AM
11 November 2002 • 17:07
ԱՅՆ ԴԵՊՔՈՒՄ, ԵԹԵ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՆԱԽԱԳԱՀ ԸՆՏՐՎԻ ԿՈՄՈՒՆԻՍՏԱԿԱՆ ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅԱՆ ԹԵԿՆԱԾՈՒՆ, ԵՐԿԻՐԸ ԱՆՀԱՊԱՂ ԿՄԻԱՆԱ ՌՈՒՍԱՍՏԱՆ-ԲԵԼԱՌՈՒՍ ՄԻՈՒԹՅԱՆԸ

ՀՀ ԿԿ երկրորդ քարտուղար Սանատրուկ Սահակյանի խոսքերով, կումունիստներն արդեն վաղուց հավաքել են հանրաքվեի համար անհրաժեշտ Հայաստանի քաղաքացիների մեկ միլիոն ստորագրություն, բայց իշխանությունները համառորեն հրաժարվում են այն անցկացնել:

11 November 2002 • 14:03
ԿՐԱՍՆՈԴԱՐ ՔԱՂԱՔԻ ՀԱՅԿԱԿԱՆ ԵԿԵՂԵՑՈՒ ՄՈՏ ՊԱՅԹՅՈՒՆ Է ՏԵՂԻ ՈՒՆԵՑԵԼ

Վնասվել են ջրատար խողովակները, եկեղեցու դուռը եւ բետոնե սալիկը, որի վրա ընկել էր պայթուցիկը, տուժածներ չկան:

11 November 2002 • 14:02
11 November 2002 • 00:00
09 November 2002 • 16:03
09 November 2002 • 15:51
ՂԱՐԱԲԱՂՅԱՆ ՀԻՄՆԱՀԱՐՑԸ ՊԵՏՔ Է ԳՏՆԻ ԻՐ ԻՐԱՎԱՑԻ ԼՈՒԾՈՒՄԸ, ՈՐՊԵՍԶԻ ՀԱԿԱՄԱՐՏՈՒԹՅՈՒՆԸ ՉՎԵՐՍԿՍՎԻ, ՀԱՅՏԱՐԱՐԵԼ Է ՀԱՅԱՍՏԱՆԻ ԽՈՐՀՐԴԱՐԱՆԻ ՂԵԿԱՎԱՐԸ

ՀՀ խորհրդարանի խոսնակ Արմեն Խաչատրյանը հադնիպել է մի խումբ ռուսատանյան լրագրողների հետ, որոնք ժամանել են Երեւան «Հեռանկար» ռազմավարական կենտրոնի հրավերով:

09 November 2002 • 15:50
ԱԴՐԲԵՋԱՆՑԻ ԼՐԱԳՐՈՂՆԵՐԸ ԲՈՂՈՔՈՒՄ ԵՆ ԱՆԿԱԽ ԶԼՄ-ՆԵՐԻ ՏԱՐԱԾՄԱՆ ՍԱՀՄԱՆԱՓԱԿՈՒՄՆԵՐԻ ԴԵՄ

Երեկ մի խումբ ադրբեջանցի լրագրողներ պիկետ են անցկացրել Բաքվի քաղաքապետարանի առջեւ` բողոքելով անկախ տպագիր ԶԼՄ-ների տարածման գործում քաղաքային իշխանությունների արգելքների դեմ:

09 November 2002 • 15:41
ԵՎՐԱԽՈՐՀՐԴԻ ԵՐԿՐՆԵՐԻ ԱԳՆ ՂԵԿԱՎԱՐՆԵՐԸ ՀԱՎԱՆՈՒԹՅՈՒՆ ԵՆ ՏՎԵԼ ԵԽ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆԸ ՀԱՐԱՎԱՅԻՆ ԿՈՎԿԱՍՈՒՄ ԺՈՂՈՎՐԴԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԵՎ ԿԱՅՈՒՆՈՒԹՅԱՆ ՀԱՍՏԱՏՄԱՆ ՈՒՂՂՈՒԹՅԱՄԲ

Այդ համատեքստում ԱԳ նախարարների կոմիտեի անդամները հատկապես ընդգծել են Ռուսաստանի եւ Վրաստանի երկխոսությունը, ինչպես նաեւ Եվրախորհրդին անդամակցելիս Հայաստանի եւ Ադրբեջանի ստանձնած պարտավորությունների կատարման գործընթացը:

09 November 2002 • 00:00
08 November 2002 • 19:16
ՀԱՅԱՍՏԱՆԸ ՍԿՍԵԼ է ՄՈՒՏՔԻ ՎԻԶԱ ՏՐԱՄԱԴՐԵԼ ԻՆՏԵՐՆԵՏԻ ՄԻՋՈՑՈՎ

Այդ ծրագրի կիրառման առաջին իսկ օրը ստացվել է Հայաստան տուրիստական վիզա ստանալու 7 դիմում` մեկը Գերմանիայից եւ վեցը` ԱՄՆ-ից:

08 November 2002 • 18:40
ՀԱՅԱՍՏԱՆԻ ԱԳՆ ՂԵԿԱՎԱՐԸ ԵՎ ԵՎՐԱԽՈՐՀՐԴԻ ԳԼԽԱՎՈՐ ՔԱՐՏՈՒՂԱՐԸ ՍՏՐԱՍԲՈՒՐԳՈՒՄ ՔՆՆԱՐԿԵԼ ԵՆ ՏԱՐԱԾԱՇՐՋԱՆԱՅԻՆ ՀԱՐՑԵՐ

Կողմերը քննարկել են նաեւ Հայաստանում կայացած տեղական մարմինների եւ առաջիկա նախագահական ընտրությունների հետ կապված հարցեր:

08 November 2002 • 18:11
ԱՄՆ ԿՈՆԳՐԵՍԻ ՆՈՐ ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԵՐԿՐԻ ԲԱՐՁՐԱԳՈՒՅՆ ՕՐԵՆՍԴԻՐ ՄԱՐՄՆՈՒՄ ԱՊԱՀՈՎԵԼ ԵՆ ՈՒԺԵՂ ՀԱՅԿԱԿԱՆ ԼՈԲԲԻ

ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատ եւ Սենատ ընտրություններում` 149 թեկնածուներից, որոնց աջակցել է Ամերիկայի հայկական համայնքը, հաղթել են 141-ը:

08 November 2002 • 18:10
ԵՐԵՎԱՆՈՒՄ ՔՆՆԱՐԿՎՈՒՄ ԵՆ ՆԱՏՕ-Ի ՇՐՋԱՆԱԿՆԵՐՈՒՄ ԲԱԶՄԱԶԳ ԶՈՐԱՎԱՐԺՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՆԱԽԱՊԱՏՐԱՍՏՄԱՆ ՀԱՐՑԵՐԸ

Նոյեմբերի 12-14-ը Երեւանում, ՆԱՏՕ-ի «Գործընկերություն հանուն խաղաղության» ծրագրի շրջանակներում կանցկացվի «Best effort-2003» բազմազգ զորավարժությունների նախնական պլանավորման խորհրդաժողովը:

08 November 2002 • 17:22
ՆՈՅԵՄԲԵՐԻ ՎԵՐՋԻՆ ԱԴՐԲԵՋԱՆԻ ԸՆԴԴԻՄՈՒԹՅՈՒՆԸ ԿԱՆՑԿԱՑՆԻ ՀԱՆՐԱՀԱՎԱՔ` ՀԵՅԴԱՐ ԱԼԻԵՎԻ ՀՐԱԺԱՐԱԿԱՆԻ ՊԱՀԱՆՋՈՎ

«Ընդդիմադիր տասնյակի» առաջնորդները Ադրբեջանի ղեկավարից պահանջել են նաեւ պաշտոնական պարզաբանումներ անել Նյու Յորքի դատարանում Հեյդար եւ Իլհամ Ալիեւների նկատմամբ դատական հայցի առնչությամբ:

08 November 2002 • 15:35
ԹԵՀՐԱՆՈՒՄ ԿԱՅԱՆԱԼՈՒ Է ՀԵՐԹԱԿԱՆ ՀԱՆԴԻՊՈՒՄԸ` ՀԱՅԱՍՏԱՆ-ԻՐԱՆ-ՀՈՒՆԱՍՏԱՆ ԵՌԱԿՈՂՄ ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅԱՆ ՇՐՋԱՆԱԿՆԵՐՈՒՄ

Իրանի մայրաքաղաքում նախատեսվում է նաեւ եռակողմ հակագործակցության Գործադիր կոմիտեի նիստը` արտաքին գործերի փոխնախարարների ղեկավարությամբ:

08 November 2002 • 15:33
ՄԻՆՉԵՎ ՆՈՅԵՄԲԵՐԻ ՎԵՐՋ ԵՐԵՎԱՆ ԿԱՅՑԵԼԵՆ ՄԻ ՇԱՐՔ ԴԻՎԱՆԱԳԵՏՆԵՐ ԵՎՐՈՊԱՅԻՑ ԵՎ ԿԱՆԱԴԱՅԻՑ

Նոյեմբերի կեսերին սպասվում է Եվրոպայի եւ Ասիայի հարցերով Կանադայի պետքարտուղար Հար Նաթսոնի այցը Երեւան:

08 November 2002 • 15:28
ՀԱՅԱՍՏԱՆԻ ԵՎ ՌՈՒՍԱՍՏԱՆԻ ՆԱԽԱԳԱՀՆԵՐԸ ԲԱՎԱՐԱՐՎԱԾ ԵՆ ԵՐԵՎԱՆՈՒՄ ՍՏՈՐԱԳՐՎԱԾ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՓՈԽԳՈՐԾԱԿՑՈՒԹՅԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՀԱՄԱՁԱՅՆԱԳՐԵՐՈՎ

Այդ մասին երկու երկրների ղեկավարները հայտարարել են երեկ երեկոյան կայացած հեռախոսազրույցի ընթացքում:

07 November 2002 • 00:00
«ՍՊԻՏԱԿ» ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅՈՒՆԸ ՎԵՐԱՆԵՐԿՈՒՄ Է ԹՈՒՐՔԻԱՆ ԻՍԼԱՄԻ ԿԱՆԱՉ ԳՈՒՅՆՈՎ

Հայաստանին չի կարող չանհանգստացնել Թուրքիայի ներքաղաքական գործընթացների անսպասելի զարգացումը: Չարդարացան այն հույսերը, թե արտահերթ խորհրդարանական ընտրություններում իշխանության կանցնեն նախկին կաբինետից մեզ ծանոթ մարդիկ: Սա նշանակում է, որ վերջին տարիներին հաստատված եւ կարծես թե արդեն որոշակի արդյունքներ տվող Երեւանի եւ Անկարայի միջեւ երկխոսությունը ստիպված կլինենք սկսել նորից: Միաժամանակ քիչ հիմքեր չկան կարծելու, որ Թուրքիայի պաշտոնական ղեկավարները կկոշտացնեն, առանց այն էլ ոչկառուցողական դիրքորոշումը Հայաստանի հանդեպ: Հարեւան երկրում իշխանության են եկել մարդիկ, որոնց հետ ավելի դժվար կլինի, քան նախկինների:

06 November 2002 • 18:39
ՎԱՇԻՆԳՏՈՆՈՒՄ ԵՎ ՆՅՈՒ ՅՈՐՔՈՒՄ ԿԱՅԱՑԵԼ ԵՆ ՀԱՅ ՄԵԾ ԿՈՄՊՈԶԻՏՈՐ ԱՐԱՄ ԽԱՉԱՏՐՅԱՆԻ ՀԱՐՅՈՒՐԱՄՅԱԿԻՆ ՆՎԻՐՎԱԾ ՀԱՄԵՐԳՆԵՐ

Բացման խոսքով հանդես գալով Համաշխարհային բանկի դահլիճում` ԱՄՆ-ում Հայաստանի դեսպան Արման Կիրակոսյանը նշել է կոմպոզիտորի ստեղծագործությունների համաշխարհային նշանակությունը:

06 November 2002 • 18:37
ԹՈՒՐՔԻԱՅԻ ԽՈՐՀՐԴԱՐԱՆԱԿԱՆ ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆՆԵՐՈՒՄ ՀԱՂԹԱԾ ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅԱՆ ԱՌԱՋՆՈՐԴԸ ԽՈՍՏԱՑԵԼ Է ՕԳՆԵԼ ԲԱՔՎԻՆ ՂԱՐԱԲԱՂՅԱՆ ՀԱՐՑԻ ԼՈՒԾՄԱՆ ՀԱՐՑՈՒՄ

Էրդողանը պատրաստակամություն է հայտնել նաեւ ձեռնարկել բոլոր անհրաժեշտ ջանքերը Ադրբեջանի եւ Թուրքիայի միջեւ հարաբերությունների հետագա զարգացման համար:

06 November 2002 • 18:36
ԹՈՒՐՔ ԶԻՆՎՈՐԱԿԱՆՆԵՐՆ ԱՆՀԱՆԳՍՏԱՑԱԾ ԵՆ ԻՍԼԱՄԻՍՏՆԵՐԻ ԻՇԽԱՆՈՒԹՅԱՆ ԳԱԼՈՒՑ

Թուրքիայի ռազմական ուժերի գլխավոր շտաբի պետ գեներալ Հիլմի Օզկոկը շտապ մեկնել է Վաշինգտոն` այդ առիթով խորհրդակցելու նպատակով:

06 November 2002 • 18:35
ԹԲԻԼԻՍԻՈՒՄ ՁԵՐԲԱԿԱԼՎԵԼ Է ՄԵԾ ԽՄԲԱՔԱՆԱԿՈՎ ԹՄՐԱԴԵՂԻ ԻՐԱՑՄԱՄԲ ԶԲԱՂՎՈՂ ԱԴՐԲԵՋԱՆԻ ՔԱՂԱՔԱՑԻ

Անձնական ստուգման ժամանակ Հասանովի մոտ հերոինի հայտնաբերման փաստի առնչությամբ հարուցվել է քրեական գործ:

06 November 2002 • 18:35
ԱՄԵՐԻԿԱՅԻ ՖՐԵԶՆՈ ՔԱՂԱՔԻ ՀԱՅԵՐԸ ՋԱՆՈՒՄ ԵՆ ՓՐԿԵԼ ՀԱՅԿԱԿԱՆ ԵԿԵՂԵՑԻՆ

Եկեղեցին պատրաստվում են քանդել այդ վայրում շրջանային դատարանի շենքին կից զբոսայգու շինարարության կապակցությամբ:

06 November 2002 • 17:12
ԹՈՒՐՔԻԱՅԻ ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆՆԵՐՈՒՄ ՀԱՂԹԱՆԱԿԱԾ ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅՈՒՆԸ ՀԱՆԴԵՍ Է ԳԱԼԻՍ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԵՏ ՀԱՐԱԲԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԲԱՐԵԼԱՎՄԱՆ ՕԳՏԻՆ

Միեւնույն ժամանակ, կուսակցության փոխնախագահ Յակիս Յաշարը խուսափել է խոսել հայ-թուրքական սահմանի վերաբացման հնարավորության մասին:

06 November 2002 • 15:43
ՆԱՏՕ-Ն ՄՏԱԴԻՐ ՉԻ ԼՈՒԾԵԼ ՀԱՐԱՎԱՅԻՆ ԿՈՎԿԱՍԻ ՆԵՐՔԻՆ ԵՎ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԽՆԴԻՐՆԵՐԸ

Այդ մասին հայտարարել է ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Ջորջ Ռոբերթսոնը:

06 November 2002 • 15:42
ՏԱՐԱԾԱՇՐՋԱՆՈՒՄ ԽԱՂԱՂՈՒԹՅԱՆ ԵՎ ԿԱՅՈՒՆՈՒԹՅԱՆ ԲԱՆԱԼԻՆ ԳՏՆՎՈՒՄ Է ՀԱՅԱՍՏԱՆԻ ՁԵՌՔՈՒՄ, ԱՍԵԼ Է ՆԱՏՕ-Ի ԳԼԽԱՎՈՐ ՔԱՐՏՈՒՂԱՐԸ

Նրա խոսքերով` դա ավելի քան բավական է, որպեսզի համարենք Հայաստանը կարեւոր եւ արժեքավոր գործընկեր ամբողջական եւ ազատ Եվրոպայի մեր որոնումների մեջ:

06 November 2002 • 14:11
«ԼՈՒՔՕՅԼ» ՌՈՒՍԱԿԱՆ ՆԱՎԹԱՅԻՆ ԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆԸ ՄՏԱԴԻՐ Է ԴՈՒՐՍ ԳԱԼ ՄԻ ՇԱՐՔ ԽՈՇՈՐ ԱԴՐԲԵՋԱՆԱԿԱՆ ՆԱԽԱԳԾԵՐԻՑ

Տվյալ որոշումը պայմանավորված է այն հանգամանքով, որ ընկերությունը մտադիր է փոխել իր գերակայությունները, մասնավորապես, ջանքերը կենտրոնացնել Կասպյան տարածաշրջանի հյուսիսային մասում:

06 November 2002 • 14:08
ԱԴՐԲԵՋԱՆԱԿԱՆ ԻՇԽԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ՊԱՏՐԱՍՏՎՈՒՄ ԵՆ ՊԱՏԵՐԱԶՄԻ

Ադրբեջանում անց է կացվում ազգային բանակի համար միջոցների հավաքման լայնամասշտաբ ակցիա` կուտակելով գումարները նախագահ Հեյդար Ալիեւի կարգադրությամբ ստեղծված Ռազմական ուժերի օգնության հիմնադրամի հաշիվներում, գրում է ռուսաստանյան «Նեզավիսիմայա գազետա» թերթը:

05 November 2002 • 18:51
ՀԱՄԱՇԽԱՐՀԱՅԻՆ ԲԱՆԿԸ ԴՐԱԿԱՆ Է ԳՆԱՀԱՏԵԼ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՄԻ ՇԱՐՔ ՁԵՌՆԱՐԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ՊԵՏՊԱՐՏՔԻ ԴԻՄԱՑ ՌՈՒՍԱՍՏԱՆԻՆ ՀԱՆՁՆԵԼԸ

Այդ մասին այսօր հայտարարել է Հայաստանում ՀԲ-ի ներկայացուցիչ Ռոջեր Ռոբինսոնը:

05 November 2002 • 18:27
ԵԱՀԿ ՄԻՆՍԿԻ ԽՄԲՈՒՄ ՖՐԱՆՍԻԱՅԻ ՆՈՐ ՆԵՐԿԱՅԱՑՈՒՑԻՉԸ ՀԵՏԱՔՐՔՐՎԵԼ Է ԱԴՐԲԵՋԱՆՑԻՆԵՐԻ ՌԱԶՄԱՏԵՆՉ ՏՐԱՄԱԴՐՈՒԹՅՈՒՆՆԵՐՈՎ

Այդ կապակցությամբ Աբիեւը նշել է, որ ադրբեջանցիների համբերությունն «անսահման չէ» եւ չի բացառել «օկուպացված տարածքների ուժային ճանապարհով ազատագրումը»: