Երախտագիտություն հայտնելով իրենց ընձեռնված հնարավորության համար` ԱՄՆ պաշտոնական անձիք նշել են, որ դա հնարավորություն կտա նրանց արդյունավետ մոտեցում ցուցաբերել «հայկական հարցի» հետագա քննարկումներին ԱՄՆ Կոնգրեսում:
Ըստ համաձայնագրի` մի պետության քաղաքացին կարող է մուտք գործել կամ գտնվել մյուս երկրի տարածքում` ունենալով միայն իրենց անձը եւ քաղաքացիությունը հաստատող որեւէ փաստաթուղթ:
Հայաստանի կառավարությանը կից փախստականների եւ միգրացիայի վարչության պետ Գագիկ Եգանյանի խոսքերով` համաձայն 2003 թվականի 4 ամիսների տվյալների` այդ միտումը պահպանվում է:
Ամերիկյան վարչակազմը համարում է, որ Հայերի ցեղասպանության ճանաչումը կարող է խանգարել ԱՄՆ ջանքերին Հայաստանի եւ Թուրքիայի միջեւ կապեր հաստատելու գործում, ինչպես նաեւ բացասական ազդեցություն ունենալ վերջին ժամանակներում առանց այդ էլ ոչ միանշանակ թուրք-ամերիկյան հարաբերությունների վրա, նշել է ԱՄՆ-ում Հայաստանի դեսպանը:
Հեյդար Ալիեւը չի առաջարկի իր թեկնածությունը Ադրբեջանում սպասվելիք նախագահական ընտրություններում: Դատելով Բաքվից եկող տեղեկատվությունից` այս հարցն արդեն լուծված է: Երկրի ղեկավարությունն արդեն հաստատել է իշխանության փոխանցման նեոմիապետական սցենարը: Ինչպես եւ սպասելի էր, երկրի ղեկավարն իրեն հաջորդող է նշանակել որդուն: «Յենի Ադրբեջան» իշխող կուսակցությունից կառաջադրվի Իլհամ Ալիեւը:
Դաշինքի կենտրոնական նախընտրական շտաբի ղեկավար Ստեփան Զաքարյանի խոսքերով, որոշման համար հիմք կծառայի դաշինքի ձգտումը «վերականգնել երկրում սահմանադրական ռեժիմը»:
Փաստաթղթի համաձայն, Ռուսաստանի սեփականություն են դառնում «Մարս» ՓԲԸ, «Երեւանի մաթեմատիկական մեքենաների ԳՀԻ»-ի, «Երեւանի կառավարման ավտոմատ համակարգերի ԳՀԻ»-ի, «Նյութաբանության գիտա-հետազոտական եւ արդյունաբերական ձեռնարկության», ինչպես նաեւ Հրազդանի ՋԷԿ-ի ունեցվածքային համալիրի բաժնետոմսերը:
Այցի ընթացում նախատեսվում են ՀՀ նախագահի երկկողմ հանդիպումները Վրաստանի նախագահ Էդուարդ Շեւարդնաձեի եւ Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյի հետ:
Բանակցություններում Ռուսաստանի պատվիրակությունը կգլխավորի հաղորդակցության ուղիների նախարարի տեղակալ Վլադիմիր Սազանովը, վրացական կողմը`տրանսպորտի եւ հեռահաղորդակցությունների նախարարի առաջին տեղակալ Գեորգի Նիժարաձեն:
Ենթադրվում է, որ ոսկերչական իրերի եւ թանկարժեք քարերի հետ կապված առեւտրային գործողությունները կազատվեն հարկերի մեծ մասից, ինչը, պետկառույցների մտահղացմամբ, կավելացնի ոսկերչական բիզնեսի հետաքրքրությունը հայկական մայրաքաղաքի նկատմամբ:
«Գազպրոմ» ԲԲԸ ղեկավար Ալեքսեյ Միլլերի եւ Վրաստանի նախագահ Էդուարդ Շեւարդնաձեի միջեւ Թբիլիսիում կայացած հանդիպման ընթացքում պայմանավորվածություն է ձեռք բերվել Վրաստանի տարածքով Հայաստանի սպառողների համար ռուսական գազի տարանցման պայմանագիր կնքելու վերաբերյալ:
Հեյդար Ալիեւը չի մասնակցի Սանկտ Պետերբուրգի 300-ամյակին նվիրված միջոցառումներին:
Ինչպես գրում է «Նեզավիսիմայա գազետա» ռուսաստանյան թերթը, Իրանում իսլամական ռեժիմը տապալելու գործողությունը իրականացնելու համար Վաշինգտոնը ենթադրում է օգտագործել Ադրբեջանի եւ Վրաստանի տարածքները:
Հայաստանի նախաձեռնությամբ հուլիսի 1-3 Աստանայում ԱՊՀ երկրների առողջապահության նախարարներն ու գլխավոր սանիտարական բժիշկները կքննարկեն ատիպիկ թոքաբորբի ներթափանցման եւ տարածման կանխարգելման եւ այդ հիվանդության դեմ պայքարի հարցեր:
Ադրբեջանի պաշտպանության նախարարությունում ոչ հաստատել են, ոչ էլ հերքել ԶԼՄ-ների հաղորդագրությունները իրանական ռազմական ինքնաթիռների կողմից Ադրբեջանի օդային տարածքը խախտելու վերաբերյալ:
1918 թվականի մայիսի 28-ին հռչակված Առաջին Հայկական հանրապետությունը գոյատեւեց ընդամենը երկու տարի, որից հետո Հայաստանում խորհրդային իշխանություն հաստատվեց:
Երեւանցի Հերմինե Հարությունյանը դարձել է Նալչիկում կայացած «Կովկասի գեղեցկուհի» մրցույթի հաղթող:
Հայաստանի հանրապետական կուսակցության նախընտրական շտաբի ղեկավար Գալուստ Սահակյանի կարծիքով, դա պայմանավորված էր այն հանգամանքով, որ երկրի քաղաքական ուժերի մեծ մասը գրեթե անտեսել են քվեարկությունը` մտահոգված լինելով միայն խորհրդարանական ընտրություններով:
Այդ մասին հայտարարել է ԱՄՆ-ում Ադրբեջանի դեսպան Հաֆիզ Փաշաեւը:
ՍԴ դատարանի որոշման համար հինք է ծառայել այն հանգամանքը, որ վերոհիշյալ դատավորները չեն կարողացել վերաորակավորման քննությունները հանձնել վրացերեն լեզվով:
ՀՀ Կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախնական տվյալների համաձայն, փոփոխությունների օգտին քվեարկել են 510 464 ընտրող, դեմ` 548 391:
Թուրքիայի Դիարբեքիր քաղաքում ընթանում է արվեստի փառատոն, որի ծրագրում հնչել են նաեւ հայկական ստեղծագործություններ:
Նրանց խոսքերով` լուրջ տարածքային հակամարտություններ ունեցող երկրների համար դժվար է ՆԱՏՕ-ի կազմում ընդգրկվել` չլուծելով տարածքային խնդիրները:
Ինչպես հաղորդել է Հայաստանում Ռուսաստանի դեսպան Անատոլի Դրյուկովը` կարելի է սպասել, որ վավերացված փաստաթուղթը կստորագրվի հունիսի սկզբին, եւ այն ժամանակ Հայաստանի հինգ ձեռնարկությունների ֆիզիկական հանձնումը Ռուսաստանին կկայանա մինչեւ հուլիսի վերջը:
Համաձայն հայտարարության` «ՀՀ ԱԺ ընտրությունների ողջ գործընթացակարգն ուղեկցվեց ընտրական օրենսգրքի կոպիտ խախտումներով եւ Հայաստանի ստանձնած միջազգային պարտավորությունների անտեսումով»:
Այդ մասին հայտարարել են ՆԱՏՕ-ի պաշտոնական ներկայացուցիչները` Հարավային Կովկասի երկրների հետ համագործակցության վերաբերյալ Բրյուսելում կայացած սեմինարում:
Դրանք են Հայաստանի Հանրապետական կուսակցությունը, ընդդիմադիր ուժերի «Արդարություն» դաշինքը, «Oրինաց Երկիր» կուսակցությունը, Հայ հեղափոխական դաշնակցությունը, «Ազգային միաբանություն» կուսակցությունը եւ Միավորված աշխատանքային կուսակցությունը: