AM
05 November 2002 • 18:22
ԺԱԿ ՇԻՐԱԿԸ ՊԱՏՐԱՍՏ Է ՄԻՋՆՈՐԴ ՀԱՆԴԻՍԱՆԱԼ ԱԴՐԲԵՋԱՆԻ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՆԱԽԱԳԱՀՆԵՐԻ ՀԱՆԴԻՊՄԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՄԱՆ ԳՈՐԾՈՒՄ

Այդ մասին, Բաքվում Հեյդար Ալիեւի հետ հանդիպման ժամանակ, հայտարարել է ԵԱՀԿ Մինսկի խմբի Ֆրանսիայի կողմից նոր համանախագահ Անրի Ժակոլենին:

05 November 2002 • 18:21
ՀԱՅԱՍՏԱՆԻ ԱԳՆ ՂԵԿԱՎԱՐՆ ԱՅՍՕՐ ՄԵԿՆԵԼՈՒ Է ՄՈՍԿՎԱՅԻՑ ՍԹՐԱՍԲՈՒՐԳ` ԵՎՐԱԽՈՐՀՐԴԻ ԱՐՏԱՔԻՆ ԳՈՐԾԵՐԻ ՆԱԽԱՐԱՐՆԵՐԻ ՀԱՆԴԻՊՄԱՆԸ ՄԱՍՆԱԿՑԵԼՈՒ ՀԱՄԱՐ

Նախատեսված են նախարարի հանդիպումները Եվրախորհրդի գլխավոր քարտուղար Վալտեր Շվիմերի եւ Ագոյի խմբի անդամների հետ:

05 November 2002 • 18:20
ԹՈՒՐՔԻԱՆ ԱՋԱԿՑՈՒՄ Է ՉԵՉԵՆ ԳՐՈՀԱՅԻՆՆԵՐԻՆ, ԳՐՈՒՄ Է ԿԻՊՐՈՍԻ ԹԵՐԹԸ

Թերթին հայտնի են դարձել չեչեն գրոհայիններին զենքի մատակարարման գործարքի որոշ մանրամասներ:

05 November 2002 • 18:19
ԿՈԼԵԿՏԻՎ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ ՊԱՅՄԱՆԱԳՐԻ ՄԱՍՆԱԿԻՑ-ՊԵՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԱԳՆ ՂԵԿԱՎԱՐՆԵՐԸ ՀԱՆԴԵՍ ԵՆ ԵԿԵԼ ԻՐԱՔՅԱՆ ԽՆԴՐԻ ՔԱՂԱՔԱԿԱՆ ԼՈՒԾՄԱՆ ՕԳՏԻՆ

Այդ մասին ասվում է նախարարների համատեղ հայտարարությունում, որը տարածվել է այսօր Մոսկվայում կայացած նրանց հանդիպման ավարտին:

05 November 2002 • 14:51
ԲԱՔՎՈՒՄ ԲՈՂՈՔԻ ՑՈՒՅՑ Է ՊԱՏՐԱՍՏՎՈՒՄ ԱԴՐԲԵՋԱՆՈՒՄ ԱՄՆ ԴԵՍՊԱՆԱՏԱՆ ԱՌՋԵՎ

Ցույցի անցկացումը պատճառաբանվում է ԼՂՀ նախագահի պաշտոնում Արկադի Ղուկասյանի վերընտրման կապակցությամբ վերջինիս ԱՄՆ 46 կոնգրեսականի կողմից հղված շնորհավորանքներով:

05 November 2002 • 14:13
ԱՄԵՐԻԿՅԱՆ ՎԵՐԼՈՒԾԱԲԱՆՆԵՐԸ ԳՏՆՈՒՄ ԵՆ, ՈՐ ԿԱՍՊԻՑ ԾՈՎԻ ՆԱՎԹԻ ՊԱՇԱՐՆԵՐԸ ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԱՍԻԱՆ ՉԵՆ ԴԱՐՁՆԻ ԵՐԿՐՈՐԴ ՊԱՐՍԻՑ ԾՈՑ

Այսպիսի հետեւություն է բովանդակում Կոլումբիայի համալսարանին կից Խարիմանի ինստիտուտի զեկույցում, որը հրապարակվել է Նավթ արտահանող երկրների կազմակերպության Գլխավոր քարտուղարության կողմից:

05 November 2002 • 14:09
ՎԱՇԻՆԳՏՈՆԸ ՈՂՋՈՒՆՈՒՄ Է ԵԱՀԿ ՆԵՐԿԱՅԱՑՈՒՑՉԻ ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆԸ ՎՐԱՍՏԱՆԻ ՀԱՅԵՐԻ ԵՎ ՎՐԱՑԱԿԱՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅԱՆ ՄԻՋԵՎ ԿԱՊԵՐԻ ԱՄՐԱՊՆԴՄԱՆ ԽՆԴՐԻ ՆԿԱՏՄԱՄԲ

Այս մասին հայտարարել է ԵԱՀԿ-ում ԱՄՆ մշտական ներկայացուցիչ Ստեֆան Մինիկեսը` ելույթ ունենալով այդ կազմակերպության Մշտական Խորհրդի նիստում:

05 November 2002 • 14:07
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԻՆԳ ՁԵՌՆԱՐԿՈՒԹՅՈՒՆ ԴԱՐՁԵԼ ԵՆ ՌՈՒՍԱՍՏԱՆԻ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅՈՒՆԸ` ՊԵՏՊԱՐՏՔԻ ՄԱՐՄԱՆ ԴԻՄԱՑ

Համապատասխան փաստաթղթերն ստորագրվել են այսօր Երեւանում միջկառավարական բանակցությունների արդյունքում` հայ-ռուսաստանյան տնտեսական համագործակցության հանձնաժողովի համանախագահ, Հայաստանի պաշտպանության նախարար Սերժ Սարգսյանի եւ այդ հանձնաժողովի ռուսաստանյան համանախագահ, ՌԴ արդյունաբերության եւ գիտության նախարար Իլյա Կլեբանովի միջեւ:

05 November 2002 • 00:00
ՌՈՒՍԱՍՏԱՆԸ ՊԱՐՏԱՎՈՐՎՈՒՄ Է ՈՏՔԻ ԿԱՆԳՆԵՑՆԵԼ ՌԱԶՄԱՎԱՐԱԿԱՆ ՆՇԱՆԱԿՈՒԹՅԱՆ ՀԻՆԳ ՀԱՅԿԱԿԱՆ ՕԲՅԵԿՏՆԵՐ

Ավերտվել է Ռուսաստանի վարչապետի գլխավորած կառավարական պատվիրակության այցը Երեւան: Հայաստանի մայրաքաղաքից Միխայիլ Կասյանովն իր հետ տարավ հարյուր միլիոն դոլար, ավելի ճիշտ` փաստաթուղթ, որը հաստատում է հայկական հինգ ռազմավարական օբյեկտների հանդեպ Ռուսաստանի սեփականության իրավունքը: Վերջապես, լուծվեցին լրագրողների անվանած «պարտքի դիմաց ներդրումներ» գործարքի հետ կապված բոլոր հարցերը: Երեկվանից Հայաստանն այլեւս պարտք չէ Ռուսաստանին:

04 November 2002 • 19:10
ՏԱՐԱԾԱՇՐՋԱՆԱՅԻՆ ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅՈՒՆԸ ԵՆԹԱԴՐՈՒՄ Է ՆԱԵՎ ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅՈՒՆ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ՈԼՈՐՏՈՒՄ, ՀԱՅՏԱՐԱՐԵԼ Է ՀՀ ԱԳ ՓՈԽՆԱԽԱՐԱՐԸ

Նրա խոսքերով, հակամարտությունները կարող են անցումային փուլ դառնալ առավել գլոբալ խնդիրների լուծման համար:

04 November 2002 • 19:08
ԱՄՆ ԿՈՆԳՐԵՍԻ ՀԱՅԿԱԿԱՆ ԽՈՒՄԲԸ ՀԱՄԱԼՐՎԵԼ Է ԵՎՍ ԵՐԿՈՒ ԱՆԴԱՄՆԵՐՈՎ

Այսպիսով Կոնգրեսի հայկական խումբը արդեն բաղկացած է 125 անդամից:

04 November 2002 • 18:20
ԵՎՐՈՊԱՅԻ ԽՈՐՀՐԴԻ ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ԳԾՈՎ ԶԵԿՈՒՑՈՂԸ ԿԱՅՑԵԼԻ ՀԱԿԱՄԱՐՏՈՒԹՅԱՆ ԳՈՏԻ ԵԿՈՂ ՏԱՐՎԱ ՀՈՒՆՎԱՐԻՆ

Թ. Դեվիսը հայտնել է, որ շարունակում է աշխատել զեկույցի վրա եւ հավաքել է բավական քանակությամբ տեղեկատվություն:

04 November 2002 • 18:01
ԱՎՍՏՐԱԼԻԱՅԻ ՎԱՐՉԱՊԵՏԸ ՄԱՍՆԱԿՑԵԼ Է ՍԻԴՆԵՅՈՒՄ ՀԱՅԿԱԿԱՆ ԵԿԵՂԵՑՈՒ ԲԱՑՄԱՆԸ

Ազգային փոքրամասնությունների նկատմամբ օրինապահությունը պետք է վեր լինի մնացած բոլոր արժեքներից, հայտարարել է Ավստրալիայի վարչապետ Ջոն Հովարդը` մասնակցելով Սիդնեյում հայկական եկեղեցու բացման արարողությանը:

04 November 2002 • 17:55
ՌՈՒՍԱՍՏԱՆԻ ԱՌՋԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՊԱՐՏՔԻ ՀԱՐՑԻ ԿԱՐԳԱՎՈՐՈՒՄԸ ԹՈՒՅԼ ԿՏԱ ՓՈԽՇԱՀԱՎԵՏ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՀԱՐԱԲԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՍԿՍԵԼ «ՄԱՔՈՒՐ ԷՋԻՑ»

Ռուսաստանի կառավարության ղեկավար Միխաիլ Կասյանովի պաշտոնական այցը Հայաստան ուղղված է մեկ տարի առաջ սկսված աշխատանքի ավարտին` երկու երկրների նախագահների միջեւ ձեռք բերված տնտեսական բնույթի որոշ հարցերի կարգավորման վերաբերյալ պայմանավորվածության հիման վրա:

04 November 2002 • 17:53
ԻՐԱՆԸ ՊԱՏՐԱՍՏՎՈՒՄ Է ԵՏ ԿԱՆՉԵԼ ԻՐ ԴԵՍՊԱՆԻՆ ՄՈՍԿՎԱՅԻՑ

Նման գործողությունների պատճառ է դարձել Իրանի դժգոհությունը Կասպից ծովի հատակի սահմանազատման վերաբերյալ պայմանագրով, որը Ռուսաստանը ստորագրել է Ադրբեջանի հետ:

04 November 2002 • 17:53
ԲՆԱՊԱՀՊԱՆՆԵՐԸ ԵՎ ԻՐԱՎԱՊԱՇՏՊԱՆՆԵՐԸ ՀԱՆԴԵՍ ԵՆ ԳԱԼԻՍ ԲԱՔՈՒ-ԹԲԻԼԻՍԻ-ՋԵՅՀԱՆ ՆԱՎԹԱՏԱՐԻ ՇԻՆԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԴԵՄ

Մեծ Բրիտանիայի խորհրդարանի շենքում կայացած սեմինարի ժամանակ նրանք հայտարարել են, որ այդ նախագիծը անդառնալի վնաս կհասցնի այն շրջանների միջավայրին եւ բնակչությանը, որոնց տարածքով կանցնի նավթատարը:

04 November 2002 • 17:51
ԵՎՐՈՊԱՅԻ ԵՎ ԱՊՀ ԵՐԿՐՆԵՐԸ ՀԵՏԱՔՐՔՐՎՈՒՄ ԵՆ ԻՐԱՆ-ՀԱՅԱՍՏԱՆ ԳԱԶԱՏԱՐԻ ՇԻՆԱՐԱՐՈՒԹՅԱՄԲ

Այդ մասին է հայտարարել Հայաստանում Իրանի դեսպան Մոհամմադ Ֆարհադ Քոլեյնին:

04 November 2002 • 17:50
ՀԱՅԱՍՏԱՆԻ ԱԳՆ ՂԵԿԱՎԱՐԸ ԿՄԱՍՆԱԿՑԻ ԻՐԱՔԻ ՇՈՒՐՋ ՍՏԵՂԾՎԱԾ ԻՐԱՎԻՃԱԿԻՆ ՆՎԻՐՎԱԾ ԽՈՐՀՐԴԱԿՑՈՒԹՅԱՆԸ

Հայաստանի ԱԳՆ ղեկավար Վարդան Օսկանյանը կմասնակցի Հավաքական անվտանգության պայմանագրի մասնակից-պետությունների արտաքին գործերի նախարարների խորհրդակցությանը, որը կկայանա նոյեմբերի 5-ին Մոսկվայում:

04 November 2002 • 17:49
ՄՈՍԿՎԱՅԻ ԹԱՏԵՐԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆՈՒՄ ՏԵՂԻ ՈՒՆԵՑԱԾ ԱՀԱԲԵԿՉՈՒԹՅՈՒՆԻՑ ՀԵՏՈ, ԿՏՐՈՒԿ ՎԱՏԱՑԵԼ Է ՄՈՍԿՎԱՑԻՆԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՄՈՒՆՔԸ ԱԴՐԲԵՋԱՆՑԻՆԵՐԻ ՆԿԱՏՄԱՄԲ

Մոսկվայում անցկացրած երկու օրվա ընթացքում կոնֆլիկտոլոգ Արիֆ Յունուսը ականատես է դարձել ազգամիջյան հողի վրա տեղի ունեցած մի քանի ընդհարումների, մասնավորապես, ադրբեջանցիների ծեծի երեք դեպքի:

04 November 2002 • 17:48
ԿՈՎԿԱՍԻ ՄԱՀՄԵԴԱԿԱՆՆԵՐԻ ԱՌԱՋՆՈՐԴԸ ԱՆՀՆԱՐԻՆ Է ՀԱՄԱՐՈՒՄ ԱՄԵՆԱՅՆ ՀԱՅՈՑ ԿԱԹՈՂԻԿՈՍԻ ԱՅՑԸ ԲԱՔՈՒ

Այդ մասին Ալլահշուքյուր Փաշազադեն հայտարարել է, մեկնաբանելով Ամենայն հայոց կաթողիկոսի` Բաքու եւ Կովկասի մահմեդականների առաջնորդի` Երեւան այցերի վերաբերյալ Հայաստանում ԱՄՆ դեսպան Ջոն Օրդուեյի առաջարկությունը:

04 November 2002 • 14:48
ԵՐԵՎԱՆ Է ԺԱՄԱՆՈՒՄ ՌՈՒՍԱՍՏԱՆԻ ՎԱՐՉԱՊԵՏ ՄԻԽԱԻԼ ԿԱՍՅԱՆՈՎԸ

ՀՀ կառավարությունում կկայանա երկու երկրների պատվիրակությունների հանդիպումը ընդլայնված կազմով, որին կհետեւի Ռուսաստանի առջեւ Հայաստանի պետպարտքի կարգավորման մասին համաձայնագրի ստորագրումը:

04 November 2002 • 14:46
ԼՂՀ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՃԱՆԱՉՄԱՆ ԴԵՊՔՈՒՄ ԽԱՂԱՂՈՒԹՅՈՒՆԸ ՀԱԿԱՄԱՐՏՈՒԹՅԱՆ ԳՈՏՈՒՄ ԿՀԱՍՏԱՏՎԻ ՇԱՏ ԱՎԵԼԻ ՇՈՒՏ, ԳՏՆՈՒՄ Է ԼՂՀ ԱԳՆ ՂԵԿԱՎԱՐԸ

ԵԱՀԿ հովանու ներքո ղարաբաղյան հակամարտության կարգավորման գործընթացի ներկայիս պասիվության պատճառն է` Ադրբեջանի հրաժարվելը Լեռնային Ղարաբաղի հետ ուղիղ շփումներից, հայտարարել է ԼՂՀ ԱԳՆ ղեկավար Աշոտ Ղուլյանը Ստեփանակերտում գտնվող Մեծ Բրիտանիայի խորհրդարանաի պատվիրակության հետ հանդիպման ժամանակ:

04 November 2002 • 14:18
ՄԻ ԽՈՒՄԲ ԲՐԻՏԱՆԱՑԻ ԽՈՐՀՐԴԱՐԱՆԱԿԱՆՆԵՐ ՄՏԱԴԻՐ ԵՆ ԿՈՉ ԱՆԵԼ ԻՐԵՆՑ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆԸ ԱՋԱԿՑԵԼ ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻՆ

Բրիտանական պատվիրակության անդամների խոսքերով, Լեռնային Ղարաբաղ այցի վերաբերյալ հաշվետվությունը կներկայացվի ինչպես Մեծ Բրիտանիայի խորհրդարան, այնպես էլ Եվրոպայի Խորհուրդ:

04 November 2002 • 00:00
ԱՄԵՐԻԿՅԱՆ ԱՆԱԿՆԿԱԼ ՀԵՅԴԱՐ ԱԼԻԵՒԻ ՀԱՄԱՐ

Վերջերս ԼՂՀ-ի նախագահ Արկադի Ղուկասյանին ուղղված ամերիկյան 46 կոնգրեսականների հղումը սթափեցրեց ադրբեջանցի քաղաքական գործիչներին: Հեյդար Ալիեւի եւ քաղաքական էլիտայի այլ ներկայացուցիչների արձագանքից դատելով` Լեռնային Ղարաբաղը ամերիկյան օրենսդիրների կողմից որպես անկախ պետություն փաստացի ընդունելը ծայրահեղ անհանգստություն է առաջացրել Բաքվում: Միեւնույն ժամանակ, տեղական լրատվամիջոցները շարունակում են բոլոր ջանքերը գործադրել, որպեսզի տեղացիները չգիտակցեն ԱՄՆ կոնգրեսում սկսված քարոզարշավի հետեւանքների ողջ լրջությունը:

03 November 2002 • 00:00
ԲԱՔՈՒՆ ԱՌԱՋՎԱ ՊԵՍ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՀԱԲԵԿՉԱԿԱՆ ՑԱՆՑԻ ՏԱՐԱԾԱՇՐՋԱՆԱՅԻՆ ԿԵՆՏՐՈՆՆ Է

Այս օրերին Եիպտոսի մայրաքաղաքում շարունակվում է «Ալ Քաիդայի» ակտիվիստներից մեկի, Կանադայի քաղաքացի Աբդել Ռահման ֆահրիի դատավարությունը, որը երկար ժամանակ թաքնվում էր Ադրբեջանում եւ համակարում էր արաբական երկրներում ործող ծայրահեղական կառույցների կապերն այդ երկրի հետ:

02 November 2002 • 15:38
ԹԲԻԼԻՍԻՆ ԿՐԿԻՆ ԴԵՄ Է ՀԱՆԴԵՍ ԵԿԵԼ ՌՈՒՍԱՍՏԱՆԻ ՌԱԶՄԱԿԱՆ ՈՒԺԵՐԻ ՄԱՍՆԱԿՑՈՒԹՅԱՆԸ ՀԱԿԱԱՀԱԲԵԿՉԱԿԱՆ ԳՈՐԾՈՂՈՒԹՅՈՒՆՆԵՐԻՆ ՎՐԱՍՏԱՆՈՒՄ

Մոսկվան պետք է մտածի Բաթումիից եւ Ախալքալակից ռուսաստանյան ռազմական բազաների դուրսբերման, այլ ոչ թե Վրաստանի տարածք լրացուցիչ ռուսական զինվորական ստորաբաժանումներ մտցնելու մասին, հայտարարել է Վրաստանի ԱԳՆ հասարակության հետ կապերի դեպարտամենտի տնօրեն Կախա Սիխարուլիձեն:

02 November 2002 • 14:54
ՄԵԾ ԲՐԻՏԱՆԻԱՅԻ ՀԱՅԵՐԸ ՈՂՋՈՒՆԵԼ ԵՆ ՈՒԵԼՍԻ ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԻ ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆԸ, ՈՐՈՒՄ ԹՈՒՐՔԻԱՅԻՆ ԿՈՉ Է ԱՐՎՈՒՄ ՃԱՆԱՉԵԼ ՀԱՅՈՑ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅՈՒՆԸ

Ուելսի Ազգային Ժողովը Միացյալ Թագավորության առաջին օրենսդիր մարմինն է, որն արտահայտել է իր վերաբերմունքը Հայոց ցեղասպանության հանդեպ:

02 November 2002 • 14:53
ՀԱՅԱՍՏԱՆԻ ԱԳՆ ՂԵԿԱՎԱՐԸ ՀԱՆԴԻՊԵԼ Է ԵԱՀԿ ՄԻՆՍԿԻ ԽՄԲԻ ՖՐԱՆՍԻԱՅԻ ՆՈՐ ՀԱՄԱՆԱԽԱԳԱՀԻ ՀԵՏ

Լեռնային Ղարաբաղի հակամարտության կողմերի մոտեցումներին անմիջականորեն ծանոթանալու համար Երեւանում է գտնվում ԵԱՀԿ ՄԻնսկի խմբում Ֆրանսիայի նոր ներկայացուցիչ Անրի Ժակոլենին, որն այդ պաշտոնում փոխարինում է Յուգ Պեռնեին:

02 November 2002 • 14:52
ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ ՄԱՀԱՊԱՏԺԻ ՎԵՐԱՑՄԱՆԸ ԿՈՂՄ ԵՆ ՀԱՆԴԵՍ ԵԿԵԼ «VOX POPULI» ԿԵՆՏՐՈՆԻ ԿՈՂՄԻՑ ՀԱՐՑՎԱԾՆԵՐԻ 40 ՏՈԿՈՍԸ

Մահապատժին կողմ են արտահայտվել 37,7 տոկոսը եւ 21,8 տոկոսը` դժվարացել են պատասխանել:

02 November 2002 • 14:51
ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԱՅՑՈՎ ԵՐԵՎԱՆ Է ԺԱՄԱՆԵԼՈՒ ՍԵՎԾՈՎՅԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅԱՆ ԳԼԽԱՎՈՐ ՔԱՐՏՈՒՂԱՐԸ

Նշենք, որ նոյեմբերի 1-ից Սեւծովյան տնտեսական համագործակցության կազմակերպությունում նախագահում է Հայաստանը` կես տարի ժամկետով: