AM
23 May 2003 • 18:45
ՌՈՒՍ ԴԻՎԱՆԱԳԵՏԸ ԿՈՉ Է ԱՐԵԼ ԲԱՔՎԻՆ ՀՐԱԺԱՐՎԵԼ ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՅԵՐԻՆ ԱՐՀԱՄԱՐՀԵԼՈՒ ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆԻՑ

Ղարաբաղյան հակամարտության կարգավորման գծով ՌԴ նախագահի նախկին հատուկ ներկայացուցիչ, դեսպան Վլադիմիր Կազիմիրովը կոչ է արել հակամարտող կողմերին չտեղափոխել պատասխանատվությունը խաղաղ գործընթացի լճացման համար ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների վրա:

23 May 2003 • 16:21
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՆԱԽԱԳԱՀԻ ՆԱԽԿԻՆ ԹԵԿՆԱԾՈՒ ԱՐԱՄ ԿԱՐԱՊԵՏՅԱՆԸ ՄՏԱԴԻՐ Է ՍՏԵՂԾԵԼ ԻՐ ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅՈՒՆԸ

Կուսակցության կազմում, Արամ Կարապետյանի խոսքերով, կընդգրկվեն «բարձր ինտելեկտով» մարդիկ, որոնք ի վիճակի են մշակել եւ իրականացնել երկրի զարգացման գործուն ծրագրեր:

23 May 2003 • 15:57
ՀԱՅԱՍՏԱՆԻ ԵՎ ԱԴՐԲԵՋԱՆԻ ՆԱԽԱԳԱՀՆԵՐԸ ՉԵՆ ԻՐԱՑՐԵԼ ԻՐԵՆՑ ՀՆԱՐԱՎՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ՂԱՐԱԲԱՂՅԱՆ ԿԱՐԳԱՎՈՐՄԱՆ ՀԱՐՑՈՒՄ, ԳՏՆՈՒՄ Է ՌՈՒՍ ԴԻՎԱՆԱԳԵՏԸ

Ղարաբաղյան հակամարտության հարցերով ՌԴ նախագահի նախկին հատուկ ներկայացուցիչ, դեսպան Վլադիմիր Կազիմիրովի խոսքերով, կողմերին դժվար կլինի գալ համաձայնության «քանի դեռ երկու ճամբարներում ռեալիզմը չի հաղթել ոչ ռացիոնալ մաքսիմալիզմին»:

23 May 2003 • 15:24
ՍԱՆԿՏ-ՊԵՏԵՐԲՈՒՐԳԻ 300-ԱՄՅԱԿԻ ՏՈՆԱԿԱՏԱՐՈՒԹՅԱՆ ՇՐՋԱՆԱԿՆԵՐՈՒՄ ՔԱՂԱՔԻ ՊԱՏԿԵՐԱՍՐԱՀՆԵՐԻՑ ՄԵԿՈՒՄ ԲԱՑՎԵԼ Է ՀԱՅ ՆԿԱՐԻՉՆԵՐԻ ՑՈՒՑԱՀԱՆԴԵՍ

Այս ցուցահանդեսը Ժամանակակից քանդակագործության զբոսայգում Ալբերտ Ավետիսյանի «Մադամ Բաթերֆլայ» քանդակային կոմպոզիցիայի տեղակայման ինքնատիպ ծանուցում է:

23 May 2003 • 15:22
ԵՐԵՎԱՆՈՒՄ ԳՏՆՎՈՂ ԵԿԱՏԵՐԻՆԱ II-Ի ՀՈՒՇԱՐՁԱՆԸ ԿՎԵՐԱԴԱՐՁՎԻ ՄՈՍԿՎԱ

Հայաստանի մայրաքաղաքում քանդակը հայտնվել է 1952 թվականին հայտնի խորհրդային քանդակագործ Սերգեյ Մերկուրովի նախաձեռնությամբ, որը, մտավախություն ունենալով Մոսկվայում հուշարձանի պահպանության համար, ուղարկել էր այն Երեւան:

23 May 2003 • 15:18
ՍԵՊՏԵՄԲԵՐԻ ՎԵՐՋՈՒՄ ԵՐԵՎԱՆՈՒՄ ՏԵՂԻ ԿՈՒՆԵՆԱ ԱՌԱՋԻՆ ՀԱՄԱՀԱՅԿԱԿԱՆ ԲԻԶՆԵՍ-ՀԱՄԱԺՈՂՈՎԸ

Այսօր կկայանա բիզնես-համաժողովի նախապատրաստման միջգերատեսչական հանձնաժողովի առաջին նիստը:

23 May 2003 • 15:17
ԵՐԵՎԱՆ Է ԺԱՄԱՆԵԼ ՖԻՖԱ-Ի ՆԱԽԱԳԱՀԸ

Նրա այցի հիմնական նպատակն է մասնակցությունը Երեւանում ՖԻՖԱ-ի աջակցությամբ ֆուտբոլի դպրոցի բացման արարողությանը:

23 May 2003 • 15:15
ԱՊՀ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՆԵՐԸ ԿՀԱՎԱՔՎԵՆ ՀՈՒՆԻՍԻ ՍԿԶԲԻՆ ԱՍՏԱՆԱՅՈՒՄ

ԱՊՀ պետությունների պաշտպանության նախարարների խորհրդի հերթական նիստի օրակարգում ընդգրկված է ռազմական ոլորտում ինտեգրացիոն զարգացմանն առնչվող ավելի քան 30 հարց:

22 May 2003 • 18:35
ԻՐ 79-ԱՄՅԱԿԸ ՇԱՐԼ ԱԶՆԱՎՈՒՐԸ ՏՈՆՈՒՄ Է ԻՐ ՊԱՏՄԱԿԱՆ ՀԱՅՐԵՆԻՔՈՒՄ

«Կյանքումս առաջին անգամ ես ուզում եմ տոնել իմ ծննդյան օրը Հայաստանում», – լրագրողներին է հայտարարել Երեւանում գտնվող հանրահռչակ երգիչը:

22 May 2003 • 18:29
ՀԱՅԱՍՏԱՆԸ ՄԻՇՏ ՊԱՏՐԱՍՏ Է ԹՈՒՐՔԻԱՅԻ ՀԵՏ ՔՆՆԱՐԿԵԼ «ԽԻՍՏ ԽՆԴՐԱՀԱՐՈՒՅՑ ՀԱՐՑԵՐ»

Այդ մասին հայտարարել է ՀՀ ԱԳՆ խոսնակը, մեկնաբանելով Թուրքիայի ԱԳ նախարար Աբդուլլա Գյուլի հայտարարությունը, ըստ որի Անկարան պատրաստ է բարեկամանալ Երեւանի հետ, եթե վերջինս «պատրաստ է ճանաչել Թուրքիայի տարածքային ամբողջականությունը եւ հրաժարվել տարածքային պահանջներից»:

22 May 2003 • 18:25
ՄՈՍԿՎԱՆ, ԻՆՉՊԵՍ ԵՎ ԵՐԵՎԱՆԸ, ՇԱՀԱԳՐԳՌՎԱԾ Է ՀԱՐԱՎԱՅԻՆ ԿՈՎԿԱՍՈՒՄ ԻՐԱԴՐՈՒԹՅԱՆ ԱՌԱՎԵԼԱԳՈՒՅՆ ԿԱՅՈՒՆԱՑՄԱՄԲ, ՀԱՅՏԱՐԱՐԵԼ Է ՊԵՏԴՈՒՄԱՅԻ ՓՈԽԽՈՍՆԱԿԸ

Հայաստանը գիտակցում է, որ Ռուսաստանի հետ քաղաքական եւ տնտեսական համագործակցությունը հետագայում մեծ շահաբաժիններ կբերի, նշել է Իրինա Խակամադան:

22 May 2003 • 17:39
ԹՈՒՐՔԱԿԱՆ ՄԱՄՈՒԼԸ ՎԿԱՅՈՒՄ Է ԻՍՐԱՅԵԼԱ-ԹՈՒՐՔԱԿԱՆ ՀԱՐԱԲԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԱԿՆՀԱՅՏ ՎԱՏԹԱՐԱՑՈՒՄԸ

«Զաման» թերթի համաձայն, ԱՄՆ ազդեցիկ հրեական կազմակերպություններից մեկը` Ազգային անվտանգության հարցերով հրեական ինստիտուտը տարածել է հայտարարություն, որում դատապարտել է Անկարայի դիրքորոշումը ԱՄՆ-ի հանդեպ, ընդգծելով, որ նախորդ տարիներին հրեական կազմակերպությունները բազմիցս անգամ օգնել են թուրքերին, այդ թվում նաեւ ԱՄՆ-ի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչումը կանխելու հարցում:

22 May 2003 • 17:38
ՀԱՅԱՍՏԱՆԸ ՀԵՇՏԱՑՆՈՒՄ Է ՎԻԶԱՅԻՆ ՌԵԺԻՄԸ ՍԵՎ ԾՈՎԻ ԱՎԱԶԱՆԻ ԵՐԿՐՆԵՐԻ ԳՈՐԾԱՐԱՐՆԵՐԻ ՀԱՄԱՐ

Հայաստանի կառավարությունը այսօր հավանություն է տվել «Սեւծովյան տնտեսական համագործակցության անդամ-երկրների գործարարներին մուտքի վիզաների տրամադրման գործընթացի հեշտացման վերաբերյալ» համաձայնագիրը ստորագրելու առաջարկին:

22 May 2003 • 15:09
ՀԱՅ-ՌՈՒՍԱԿԱՆ ՀԱՐԱԲԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐՆ «ԻՍԿԱՊԵՍ ԻՐԱՎԱՀԱՎԱՍԱՐ ԲՆՈՒՅԹ ԵՆ ԿՐՈՒՄ», ՀԱՅՏԱՐԱՐԵԼ Է ՀԱՅԱՍՏԱՆԻ ՂԵԿԱՎԱՐԸ

«Մենք երբեք այսքան մոտ չենք եղել հարցերի ամենալայն շրջանակի առումով», – նշել է Ռոբերտ Քոչարյանը «Իզվեստիա» թերթին տված հարցազրույցում:

22 May 2003 • 15:08
ՌՈՒՍԱՍՏԱՆԻ ՔԱՂԱՔԱՑԻՈՒԹՅՈՒՆ ՍՏԱՆԱԼ ՑԱՆԿԱՑՈՂՆԵՐԻ ՄԵԾԱՄԱՍՆՈՒԹՅՈՒՆԸ ԿԱԶՄՈՒՄ ԵՆ ՈՒԿՐԱԻՆԱՅԻ, ՄՈԼԴՈՎԱՅԻ ԵՎ ԱՆԴՐԿՈՎԿԱՍՅԱՆ ԵՐԿՐՆԵՐԻ ԲՆԱԿԻՉՆԵՐԸ

Մոսկվայի ՆԳ վարչության անձնագրավիզային վարչության պետի խոսքերով, «ՌԴ քաղաքացիության մասին» նոր օրենքի ընդունումից հետո 100 անգամ կրճատվել է Ռուսաստանի քաղաքացիություն ստացած անձանց թիվը:

22 May 2003 • 13:54
ՀԱՅԱՍՏԱՆԻ ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿԻ ՂԵԿԱՎԱՐԸ ԲՈՒԽԱՐԵՍՏՈՒՄ ՀԱՆԴԻՊՈՒՄ Է ՍԵՎԾՈՎՅԱՆ ՏԱՐԱԾԱՇՐՋԱՆԻ ԵՐԿՐՆԵՐԻ ԻՐ ԳՈՐԾԸՆԿԵՐՆԵՐԻ ՀԵՏ

Բալկանյան թերակղզու, Կենտրոնական Ասիայի եւ Սեւծովյան տարածաշրջանների երկրների Կենտրոնական բանկերի կառավարիչների ակումբի հանդիպմանը մասնակցելու նպատակով այսօր Բուխարեստ է մեկնել Հայաստանի Կենտրոնական բանկի ղեկավար Տիգրան Սարգսյանը:

22 May 2003 • 13:43
ՀԱՅԱՍՏԱՆԻ ԱԳՆ ՂԵԿԱՎԱՐԸ ՓԱՐԻԶՈՒՄ ԿՄԱՍՆԱԿՑԻ ԹՄՐԱՆՅՈՒԹԵՐԻ ՏԱՐԱՆՑՄԱՆ ԽՆԴԻՐՆԵՐԻ ՔՆՆԱՐԿՄԱՆԸ

Այսօր Հայաստանի արտգործնախարար Վարդան Օսկանյանը մեկնել է Փարիզ «Կենտրոնական Ասիայից դեպի Եվրոպա թմրանյութերի տարանցման ուղիները» թեմային նվիրված համաժողովին մասնակցելու նպատակով:

22 May 2003 • 13:42
ԱՄՆ ՆԵՐԿԱՅԱՑՈՒՑԻՉՆԵՐԻ ՊԱԼԱՏԻ ԿՈՄԻՏԵՆ ՀԱՎԱՆՈՒԹՅՈՒՆ Է ՏՎԵԼ ՀԱՅՈՑ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅՈՒՆԸ ՃԱՆԱՉՈՂ ԲԱՆԱՁԵՎԻՆ

Այժմ Ներկայացուցիչների պալատի ղեկավարությունը կարող է ներկայացնել փաստաթուղթը ԱՄՆ Կոնգրեսի քննարկմանը:

22 May 2003 • 00:00
21 May 2003 • 19:45
21 May 2003 • 19:31
21 May 2003 • 19:28
ԹՈՒՐՔԻԱՅԻ ՆԵՐԿԱՅԻՍ ԻՐԱՎԻՃԱԿԸ ԵՐԿՐԻ ՆԱԽԿԻՆ ՎԱՐՉԱՊԵՏԻՆ ՀԻՇԵՑՆՈՒՄ Է ԱՌԱՋԻՆ ՀԱՄԱՇԽԱՐՀԱՅԻՆ ՊԱՏԵՐԱԶՄԻ ԺԱՄԱՆԱԿԱՇՐՋԱՆԸ

«Անգլիան եւ ԱՄՆ-ը օգտագործում են «քրդական խաղաքարտը», կարծում եմ, «հայկական ֆակտորը» նույնպես կշահարկվի»,- նշել է Բյուլենթ Էջեւիթը:

21 May 2003 • 19:25
ՌՈՒՍԱՍՏԱՆԻ, ՎՐԱՍՏԱՆԻ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՆԱԽԱԳԱՀՆԵՐԸ ՍԱՆԿՏ-ՊԵՏԵՐԲՈՒՐԳՈՒՄ ԿՔՆՆԱՐԿԵՆ ԱԲԽԱԶԻԱՅԻ ՏԱՐԱԾՔՈՎ ԵՐԿԱԹՈՒՂԱՅԻՆ ՀԱՂՈՐԴԱԿՑՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԸ

ՌԴ արդյունաբերության, գիտության եւ տեխնոլոգիաների նախարար Իլյա Կլեբանովի խոսքերով` այդ հարցը «ռազմավարական թիվ մեկ խնդիր» է Հայաստանի եւ Ռուսաստանի համար:

21 May 2003 • 19:24
ՀԱՅԱՍՏԱՆԸ ԵՎ ՌՈՒՍԱՍՏԱՆԸ ՄՏԱԴԻՐ ԵՆ ԿՆՔԵԼ ԳԱԶԻ ՄԱՏԱԿԱՐԱՐՈՒՄՆԵՐԻ ՄԱՍԻՆ ԵՐԿԱՐԱՏԵՎ ՊԱՅՄԱՆԱԳԻՐ

«Ռուսաստանը լիովին կիսում է 5 տարով նման պայմանագիրը կնքելու մասին Հայաստանի առաջարկը, քանի որ այն կարեւոր նշանակություն կունենա Հայաստանի քիմիական արդյունաբերության հետագա զարգացման համար», – Երեւանում հայտարարել է ՌԴ արդյունաբերության, գիտության եւ տեխնոլոգիաների նախարար Իլյա Կլեբանովը:

21 May 2003 • 19:19
ԲԱՔՎՈՒՄ ՉԵՆ ԲԱՑԱՌՈՒՄ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՄԻՋՆՈՐԴՆԵՐԻ ՂԱՐԱԲԱՂՅԱՆ ՀԱԿԱՄԱՐՏՈՒԹՅԱՆ ՏԱՐԱԾԱՇՐՋԱՆ ԱՅՑԻ ՀՆԱՐԱՎՈՐՈՒԹՅՈՒՆԸ ՀՈՒՆԻՍԻ ՍԿԶԲԻՆ

Մեկնաբանելով հայտարարություններն այն մասին, թե միջնորդների այցելության ժամկետներն ավելի շատ կախված են ադրբեջանական կողմից, Ադրբեջանի նախագահի աշխատակազմի ներկայացուցիչը պարզաբանել է, որ համանախագահների բանակցությունները հակամարտող կողմերի հետ տեւում են բավականին երկար, եւ խոսքը գնում է այն մասին, որպեսզի Հեյդար Ալիեւը կարողանա հանգամանորեն զրուցել նրանց հետ:

21 May 2003 • 16:10
ՀԱՅԱՍՏԱՆԻ ԵՎ ՌՈՒՍԱՍՏԱՆԻ ՄԻՋԵՎ ԱՊՐԱՆՔԱՇՐՋԱՆԱՌՈՒԹՅԱՆ ԱՃԻՆ ԽՈՉԸՆԴՈՏՈՒՄ ԵՆ ՏՐԱՆՍՊՈՐՏԱՅԻՆ ԽՈՇՈՐ ԾԱԽՍԵՐԸ

Այս մասին Երեւանում կայացած ներդրումային համաժողովի ժամանակ հայտարարել է ռուս-հայկական տնտեսական համագործակցության միջկառավարական հանձնաժողովի համանախագահ, ՌԴ գիտության, արդյունաբերության եւ տեխնոլոգիաների նախարար Իլյա Կլեբանովը:

21 May 2003 • 15:11
ԵԽԽՎ ԴԻՏՈՐԴԱԿԱՆ ԱՌԱՔԵԼՈՒԹՅՈՒՆԸ ՀԱՅԱՍՏԱՆ ԿԺԱՄԱՆԻ ԽՈՐՀՐԴԱՐԱՆԱԿԱՆ ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՆԱԽՕՐԵԻՆ

Լորդ Ռասսել Ջոնսթոնի գլխավորած 35 մարդուց կազմված պատվիրակության կազմում ընդգրկված են ԵԽԽՎ հայտնի գործիչներ:

21 May 2003 • 15:09
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՆԱԽԱԳԱՀԸ ԿՄԱՍՆԱԿՑԻ ՍԱՆԿՏ ՊԵՏԵՐԲՈՒՐԳԻ 300-ԱՄՅԱԿԻՆ ՆՎԻՐՎԱԾ ՏՈՆԱԿԱՏԱՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻՆ

Սակայն, առայժմ պարզ չէ` կկայանա՞ արդյոք Սանկտ Պետերբուրգում Հայաստանի – Ադրբեջանի նախագահների հանդիպումը ղարաբաղյան հակամարտության առնչությամբ:

21 May 2003 • 00:00
20 May 2003 • 18:26
ԵՐԵՎԱՆ Է ԺԱՄԱՆՈՒՄ ՇԱՌԼ ԱԶՆԱՎՈՒՐԸ

Նա ժամանում է մեզ մոտ Ուկրաինայից, որտեղ մասնակցել է Լվովում վերաբացված հայկական եկեղեցու օծման արարողությանը եւ որտեղ նրան ընդունել է Ուկրաինայի նախագահ Լեոնիդ Կուչման: