AM
14 May 2003 • 00:00
13 May 2003 • 18:46
ԵԱՀԿ ԽՈՐՀՐԴԱՐԱՆԱԿԱՆ ՎԵՀԱԺՈՂՈՎԸ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒՄ Է ԽՈՐՀՐԴԱԺՈՂՈՎ` ՆՎԻՐՎԱԾ ՀԱՐԱՎԱՅԻՆ ԿՈՎԿԱՍՈՒՄ ԲԻԶՆԵՍԻ ԶԱՐԳԱՑՄԱՆԸ

Մայիսի 13-17-ը Բեռլինում կկայանա միջազգային խորհրդաժողով` նվիրված Հարավային Կովկասի տարածաշրջանում բիզնեսի զարգացմանը:

13 May 2003 • 18:33
ՀԱՅԱՍՏԱՆ ԿԱՅՑԵԼԻ ՖԻՖԱ-Ի ԳԼԽԱՎՈՐ ՔԱՐՏՈՒՂԱՐԸ

Մայիսի 22-ին մեկօրյա այցով Հայաստան կժամանի Ֆուտբոլի միջազգային ֆեդերացիայի /FIFA/ գլխավոր քարտուղար Յոզեֆ Բլաթթերը:

13 May 2003 • 18:32
ՀԱՅԿԱԿԱՆ ՏԻԵԶԵՐԱԿԱՆ ՆԱԽԱԳԾԻՆ ԱՋԱԿՑԵԼՈՒ ՀԱՄԱՐ ԱՄՆ ՏՐԱՄԱԴՐՈՒՄ ԵՆ ՄՈՏ 276 ՀԱԶԱՐ ԴՈԼԱՐ

Այսօր Երեւանում հայ-ամերիկյան տնտեսական համագործակցության աշխատանքային խմբի 6-րդ նիստի ավարտին համապատասխան համաձայնագիր են ստորագրել Հայաստանում ԱՄՆ դեսպան Ջոն Օրդուէյը եւ Տիեզերքի հետազոտման հայկական կենտրոնի տնօրեն Վահե Գուրզադյանը:

13 May 2003 • 17:26
ԹԲԻԼԻՍԻՈՒՄ ՀԱՐԱՎԱՅԻՆ ԿՈՎԿԱՍԻ ԵՐԿՐՆԵՐԻ ՄԻՋԵՎ ՍՏՈՐԱԳՐՎՈՒՄ Է ՄԻՋԽՈՐՀՐԴԱՐԱՆԱԿԱՆ ԵՐԿԽՈՍՈՒԹՅԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՀՈՒՇԱԳԻՐ

Փաստաթուղթը կստորագրեն Վրաստանի խորհրդարանի փոխխոսնակ Վախթանգ Կոլբայան, ՀՀ Ազգային ժողովի փոխխոսնակ Տիգրան Թորոսյանը եւ Ադրբեջանի Միլլի մեջլիսի պատգամավոր Սյավուշ Նովրուզովը:

13 May 2003 • 17:25
ԱՄԵՐԻԿՅԱՆ ՕԳՆՈՒԹՅԱՆ ԾԱՎԱԼՆԵՐԻ ԿՐՃԱՏՈՒՄԸ ՀԱՅԱՍՏԱՆԻՆ ՊԱՅՄԱՆԱՎՈՐՎԱԾ Է ՆՐԱ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՀԱՋՈՂՈՒԹՅՈՒՆՆԵՐՈՎ

Այս մասին այսօր Երեւանում հայտարարել է Եվրասիայի երկրներին հատկացվող ամերիկյան օգնության համակարգողի պաշտոնակատար Թոմաս Ադամսը:

13 May 2003 • 14:43
ԱԲԽԱԶԻԱՅԻ ՏԱՐԱԾՔՈՎ ԵՐԿԱԹՈՒՂԱՅԻՆ ՀԱՂՈՐԴԱԿՑՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ ՊԱՅՄԱՆԱՎՈՐՎԱԾՈՒԹՅՈՒՆԸ ՈՒԺԻ ՄԵՋ Է, ՀԱՅՏԱՐԱՐԵԼ Է ՎՐԱՍՏԱՆԻ ՂԵԿԱՎԱՐԸ

Վրաստանի եւ Ռուսաստանի նախագահների մայիսի վերջին կայանալիք հանդիպմանը նախատեսված է քննարկել մարտ ամսին Սոչիում ձեռքբերված Աբխազիայի վերաբերյալ պայմանավորվածությունների կատարման հարցեր:

13 May 2003 • 14:43
ՆԱՏՕ-Ի ՂԵԿԱՎԱՐԸ ՎԱՂԸ ԺԱՄԱՆԵԼՈՒ Է ԵՐԵՎԱՆ

Հայաստանի ղեկավարության հետ ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի հանդիպման ընթացքում կքննարկվեն Հայաստան-ՆԱՏՕ փոխհարաբերությունները եւ տարածաշրջանային հարցեր:

13 May 2003 • 14:41
ՄՈՍԿՎԱՅՈՒՄ ԲԱՑՎԵԼ Է ԱՐԱՄ ԽԱՉԱՏՐՅԱՆԻ 100-ԱՄՅԱԿԻՆ ՆՎԻՐՎԱԾ ՓԱՌԱՏՈՆ

Փառատոնին մասնակցում են Հայաստանի եւ Ռուսաստանի առաջատար կոլեկտիվները եւ կատարողները:

13 May 2003 • 14:40
ՀԱՅԿԱԿԱՆ ԱՏՈՄԱԿԱՅԱՆԻ ՎԵՐԱԲԵՌՆՄԱՆ ՀԱՄԱՐ ՄԻՋՈՒԿԱՅԻՆ ՎԱՌԵԼԻՔԸ ՀԱՅԱՍՏԱՆ ԿՀԱՍՑՎԻ ՄԻՆՉԵՎ ՄԱՅԻՍԻ ՎԵՐՋ

Հայաստանի վարչապետ Անդրանիկ Մարգարյանի խոսքերով` ատոմակայանի ֆինանսական հոսքերը կառավարող ՌԱՕ «ԵԷՍ Ռոսիի» ընկերությունն արդեն փոխանցել է վառելիքի ձեռքբերմքան համար անհրաժեշտ գումարը:

13 May 2003 • 14:39
ԵՎՐՈՊԱՆ ՊԱՀԱՆՋՈՒՄ Է ԹՈՒՐՔԻԱՅԻՑ ԿԱՐԳԱՎՈՐԵԼ «ՀԱՅ ԺՈՂՈՎՐԴԻ ՀԵՏ ԱՌԿԱ ՊԱՏՄԱԿԱՆ ՀԱՐՑԵՐԸ»

Նախօրեին Եվրախորհրդարանում քննարկվել է Թուրքիայի Եվրամիությանն անդամակցության շուրջ զեկուցագիրը:

12 May 2003 • 18:06
ԵՐԵՎԱՆՈՒՄ ԲԱՑՎԵԼ է ՏՆՏԵՍԱԿԱՆ ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅԱՆ ՀԱՅ-ԱՄԵՐԻԿՅԱՆ ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ԽՄԲԻ 6-ՐԴ ՆԻՍՏԸ

Նիստի առաջին օրվա ընթացքում կողմերը քննարկել են Հայաստանին տրամադրվելիք ԱՄՆ օժանդակությանը, ներդրումների եւ երկու երկրների միջեւ առեւտրի ակտիվացմանը առնչվող հարցեր:

12 May 2003 • 18:02
ՉԻՆԱՍՏԱՆԻՑ ՀԱՅԱՍՏԱՆ ՆԵՐՄՈՒԾՎՈՂ ԲԵՌՆԵՐԻ ԾԱՎԱԼԸ ԿՐՃԱՏՎԵԼ Է ԵՐԿՈՒ ԱՆԳԱՄ

ՀՀ կառավարությանը կից պետական մաքսային կոմիտեի նախագահ Արմեն Ավետիսյանի խոսքերով, Չինաստանում ատիպիկ թոքաբորբի բռնկման պատճառով, այդ երկրից Հայաստան ներկրվող բոլոր ապրանքները ենթարկվում են «խիստ վերահսկողության» համապատասխան ծառայությունների կողմից:

12 May 2003 • 17:39
ԲՐԻՏԱՆԱԿԱՆ ԽՈՐՀՐԴԱՐԱՆԻ ՎԵՐԻՆ ՊԱԼԱՏԻ ՓՈԽԽՈՍՆԱԿԸ ԱՐՏԱՀԱՅՏՎԵԼ Է ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՄԱՍԻՆ ՀԱՎԱՍՏԻ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅԱՆ ՏԱՐԱԾՄԱՆ ՕԳՏԻՆ

Քերոլայն Քոքսի կարծիքով, Ղարաբաղի ոչ վաղ անցյալի եւ ներկա իրավիճակի ճիշտ ընկալման վրա հենվելով, հնարավոր է հասնել նշված խնդրի արդար լուծմանը:

12 May 2003 • 17:04
ՀԵՅԴԱՐ ԱԼԻԵՎԻՆ, ՀՆԱՐԱՎՈՐ Է, ԿՇԱՐՈՒՆԱԿԵՆ ԲՈՒԺԵԼ ԱՄՆ-ՈՒՄ

Ենթադրվում է, որ մինչ ԱՄՆ մեկնելը Ադրբեջանի նախագահը կնշանակի իր որդուն` Իլհամ Ալիեւին Ադրբեջանի վարչապետի պաշտոնում, ինչը իրականում կլինի հայտարարություն ժառանգորդի մասին:

12 May 2003 • 17:03
ԲՐԻՏԱՆԱԿԱՆ ԽՈՐՀՐԴԱՐԱՆԻ ԼՈՐԴԵՐԻ ՊԱԼԱՏԻ ՓՈԽԽՈՍՆԱԿԸ ՊԱՐԳԵՎԱՏՐՎԵԼ Է ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՇՔԱՆՇԱՆՈՎ

Այդ պարգեւին Քերոլայն Քոքսն արժանացել է ԼՂՀ միջազգային ճանաչմանը, մարդու իրավունքների հետեւողական պաշտպանությանը աջակցելու համար:

12 May 2003 • 15:01
ՀԱՅԿԱԿԱՆ ԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԿՄԱՍՆԱԿՑԵՆ ԱՊՀ ԵՐԿՐՆԵՐԻ ԱՊՐԱՆՔՆԵՐԻ, ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԵՎ ՏԵԽՆՈԼՈԳԻԱՆԵՐԻ ՑՈՒՑԱՀԱՆԴԵՍԻՆ

Մոտ 20 հայկական ընկերություններ կմասնակցեն մայիսի 14-17-ը Կիեւում կայանալիք ԱՊՀ երկրների ապրանքների, ծառայությունների եւ տեխնոլոգիաների միջպետական ցուցահանդես-վաճառքին:

12 May 2003 • 14:26
ՀԱՅԱՍՏԱՆԻ ԸՆԴԴԻՄՈՒԹՅՈՒՆԸ ՄՏԱԴԻՐ Է ԲՈՂՈՔԱՐԿԵԼ ՆԱԽԱԳԱՀԱԿԱՆ ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԱՐԴՅՈՒՆՔՆԵՐԸ ՄԱՐԴՈՒ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԻ ԵՎՐՈՊԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆՈՒՄ

Հայաստանի ժողովրդական կուսակցության առաջնորդ Ստեփան Դեմիրճյանը ներկայումս խորհրդատվություններ է վարում իրավաբանների հետ Հայաստանում կայացած նախագահական ընտրությունների արդյունքների բողոքարկման առնչությամբ Մարդու իրավունքների եվրոպական դատարանում:

12 May 2003 • 14:14
ՌՈՒՍԱՍՏԱՆԻ ԴԱՇՆՈՒԹՅԱՆ ԱՌԱՋԻՆ ՏԻԿԻՆՆ ԱՅՍՕՐ ԿԺԱՄԱՆԻ ՀԱՅԱՍՏԱՆ

Լյուդմիլա Պուտինան կմասնակցի Երեւանում անցկացվող ռուսաց լեզվի ԱՊՀ եւ Բալթյան երկրների դպրոցական երկրորդ միջազգային օլիմպիադայի փակման հանդիսավոր արարողությանը:

12 May 2003 • 14:13
ՀԵՅԴԱՐ ԱԼԻԵՎԸ ԱՎԱՐՏԵԼ Է ԲՈՒԺՈՒՄՆ ԱՆԿԱՐԱՅՈՒՄ ԵՎ ՎԵՐԱԴԱՐՁԵԼ Է ԲԱՔՈՒ

Ադրբեջանի նախագահ Հեյդար Ալիեւը Բաքու է վերադարձել Անկարայից, որտեղ բուժվում էր մայիսի 3-ից «Գյուլհանե» ռազմաբժշկական ակադեմիայի հոսպիտալում:

12 May 2003 • 14:11
ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՄԻՋՆՈՐԴՆԵՐԻ ԱՅՑԸ ՂԱՐԱԲԱՂՅԱՆ ՀԱԿԱՄԱՐՏՈՒԹՅԱՆ ՏԱՐԱԾԱՇՐՋԱՆ ՀԵՏԱՁԳՎԵԼ Է ԱԴՐԲԵՋԱՆԻ ՆԱԽԱԳԱՀԻ ՀԻՎԱՆԴՈՒԹՅԱՆ ՊԱՏՃԱՌՈՎ

Այդ մասին հայտարարել է Հայաստանի ԱԳՆ մամլո քարտուղար Ձյունիկ Աղաջանյանը:

10 May 2003 • 15:54
ՀԱՅԱՍՏԱՆԸ ՀԱՆԴԻՍԱՆՈՒՄ Է ԱՄԵՆԱԽՈՇՈՐ ՆԵՐԿՐՈՂԸ ԱՄՆ-ԻՑ ՀԱՐԱՎԱՅԻՆ ԿՈՎԿԱՍՈՒՄ

Ինչպես ասվում է ԱՄՆ առեւտրի դեպարտամենտի բիզնես-բյուլետենում, 2002 թվականին ԱՄՆ-ից Հայաստան ներկրված ապրանքների ծավալը կազմել է 111,8 մլն դոլար:

10 May 2003 • 14:57
ԱՊՀ ԵՐԿՐՆԵՐԸ ԿՀԱՄԱԿԱՐԳԵՆ ԼԵՀԱՍՏԱՆՈՒՄ ԶՈՀՎԱԾ ԵՎ ՀՈՂԻՆ ՀԱՆՁՆՎԱԾ ՀԱՄԱՔԱՂԱՔԱՑԻՆԵՐԻ ԱՆՈՒՆՆԵՐԻ ՊԱՐԶԱԲԱՆՄԱՆՆ ՈՒՂՂՎԱԾ ԱՇԽԱՏԱՆՔԸ

Այդ մասին երեկ հայտարարել են Լեհաստանում Ռուսաստանի, Հայաստանի, Բելառուսի, Ղազախստանի, Մոլդովայի եւ Ուկրաինայի դեսպանները` Հաղթանակի օրը Վարշավայում Երկրորդ համաշխարհային պատերազմի զոհերի հուշահամալիրին ծաղկեպսակներ դնելու արարողությունից հետո:

10 May 2003 • 14:32
ՎՐԱՍՏԱՆՈՒՄ ՍՏԵՂԾՎՈՒՄ Է ՀԱՅԿԱԿԱՆ ԼՈԲԲԻ

Վրաստանի հայկական կազմակերպությունների միջեւ բանակցություններ են ընթանում Վրաստանի հայերի Ազգային համագումար ստեղծելու վերաբերյալ, որն իրենից կներկայացնի Վրաստանի հայերի համահայկական խորհրդատվական մարմին:

10 May 2003 • 14:31
ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ԺՈՂՈՎՈՒՐԴԸ ԿԱՐՈՂ Է ՀՊԱՐՏԱՆԱԼ ԻՐ ԲԱՆԱԿՈՎ, ՀԱՅՏԱՐԱՐԵԼ Է ԼՂՀ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐԸ

Այսօր մենք պատրաստ ենք լուծելու տարածաշրջանում մեր առջեւ դրված խնդիրները, ընդգծել է Սեյրան Օհանյանը:

10 May 2003 • 14:25
ՂԱՐԱԲԱՂՅԱՆ ԿԱՐԳԱՎՈՐՄԱՆ ԳԾՈՎ ՆԱԽԱՊԱՏՐԱՍՏՎՈՂ ԱՌԱՋԱՐԿՆԵՐԸ ԿԳՈՀԱՑՆԵՆ ՀԱԿԱՄԱՐՏՈՒԹՅԱՆ ԲՈԼՈՐ ԿՈՂՄԵՐԻՆ, ՀԱՅՏԱՐԱՐԵԼ Է ԵԱՀԿ ՄԽ ՀԱՄԱՆԱԽԱԳԱՀԸ

Նիկոլայ Գրիբկովի խոսքերով, հակամարտության տարածաշրջան կատարելիք այցի ընթացքում համանախագահները կբանակցեն նաեւ Լեռնային Ղարաբաղի ղեկավար Արկադի Ղուկասյանի հետ:

09 May 2003 • 15:40
ԱԴՐԲԵՋԱՆՈՒՄ ԿԱՆ ԲԱՔՈՒ-ԹԲԻԼԻՍԻ-ՋԵՅՀԱՆ ՆԱՎԹԱՄՈՒՂԻ ՀԱԿԱՌԱԿՈՐԴՆԵՐ

Միջազգային ոչ կառավարական կազմակերպությունների պատվիրակությունը, որը դեմ է հանդես գալիս Բաքու-Թբիլիսի-Ջեյհան նավթամուղի նախագծին, անց է կացնում մոնիտորինգ նավթամուղի ադրբեջանական հատվածում:

09 May 2003 • 14:26
ՏՆՏԵՍԱԿԱՆ ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅԱՆ ՀԱՅ-ԱՄԵՐԻԿՅԱՆ ԽՈՒՄԲԸ ՀԵՐԹԱԿԱՆ ԱՆԳԱՄ ԿՀԱՆԴԻՊԻ

Մայիսի 12-13-ը Երեւանում կկայանա տնտեսական համագործակցության հայ-ամերիկյան խմբի վեցերորդ հանդիպումը:

09 May 2003 • 14:26
ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ ԽՈՐՀՐԴԱՐԱՆԱԿԱՆ ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻՆ ԿՀԵՏԵՎԵՆ ԱՊՀ 50 ԴԻՏՈՐԴ

Ընտրությունների առումով նախնական եզրակացությունը կներկայացվի մայիսի 26-ին, որից հետո Հայաստանում նախագահական եւ խորհրդարանական ընտրությունների մասին ընդհանրացված տեղեկատվությունը կներկայացվի ԱՊՀ երկրների ղեկավարների խորհրդին:

09 May 2003 • 14:24
ԵՐԵՎԱՆ ԿԺԱՄԱՆԻ ՌՈՒՍԱՍՏԱՆԻ ԱՌԱՋԻՆ ՏԻԿԻՆԸ

Լյուդմիլա Պուտինան ներկա կգտնվի Հայաստանում անցկացվող ռուսաց լեզվի միջազգային օլիմպիադային: