AM
28 April 2003 • 18:09
ՀԱՅԱՍՏԱՆ ԵՆ ԺԱՄԱՆՈՒՄ ԵՂԲԱՅՐԱԿԱՆ ՈՒՂՂԱՓԱՌ ԵԿԵՂԵՑԻՆԵՐԻ ՊԱՏՎԻՐԱԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ

Սուրբ Էջմիածնի Մայր տաճարի օծման 1700-ամյակի կապակցությամբ Ամենայն Հայոց կաթողիկոս Գարեգին II հրավերով մայիսի 2-5 Հայաստան կայցելեն Վրացական ուղղափառ եկեղեցու առաջնորդ Իլիա II-ը եւ Ղուպտական ուղղափառ եկեղեցու պատվիրակությունը պատրիարք Շենուդա III-ի գլխավորությամբ:

28 April 2003 • 17:54
ԱԴՐԲԵՋԱՆԻ ՆԱԽԱԳԱՀԻ ԹԵԿՆԱԾՈՒՆ ՄՏԱԴԻՐ Է «ՎԵՐԱԴԱՐՁՆԵԼ» ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԸ ԻՐ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ԱՌԱՋԻՆ ԻՍԿ ԺԱՄԿԵՏԻ ԸՆԹԱՑՔՈՒՄ

Ադրբեջանի նախագահի հնարավաոր թեկնածուներից մեկը` «Մուսավաթ» կուսակցության առաջնորդ Իսա Ղամբարը նշել է, որ հզոր բանակ, հստակ դիվանագիտություն եւ ուժեղ տնտեսություն ունեցող պետությունը կարող է առանց դժվարության լուծել «օկուպացված հողերի» հարցը:

28 April 2003 • 17:33
ԵՎՐԱԶՏԸ-Ի ԳԼԽԱՎՈՐ ՔԱՐՏՈՒՂԱՐԸ ՄՏԱԴԻՐ Է ՄՈՏ ԺԱՄԱՆԱԿՆԵՐՍ ԱՅՑԵԼԵԼ ՀԱՅԱՍՏԱՆ

Գ.Ռապոտան նշել է, որ այժմ, երբ Հայաստանին ԵվրԱզՏԸ-ի դիտորդի կարգավիճակ է տրամադրվել, արդեն հնարավոր է փոխգործակցություն տնտեսության որոշակի ոլորտներում:

28 April 2003 • 17:32
ՀԱՅԱՍՏԱՆԻ ԸՆԴԴԻՄԱԴԻՐ ՈՒԺԵՐԻ ՆԱԽԸՆՏՐԱԿԱՆ ԴԱՇԻՆՔԸ ՄՏԱԴԻՐ Է ԿԱԶՄԵԼ ԽՈՐՀՐԴԱՐԱՆԱԿԱՆ ՄԵԾԱՄԱՍՆՈՒԹՅՈՒՆ

«Արդարություն» դաշինքի ղեկավար Ստեփան Դեմիրճյանը նշել է, որ դաշինք կազմած կուսակցությունների միջեւ «կան որոշ տարաձայնություններ, սակայն հիմնական հարցերի շուրջ նրանք գտնում ենք ընդհանուր եզրեր»:

28 April 2003 • 17:30
ԳԵՐՄԱՆԻԱՆ ՄՏԱԴԻՐ Է ՊԱՅՄԱՆԱԳԻՐ ՍՏՈՐԱԳՐԵԼ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԵՏ ՌԱԶՄԱԿԱՆ ՈԼՈՐՏՈՒՄ ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ

Այդ մասին լրագրողներին հայտարարել է Հայաստանում եւ Ադրբեջանում Գերմանիայի ռազմական կցորդ (նստավայրը Մոսկվայում), գեներալ-գնդապետ Պետեր Շաֆրանեկը:

28 April 2003 • 15:28
ՀԱՅՏՆԻ ԳԻՏՆԱԿԱՆ ՄԻԽԱԻԼ ՄԻՆԱՍԲԵԿՅԱՆԸ ԱՐԺԱՆԱՑԵԼ Է ՀԵՐԹԱԿԱՆ ՌՈՒՍԱԿԱՆ ՊԱՐԳԵՎԻ

Մոսկվացի հայտնի գիտնական եւ հասարակական գործիչ, Ռուսաստանի բնական գիտությունների ակադեմիայի ակադեմիկոս Միխաիլ Մինասբեկյանին շնորհվել է այդ ակադեմիայի «Ի փառս եւ ի օգուտ Հայրենիքի» ոսկե մեդալը:

28 April 2003 • 14:46
ՏԱՍԸ ՀԱՅ ՀԱՎԱԿՆՈՒՄ ԵՆ ՀՅՈՒՍԻՍԱՅԻՆ ՕՍԻԱ-ԱԼԱՆԻԱՅԻ ԽՈՐՀՐԴԱՐԱՆԻ ՊԱՏԳԱՄԱՎՈՐԱԿԱՆ ԱԹՈՌՆԵՐԻՆ

Ընտրությունները նշանակաված են 2003 թվականի մայիսի 11-ին:

28 April 2003 • 14:35
ՀԵՅԴԱՐ ԱԼԻԵՎԻՆ ՆՇԱՆԱԿՎԵԼ Է ԱՆԿՈՂՆԱՅԻՆ ՌԵԺԻՄ

Դա կապված է նրա հետ, որ ապրիլի 21-ին Հանրապետության Պալատում կայացած հանդիսավոր արարողության ժամանակ ընկնելու արդյունքում վնասվել են Հեյդար Ալիեւի կողոսկրը եւ մեջքի հյուսվածքները:

28 April 2003 • 14:34
ՊԵՏԴՈՒՄԱՅՈՒՄ ՌԴ ՆԱԽԱԳԱՀԻ ՆԵՐԿԱՅԱՑՈՒՑԻՉԸ ԴԵՄ Է ՀԱՆԴԵՍ ԵԿԵԼ «ԳՈՒՅՔ ՊԱՐՏՔԻ ԴԻՄԱՑ» ՀԱՅ-ՌՈՒՍԱԿԱՆ ՀԱՄԱՁԱՅՆԱԳՐԻ ՇՏԱՊ ՎԱՎԵՐԱՑՄԱՆԸ

Ելույթներից հետո կառավարության ներկայացուցիչը չպնդեց Ռուսաստանի եւ Հայաստանի միջեւ համաձայնագրի շտապ վավերացման անհրաժեշտության վրա:

28 April 2003 • 14:34
ՀԱՅԱՍՏԱՆԻ ԱՆԴԱՄԱԿՑՈՒԹՅՈՒՆԸ ԵՎՐԱԶՏԸ-ԻՆ ԴԻՏՈՐԴԻ ԿԱՐԳԱՎԻՃԱԿՈՒՄ ԿԱԿՏԻՎԱՑՆԻ ՆՐԱ ԿԱՊԵՐԸ ՌՈՒՍԱՍՏԱՆԻ ԵՎ ԸՆԿԵՐԱԿՑՈՒԹՅԱՆ ԵՐԿՐՆԵՐԻ ՀԵՏ

Այդ մասին երեկ հայտարարել է Հայաստանի նախագահ Ռոբերտ Քոչարյանը Դուշանբեյում Ռուսաստանի ղեկավար Վլադիմիր Պուտինի հետ հանդիպման ժամանակ:

28 April 2003 • 00:00
ՎՐԱՑԱԲՆԱԿ ԱԴՐԲԵՋԱՆՑԻՆԵՐԻ ԱՌԱՋՆՈՐԴՆԵՐՆ ԱՇԽԱՏՈւՄ ԵՆ ԱՆԿԱՐԱՅԻ ՀԱՄԱՐ

Հայերի Ցեղասպանության 88-րդ տարելիցի օրը վրացական խորհրդարանում ադրբեջանցիները դրսեւորեցին խուլիգանական պահվածք, որը նպատակ ուներ վիրավորել օսմանական բարբարոսների կողմից կոտորված մեկ ու կես միլիոն անմեղ զոհերի հիշատակը: Ապրիլի 24-ի առավոտյան նիստին Ախալքալաքի հայ համայնքը ներկայացնող պատգամավոր Համլետ Մովսիսյանը գործընկերներին կոչ արեց հարգել պատմության մեջ առաջին Ցեղասպանության զոհերի հիշատակը: Ի պատասխան հայ խորհրդարանականի կոչի, հինգ ադրբեջանցի-օրենսդիրներ հարձակվեցին Մովսիսյանի վրա` վիրավորելով նրան անպատիվ խոսքերով եւ ողջ հայությանն ուղղված սպառնալիքներով: Խուլիգանական պահվածքը զուգակցվեց կենտրոնական բարձրախոսի գրավմամբ, որի արդյունքում նիստն ընդհատվեց:

26 April 2003 • 15:30
«ԳՈՒՅՔ ՊԱՐՏՔԻ ԴԻՄԱՑ» ՀԱՅ-ՌՈՒՍԱԿԱՆ ՀԱՄԱՁԱՅՆԱԳԻՐԸ ՌԴ ՊԵՏԴՈՒՄԱՆ ԿՎԱՎԵՐԱՑՆԻ ՄԱՅԻՍԻ ԿԵՍԵՐԻՆ

Հայաստանի վարչապետ Անդրանիկ Մարգարյանը հանդիպել է Մոսկվայում իր ռուս գործընկեր Միխաիլ Կասյանովի հետ:

26 April 2003 • 15:11
ՀԱՅԱՍՏԱՆ Է ԺԱՄԱՆՈՒՄ ԵՎՐՈՊԱՅՈՒՄ ՆԱՏՕ-Ի ՄԻԱՎՈՐՎԱԾ ՈՒԺԵՐԻ ՀՐԱՄԱՆԱՏԱՐԻ ՏԵՂԱԿԱԼԸ

Ռայներ Ֆայսթը կքննարկի ՆԱՏՕ-ի «Գործընկերություն հանուն խաղաղության» ծրագրի շրջանակներում Հայաստանի հետ ռազմական համագործակցության հեռանկարները եւ Բալկաններում խաղաղապահ գործողություններին հայկական ստորաբաժանման մասնակցության հետ կապված հարցեր:

26 April 2003 • 14:52
ՎԱՐԴԱՆ ՕՍԿԱՆՅԱՆԸ ՀԱՅՏԱՐԱՐԵԼ Է, ՈՐ Է ՂԱՐԱԲԱՂՅԱՆ ԿԱՐԳԱՎՈՐՄԱՆ ԳԾՈՎ ՆՈՐ ՄԻՋՆՈՐԴԱԿԱՆ ԳԱՂԱՓԱՐՆԵՐԸ ԴԵՌԵՎՍ ԱՆՀԱՅՏ ԵՆ

Նրա խոսքերով, հայտնի է միայն, որ նոր գրավոր նախաձեռնություններ չպետք է ակնկալել:

26 April 2003 • 14:25
ՄՈՍԿՎԱՅՈՒՄ ՔՆՆԱՐԿՎԵԼ ԵՆ ՌՈՒՍԱՍՏԱՆԻ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՄԱՅՐԱՔԱՂԱՔՆԵՐԻ ՄԻՋԵՎ ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԵՐ

Երեվանի քաղաքապետարանի սոցիալական ապահովման դեպարտամենտի պետ Ռուզաննա Զաքարյանը ընդգծել է, որ խոսքը գնում է ոչ միայն սոցիալական ապահովման հարցերի, այլ նաեւ «փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող» այլ հարցերի մասին:

26 April 2003 • 14:25
ՀԱՅԱՍՏԱՆԻՆ ԵՎՐԱԶՏԸ-Ի ԴԻՏՈՐԴԻ ԿԱՐԳԱՎԻՃԱԿԻ ՏՐԱՄԱԴՐՈՒՄԸ ԱԿՆԿԱԼՎՈՒՄ Է ԸՆԿԵՐԱԿՑՈՒԹՅԱՆ ԴՈՒՇԱՆԲԵՈՒՄ ԿԱՅԱՆԱԼԻՔ ՄՈՏԱԿԱ ՀԱՄԱԺՈՂՈՎԻ ԸՆԹԱՑՔՈՒՄ

Այդպիսով, Հայաստանը Մոլդովայից եւ Ուկրաինայից հետո կդառնա նման կարգավիճակ ունեցող երրորդ երկիրը:

26 April 2003 • 14:24
ԴՈՒՇԱՆԲԵՈՒՄ ՍՊԱՍՎՈՒՄ Է ՀԱՅԱՍՏԱՆԻ ԵՎ ՌՈՒՍԱՍՏԱՆԻ ՆԱԽԱԳԱՀՆԵՐԻ ՀԱՆԴԻՊՈՒՄԸ

Հանդիպումը տեղի կունենա ապրիլի 27-ին` անդամ-պետությունների ղեկավարների մակարդակով կայանալիք Հավաքական անվտանգության խորհրդի նիստից հետո:

25 April 2003 • 19:37
ԱՄՆ ՄԻՇՏ ՊԱՇՏՊԱՆԵԼ ԵՆ ՀԱՅ-ԹՈՒՐՔԱԿԱՆ ՀԱՐԱԲԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԲԱՐԵԼԱՎՄԱՆՆ ՈՒՂՂՎԱԾ ՋԱՆՔԵՐԸ

Հայաստանում ԱՄՆ դեսպան Ջոն Օրդուէյի խոսքերով` «նման նախաձեռնություններից մեկն է հանդիսանում հայ-թուրքական հաշտության հանձնաժողովը, որը մինչ այժմ էլ շարունակում է իր գործունեությունը»:

25 April 2003 • 19:36
ԱՊՀ ԵՐԿՐՆԵՐԻ ՆԱԽԱԳԱՀՆԵՐԻ ՀԵՐԹԱԿԱՆ ՆԻՍՏԸ ԿԿԱՅԱՆԱ ՍԵՊՏԵՄԲԵՐԻՆ

ԱՊՀ երկրների նախագահների հերթական նիստը նախատեսվում է անցկացնել Յալթայում սեպտեմբերի 19-ին, հայտնել է ԱՊՀ Գործադիր Կոմիտեի նախագահ Յուրի Յարովը:

25 April 2003 • 18:46
ՀԱՅԱՍՏԱՆՆ ՈՒՆԻ ԲԱՎԱՐԱՐ ՆԵՐՈՒԺ ԱԶԱՏ ԵՎ ԱՐԴԱՐ ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԱՆՑԿԱՑՆԵԼՈՒ ՀԱՄԱՐ

Նման կարծիք է հայտնել Երեւանում լրագրողներին ԵԽԽՎ դիտորդական նախընտրական առաքելության ղեկավար Լորդ Ռասել-Ջոնսթոնը Հայաստան կատարած իր այցի ավարտին:

25 April 2003 • 18:45
ՀԱՅԱՍՏԱՆ Է ԺԱՄԱՆԵԼՈՒ ԻՆՏԵՐՊՈԼԻ ՂԵԿԱՎԱՐԸ

Երեւանից Ինտերպոլի ղեկավարը կմեկնի Թբիլիսի` մասնակցելու ԱՊՀ մասնակից-երկրների Ներքին գործերի նախարարների խորհրդին:

25 April 2003 • 16:23
ՄՈՍԿՎԱՅԻ ՀԱՅԵՐԸ ՀԱՆՐԱՀԱՎԱՔ ԵՆ ԱՆՑԿԱՑՐԵԼ ՌՈՒՍԱՍՏԱՆՈՒՄ ԹՈՒՐՔԻԱՅԻ ԴԵՍՊԱՆԱՏԱՆ ՄՈՏ

Ապրիլի 24-ին Օսմանյան Թուրքիայում հայ ժողովրդի ցեղասպանության զոհերի հիշատակին ծաղկեպսակներ են դրվել Մոսկվայում Քրիստոս Փրկչի տաճարի տարածքում գտնվող խաչքարին եւ Վագանկովյան գերեզմանատան ցեղասպանության զոհերի հուշարձանին:

25 April 2003 • 15:16
ՀԱՅԱՍՏԱՆԸ ԴԱՐՁԵԼ Է ՏՐԱՆՍՊՈՐՏԻ ՆԱԽԱՐԱՐՆԵՐԻ ԵՎՐՈՊԱԿԱՆ ՀԱՄԱԺՈՂՈՎԻ ԱՆԴԱՄ

Հայաստանի անդամակցությունն այդ կազմակերպությանը առաջին հերթին Հայաստանի բեռնափոխադրող ընկերություններին հնարավորություն է ընձեռնում աշխատել ամբողջ եվրոպական տարածքում:

25 April 2003 • 14:50
ԱՆԿԱՐԱՆ ՎՐԴՈՎՎԱԾ Է ՓԱՐԻԶՈՒՄ ԿՈՄԻՏԱՍԻ ԱՐՁԱՆԻ ԲԱՑՄԱՆ ԿԱՊԱԿՑՈՒԹՅԱՄԲ

Թուրքիայի արտաքին գործերի նախարարությունն «ափսոսանք» եւ «վրդովմունք» է հայտնել Փարիզի կենտրոնում Կոմիտասի հուշարձանի բացման կապակցությամբ, որը խորհրդանշում է նաեւ 1915 թվականի Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը:

25 April 2003 • 14:49
ԱՄԵՐԻԿԱՅԻ ՀԱՅԵՐԸ ԴԺԳՈՀ ԵՆ ՋՈՐՋ ԲՈՒՇԻ` ՀԱՅՈՑ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅԱՆ 88-ՐԴ ՏԱՐԵԼԻՑԻ ԿԱՊԱԿՑՈՒԹՅԱՄԲ ԱՐՎԱԾ ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆԻՑ

«Այն տառապանքները, որոնք հայ ժողովուրդը վերապրել է 1915 թվականին, ողբերգություն են ողջ մարդկության համար, եւ աշխարհը չպետք է այն մոռանա», – հայտարարել է ԱՄՆ նախագահը:

25 April 2003 • 14:47
ԱՄՆ ՀՊԱՐՏ ԵՆ, ՈՐ ՀԱՆԴԻՍԱՆՈՒՄ ԵՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ԲԱՐԵԿԱՄԸ, ՀԱՅՏԱՐԱՐԵԼ Է ՋՈՐՋ ԲՈՒՇԸ

«Մենք հավատարիմ ենք Լեռնային Ղարաբաղի հակամարտության արդար եւ երկարաժամկետ լուծմանը հասնելուն», – հայտարարել է ԱՄՆ նախագահը:

25 April 2003 • 00:00
24 April 2003 • 16:31
ՎՐԱՍՏԱՆԻ ԽՈՐՀՐԴԱՐԱՆԻ ԱՅՍՕՐՎԱ ՆԻՍՏՈՒՄ ԲԱԽՈՒՄ Է ՏԵՂԻ ՈՒՆԵՑԵԼ ՀԱՅԱԶԳԻ ԵՎ ԱԴՐԲԵՋԱՆՑԻ ՊԱՏԳԱՄԱՎՈՐՆԵՐԻ ՄԻՋԵՎ

Բախումը առաջացել է այն բանից հետո, երբ հայազգի պատգամավոր Համլետ Մովսիսյանը կոչ է արել խորհրդարանականներին մեկ րոպե լռությամբ հարգել 1915 թ. Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը:

24 April 2003 • 16:19
ՎՐԱՍՏԱՆԻ ԽՈՐՀՐԴԱՐԱՆԱԿԱՆՆԵՐԸ ՑԱՎԱԿՑՈՒՄ ԵՆ ՀԱՅ ԺՈՂՈՎՐԴԻՆ, ՍԱԿԱՅՆ ՁԵՌՆՊԱՀ ԵՆ ՄՆՈՒՄ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅԱՆ ՓԱՍՏԻ ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ՃԱՆԱՉՈՒՄԻՑ

Վրաստանի խորհրդարանականների մի մասն այդպես է արձագանքել երկրի հայ համայնքի կողմից խորհրդարանին հասցեագրված խնդրագրին, որում առաջարկվում է Վրաստանի խորհրդարանի քննարկմանը դնել Հայոց ցեղասպանության փաստը պաշտոնապես ճանաչելու հարցը:

24 April 2003 • 16:03
ԱՄՆ-ՈՒՄ, ԿԱՆԱԴԱՅՈՒՄ, ՖՐԱՆՍԻԱՅՈՒՄ, ՀՈՒՆԱՍՏԱՆՈՒՄ ՏԵՂԻ ԵՆ ՈՒՆԵՆՈՒՄ ՀԱՅՈՑ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅԱՆ 88-ՐԴ ՏԱՐԵԼԻՑԻՆ ՆՎԻՐՎԱԾ ԶԱՆԳՎԱԾԱՅԻՆ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐ

Միջոցառումների շրջանակներում նախատեսվում են սգո երթեր, այդ հանցագործությունը դատապարտող բողոքի գործողություններ, պատմաբանների դասախոսություններ եւ 1915 թ. ցեղասպանության զոհերի հիշատակին նվիրված սգո պատարագներ հարյուրավոր եկեղեցիներում: