AM
10 July 2003 • 13:31
ԵՎՐԱՄԻՈՒԹՅԱՆ «ԵՌՅԱԿԸ» ԺԱՄԱՆԵԼ Է ԵՐԵՎԱՆ

Տարածաշրջանային համագործակցության եւ Եվրամիության հետ կապերի հեռանկրաների հարցերը կքննարկի այսօր Երեւանում ԵՄ «եռյակը» Իտալիայի փոխարտգործնախարար Մարգերիտա Բոնիվերի գլխավորությամբ:

10 July 2003 • 00:00
09 July 2003 • 19:02
ՀԱՅԱՍՏԱՆԻ ԱԶԳԱՅՆԱԿԱՆ ՈՒԺԵՐԸ ՍՏԵՂԾԵԼ ԵՆ ՄԻԱՍՆԱԿԱՆ ՃԱԿԱՏ

Հայաստանի 7 ազգայնական կազմակերպություններ ստորագրել են «Հայ ազգայնական ճակատ» ստեղծելու մասին հուշագիրը:

09 July 2003 • 18:26
ՄԱԿ-Ի ՏՎՅԱԼՆԵՐՈՎ, ՀԱՅԱՍՏԱՆԸ ԴԱՍՎԵԼ է ԶԱՐԳԱՑՄԱՆ ՄԻՋԻՆ ՄԱԿԱՐԴԱԿ ՈՒՆԵՑՈՂ ԵՐԿՐՆԵՐԻ ԹՎԻՆ

ՄԱԿ-ի զարգացման ծրագրի ամենամյա դիտարկման հիմնական ցուցանիշներն են հետեւյալ 3 բաղադրիչները` կյանքի
տեւողությունը, բնակչության մեկ անձին բաժին ընկնող եկամուտը եւ կրթական մակարդակը:

09 July 2003 • 18:21
ՀԱՅԱՍՏԱՆԻ ԸՆԴԴԻՄՈՒԹՅՈՒՆԸ ՄՏԱԴԻՐ Է ԲՈՂՈՔԱՐԿԵԼ ՀԱՅԱՍՏԱՆԻ ԽՈՐՀՐԴԱՐԱՆԱԿԱՆ ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԱՐԴՅՈՒՆՔՆԵՐԸ ԵՎՐՈՊԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆՈՒՄ

Հայաստանի Ազգային-ժողովրդավարական դաշինքի առաջնորդ Արշակ Սադոյանի կարծիքով, խորհրդարանական ընտրությունների պաշտոնական արդյունքներն օրինական ճանաչելու վերաբերյալ ՀՀ Սահմանադրական դատարանի որոշումն «անարդար է եւ անօրինական»:

09 July 2003 • 18:00
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՆԱԽԱԳԱՀԻ ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ԱՅՑԸ ՖՐԱՆՍԻԱ ԿՍԿՍՎԻ ՀՈՒԼԻՍԻ 15-ԻՆ

Այցի ընթացքում նախատեսվում են հայկական պետության ղեկավարի հանդիպումները Ֆրանսիայի նախագահ Ժակ Շիրակի, Սենատի եւ Ազգային ժողովի նախագահների, տնտեսության, ֆինանսների ու արդյունաբերության եւ ներքին գործերի նախարարների հետ:

09 July 2003 • 17:16
ԱԴՐԲԵՋԱՆՑԻ ԱՆՋԱՏՈՂԱԿԱՆՆԵՐԸ ԻՐԱՆՈՒՄ ԼԱՅՆ ԻՆՔՆԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ ԵՆ ՊԱՀԱՆՋՈՒՄ

«Նովիե իզվեստիա» ռուսական թերթի կարծիքով, ԱՄՆ-ն արդեն սկսել են խաղարկել Իրանում «ադրբեջնական խաղաքարտը»:

09 July 2003 • 17:07
ԱԴՐԲԵՋԱՆԸ ՀԱՅԿԱԿԱՆ ԿՈՂՄԻՆ Է ՀԱՆՁՆԵԼ ԱՆՀԵՏ ԿՈՐԱԾ ՀԱՄԱՐՎՈՂ ՀԱՅԿԱԿԱՆ ՍԱՀՄԱՆԱՄԵՐՁ ԳՅՈՒՂԻ ԲՆԱԿՉԻՆ

Հանձնումը տեղի է ունեցել երեկ հայ-ադրբեջանական սահմանի Տավուշ-Ղազախ հատվածում կայացած Հայաստանի եւ Ադրբեջանի պաշտպանության նախարարների հանդիպման ընթացքում:

09 July 2003 • 15:21
ԵՐԵՎԱՆ Է ԺԱՄԱՆՈՒՄ ՎՐԱՍՏԱՆԻ ԱԶԳԱՅԻՆ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ԽՈՐՀՐԴԻ ՔԱՐՏՈՒՂԱՐԸ

Հուլիսի 10-ին Հայաստան կժամանի Վրաստանի Ազգային անվտանգության Խորհրդի քարտուղար Թեդո Ջափարիձեն:

09 July 2003 • 15:01
ՂԱՐԱԲԱՂՅԱՆ ՀԱԿԱՄԱՐՏՈՒԹՅԱՆ ՉԼՈՒԾՎԱԾ ԼԻՆԵԼԸ ՍՊԱՌՆՈՒՄ Է ԽԱՂԱՂՈՒԹՅԱՆԸ ԵՎ ԿԱՅՈՒՆՈՒԹՅԱՆԸ ԿՈՎԿԱՍՈՒՄ, ԳՏՆՈՒՄ Է ԹՈՒՐՔ ՆԱԽԱՐԱՐԸ

Միայն խաղաղ բանակցությունները կարող են ապահովել ղարաբաղյան խնդրի վերջնական եւ արդար լուծումը, հայտարարել է Թուրքիայի ներքին գործերի նախարար Աբդուլքադիր Աքսուն Բաքու մեկնելուց առաջ:

09 July 2003 • 15:00
ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ ՇՐՋԱՆԱՌՈՒԹՅԱՆ ՄԵՋ Է ԴՐՎՈՒՄ 5000 ԴՐԱՄ ԱՐԺԵՔՈՎ ՆՈՐ ԹՂԹԱԴՐԱՄ

1999 թվականի 5-հազարանոց դրամի նմուշին զուգահեռ այն հավասարազոր վճարամիջոց կդառնա Հայաստանի տարածքում:

09 July 2003 • 14:27
ՆԱԽԱԳԱՀԱԿԱՆ ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԱԴՐԲԵՋԱՆՈՒՄ ԱԶԴԱՐԱՐՎՈՒՄ ԵՆ ԲՈՒՌՆ ԿՐՔԵՐՈՎ

Բաքվի «Հյուրիեթ» թերթը գրում է, որ պետության ղեկավարի գլխավոր թեկնածուն, երկրի գործող նախագահ Հեյդար Ալիեւը ծնվել է ոչ թե 1923 թվականին, ինչպես ներկայացված է փաստաթղթերում, այլ` 1919 թվականին Հայաստանի Սիսյանի շրջանում:

09 July 2003 • 13:34
ՀԵՅԴԱՐ ԱԼԻԵՎԸ ՄԵԿՆԵԼ Է ԹՈՒՐՔԻԱ ԲԺՇԿԱԿԱՆ ՀԵՏԱԶՈՏՄԱՆ

Ադրբեջանի նախագահ Հեյդար Ալիեւը երեկ մեկնել է Անկարա, որտեղ հերթական բժշկական հետազոտման կենթարկվի «Գյուլհանե» ռազմական հոսպիտալում:

09 July 2003 • 13:34
ՀԱՅԱՍՏԱՆԻ ԵՎ ԱԴՐԲԵՋԱՆԻ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՆԵՐԸ ՊԱՅՄԱՆԱՎՈՐՎԵԼ ԵՆ ԿՐԱԿԻ ԴԱԴԱՐԵՑՄԱՆ ՌԵԺԻՄԻ ՊԱՀՊԱՆՄԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ

Նախարարների հանդիպումը կայացել է երեկ հայ-ադրբեջանական սահմանի Տավուշ-Ղազախ հատվածում:

09 July 2003 • 00:00
08 July 2003 • 18:27
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՕՐԵՆՍԴՐՈՒԹՅՈՒՆՈՒՄ ԹԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԱՐԱԳ ՎԵՐԱՑՈՒՄԸ ԿԿԱՆԽԻ ՊԱՏԺԱՄԻՋՈՑՆԵՐԻ ԿԻՐԱՌՈՒՄԸ ԵԽԽՎ ԿՈՂՄԻՑ

Այդ մասին Հայաստան կատարած իր այցի ավարտին լրագրողներին հայտարարել է վերահսկող «Ագոյի խմբի» ղեկավար, Եվրախորհրդում Իտալիայի դեսպան Պետրո Էրկոլե Ագոն:

08 July 2003 • 17:40
ՎԱՂԸ ՀԱՅԱՍՏԱՆ Է ԺԱՄԱՆՈՒՄ ԵՎՐԱՄԻՈՒԹՅԱՆ «ԵՌՅԱԿԸ»

Երկօրյա այցի ընդացքում «եռյակը» հանդիպումներ կունենա Հայաստանի ղեկավարության հետ:

08 July 2003 • 17:32
ՌՒՍԱՍՏԱՆԻ ՏՅՈՒՄԵՆԻ ՄԱՐԶԻ ԻՇԻՄ ՔԱՂԱՔՈՒՄ ՀԱԱՅՏՆՎԵԼ ԵՆ ՀԱԿԱՀԱՅԿԱԿԱՆ ԳՐՈՒԹՅՈՒՆՆԵ

Քաղաքի դատախազության կարծիքով, «գրությունները, ավենայն հավանականությամբ, հունիսի 16-ին բնիկ եւ հայ երիտասարդների խմբերի միջեւ տեղի ունեցած ընդհարման շարունակությունն է»:

08 July 2003 • 17:10
ԲԱՔՈՒՆ ՀԱՅՏԱՐԱՐՈՒՄ Է ՂԱՐԱԲԱՂՅԱՆ ՀԱԿԱՄԱՐՏՈՒԹՅԱՆ ԿԱՐԳԱՎՈՐՄԱՆ ԱՌՆՉՈՒԹՅԱՄԲ ԵԱՀԿ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ԱԿՏԻՎԱՑՄԱՆ ՄԵՋ ԻՐ ՇԱՀԱԳՐԳՌՎԱԾՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ

Ադրբեջանի փոխարտգործնախարար Արազ Ազիմովը նշել է, որ եթե Մինսկի խմբի համանախագահները ժամանեին տարածաշրջան, վերջին ժամանակներս հաճախակի դարձած հրադադարի ռեժիմի խախտման դեպքերը Ադրբեջանի եւ Լեռնային Ղարաբաղի շփման գծի վրա կքննարկվեին նրանց կողմից:

08 July 2003 • 15:36
08 July 2003 • 15:27
ԼՂՀ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆԸ ԱԴՐԲԵՋԱՆԻՆ ԿՐԿԻՆ ԿՈՉ Է ԱՐԵԼ ՊԱՀՊԱՆԵԼ ԶԻՆԱԴԱԴԱՐԻ ՌԵԺԻՄԸ

Ադրբեջանական կողմն օրերս կրկին փորձ է ձեռնարկել մոտեցնել իր պահակետերը ղարաբաղյան բանակի առաջատար սահմանագծերին:

08 July 2003 • 14:42
ԵՎՐԱՄԻՈՒԹՅՈՒՆՆ ԻՐ ՀԱՏՈՒԿ ՆԵՐԿԱՅԱՑՈՒՑԻՉՆ Է ՆՇԱՆԱԿԵԼ ՀԱՐԱՎԱՅԻՆ ԿՈՎԿԱՍՈՒՄ

Հարավային Կովկասում Եվրոպական Միության հատուկ ներկայացուցիչ է նշանակվել ֆինն դիվանագետ Հայկի Տալվիտիեն, որը 1995-1996 թվականներին զբաղեցել է Լեռնային Ղարաբաղի հարցով ԵԱՀԿ Մինսկի կոնֆերանսի համանախագահի պաշտոնը:

08 July 2003 • 14:21
ԵՐԵՎԱՆՈՒՄ ԲԱՑՎԵԼ Է ԵՎՐՈՊԱՅԻ ԽՈՐՀՐԴԻ ՏԵՂԵԿԱՏՎԱԿԱՆ ԳՐԱՍԵՆՅԱԿԸ

Ինչպես բացման արարողության ժամանակ հայտարարել է Հայաստանի ԱԳՆ ղեկավար Վարդան Օսկանյանը, այս իրադարձությունը թույլ կտա նոր լիցք հաղորդել Հայաստանի Եվրոպային ինտեգրման գործընթացին:

08 July 2003 • 14:20
ԻՐԱՆԸ ՀԵՏԱՔՐՔՐՈՒԹՅՈՒՆ Է ՑՈՒՑԱԲԵՐՈՒՄ ՀԱՎԱՔԱԿԱՆ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ՊԱՅՄԱՆԱԳՐԻ ՆԿԱՏՄԱՄԲ

Հավաքական Անվտանգության Խորհրդի գլխավոր քարտուղար Նիկոլայ Բորդյուժայի հետ հանդիպման ընթացքում ՌԴ-ում Իրանի դեսպանը հետաքրքրվել է «Հավաքական անվտանգության պայմանագրին, Աֆղանստանում եւ Կենտրոնական Ասիայում տիրող իրավիճակին առնչվող հարցերով»:

08 July 2003 • 14:18
ԵՐԵՎԱՆԸ ՀԱՅ-ԹՈՒՐՔԱԿԱՆ ՀԱՐԱԲԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԲԱՐԵԼԱՎՄԱՆՆ ՈՒՂՂՎԱԾ «ՓՈՔՐ ՔԱՅԼԵՐԻ» ԲԱԶՄԱԹԻՎ ԱՌԱՋԱՐԿՆԵՐ ՈՒՆԻ

Հայաստանի ԱԳՆ ղեկավար Վարդան Օսկանյանը հույս է հայտնել, որ Թուրքիայի արտաքին գործերի նախարարի հետ սեպտեմբերին կայանալիք իր երկրորդ հանդիպման ընթացքում կողմերին կհաջողվի հասնել կոնկրետ պայմանավորվածությունների:

08 July 2003 • 14:16
«ԱՐԴԱՐՈՒԹՅՈՒՆ» ԸՆԴԴԻՄԱԴԻՐ ԴԱՇԻՆՔԻ ՀԱՅՑԸ` ԽՈՐՀՐԴԱՐԱՆԱԿԱՆ ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԱՐԴՅՈՒՆՔՆԵՐԻ ԱՆՎԱՎԵՐ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՄԵՐԺՎԵԼ Է

Հայաստանի Սահմանադրական դատարանն ավարտել է «Արդարություն» ընդդիմադիր դաշինքի` մայիսի 25-ին համամասնական համակարգով անցկացված խորհրդարանական ընտրությունների արդյունքները անվավեր ճանաչելու վերաբերյալ հայցի քննումը:

08 July 2003 • 00:00
ԱՄԵՐԻԿԱՆ ԹՈւՐՔԵՐԻՆ ԿԱՐՈՂ Է ՊԱՏԺԵԼ ՑԵԱՂԱՍՊԱՆՈՒԹՅԱՆ ՃԱՆԱՉՄԱՄԲ

Ինչպես արդեն հայտնել էինք, այս շաբաթ ԱՄՆ-ի Սենատը վերանայելու է Օսմանյան Թուրքիայում հայերի ցեղասպանության փաստը փաստացի ճանաչող օրինագիծը: Մարդկության դեմ ուղղված զանգվածային հանցագործությունների կանխման մասին օրենքի ընդունման 15-ամյակի կապակցությամբ կազմված այս փաստաթուղթը Սենատի օրակարգ է մտել չափազանց հարմար ժամանակ: Վերջերս Իրաքի հյուսիսում տեղի ունեցած թուրք-ամերիկյան պատահարը օրինագծի ընդունման համար նպաստավոր մթնոլորտ է ստեղծել: Սա արդեն գիտակցում են նաեւ Թուրքիայում: «Turkish Daily News» ազդեցիկ թերթն օրերս մի նյութ է տպագրել, որում ասված է, որ Վաշինգտոնի եւ Անկարայի հարաբերությունների զգալի սառեցումը կարող է հանգեցնել նրան, որ ամերիկյան օրենսդիրներն ընդունեն հայերի ցեղասպանությունը ճանաչող օրինագիծը:

07 July 2003 • 18:49
ՊԱՐՏՔԸ ԹՈՒՔՄԵՆԱԿԱՆ ԳԱԶԻ ԴԻՄԱՑ ՀԱՅԱՍՏԱՆԸ ԿՄԱՐԻ ՕԳՈՍՏՈՍԻՆ

Հայաստանի ֆինանսների եւ էկոնոմիկայի նախարար Վարդան Խաչատրյանի խոսքերով, 12,7 մլն դոլարի հասնող պետական պարտքը պետք է մարվի մինչեւ 2004 թվականի հուլիսը:

07 July 2003 • 18:48
ՎԱՇԻՆԳՏՈՆԸ ՄԵՂԱԴՐՈՒՄ Է ԱՆԿԱՐԱՅԻՆ ԻՐԱՔՈՒՄ ՔՈՒՐԴ ՆԱՀԱՆԳԱՊԵՏԻ ՎՐԱ ՄԱՀԱՓՈՐՁ ԿԱԶՄԱԿԵՐՊԵԼՈՒ ՄԵՋ

Թուրքիայի վարչապետ Ռեջեբ Էրդողանը ամերիկյան զինվորականներից պահանջել է ազատ արձակել ուրբաթ օրը Իրաքի հյուսիսում ձերբակալված թուրք հատուկ նշանակության զինծառայողներին, որոնք կասկածվում են Քիրքուկ քաղաքի քուրդ նահագապետի մահափորձը կազմակերպելու մեջ:

07 July 2003 • 18:30
ԷՍՏՈՆԻԱՆ ԻՐ ԴԻՎԱՆԱԳԻՏԱԿԱՆ ՆԵՐԿԱՅՑՈՒՑՉԻՆ Է ՆՇԱՆԱԿԵԼ ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ

Էստոնիայի նախագահ Առնոլդ Ռյույթելը հրամանագիր է ստորագրել Անդրես Ունգային Հայաստանում Էստոնիայի դեսպան նշանակելու մասին: