Արգենտինացի գործարար Էդուարդո Էրնեկյանը, որը աշխարհի 33 խոշոր օդանավակայանների սեփականատեր է եւ որի կառավարմանն է անցել Երեւանի օդանավակայանը, իր երկրում մեղադրվել է 5 մլն դոլար գումարի հարկերից խուսափելու մեջ:
Նախքինում նա զբաղեցրել է Հայաստանի կառավարությանը կից Պետական հարկային ծառայության պետի պաշտոնը:
Հայտամրցույթի նպատակն է` ղարաբաղյան հակամարտության ըմբռնմանն աջակցելը եւ դրա երկարաժամկետ կարգավորման համար պայմանների բարելավումը, եւ դրանով իսկ` տարածաշրջանի երկարաժամկետ տնտեսական եւ սոցիալական զարգացման ապահովումը:
Ինչպես հաղորդել են մետրոպոլիտենի մամուլի ծառայությունում, մետրոյի ղեկավարությունը չի պատրաստվում զիջումների գնալ:
«Japan Azerbaidjan Operating Company»-ն որոշել է դադարեցնել իր գործունեությունն Ադրբեջանում:
Հունիսի 28-ին Լեռնային Ղարաբաղի եւ Ադրբեջանի զինված ուժերի շփման գծի հարավ-արեւելյան ուղղության վրա ադրբեջանական զինված ստորաբաժանումներն իրենց պահակետերը ղարաբաղյան բանակի առաջատար սահմանագծեր տեղափոխելու փորձ են ձեռնարկել:
Ականատեսների վկայությամբ, հանցագործները կրակել են Կ. Մկրտչյանի վրա, երբ նա դուրս էր գալիս Սայաթ Նովա փողոցի վրա գտնվող շենքից, եւ չքացել դեպքի վայրից օտարերկրյա համարանիշներով սպիտակ «Նիվայով»:
Հայաստանի խորհրդարանի արտաքին հարցերի հանձնաժողովի նախագահ Արմեն Ռուստամյանի խոսքերով` տվյալ հարցն այսօր միանգամայն հրատապ է, նկատի ունենալով, որ կոռուպցիայի դեմ պայքարը Հայաստանի նոր կոալիցիոն կառավարության ծրագրի գերակայություններից մեկն է:
Ամերիկայի Հայկական Համագումարի ղեկավարներն ԱՄՆ վարչակազմի բարձրաստիճան ներկայացուցիչների հետ օրերս քննարկել են հայ-թուրքական հարաբերություններին եւ ղարաբաղյան հակամարտության կարգավորմանն առնչվող հարցեր:
Համաժողովին կմասնակցեն ավելի քան հազար ձեռներեցներ Հայաստանից եւ սփյուռքից:
Հայաստանի առեւտրի եւ տնտեսական զարգացման փոխնախարար Տիգրան Դավթյանի խոսքերով` հարավային տրանսպորտային հաղորդակցության առկայությունը կմեծացնի հայկական արտահանումների ծավալը եւ կկրճատի տրանսպորտային ծախսերը:
«Heritage Foundation» հիմնադրամի առաջատար փորձագետ Արիել Քոհենը չի բացառել, որ Թուրքիան կարող է բացել Հայաստանի հետ իր սահմանը:
Աստանայում այսօր բացված ԱՊՀ մասնակից-երկրների առողջապահության ոլորտում համագործակցության խորհրդի 15-րդ նիստում, Հայաստանի առաջարկությամբ, կքննարկվեն ատիպիկ թոքաբորբի տարածման դեմ պայքարի միջոցները:
Ներկայումս նախապատրաստական փուլում է գտնվում սահմանված գներով գազի մատակարարման մասին Հայաստանի կառավարության եւ «Գազպրոմի» միջեւ կնքվելիք հնգամյա համաձայնագիրը:
Հայաստանի պաշտպանության նախարարությունը հերքել է հունիսի 28-ի երեկոյան հայկական կողմից Ֆիզուլիի ուղղությամբ ադրբեջանական բանակի դիրքերի գնդակոծման վերաբերյալ Ադրբեջանի պաշտպանական գերատեսչության մամուլի ծառայության հաղորդումը:
Այսօր առավոտվանից Երեւանի մետրոպոլիտենի մեքենավարները գործադուլ են հայտարարել` պահանջելով ավելացնել իրենց աշխատավարձը:
Ռուսաստանի վարչապետ Միխայիլ Կասյանովը հավանության է արժանացրել Ռոստովում Հայաստանի գլխավոր հյուպատոսության բացման վերաբերյալ ՌԴ ԱԳՆ առաջարկությունը:
ՀՀ նախագահի մամուլի քարտուղար Աշոտ Քոչարյանը: Նրա խոսքերով` նախատեսված են պաշտոնական այցեր Բուլղարիա, Ռումինիա, Հնդկաստան, Ուզբեկստան, ինչպես նաեւ Բրյուսել, որտեղ հանդիպումներ են նախատեսված Եվրամիության եւ ՆԱՏՕ-ի ղեկավարության հետ:
Աշոտ Քոչարյանի խոսքերով` Երեւանը միշտ հանդես է եկել Անկարայի հետ հարաբերությունների նորմալացման օգտին` առանց նախապայմանների:
Եվրոպայի խորհրդի խարհրդարանական վեհաժողովը որոշել է հաջորդ նստաշրջան տեղափոխել Ադրբեջանում քաղբանտարկյալներին առնչվող բելգիացի պատգամավոր Ջորջ Կլեյֆարդի ներկայացրած զեկույցի քննարկումը: Նման նախաձեռնությամբ հանդես է եկել հենց ինքը` զեկուցողը` առաջարկելով պաշտոնական Բաքվին ժամանակ տալ իրեն ներկայացված ուլտիմատումը կատարելու համար: Այսպիսով, այս երկրի հանդեպ միջազգային պատժամիջոցների կիրառման հարցի քննարկումը հետաձգվել է եւս երեք ու կես ամիս: Սա վերջնաժամկետն է: Քչերն են հավատում, որ մինչ Վեհաժողովի հաջորդ նստաշրջանը Հեյդար Ալիեւի վարչակարգը կհամաձայնի կատարել ԵԽԽՎ-ի պայմանները եւ ազատել ավելի քան 200 քաղբանտարկյալներին: Սա նշանակում է, որ արդեն սեպտեմբերին Ադրբեջանը նվազագույնը կզրկվի ԵԽԽՎ-ում ձայնի իրավունքից, իսկ առավելագույնը` այս միջազգային կազմակերպության անդամությունից:
Այդ մասին այսօր հայտարարել է ՄԱԿ-ի փախստականների հարցերով գլխավոր Կոմիսար Քամե Մորժանը ՀՀ արտգործնախարար Վարդան Օսկանյանի հետ հանդիպման ժամանակ:
Հուլիսի 2-5-ը Հայաստան կայցելի Եվրասիական տնտեսական ընկերակցության (ԵվրԱսՏԸ) գլխավոր քարտուղար Գրիգորի Ռապոտան:
Այցը կկայանա Ֆրանսիայի նախագահ Ժակ Շիրակի հրավերով:
Թուրքական հասարակական կազմակերպությունների, մտավորականության, գիտական եւ գործարար շրջանների, ԶԼՄ-ների ներկայացուցիչները, ինչպես նաեւ պատգամավորները կքննարկեն իրենց հայ գործընկերների հետ նրանց հուզող մի շարք տնտեսական, մշակութային եւ սոցիալական հարցեր:
ՀՅԴ Բյուրոյի հայտարարության մեջ կոչ է արվում հայկական կողմին լինել հետեւողական եւ չվտանգել հայության եւ Հայաստանի շահերը: