԿԵԼ Է ՀՀ ԱԳՆ ՂԵԿԱՎԱՐԻ ՀԵՏ ՂԱՐԱԲԱՂՅԱՆ ՀԱԿԱՄԱՐՏՈՒԹՅԱՆ ՎԵՐՋՆԱԿԱՆ ԿԱՐԳԱՎՈՐՄԱՆ ՀՆԱՐԱՎՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ

Ճանաչողական այցով Երեւանում է գտնվում Հարավային Կովկասի հարցերով Մեծ Բրիտանիայի հատուկ ներկայացուցիչ Բրայեն Ֆոլը:

02 May 2003 • 18:14
ԴԵՌԵՎՍ ՎԱՂ Է ԽՈՍԵԼ ԵՎՐԱՍՏԸ-ԻՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ԱՆԴԱՄԱԿՑՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ, ԳՏՆՈՒՄ Է ՀՀ ԱՌԵՎՏՐԻ ՓՈԽՆԱԽԱՐԱՐԸ

«Ես կարծում եմ, որ ԵվրԱսՏԸ-ն պետք է առայժմ կայանա որպես իրապես գործող կառույց, իսկ նրա 5 անդամներից 4-ը պետք է վերջացնեն ԱՀԿ ինտեգրվելու աշխատանքը, եւ միայն դրանից հետո կարելի է քննարկել Ընկերակցությանը Հայաստանի անդամակցելու հարցը»,- ասել է նա:

02 May 2003 • 17:23
ՎՈՒՈՒԱՄ-Ի ԱՐՏԱՔԻՆ ԳՈՐԾԵՐԻ ՆԱԽԱՐԱՐՆԵՐԸ ԿՀԱՆԴԻՊԵՆ ԹԲԻԼԻՍԻՈՒՄ

Ինչպես հայտարարել է Վրաստանի արտաքին գործերի փոխնախարար Կախա Սիխարուլիձեն, հանդիպման ընթացքում կքննարկվեն հուլիսի 3-4-ը Յալթայում կայանալիք ՎՈՒՈՒԱՄ-ի պետությունների ղեկավարների հերթական հանդիպման նախապատրաստման հետ կապված հարցեր:

02 May 2003 • 17:19
ՀԱՅԱՍՏԱՆԻ ԱՐԽԻՎՆԵՐԸ ԲԱՑ ԵՆ ԲՈԼՈՐԻ, ԻՆՉՊԵՍ ՆԱԵՎ ԹՈՒՐՔ ԳԻՏՆԱԿԱՆՆԵՐԻ ՀԱՄԱՐ

Այդ մասին է հաղորդել Հայոց ցեղասպանության թանգարանի տնօրեն Լավրենտի Բարսեղյանը` մեկնաբանելով թուրք պրոֆեսոր Թայար Արընի վերջերս արված հայտարարությունը, որում նա կոչ է արել բացել «Հայաստանի արխիվները, որպեսզի արեւմուտքի հետազոտողները հնարավորություն ունենան անաչառ գնահատական տալ» անցյալի իրադարձություններին:

02 May 2003 • 15:49
ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ ԱՌԱՋԻՆ ԱՆԳԱՄ ԱՆՑԿԱՑՎՈՒՄ Է ՁՅՈՒԴՈՅԻ ԵՎՐՈՊԱՅԻ ԱՌԱՋՆՈՒԹՅՈՒՆ

Թուրքիան եւ Ադրբեջանը հրաժարվել են մասնակիցներ ուղարկել Երեւան:

02 May 2003 • 15:15
ՀԱՅԱՍՏԱՆԻ ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆԸ ՀԵՐՔՈՒՄ Է ԱՏԻՊԻԿ ԹՈՔԱԲՈՐԲԻ ՎԻՐՈՒՍԻ ԵՐԿԻՐ ՆԵՐԹԱՓԱՆՑՄԱՆ ՄԱՍԻՆ ԼՈՒՐԵՐԸ

Ինչպես տեղեկացրել է ՀՀ առողջապահության նախարարի մամուլի քարտուղար Ռուսլանա Գեւորգյանը, հանրապետությունում ատիպիկ թոքաբորբով հիվանդանալու դեպքեր չեն հայտնաբերվել:

02 May 2003 • 15:14
ԿԱՆՈՆԱՎՈՐ ՉՎԵՐԹ Է ԲԱՑՎԵԼ ԵՐԵՎԱՆԻ ԵՎ ՊՐԱՀԱՅԻ ՄԻՋԵՎ

Մայիսի 11-ից սկսած «Չեխական ավիաուղիներ»-ի ինքնաթիռները շաբաթը երկու անգամ կանոնավոր չվերթներ կիրականացնեն Երեւանից Պրահա եւ հակառակը:

02 May 2003 • 14:25
ՀԱՅԿԱԿԱՆ ՊԱՏՎԻՐԱԿՈՒԹՅՈՒՆԸ ԿՄԱՍՆԱԿՑԻ ՎԵՐԱԿԱՌՈՒՑՄԱՆ ԵՎ ԶԱՐԳԱՑՄԱՆ ԵՎՐՈՊԱԿԱՆ ԲԱՆԿԻ ԱՄԵՆԱՄՅԱ ՀԱՄԱԺՈՂՈՎԻՆ ՏԱՇՔԵՆՏՈՒՄ

Ուզբեկստանի մայրաքաղաքում հայկական պատվիրակության անդամները կներկայացնեն Հայաստանի տնտեսությունը եւ նրա ներդրումային դաշտը, ինչպես նաեւ բանակցություններ կվարեն ՎԶԵԲ-ի ղեկավարության եւ միջազգային ֆինանսական ինստիտուտների ներկայացուցիչների հետ: