Նրա խոսքերով` ինքն ընտրություններից հետո անպայման կանդրադառնա այդ հարցին, «որը քննարկումների առանձին թեմա պետք է դառնա»:
Հայաստանի Կենտրոնական ընտրական հանձնաժողովի տվյալներով, 19.00-ի դրությամբ Հայաստանում խորհրդարանական ընտրություններին մասնակցել է երկրի 950 733 քաղաքացի:
Այդ մասին լրագրողներին հայտարարել է ՀՀԿ-ի ցուցակներով խորհրդարանում իր թեկնածությունն առաջադրած Հայաստանի պաշտպանության նախարար Սերժ Սարգսյանը:
«Բողոքներում, մասնավորապես, դժգոհություն է հայտնվում է քվեատուփերի, քվեաթերթիկների վրա ընտրական հանձնաժողովների անդամների ստորագրությունների եւ բաց քվեարկություն անցկացնելու վերաբերյալ»,- ասել է ԿԸՀ-ի անդամը:
«Մենք ժամանակ չունենք, որպեսզի միայն անհատապաշտական մոտեցում ցուցաբերող որոշ քաղաքական ուժերի պատճառով խոչընդոտներ ստեղծվեն օրենսդրական գործընթացի ձեւավորման ճանապարհին»,- նշել է նախարարը:
Բոլոր նշված փաստերի վերաբերյալ տեղեկատվությունն ուղարկված է Հայաստանի ԿԸՀ:
Այդ մասին է հայտարարել ընդդիմադիր «Արդարություն» դաշինքի մամուլի քարտուղար Ռուզաննա Խաչատրյանը:
ԱՊՀ դիտորդական առաքելության ղեկավար Յուրի Յարովի խոսքերով` մինչեւ ներկայիս պահը (15.00) ԱՊՀ դիտորդները չեն ստացել խախտումների վերաբերյալ ոչ մի տեղեկատվություն:
Երեւանում քվեարկել է ընտրազանգվածի 36,2 տոկոսը կամ 173 235 քաղաքացի, իսկ ընտրողների ամենաակտիվ մասնակցությունն արձանագրվել է Սյունիքում` 45,8 տոկոս եւ Վայոց Ձորում` 45 տոկոս:
Այդ մասին հայտարարել է ՀՀԿ նախընտրական շտաբի ղեկավար Գալուստ Սահակյանը` մեկնաբանելով «Դաշնակցության» ներկայացուցիչների հայտարարություններն այն մասին, որ մի շարք ընտրատեղամասերում ՀՀԿ-ի ներկայացուցիչների կողմից թույլ են տրվում խախտումներ:
Բողոքներից մեկը, ստացված Երեւանի Մալաթիա-Սեբաստիա համայնքի 11-րդ ընտրական տեղամասից, հայտնում էր ընտրացուցակներում որոշ քաղաքացիների ազգանունների բացակայության մասին, ինչի պատճառով նրանք ստիպված էին իրենց քվեարկելու իրավունքը վերականգնել դատարանի միջոցով:
Նրա կարծիքով, նոր խորհրդարան ընտրված պատգամավորները, այդ թվում նաեւ ընդդիմության ներկայացուցիչները, պետք է սկսեն ոչ թե իմպիչմենտից, այլ իշխանության թեւերի միջեւ հստակ հավասարակշռության հաստատումից, գործադիր իշխանության հստակ կարգավիճակի եւ նրա պատասխանատվության սահմանումից:
Հայաստանում են գտնվում դիտորդներ ԵԱՀԿ ժողովրդավարական ինստիտուտների եւ մարդու իրավունքների գրասենյակից, ԵԽԽՎ-ից, ԱՊՀ Խորհրդարանական վեհաժողովից:
14.00-ի դրությամբ Հայաստանի խորհրդարանական ընտրություններին մասնակցել է երկրի 417 966 քաղաքացի կամ ընտրողների ընդհանուր թվի 18,33 տոկոսը:
ՍԴ նախագահ Գագիկ Հարությունյանը դա բացատրել է նրանով, որ «ընտրություններին մասնակցում են ավելի քան 20 կուսակցություններ եւ դաշինքներ, որոնցից յուրաքանչյուրը մեծ սպասելիքներ ունի»:
Ընդդիմությունը, նրա խոսքերով, չի կարող մտնել կոալիցիայի մեջ, քանի որ այդ դեպքում այն դադարում է լինել ընդդիմություն:
Նրա խոսքերով, եթե խորհրդարանական ընտրություններն ընթանան առանց խախտումների, ապա դա փրկություն կլինի իշխանությունների համար:
«Արդարություն» դաշինքի համանախագահի խոսքերով, «խորհրդարանական ընտրությունները չի կարելի դիտարկել նախագահի ընտրությունների բացասական հետեւանքների համատեքստում»:
Ընտրազանգվածը պետք է ընտրի երկրի բարձրագույյն օրենսդիր մարմնի 131 պատգամավոր:
Ռոբերտ Քոչարյանը ընդգծել է, որ հասարակությունը ճիշտ քայլ կկատարի` քվեարկելով այսօր հանրաքվեի ներկայացրած սահմանադրական փոփոխությունների օգտին:
Հիշեցնենք, որ խորհրդարանում 56 մեծամասնական տեղի հավակնում է շուրջ 300 թեկնածու, իսկ համամասնական (կուսակցական) ցուցակներով 75 տեղի համար առաջադրվել է 21 քաղաքական կուսակցություն եւ դաշինք:
«Եվրոպայի Խորհրդի անդամի կողմից այդ կազմակերպության չափանիշների չպահպանումը անընդունելի է», – նշել է Վալտեր Շվիմերը:
Այդ մասին Երեւանում հայտարարել է ԱՊՀ Գործադիր կոմիտեի նախագահ Յուրի Յարովը:
Հանդիսավոր արարողությանը մասնակցել են Վրաստանի նախագահ Էդուարդ Շեւարդնաձեն, Ադրբեջանի եւ Թուրքիայի ներկայացուցիչներ:
Այդ մասին հայտարարել է Հայաստանի արտաքին գործերի նախարար Վարդան Օսկանյանը` ելույթ ունենալով Փարիզում տեղի ունեցած «Թմրանյութերի ճանապարհները Կենտրոնական Ասիայից դեպի Եվրոպա» համաժողովում:
Հավաքական անվտանգության Խորհրդի գլխավոր քարտուղար Նիկոլայ Բորդյուժան հայտարարել է, որ ՆԱՏՕ-ի ենթակառույցների ամրապնդումը Հավաքական անվտանգության պայմանագրի մասնակից-երկրների սահմանների անմիջական հարեւանությամբ «տարակուսանք է առաջացնում»:
Ադրբեջանի արտաքին գործերի փոխնախարար, նախագահի ղարաբաղյան հակամարտության կարգավորման գծով անձնական ներկայացուցիչ Արազ Ազիմովի խոսքերով` այդ նախաձեռնության դեմ են հանդես գալիս Հայաստանը եւ մի շարք այլ երկրներ, «ինչը խոչընդոտում է գործընթացին»:
Հավաքական անվտանգության խորհրդի գլխավոր քարտուղար Նիկոլայ Բորդյուժան ընդգծել է, որ բոլոր մատակարարումները Պայմանագրի անդամ-երկրներին կատարվելու են զեղչ գներով, սակայն զենքն արդեն հնարավոր չի լինի վերավաճառել: