Հայաստանի ԿԲ նախագահ Տիգրան Սարգսյանի խոքերով, «պայմանագրում հաշվի կառնվեն երկու երկրների նոր օրենսդրությունների պահանջները եւ տնտեսական համագրոծակցության նոր փուլը»:
«Եթե Թուրքիայի նոր կառավարությունը որոշի նորմալացնել Հայաստանի հետ հարաբերություններն, ապա այն ստիպված կլինի հրաժարական տալ, քանի որ «թուրքերը չեն կարող հավատ ընծայել իրենց կառավարությանը, որը բարեկամություն է անում հայերի հետ», հայտարարել է Ադրբեջանի ժողովրդական ճակատ կուսակցության փոխնախագահ Զելիմխան Մամեդլին:
Հայ սոցիոլոգների ասոցիացիայի նախագահ Գեւորգ Պողոսյանի խոսքերով, թրաֆիքինգի զոհերը սովորաբար խուսափում են շփումներից պաշտոնական կազմակերպությունների հետ, այնպես որ զոհերի իրական թիվը կարող է հասնել 500 եւ ավելին:
Նոյեմբերի 20-ին Մոսկվայում տեղի կունենա Հավաքական անվտանգության պայմանագրի (ՀԱՊ) մասնակից-երկրների` Հայաստանի, Ռուսաստանի, Բելառուսի, Ղազախստանի, Կիրգիզիայի, Տաջիկստանի պաշտպանության նախարարների խորհրդի նիստը:
Այսօր համալսարանում կայացել է կովկասագիտության բաժանմունքի շնորհանդեսը, որին մասնակցել են ՌԴ-ում Հայաստանի դեսպան Արմեն Սմբատյանը, Հայ առաքելական եկեղեցու Նոր Նախիջեւանի եւ Ռուսաստանի թեմի առաջնորդ Եզրաս եպիսկոպոսը, ինչպես նաեւ հարավկովկասյան երկրների խորհրդարանների ներկայացուցիչներ:
Ռուսաստանի «Լուկօյլ» նավթային ընկերությունը հայտարարել է «Ազերի-Չըրագ-Գյունեշլի» նավթային նախագծի իր բաժնետոմսերը ճապոնական Itochu OI. ընկերությանը վաճառելու մասին:
Այդ մասին է հայտարարել Լեռնային Ղարաբաղի խորհրդարանի պատգամավոր, արտաքին հարաբերությունների հանձնաժողովի անդամ Մաքսիմ Միրզոյանը` մեկնաբանելով Թուրքիայում վերջերս կայացած ընտրություններում իսլամական ուժերի հաղթանակը եւ ղարաբաղյան խնդրի լուծման գործում Ադրբեջանին աջակցություն ցույց տալու պատրաստակամության մասին «Արդարություն եւ զարգացում» կուսակցության առաջնորդ Էրդոգանի հայտարարությունը:
«Ռուսները կորցնում են Ադլերը` այդ քաղաքի դպրոցների աշակերտների 50 տոկոսը հայեր են», հայտարարել է Կրասնոդարի երկրամասի նախկին նահանգապետ Նիկոլայ Կոնդրատենկոն, որն առաջնորդում է տեղի ազդեցիկ «Հայրենիք» կուսակցությունը:
ՀՀ էներգետիկայի նախարար Արմեն Մովսիսյանը ընդգծել է , որ Հայաստանն Իրանի հետ էլեկտրաէներգիայի փոխհոսքերի ռեժիմով աշխատում է 1998 թվականից:
Լեռնային Ղարաբաղի նախագահ Արկադի Ղուկասյանը Փարիզում հանդիպել է ԵԱՀԿ Մինսկի խմբի ֆրանսիացի համանախագահ Անրի Ժակոլենի եւ Ֆրանսիայի ԱԳՆ Եվրոպայի երկրների դեպարտամենտի տնօրեն Հյուգ Պերնեի հետ:
Վրաստանի նախագահ Էդուարդ Շեւարդնաձեն մտադիր է հանդիպել Հայաստանի եւ Ադրբեջանի նախագահներ Ռոբերտ Քոչարյանին եւ Հեյդար Ալիեւին ՆԱՏՕ-ի գագաթնաժողովի շրջանակներում, որը կկայանա նոյեմբերի 21-22-ին Պրահայում:
Ադրբեջանի իշխանությունները նախաձեռնել են մի քայլ, որով աշխարհին ցուցադրում են ղարաբաղյան հակամարտությունը ռազմական ճանապարհով լուծելու պաշտոնական Բաքվի պատրաստակամությունը: Հեյդար Ալիեւը որոշել է զգալիորեն մեծացնել բանակի ֆինանսավորումը: Հաջորդ տարի պետական բյուջեում 12 տոկոսով կաճեն զինված ուժերի պահպանման համար նախատեսվող ծախսերը եւ կկազմեն մոտ 140 միլիոն դոլար: Շարունակելով մոտեցող պատերազմի մտապատրանքը ձեւավորել հանրության մեջ, Բաքվի իշխանավորները շեղում են ժողովրդի ուշադրությունը ծանր սոցիալական խնդիրներից:
Այդ մասին լրագրողներին հաղորդել է Հայաստանի ներքին գործերի նախարարի խորհրդական, ՀՀ ՔՕ վերափոխումներով զբաղվող հատուկ աշխատանքային խմբի ղեկավար Միքայել Գրիգորյանը:
Պայթյունի հետեւանքով սկսված ուժեղ հրդեհն սպառնում է ոչնչացնել մոտակա գազավերամշակման գործարանը:
Անդամ երկրների կառավարություններին առաջարկվել է ստեղծել նաեւ ապօրինի տեղաշարժվողների տվյալների բազա ԱՊՀ պետությունների միջեւ կնքված համաձայնագրերի հիման վրա, ինչպես նաեւ ակտիվացնել երկկողմ համաձայնագրերի մշակման եւ կնքման եւ դրանց համապատասխան աշխատանքների արագացման գործընթացը:
Սակայն, Հայաստանի նախագահ Ռոբերտ Քոչարյանի կարծիքով, առայժմ անհնարին է կանխատեսել երկաթուղու տվյալ հատվածում երթեւեկության վերականգնման ժամկետները, քանզի խնդիրը կապված է վրաց-աբխազական հակամարտության հետ:
Նախատեսվում է, որ ստեղծվող խումբը կներկայացնի Ֆրանսիայի խորհրդարանին Լեռնային Ղարաբաղի եւ ղարաբաղյան հակամարտության կարգավորման գործընթացի վերաբերյալ անկանխակալ եւ իրականությանը համապատասխան տեղեկատվություն:
Այդ մասին հայտարարել է Հայաստանում տարածաշրջանային այցով գտնվող Եվրոպայի եւ Միջին Ասիայի հարցերով Կանադայի պետքարտուղար Հար Նաթսոնը:
Ինչպես հաղորդել է Հայաստանի արդարադատության նախարարության ներկայացուցիչ Նիկոլայ Արուստամյանը, 1991 թվականից Հայաստանում գործող մահապատժի սահմանափակման առնչությամբ մահապատժի ցմահ բանտարկությամբ փոխարինման սպասող մարդկանց թիվն այսօր հավասար է 42-ի:
Այսպես թե այնպես, նշել է ՀՀ ԱԳՆ ղեկավարը, ԱՆկարայից հնչող նախնական հայտարարությունները բավական հավասարակշռված են:
Վրաստանի Սամցխե-Ջավախքի տարածաշրջանում Էթնիկ կոնֆլիկտներ չկան:
Այցի ընթացքում Ռոբերտսոնը կհանդիպի Թուրքիայի նախագահ Ահմեդ Սեզերի հետ, ելույթ կունենա թուրքական Ռազմական ակադեմիայում եւ Ստամբուլում անցկացվող ՆԱՏՕ-ի Խորհրդարանական վեհաժողովի նիստում:
Հայաստանի արտաքին գործերի նախարար Վարդան Օսկանյանի խոսքերով` այդ հանդիպման նախաշեմին Հայաստանի եւ Ադրբեջանի նախագահների ղարաբաղյան հակամարտության կարգավորման հարցով անձնական ներկայացուցիչները պետք է ընդհանուր մոտեցումներ մշակեն, որոնցում հստակորեն նշված կլինի տվյալ հակամարտության շուրջ ստեղծված իրավիճակը:
Հայաստանի եւ ՆԱՏՕ-ի համագործակցությունը պետք է դիտել միայն «Գործակցություն հանուն խաղաղության» եւ Եվրոատլանտյան գործընկերության ծրագրերի շրջանակներում:
Այդ մասին հայտարարել է Սանկտ Պետերբուգում Հայաստանի հյուպատոս Ռուբեն Հակոբյանը` նոյեմբերի 13-ին Կալինինգրադի նահանգապետ Վլադիմիր Եգորովի հետ հանդիպմանը:
Այդ նպատակով, Չեխիայի մայրաքաղաք է մեկնել ՀՀ արտաքին գործերի փոխնախարար Թաթուլ Մարգարյանը:
Այցի նպատակն է` մասնակցել նոյեմբերի 17-ին Ֆրանսիայում կազմակերպվող հեռախոսային մարաթոնին, որը կանցկացվի Լեռնային Ղարաբաղի համար կարեւոր ռազմավարական նշանակություն ունեցող «Հյուսիս-Հարավ» ավտոմայրուղու շինարարության համար միջոցներ հավաքելու նպատակով:
Հայաստանի խորհրդարանի աշխատակազմում ո՛չ հերքել, ո՛չ էլ հաստատել են այն տեղեկությունը, թե նստաշրջանի ընթացքում նախատեսվում է քննարկել Հայաստանին եւ Ադրբեջանին ՆԱՏՕ-ի ԽՎ-ի ասոցիատիվ անդամ ընդունելու հարցը:
Գրանցման կանոնները խախտելու համար Կրասնոդարի երկրամասում վարչական պատասխանատվության են ենթարկվել Հայաստանի, Թուրքիայի, Ադրբեջանի, Ուզբեկստանի, Բելառուսի, Ուկրաինայի եւ Չեչնիայի ավելի քան 1800 քաղաքացիներ:
Սայթերի վրա տեղադրված են նյութեր ղարաբաղյան հակամարտության նախապատմության եւ զարգացումների վերաբերյալ: