AM
09 May 2003 • 14:22
ԵՐԵՎԱՆԸ ՄՏԱԴԻՐ ՉԷ ՎԵՐԱՆԱՅԵԼ ԻՐ ՀԱՐԱԲԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԱՐԱԲԱԿԱՆ ԵՐԿՐՆԵՐԻ ՀԵՏ

ՀՀ ԱԳ նախարար Վարդան Օսկանյանի խոսքերով` Հայաստանը այսուհետ եւս կշարունակի զարգացնել իր համագործակցությունը Արաբական երկների հետ բոլոր ուղղություններով:

09 May 2003 • 14:21
ԵԱՀԿ ՄԻՋՆՈՐԴՆԵՐԻ ԱՅՑԸ ՂԱՐԱԲԱՂՅԱՆ ՀԱԿԱՄԱՐՏՈՒԹՅԱՆ ՏԱՐԱԾԱՇՐՋԱՆ ԿԱՐՈՂ Է ՀԵՏԱՁԳՎԵԼ

Մայիսի 18-ին նախատեսված ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների այցը հակամարտության գոտի կարող է հետաձգվել Ադրբեջանի նախագահի առողջական վիճակի վատթարացման եւ Բաքվից նրա բացակայության պատճառով:

08 May 2003 • 18:19
ՀՈՒՆԻՍԻՑ ՄԱԿ-ՈՒՄ ՀԱՅԱՍՏԱՆԸ ԿՆԵՐԿԱՅԱՑՆԻ ԱՐՏԱՔԻՆ ԳՈՐԾԵՐԻ ՆԵՐԿԱՅԻՍ ՓՈԽՆԱԽԱՐԱՐ ԱՐՄԵՆ ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆԸ

ՀՀ արտաքին գործերի փոխնախարար Արմեն Մարտիրոսյանը կզբաղեցնի ՄԱԿ-ում Հայաստանի մշտական ներկայացուցչի պաշտոնը:

08 May 2003 • 18:00
ՓԱՐԻԶՈՒՄ ՔՆՆԱՐԿՎԵԼ ԵՆ ԵԱՀԿ ՄԻՆՍԿԻ ԽՄԲԻ ՂԱՐԱԲԱՂՅԱՆ ԿԱՐԳԱՎՈՐՄԱՆ ԳԾՈՎ ՆՈՐ ԱՌԱՋԱՐԿՆԵՐԸ

Նախօրեին Փարիզում ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ-երկրների արտաքին գործերի նախարարների տեղակալների հանդիպման ժամանակ քննարկվել է Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման գործընթացը:

08 May 2003 • 17:25
ՎՐԱՍՏԱՆԻ ԵՎ ԱԴՐԲԵՋԱՆԻ ՊԵՏԱԿԱՆ ՍԱՀՄԱՆԱԳԾՈՒՄ ՄՆՈՒՄ ԵՆ ՄԻ ՔԱՆԻ ՎԻՃԱՐԿԵԼԻ ՀԱՏՎԱԾՆԵՐ

Թբիլիսիյում առաջիկա հանդիպման ընթացքում վրացական պատվիրակությունը մտադիր է խնդրել ադրբեջանցի գործընկերներին փոխանցել իրենց Ադրբեջանի տարածքի այն հատվածը, որտեղ գտնվում է 19-րդ դարի Դավիթ-Գարեջի վանական համալիրը:

08 May 2003 • 17:11
ԵՐԵՎԱՆՈՒՄ ԲԱՑՎԵԼ Է «ՈՍԿԵԳՈՐԾՈՒԹՅՈՒՆ-2003» 6-ՐԴ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՈՍԿԵՐՉԱԿԱՆ ՑՈՒՑԱՀԱՆԴԵՍԸ

Ցուցահանդեսում ներկայացված է Հայաստանի, Կանադայի, Ռուսաստանի, Ուզբեկստանի, Վրաստանի եւ Ուկրաինայի ավելի քան 60 կազմակերպությունների եւ մասնավոր ձեռնարկատերերի արտադրանքը:

08 May 2003 • 15:47
ՀԱՅՈՑ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅԱՆ ՃԱՆԱՉՈՒՄԸ ՎՐԱՍՏԱՆԻ ԿՈՂՄԻՑ ՔԱՂԱՔԱԿԱՆ ՀԱՐՑ Է, ՀԱՅՏԱՐԱՐԵԼ Է ՎՐԱՑԱԿԱՆ ԵԿԵՂԵՑՈՒ ԱՌԱՋՆՈՐԴԸ

Վրաստանի Ամենայն պատրիարք Իլիա II-ը հայտարարել է այդ մասին այսօր Երեւանում, այցելելով Հայոց ցեղասպանության զոհերի հուշահամալիր:

08 May 2003 • 15:18
ՀԱՅԵՐԸ ԵՎ ԱԴՐԲԵՋԱՆՑԻՆԵՐԸ ՀԱՆԴԻՊՈՒՄ ԵՆ ՖՈՒՏԲՈԼԻ ԴԱՇՏՈՒՄ

Ռուսաստանի Կարելիայի մարզում անց է կացվում ազգային համայնքների ֆուտբոլի առաջնություն իրենց պատմական հայրենիքում հակամարտության մեջ գտնվող ազգությունների ներկայացուցիչների միջեւ:

08 May 2003 • 15:03
ՉԻՆԱՍՏԱՆԸ ՀԱՅԱՍՏԱՆԻՆ Է ՏՐԱՄԱԴՐԵԼ «AUDI» ՄԱԿՆԻՇԻ 13 ԱՎՏՈՄԵՔԵՆԱ ԲԱՐՁՐԱՍՏԻՃԱՆ ՀՅՈՒՐԵՐԻ ԸՆԴՈՒՆԵԼՈՒԹՅԱՆ ՀԱՄԱՐ

Համապատասխան փաստաթուղթ է ստորագրվել այսօր Երեւանում Հայաստանի եւ Չինաստանի կառավարությունների միջեւ:

08 May 2003 • 14:07
ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ ԱՎԵԼԱՑԵԼ Է ԽԱՂԱՏՆԵՐԻ ԹԻՎԸ

ՀՀ հարկային ծառայության ղեկավար Երվանդ Զախարյանի խոսքերով, այսօրվա դրությամբ հանրապետությունում գրանցված է 11 խաղատուն եւ 32 խաղասրահ:

08 May 2003 • 13:59
ԱՄԵՆԱՅՆ ՀԱՅՈՑ ԿԱԹՈՂԻԿՈՍԸ ՄՏԱՀՈԳՎԱԾ Է ՎՐԱՍՏԱՆԻ ՀԱՅԿԱԿԱՆ ՏԱՃԱՐՆԵՐԻ ՎԻՃԱԿՈՎ

Այդ մասին Հայ առաքելական եկեղեցու առաջնորդը հայտարարել է այցով Երեւանում գտնվող Վրաստանի Ամենայն պատրիարք Իլիա II հետ հանդիպման ժամանակ:

08 May 2003 • 13:52
ԵՎՍ ՄԵԿ ԵՐԿՐԱՇԱՐԺ ԱՐԵՎԵԼՅԱՆ ԹՈՒՐՔԻԱՅՈՒՄ

Այսօրառավոտյան մոտավորապես ժամը 7-ին 12-բալանոց սանդղակով 5-6 բալ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել Արեւելյան Թուրքիայի Բինգյոլ քաղաքի մոտակայքում:

08 May 2003 • 00:00
07 May 2003 • 18:53
ՀԱՅԱՍՏԱՆԻ ԸՆԴԴԻՄՈՒԹՅՈՒՆԸ ՊԱՀԱՆՋՈՒՄ Է ԱՆՎԱՎԵՐ ՃԱՆԱՉԵԼ ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՀԱՆՐԱՔՎԵԻ ՄԱՍԻՆ ՆԱԽԱԳԱՀԻ ՀՐԱՄԱՆԱԳԻՐԸ

Այսօր «Հանրապետություն» կուսակցության անդամները համապատասխան հայց են ներկայացրել Երեւանի առաջին ատյանի դատարանին:

07 May 2003 • 18:36
ԲԱՂԴԱԴՈՒՄ ՀԱՅԱՍՏԱՆԻ ԴԵՍՊԱՆԱՏԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ՎԵՐՍԿՍՄԱՆ ՀԱՐՑԸ ՔՆՆԱՐԿՄԱՆ ՓՈՒԼՈՒՄ Է

ԱԳՆ մամուլի խոսնակ Ձյունիկ Աղաջանյանի խոսքերով, այդ հարցը կախված է Իրաքում հետագա իրավիճակից:

07 May 2003 • 17:56
ԵՐԵՎԱՆՈՒՄ ՏԵՂԻ ԿՈՒՆԵՆԱ ՆԵՐԴՐՈՒՄԱՅԻՆ ՀԱՐՑԵՐՈՎ ՀԱՄԱԺՈՂՈՎ` ՌՈՒՍ ԳՈՐԾԱՐԱՐՆԵՐԻ ՄԱՍՆԱԿՑՈՒԹՅԱՄԲ

Համաժողովը կքննարկի Հայաստանի տնտեսությունում ռուսաստանյան կապիտալի ներգրավմանն առնչվող հարցեր:

07 May 2003 • 17:54
ԱԿՆԿԱԼՎՈՒՄ Է ԵՎՐԱՄԻՈՒԹՅԱՆ ՔԱՂԱՔԱԿԱՆ ՂԵԿԱՎԱՐՆԵՐԻ «ԵՌՅԱԿԻ» ԱՅՑԸ ՀԱՅԱՍՏԱՆ

Երեւանում պատվիրակության անդամները երկրի ղեկավարության հետ կքննարկեն տարածաշրջանային անվտանգությանը, Հայաստան-ԵՄ համագործակցությանը, հարեւանների հետ Հայաստանի փոխհարաբերություններին առնչվող հարցեր:

07 May 2003 • 17:35
ԵՎՐԱԽՈՐՀՐԴԻ ԱՆԴԱՄ-ԵՐԿՐՆԵՐԻ ԱԳՆ ՂԵԿԱՎԱՐՆԵՐԸ ԿՔՆՆԱՐԿԵՆ ՀԱՐԱՎԱՅԻՆ ԿՈՎԿԱՍՈՒՄ ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԵՐ

Մայիսի 14-15-ը Ստարասբուրգում կայանալիք արտգործնախարարների մակարդակով Եվրախորհրդի Նախարարների կոմիտեի 112-րդ նստաշրջանի աշխատանքին կմասնակցի Հայաստանի ԱԳՆ ղեկավար Վարդան Օսկանյանը:

07 May 2003 • 15:28
«ԻՍԼԱՄԱԿԱՆ ԽՈՐՀՐԴԱԺՈՂՈՎԸ» ԿՔՆՆԱՐԿԻ ՂԱՐԱԲԱՂՅԱՆ ՀԱԿԱՄԱՐՏՈՒԹՅԱՆ ԿԱՐԳԱՎՈՐՄԱՆ ԳՈՐԾԸՆԹԱՑԸ

Ադրբեջանի արտգործնախարար Վիլայաթ Գուլիեւի խոսքերով, չարժե սպասել, որ նստաշրջանի ընթացքում տվյալ հարցի առնչությամբ որեւէ կոնկրետ որոշում կկայացվի:

07 May 2003 • 15:11
ՀՈԲԵԼՅԱՆԱԿԱՆ ՏՈՆԱԿԱՏԱՐՈՒԹՅՈՒՆՆԵՐՆ ԱԴՐԲԵՋԱՆՈՒՄ ՀԵՏԱՁԳՎԵԼ ԵՆ ԱՆՈՐՈՇ ԺԱՄԱՆԱԿՈՎ

Ադրբեջանի նախագահի աշխատակազմի ղեկավար Ռամիզ Մեհթիեւի խոսքեռով, դա կապված է Ալիեւի բժշկական զննման հետ, որը անց է կացվում Թուրքիայում:

07 May 2003 • 14:38
ՀԱՐԱՎ-ԿՈՎԿԱՍՅԱՆ ԵՐԿՐՆԵՐՈՒՄ ԱՄՆ ԴԵՍՊԱՆԱՏՆԵՐԸ ՁԵՌՆԱՄՈՒԽ ԵՆ ԵՂԵԼ ՆԵՐԳԱՂԹԻ ՎԻԶԱՆԵՐԻ ՏՐԱՄԱԴՐՄԱՆԸ

Ավելի վաղ Հարավային Կովկասի երկրների քաղաքացիները կարող էին ներգաղթի վիզաներ ստանալ միայն Մոսկվայում ԱՄՆ դեսպանատանը:

07 May 2003 • 14:24
ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ ԽՈՐՀՐԴԱՐԱՆԱԿԱՆ ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻՆ ՀԵՏԵՎԵԼՈՒ ԵՆ 50 ՓՈՐՁԱԳԵՏՆԵՐ ԵՎՐՈՊԱՅԻՑ ԵՎ ՀՅՈՒՍԻՍԱՅԻՆ ԱՄԵՐԻԿԱՅԻՑ

Ժողովրդավարական ինստիտուտների եւ մարդու իրավունքի պաշտպանման ԵԱՀԿ գրասենյակի դիտորդական առաքելության ղեկավար Ռոբերտ Բարրիի խոսքերով` միջազգային դիտորդները մտադիր են այցելել շատ թվով ընտրատեղամասեր` ընտրություններին անկողմնակալ գնահատական տալու համար:

07 May 2003 • 14:22
ԱՅՍՕՐ ՀԱՅԱՍՏԱՆ Է ԺԱՄԱՆՈՒՄ ՀԱՄԱՅՆ ՎՐԱՍՏԱՆԻ ՊԱՏՐԻԱՐՔԸ

Բարձրաստիճան հյուրը կայցելի Նորագավիթում գտնվող վրացական եկեղեցի, կհանդիպի երկրի ղեկավարության հետ:

07 May 2003 • 14:21
ՆԱՏՕ-Ն ԱԿՏԻՎԱՑՐԵԼ Է ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅՈՒՆԸ ԿՈՎԿԱՍՈՒՄ ԵՎ ՄՏԱԴԻՐ Է ԼՈՒԾԵԼ ՏԵՂԻ ՀԱԿԱՄԱՐՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ

Այդ մասին հայտարարել է ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի տեղակալի օգնական Դանիել Շպեկարդը` Ադրբեջանի պաշտպանության նախարար Սաֆար Աբիեւի հետ հանդիպման ժամանակ:

07 May 2003 • 00:00
06 May 2003 • 18:40
ՀԱՅԱՍՏԱՆԸ ՄՏԱԴԻՐ Է ՄԻԱՆԱԼ «ՀՅՈՒՍԻՍ-ՀԱՐԱՎ» ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՓՈԽԱԴՐԱՄԻՋԱՆՑՔԻՆ

Ռուսաստանն առաջարկում է ստեղծել «Հյուսիս-Հարավ» միջազգային փոխադրամիջանցքի (ՄՓՄ) զարգացման գծով միջազգային կոնսորցիում:

06 May 2003 • 17:51
ՀԱՅՈՑ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԻ ՆԿԱՏՄԱՄԲ ԱՆԿԱՐԱՅԻ ՎԵՐԱԲԵՐՄՈՒՆՔՈՒՄ ԴՐԱԿԱՆ ՇԱՐԺ Է ՆԿԱՏՎՈՒՄ, ԳՏՆՈՒՄ Է ՀՀ ԱԳՆ ՂԵԿԱՎԱՐԸ

«Ցեղասպանություն» բառի օգտագործումն այլեւս արգելված չէ, եւ այն փաստը, որ այսօր այդ մասին ազատ խոսվում է` դրական շարժ է», – ասել է Վարդան Օսկանյանը:

06 May 2003 • 17:50
ՀԱՐԱՎԱՅԻՆ ԿՈՎԿԱՍՈՒՄ ԵՎ ՆՐԱ ՇՈՒՐՋ ՏԵՂԻ ԵՆ ՈՒՆԵՆՈՒՄ ԼՈՒՐՋ ԳՈՐԾԸՆԹԱՑՆԵՐ, ՈՐՈՆՔ ԱԶԴՈՒՄ ԵՆ ՆԱԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՎՐԱ, ՀԱՅՏԱՐԱՐԵԼ Է ՀՀ ԱԳՆ ՂԵԿԱՎԱՐԸ

Մասնավորապես, Վարդան Օսկանյանի կարծիքով, Իրաքի վերաբերյալ մի շարք արդիական հարցերի լուծումից կախված է նաեւ, ինչպիսի զարգացում կստանան Հայաստանում տնտեսական առաջընտացը եւ անվտանգության խնդիրները:

06 May 2003 • 17:07
ԵՐԵՎԱՆՈՒՄ ԲԱՑՎԵԼ Է ՀԱՄԱՀԱՅԿԱԿԱՆ ՀԱՐՑԵՐԻ ՔՆՆԱՐԿՄԱՆ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՀԱՄԱԺՈՂՈՎԸ

Ինչպես համաժողովի բացմանը հայտնել է Հայաստանի ԱԳՆ ղեկավար Վարդան Օսկանյանը, «իրավիճակը մեր տարածաշրջանում բարդանում է, եւ մենք տարեց տարի զգում ենք միասնական եւ համաձայնեցված աշխատանքի անհրաժեշտությունը»:

06 May 2003 • 17:06
ԵԹԵ ԱԴՐԲԵՋԱՆԸ ՆՈՐ ՊԱՏԵՐԱԶՄ ՍԿՍԻ, ՄԵՆՔ ՊԱՏՐԱՍՏ ԵՆՔ ԱՐԺԱՆԱՎԱՅԵԼ ՀԱԿԱՀԱՐՎԱԾ ՏԱԼ, ՀԱՅՏԱՐԱՐԵԼ Է ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐԸ

Սեյրան Օհանյանի խոսքերով, «ոչ Ղարաբաղի, եւ ոչ էլ Ադրբեջանի զինվորականները պատերազմ չեն ցանկանում»: