Այցի ընթացքում նա կհանդիպի Ֆրանսիայի նախագահ Ժակ Շիրակի, վարչապետի, Սենատի եւ Ազգային Ժողովի նախագահների հետ:
Հայաստանի վարչապետ Անդրանիկ Մարգարյանի խոսքերով, արգենտինացի ձեռներեցը կատարում է Հայաստանի հետ կոնցեսիոն պայմանագրով նախատեսված իր բոլոր պարտավորությունները:
Այդ առնչությամբ քաղաքի ռուս-հայկական բարեկամության թանգարանում բացվել է «Դոնի Նոր Նախիչեւանի հայկական համայնքը 18-րդ դարի վերջի 20-րդ դարի սկզբի ռուսաստանյան հասարակական կյանքում» խորագրով ցուցահանդես:
Հայաստանի հանրապետական կուսակցության, «Օրինաց երկիր» կուսակցության եւ Հայ հեղափոխական Դաշնակցության ներկայացուցիչները հայտարարել են, որ հանրապետության իրավապահ մարմիններից գործուն քայլեր են ակնկալում վերջերս հաճախակի դարձած հանցագործությունների բացահայտման ուղղությամբ:
Ընդ որում, կուսակցության առաջնորդ, Հայաստանի վարչապետ Անդրանիկ Մարգարյանն ընդգծել է, որ անկախ Թուրքիայի հետ հարաբերություններ հաստատելու փաստից, «հանրապետականները» հետեւողական են լինելու Հայոց Ցեղասպանության միջազգային ճանաչման հարցում:
Մամուլը շարունակում է քննարկել, թե արդյոք հայկական լոբբիի պարտություն պետք է համարել այն փաստը, որ անցած հինգշաբթի ԱՄՆ-ի Սենատի օրակարգից դուրս հանվեց 1915թ.-ի ցեղասպանությունն անուղղակիորեն ճանաչող օրինագիծը: Հիշեցնենք, որ Կոնգրեսի «հայկական խմբի» անդամները ձգտում էին բանաձեւը գործընկերներին ներկայացնել Պետդեպարտամենտի 2004թ.-ի բյուջեի մասին օրինագծի փաթեթի հետ: Ենթադրվում էր, որ Պետդեպարտամենտի բյուջեի օրինագծի հետ բանաձեւի քննարկումն առավել մեծ հավանականություն կընձեռեր դրա ընդունմանը, քան այն դեպքում, երբ բանաձեւն առանձին ներկայացվեր:
Եվս երկուսը հրազենի վերքերով տեղափոխվել են հիվանդանոց:
Վրաստանի անվտանգության խորհրդի քարտուղար Թեդո Ջափարիձեի Հայաստան կատարած այցի ընթացքում քննարկված հարցերի թվում քննարկվել է նաեւ Անդրկովկասյան երկաթուղու Աբխազիայով անցնող հատվածի վերականգնման խնդիրը:
Հայաստանի Ազգային ժողովի նախագահ Արթուր Բաղդասարյանը չի բացառել, որ հետագայում տվյալ նախաձեռնությունը կվերափոխվի Հարավային Կովկասի խորհրդարանական վեհաժողովի, որում կարող են ընդգրկվել եւ այլ երկրներ:
Նրա խոսքերով` ռեժիմի խախտումներ միշտ եղել են եւ դա եւս մեկ անգամ ապացուցում է հայկական կողմի հայտարարություններն այն մասին, որ պատերազմը դեռ չի ավարտվել եւ ներկայիս զինադադարը հարաբերական է:
Այդ մասին հայտարարել է Եվրահանձնաժողովի ներկայացուցիչ Մայքլ Լին:
Ռուսաստանի ԶՈՒ Գլխավոր շտաբի պետի տեղակալ գեներալ-գնդապետ Յուրի Բալուեւսկին հերքել է տեղեկատվություններն այն մասին, որ տեխնիկայի հետ մեկտեղ Հայաստան են տեղափոխվել նաեւ զորամասեր:
Ենթակոմիտեի առաջարկած գումարը 20 միլիոնով գերազանցում է ԱՄՆ նախագահի վարչակազմի առաջարկած գումարը (45.9 մլն դոլար) եւ 20 միլիոնով փոքր է 2003 թվականին ԱՄՆ Կոնգրեսի կողմից հավանության արժանացած գումարից:
Եվրոպական փորձագետի կարծիքով, Ադրբեջանը, որին դժվարությամբ էր հաջողվում խուսափել Իրանի հետ առճակատումից, ամերիկացիների աջակցության դեպքում կարող է հեշտությամբ մասնակից դառնալ «չարիքի առանցքի» հետ պայքարին:
Հուլիսի 13-ին Ռուսաստանի Կիրով քաղաքում տեղի կունենա հայկական նոր եկեղեցու օծման արարողությունը:
Մոնիտորինգի ավարտից հետո ԵԱՀԿ ներկայացուցիչները զինվորական հոսպիտալում այցելել են Լեռնային Ղարաբաղի պաշտպանության բանակի զինծառայողի, որը հունիսի 26-ին վիրավորվել էր ադբեջանական կողմից արձակված կրակահերթի հետեւանքով:
Ենթադրվում է, որ նա գտնվում է Անկարայում, որտեղ «Գյուլհանե» կլինիկայում բուժվում է Հեյդար Ալիեւը:
Այցով Երեւանում գտնվող Վրաստանի անվտանգության խորհրդի քարտուղար Թեդո Ջափարիձեն եւ Հայաստանի խորհրդարանի խոսնակ Արթուր Բաղդասարյանը քննարկել են էներգետիկ եւ տրանսպորտային հաղորդակցությունների հարցեր:
ԵԱՀԿ-ն պետք է «առանցքային դեր» խաղա Հարավային Կովկասում առկա հակամարտությունների կարգավորման գործում, հայտարարել է Իտալիայի արտաքին գործերի փոխնախարար Ռոբերտո Անտոնիոնին` ելույթ ունենալով ԵԱՀԿ Մշտական խորհրդի նիստում:
Երեկ ԱՄՆ-ի Սենատում նախատեսվում էր քննարկել հայերի ցեղասպանության ճանաչման բանաձեւի նախագիծը: Օրակարգում այդ հարցը հայտնվել էր ԱՄՆ-ի Պետդեպարտամենտի բյուջեի քվեարկության կողքին: Եվ որպեսզի սենատորները մակերեսայնորեն չվերաբերվեին բանաձեւի նախագծին, Կոնգրեսի «հայկական խմբի» անդամները ետ վերցրին օրինագիծը: Այն կրկին կմտնի օրակարգ մոտ ժամանակներս: Նկատենք, որ բավականին հիմքեր կան դրական որոշման սպասելիքներ ունենալու համար
Արկադի Ղուկասյանը մեկնաբանել է Վիլայաթ Գուլիեւի վերջերս արած հայտարարությունը Լեռնային Ղարաբաղի հետ բանակցությունների սեղանի շուրջ նստելու Բաքվի պատրաստակամության մասին, «եթե Հայաստանը չմիջամտի բանակցային գործընթացին»:
Ֆին դիվանագետի խոսքերով, անհրաժեշտության դեպքում նա կաջակցի ԵԱՀԿ Մինսկի խմբի միջնորդական ձեւաչափին:
Միեւնույն ժամանակ Վարդան Օսկանյանը կասկածի տակ է դրել Ադրբեջանի ԱԳՆ ղեկավարի վերջերս արված հայտարարությունը ղարաբաղյան կողմի հետ բանակցությունների սեղանի շուրջ նստելու պաշտոնական Բաքվի պատրաստակամության մասին:
Այդ մասին այսօր հայտարարել է Հայաստանի Ազգային Ժողովի խոսնակ Արթուր Բաղդասարյանը Եվրամիության նախարարական «եռյակի» Իտալիայի փոխարտգործնախարար Մարգերիտա Բոնիվերի գլխավորած պատվիրակության հետ հանդիպման ժամանակ:
Վարդան Օսկանյանը ընդգծել է, որ ցեղասպանության ճանաչումը նախապայման չի հանդիսանում հայ-թուրքական հարաբերությունների նորմալացման համար:
«ՕTE»-ի փոխնախագահ Գեորգ Սկարպելիսի խոսքերով, ընկերությունը այդ հարցի առնչությամբ արդեն կապվել է Ռուսաստանի «Ռոստելեկոմ» ընկերության հետ:
Հայաստանի Կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահ է այսօր ընտրվել ԿԸՀ-ում ՀՀ նախագահի ներկայացուցիչ, ԿԸՀ նախագահի նախկին խորհրդական Գարեգին Ազարյանը:
Ռուսաստանի նախագահի մամլո ծառայությունում նշել են, որ Տուշինոյում ահաբեկչական գործողության հետեւանքով զոհվածների հիշատակին երկրում հայտարարաված սուգի կապակցությամբ, Վ.Պուտինի բոլոր արտերկրյա գործուղումները չեղյալ են հայտարարվել:
Ինչպես հայտարարել է Տեդո Ջափարիձեն լրագրողներին օդանավակայանում, Հայաստանի քաղաքական ղեկավարության հետ նախատեսվում է երկկողմ հարաբերություններին, այդ թվում նաեւ Անդրկովկասի երկաթուղու աբխազական հատվածի վերականգնմանը առնչվող հարցերի քննարկում: