Նրա խոսքերով, առաջիկա տարիներին հնարավոր է դեպի Աֆղանստան մարդասիրական եւ ռազմական բեռների հոսքի ավելացում, որոնք կարող են փոխադրվել Վրաստանի տարածքով:
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը Վրաստանում Ռուսաստանի նոր դեսպան է նշանակել Վլադիմիր Չխիկվիշվիլուն:
Մեղադրյալի աթոռին են ինը երիտասարդներ,որոնց մեղադրանք է ներկայացվել դիակները եւ գերեզմանները անարգելու համար:
Որոշումը Միության ստեղծման մասին ընդունվել է նոյեմբերի12-ին Թեհրանում կայացած Հայաստան-Հունաստան-Իրան տնտեսական համագործակցության Գործադիր կոմիտեի նիստում:
Հայաստանի զինված ուժերի 2003 թվականի բյուջետային ֆինանսավորումը միայն 5 տոկոսով է գերազանցում նախորդ տարվա ցուցանիշները:
Հայկական հյուպատոսության հաղորդագրության համաձայն, տվյալ հիմնախնդրի քննարկմանը կնվիրվեն հատուկ լսումներ, որոնք կկայանան նոյեմբերի 18-ին Գլենդեյլի համայնքային քոլեջում:
Միեւնույն ժամանակ գեներալը նշել է, որ ՆԱՏՕ-ի հետ համագործակցությունը Հայաստանի անվտանգության բաղկացուցիչներից է, եւ հիմնված է փոխլրացման սկզբունքի այլ ոչ թե հակասությունների վրա:
Նրա խոսքերով, Թուրքիայում իշխանության գլուխ այս կամ այն կուսակցության անցնելուց հետո հայ-թուրքական հարաբերություններում արմատական բեկում չի լինի:
Սասունյանը, դատապարտված լինելով ցմահ բանտարկության, բոլոր շանսերն ունի 2007 թվականին ազատ արձակվելու լավ վարքագծի համար:
Ինչպես Բաքվում նշել է Կանադայի Արեւելյան Եվրոպայի եւ Կենտրոնական Ասիայի գծով պետքարտուղար Գար Նաթսոնը, դա կապված է բալթյան երկրներում անցումային շրջանի ավարտի հետ:
Նախարարը նշել է, որ Հայաստանի ռազմական ծախսերը մեկ երրորդով քիչ են Ադրբեջանի ծախսերից:
2003 թվականին վարկային ծրագրերի իրացումը հաշվարկված է ելնելով տնտեսության առանձին ճյուղերում միջոցառումների առաջնայնությունից:
Քաղաքական հիմնախնդիրների լուծումը պայմանավորված է տնտեսական խնդիրների լուծմամբ, նշել է ԼՂՀ նախագահը` կոչ անելով Հայաստանի եւ սփյուռքի ձեռներեցներին ավելի համարձակորեն ներդրումներ կատարել Ղարաբաղի տնտեսության մեջ:
Ինչպես հաղորդել է Հայաստանի պաշտպանության նախարարության արտաքին կապերի վարչության պետ, գեներալ-մայոր Միքայել Մելքոնյանը, հայկական կողմը հավանաբար խաղաղարար առաքելություն կիրականացնի Բալկաններում հույն խաղաղարար գումարտակի կազմում:
Այդ տարածաշրջանում տնտեսության զարգացման նպատակով այդ հնացած խնդիրը շուտափույթ կարգավորում է պահանջում, գտնում է Վենետիկյան հանձնաժողովի քարտուղարը:
Լոնդոնյան ազդեցիկ «Թայմս» թերթն օրերս հրապարակել է մի հոդված, որում սենսացիոն հայտարարարություն է արված: « Մի քանի ամիս առաջ հետախուզական ծառայությունը պարզել է, որ «Ալ Քաիդայում» մարզվող արաբները Եվրոպա են վերադառնում Ադրբեջանի տարածքով…»,- ասվում է «Հաջորդը Եվրոպա՞ն է» վերնագրով հոդվածում: Թերթի տվյալներով, Մեծ Բրիտանիայի արտաքին գործերի նախարարությունը տարածել է մի փաստաթուղթ, որում հայտնվում է, որ Ռամադան ամսվա ընթացքում հնարավոր են նոր ահաբեկչություններ:
Կիպրոսի հիմնախնդրի կարգավորման շուրջ ընթացող բանակցություններում Հունաստանի ԱԳ նախարար Պապանդրեուի զբաղվածությունն անհնարին է դարձրել նրա մասնակցությունը եռակողմ հանդիպմանը:
ՀՀ պաշպանության նախարարության արտաքին հարաբերությունների վարչության պետ Միքայել Մելքոնյանի խոսքերով` թուրքական կողմի մասնակցության չափաձեւը կճշգրտվի զինավարժանքների ծրագրման շուրջ կոնֆերանսի ընթացքում:
ԼՂՀ խորհրդարանի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Վահրամ Աթանեսյանի կարծիքով, հասարակության ուշադրության հրավիրումը ղարաբաղյան հարցին, հնարավոր է, կապահովի Ադրբեջանի ներկայիս ղեկավարությանը բավականին քանակությամբ ձայներ` 2003թ. կայանալիք նախագահական ընտրությունների ժամանակ:
Վերջին միջադեպի կապակցությամբ Գարդեբանի շրջանի ադրբեջանցիները շրջանային ոստիկանատան շենքի առջեւ երեկ անց են կացրել բողոքի ցույց` պահանջելով վերջ տալ նման վայրագություններին:
Ինչպես հայտարարել է Ադրբեջանի վառելիքի եւ էներգետիկայի նախարար Նազիմ Բայրամովը` ելույթ ունենալով Թբիլիսիում էներգետիկ համագործակցության հարցերով տարածաշրջանային կոնֆերանսում, Հայաստանի մասնակցությամբ տարածաշրջանի միացյալ էներգահամակարգի ստեղծումն անընդունելի է Բաքվի համար:
Այդ մասին տեղեկացրել է ՀՀ ֆինանսների եւ էկոնոմիկայի նախարար Վարդան Խաչատրյանը` 2003 թվականի պետբյուջեի նախագծի խորհրդարանական քննարկման ժամանակ:
Կենտրոնը նախատեսվում է բացել 2005 թվականին` երկու մայրաքաղաքների քաղաքապետարանների միջեւ ստորագրված համաձայնագրին համապատասխան:
Ինչպես հայտարարել է ՀՀ պաշտպանության նախարարության արտաքին հարաբերությունների վարչության պետ Միքայել Մելքոնյանը, ռուսական կողմի որոշումը մեծապես պայմանավորված է նրանով, որ զորավարժություններն անցկացվելու են Հայաստանի տարածքում:
Մի շարք հարցերի թվում հանդիպման ընթացքում կքննարկվեն խորհրդի անդամ-երկրներում մաքսային եւ հարկային օրինախախտումների վերաբերյալ միասնական տեղեկատվական բազայի ստեղծման հնարավորությունները:
Ռուսաստանի հայտնի քաղաքական գործիչն այդ պարգեւին է արժանացել Լեռնային Ղարաբաղի ժողովրդի ազգային-ազատագրական շարժման գաղափարների պաշտպանության եւ քարոզչության գործում ծանրակշիռ ավանդի համար:
Երեկ շահագործման է հանձնվել Ասկերանի շրջանի տարածքով անցնող մայրուղու հերթական 10-կիլոմետրանոց հատվածը:
Տվյալ թեման, մասնավորապես, քննարկման առարկա կդառնա աշխատանքային այցով Երեւան ժամանած Լեռնային Ղարաբաղի նախագահ Արկադի Ղուկասյանի հանդիպումների ընթացքում Հայաստանի քաղաքական եւ գործարար շրջանակների հետ:
Այցի ընթացքում Վեհափառ Հայրապետը հանդիպումներ կունենա այդ երկրների իշխանությունների, ինչպես նաեւ տեղի հայ համայնքների ներկայացուցիչների հետ: