Ադրբեջանի նաղագահի պաշտօնին հավակնում է նաեւ Հեյդար Ալիեւի եղբայրը` 75-ամյա ակադեմիկոս Ջալալ Ալիեւը:
Երեւանում գտնվող Եվրոպայի խորհրդի նախարարների կոմիտեի վերահսկող «Ագոյի խմբի» պատվիրակությունը այսօր հանդիպել է Հայաստանի արտգործնախարար Վարդան Օսկանյանի հետ:
Հայաստանի Կոմկուսը, որը գործում է 1920 թվականից, չի մտել Միավորված կոմունիստական կուսակցության մեջ:
Հայաստանում Իտալիայի դեսպան Մարկո Կլեմենտեի խոսքերով, այդ մասին է վկայում հուլիսի 9-10 կայանալիք Եվրամիության «եռյակի» այցը Երեւան:
Ադրբեջանի նախագահի աշխատակազմի ղեկավար Ռամիզ Մեհթիեւը այսօր լրագրողների հետ կայացած զրույցում չի ճշգրտել այցի ստույգ ժամկետներն ու նպատակները:
Հայաստանի պաշտպանության նախարարության լրատվության համաձայն, գեներալ Գեորգիոս Անտոնակոպուլոսի այցի նոր ժամկետները ճշտվում են:
Ինչպես նշել է ՌՀՄ-ի նախագահ Արա Աբրահամյանը, Ֆրանսիայի հայկական սփյուռքն քանակով ամենամեծերից է Արեւմտյան Եվրոպայում (ավելի քան 500 հազար), ուստի նա նույնպես կարող է իր ծանրակշիռ խոսքն ասել:
Հաջորդ շաբաթ կստորագրվի Հայաստանի ատոմակայանի ֆինանսական հոսքերի կառավարումը «Ռուսաստանի միացյալ էներգահամակարգեր» ընկերությանը հանձնելու շուրջ պայմանագիրը:
Թուրքական մամուլը չի բացառում սենատորների կողմից այդ օրինագծի ընդունման հավանականությունը:
Տոնի կապակցությամբ Հայաստանի ժողովրդին շնորհավորական ուղերձ է հղել երկրի բարձրագույն ղեկավարությունը:
Օրերս Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Վիլայաթ Գուլիեւը սենսացիոն հայտարարություն է արել, որը կարելի է ընկալել որպես ղարաբաղյան հակամարտության լուծման հանդեպ պաշտոնական Բաքվի մոտեցումների վերանայման պատրաստակամություն: Գուլիեւը հասկացրել է, որ հնարավոր է համարում բանակցություններին Լեռնային Ղարաբաղի մասնակցությունը` որպես հակամարտության կողմ: Այդ մասին նա արտահայտվել է` մեկնաբանելով վերջերս ԼՂՀ-ի նախագահ Արկադի Ղուկասյանի ելույթը: Նախագահը հայտարարել է, որ «Բանակցային գործընթացին Լեռնային Ղարաբաղին ներառելու դեպքում, հակամարտությունը շատ արագ կարող է լուծվել»: Ադրբեջանի արտաքին քաղաքականության գերատեսչության ղեկավարը ասել է, որ «Բաքուն կարող է համաձայնել դրան, սակայն միայն այն պայմանով, որ Հայաստանը մի կողմ կքաշվի եւ չի միջամտի Ադրբեջանի եւ Լեռնային Ղարաբաղում բնակվող հայերի միջեւ ընթացող բանակցություններին»:
Նման կարծիք է հայտնել ԱՄՆ արտաքին կապերի խորհրդի կանխարգելիչ գործողությունների կենտրոնի փոխտնօրեն Դեւիդ Ֆիլիփսը` թուրքական «Ռադիկալ» թերթում տպագրված «Ժամանակն է բացել Հայաստանի հետ սահմանը» հոդվածում:
Հայաստանի Ազգային Ժողովի փոխնախագահ Վահան Հովհաննիսյանը եւ «Ազգային միաբանություն» կուսակցության խորհրդարանական խմբակցության նախագահ Արտաշես Գեղամյանն մեկնել են Նիդեռլանդներ` մասնակցելու ԵԱՀԿ խորհրդարանական վեհաժողովի 12-րդ ամենամյա նստաշրջանին:
ԱՄՆ ներգաղթի եւ հպատակագրման ծառայության տվյալների համաձայն, անցյալ տարի Միացյալ Նահանգներում քաղաքական ապաստան է խնդրել Հայաստանի 1389 քաղաքացի, որոնցից 959-ի դիմումը բավարարվել է:
Գեներալ Գեորգիոս Անտոնակոպուլոսը կհանդիպի Հայաստանի ռազմական եւ քաղաքական ղեկավարության հետ:
Ռուսաստանից արտաքսվել է Թուրքիայի 10 քաղաքացի, որոնք Բաշկիրիայի մի շարք ուսումնական հաստատություններում կրթում էին թուրքամետ երիտասարդություն, որն ապագայում պետք է պաշտպաներ Թուրքիայի շահերը տեղի իշխանության եւ կառավարման մարմիններում:
Երեւանի պետհամալսարանի ռուսաց լեզվի ֆակուլտետի դեկան Կարեն Մկրտչյանի սպանության գործի առնչությամբ Հայաստանի գլխավոր դատախազության հնարավոր վարկածների թվում քննարկվում է նաեւ նրա մասնագիտական գործունեությանն առնչվող վարկածը:
Այդ հարցը քննարկել են Երեւանում գտնվող Եվրասիական տնտեսական ընկերակցության գլխավոր քարտուղար Գրիգորի Ռապոտան եւ Հայաստանի վարչապետ Անդրանիկ Մարգարյանը:
Քննարկման ընթացքում են գտնվում եւս երկու ծրագիր` «Հայկական ավիաուղիներ» եւ կանադական «Բոմբարդիեր» ավիաշինական ընկերությունների միջեւ համատեղ ձեռնարկության ստեղծումը, ինչպես նաեւ Արաքս գետի վրա հիդրոէլեկտրակայանի շնարարության նախագիծը:
Ռուսաստանի արտաքին գործերի առաջին փոխնախարար Վյաչեսլավ Տրուբնիկովը եւ Ֆրանսիայի դեսպան Կլոդ Բլանշմեզոնը Մոսկվայում քննարկել են ղարաբաղյան հակամարտության կարգավորման հետ կապված հարցեր:
Ռուսաստանի Պետդումայի նախագահ Գենադի Սելեզնյովը հրավիրել է Հայաստանի Ազգային Ժողովի նորընտիր խոսնակ Արթուր Բաղդասարյանին պաշտոնական այց կատարել Մոսկվա:
Վարդան Օսկանյանի խոսքերով, Երեւանի վրա ճնշում գործադրելու նման մեթոդը սպառել է իրեն:
Ինչպես հաղորդել են ՀՀ էներգետիկայի նախարարության մամլո ծառայությունում, կայանում բավարար քանակով վառելիք կա մինչեւ 2004 թվականի օգոստոսը աշխատելու համար:
Այդ մասին հայտարարել է Ադրբեջանի ԱԳՆ ղեկավար Վիլայաթ Գուլիեւը:
Հայաստանի նախագահի, ինչպես նաեւ հանրապետության մի շարք նախարարությունների եւ գերատեսչությունների ղեկավարների հետ հանդիպումների ընթացքում քննարկվում են ԵՎրԱսՏԸ-ի երկրների հետ Հայաստանի համագործակցության հարցերը:
Այդ մասին հայտարարել են Հայաստանի արդարադատության նախարարության մամլո ծառայությունում` մեկնաբանելով հարկերի չվճարման համար Արգենտինայի հարկային մարմինների կողմից Էռնեկյանին ներկայացված մեղադրանքի վերաբերյալ տեղեկատվությունը:
Այցի ընթացքում նախատեսվում են նրանց հանդիպումները հայ պատգամավորների եւ Հայաստանի Ազգային Ժողովի ղեկավարության հետ:
Երկօրյա բանակցությունների արդյունքում մետրոպոլիտենի ղեկավարությունը այդպես էլ չբավարարեց մեքենավարների պահանջը աշխատավարձերի 100 տոկոսանոց բարձրացման վերաբերյալ:
Այդ պայմանավորվածությունը ձեռք է բերվել ԱՊՀ ՄԽՎ Խորհրդի գլխավոր քարտուղար Միխաիլ Կռոտովի եւ ՀՀ ԱԺ փոխխոսնակների Երեւանում կայացած հանդիպման ժամանակ:
Այդ մասին հայտարարել է ԱՄՆ Պետդեպարտամենտի Եվրոպայում անվտանգության եւ քաղաքական հարցերով գրասենյակի տնօրեն Ջոն Շմիդթը: