AM
03 June 2003 • 18:33
ԻՐԱՆԻ ԲԱՆԱԿԸ ԲԱՔՈՒ ԿՀԱՍՆԻ ԵՐԵՔ ՕՐՈՒՄ, ԵՆԹԱԴՐՈՒՄ Է «ՆԵԶԱՎԻՍԻՄԱՅԱ ԳԱԶԵՏԱ» ԹԵՐԹԸ

Չնայած պաշտոնական Բաքուն հերքում է ամերիկյան «հակաիրնյան դաշինքում» Ադրբեջանի մասնակցության մասին տեղեկատվությունները, սակայն ռուսաստանյան մամուլը շարունակում է վերլուծել Իրանի դեմ ռազմական հարձակմանը Բաքվի մասնակցության հնարավոր հետեւանքները:

03 June 2003 • 17:44
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՊԱՏՎԻՐԱԿՈՒԹՅՈՒՆԸ ՄԱՍՆԱԿՑՈՒՄ Է ԱՊՀ ԵՐԿՐՆԵՐԻ ԵՐԿԱԹՈՒՂԱՅԻՆ ԳԵՐԱՏԵՍՉՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՀԱՄԱԺՈՂՈՎԻՆ

Օրակարգի հիմնական հարցը լինելու է 2003-2004 թթ. գնացքների երթեւեկության եւ միջազգային երթուղիների կարգի ժամանակացույցերի մշակումը:

03 June 2003 • 17:43
ՀԱՅԱՍՏԱՆԻ ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿԻ ՂԵԿԱՎԱՐԸ ՄԵԿՆԵԼ Է ՍԱՆԿՏ ՊԵՏԵՐԲՈՒՐԳ` ՄԱՍՆԱԿՑԵԼՈՒ ԲԱՆԿԱՅԻՆ ԿՈՆԳՐԵՍՈՒՄ

«Բանկային համակարգը եւ կայուն տնտեսական աճ» թեմայով կոնգրեսը, որին կմասնակցեն ԱՊՀ երկրների կենտրոնական եւ կոմերցիոն բանկերի ղեկավարները, տեղի կունենա հունիսի 4-7:

03 June 2003 • 17:42
ԵՐԵՎԱՆՈՒՄ ԲԱՑՎԵԼ Է ԱՊՀ ՊԵՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՀԱՏՈՒԿ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՂԵԿԱՎԱՐՆԵՐԻ ՆԻՍՏԸ

Երկօրյա նիստի ընթացքում այլ հարցերի թվում նախատեսվում է քննարկել ահաբեկչության դեմ պայքարում համագործակցության հեռանկարները:

03 June 2003 • 15:09
ՀԱՍԵԼ Է ՀԱՅՈՑ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅԱՆ ՃԱՆԱՉՄԱՆ ՀԱՐՄԱՐ ԺԱՄԱՆԱԿԸ, ԳՏՆՈՒՄ Է ԱՄՆ ՆԱԽԱԳԱՀԻ ԱՊԱԳԱ ԹԵԿՆԱԾՈՒՆ

Հանդիպելով ԱՄՆ հայ համայնքի առաջնորդներին` սենատոր Ջոն Էդվարդսը քննարկել է հարցերի լայն շրջանակ, որում ներառված էին ԱՄՆ կողմից հայոց ցեղասպանության ճանաչումը, Հայաստանին եւ Լեռնային Ղարաբաղին օգնությունը, ղարաբաղյան հակամարտության կարգավորումը:

03 June 2003 • 14:36
ԱԴՐԲԵՋԱՆՈՒՄ ՆԱԽԱԳԱՀԱԿԱՆ ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԿԿԱՅԱՆԱՆ ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 15-ԻՆ

Ներկայումս պետության ղեկավարի պաշտոնին հավակնում են գործող նախագահ Հեյդար Ալիեւը եւ ընդդիմադիր 5 քաղաքական գործիչ:

03 June 2003 • 14:34
ԵՐԵՎԱՆՈՒՄ ԿՔՆՆԱՐԿՎԵՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ԵՎ ՌՈՒՍԱՍՏԱՆԻ ՀԱՐԱՎԻ ՄԻՋԵՎ ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅԱՆ ԱԿՏԻՎԱՑՄԱՆ ՀԱՐՑԵՐ

Այսօր եռօրյա այցով Հայաստան է ժամանում ՌԴ Հարավային դաշնային մարզում Ռուսաստանի նախագահի լիազոր ներկայացուցիչ Վիկտոր Կազանցեւը:

03 June 2003 • 14:31
ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿՅԱՆ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՓԱԹԵԹԸ ԿՐԿՆԱԿԻ ԱՆԳԱՄ ԿՆԵՐԿԱՅԱՑՎԻ ՀԱՆՐԱՔՎԵԻ

Այդ մասին հայտարարել է ՀՀ նախագահի մամուլի քարտուղար Աշոտ Քոչարյանը:

03 June 2003 • 00:00
ԱԴՐԲԵՋԱՆԻՑ Է ԲԽՈւՄ ՎԱՀՀԱԲԻԶՄԻ ՍՊԱՌԱԼԻՔԸ

Ադրբեջանում ակտիվանում են վահհաբիզմն ազատորեն քարոզող կառույցները: Վերջին շրջանում Բաքվում մեծացել է իսլամական ագրեսիվ ֆունդամենտալիզմը քարոզող եւս մեկ կազմակերպության ազդեցությունը: Միջազգային վահհաբիթյան ցանցի նոր ճյուղը գործում է «Ադրբեջանում սովորող մուսուլման-ուսանողների միություն»(ԱՍՄՈւՄ) անվանմամբ: Այս միությունը Արդարադատության նախարարությունում պաշտոնապես գրանցվել է որպես հասարակական կազմակերպություն եւ լիովին օրինականորեն է գործում:

02 June 2003 • 17:58
2007 ԹՎԱԿԱՆԻՆ ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ ՏԵՂԱԲԱՇԽՎԱԾ ՌՈՒՍԱԿԱՆ ՌԱԶՄԱԿԱՅԱՆԻ ՀԱՄԱԼՐՈՒՄԸ ԿԻՐԱԿԱՆԱՑՎԻ ՊԱՅՄԱՆԱԳՐԱՅԻՆ ՀԻՄՈՒՆՔՈՎ

Այսօր ՌԴ պաշտպանության նախարարությունը կառավարությանն է ներկայացրել ռուսական բանակում պայմանագրային հիմունքի անցնելու ծրագիրը:

02 June 2003 • 17:57
ՀԱՑԻ ԲԱՐՁՐ ԳՆԵՐԸ ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ ԿՊԱՀՊԱՆՎԵՆ ԵՎՍ ՄԵԿ ԱՄԻՍ

Հայաստանում հացի գների բարձրացումը 20 տոկոսով պայմանավորված է Ռուսաստանում ցորենի թանկացմամբ, սակայն հացահատիկների նոր բերք ստանալուն պես հացի գինը կկայունանա, հաղորդել է Հայաստանի գյուղատնտեսության նախարար Դավիթ Զադոյանը:

02 June 2003 • 17:54
ՀԱՅԱՍՏԱՆ Է ԺԱՄԱՆՈՒՄ ՀԱՐԱՎԱՅԻՆ ԴԱՇՆԱՅԻՆ ՏԱՐԱԾՔՈՒՄ ՌՈՒՍԱՍՏԱՆԻ ՆԱԽԱԳԱՀԻ ԼԻԱԶՈՐ ՆԵՐԿԱՅԱՑՈՒՑԻՉԸ

Պատվիրակության կազմում են Հյուսիսկովկասյան զորքերի հրամանատար Վլադիմիր Բոլդիրեւը, Կրասնոդարի նահանգների եւ Ռոստովի մարզի վարչական ապարատի, գործարար շրջանակների ներկայացուցիչներ:

02 June 2003 • 15:24
ԻՇԽԱՆՈՒԹՅԱՆ ԳԱԼՈՒ ԴԵՊՔՈՒՄ ԱԴՐԲԵՋԱՆԻ ՆԱԽԱԳԱՀԻ ԹԵԿՆԱԾՈՒՆ ՍՊԱՌՆՈՒՄ Է «ԱԶԱՏԱԳՐԵԼ ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԸ ՑԱՆԿԱՑԱԾ ԳՆՈՎ»

Հանուն Լեռնային Ղարաբաղի «ազատագրման» Ադրբեջանը պետք է օգտագործի իր բոլոր ռեսուրսներն, այդ թվում` նաեւ բանակը, հայտարարել է «Ադրբեջանի Ազգային ճակատ» կուսակցության նախագահ Ալի Քերիմլին:

02 June 2003 • 15:23
ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ ԳՐԱՆՑՎԱԾ Է 227 ՁԻԱՀ ՎԱՐԱԿԱԿԻՐ

ՁԻԱՀ-ի դեմ պայքարի հանրապետական կենտրոնի տնօրենի խոսքերով, Հայաստանը գտնվում է համաճարակի զարգացման երկրորդ, այսպես կոչված` «կոնցենտրացիոն» փուլում:

02 June 2003 • 14:37
ՄԱԳԱՏԷ-Ի ՏՎՅԱԼՆԵՐՈՎ, ԱՏՈՄԱՅԻՆ ԷՆԵՐԳԻԱՅԻ ՍՊԱՌՈՒՄԸ ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ ԿԱԶՄՈՒՄ Է ԱՎԵԼԻ ՔԱՆ 40 ՏՈԿՈՍ

Էլեկտրաէներգիայի այլ աղբյուրների համեմատ, խաղաղ նպատակների համար ատոմային էներգիայի սպառումը Հայաստանում, Սլովենիայում, Շվեդիայում եւ Շվեյցարիայում կազմում է ավելի քան 40 տոկոս:

02 June 2003 • 14:35
«ԱՐԴԱՐՈՒԹՅՈՒՆ» ԸՆԴԴԻՄԱԴԻՐ ԴԱՇԻՆՔԸ ՊԱՀԱՆՋՈՒՄ Է ԱՆՎԱՎԵՐ ՃԱՆԱՉԵԼ ՀԱՅԱՍՏԱՆԻ ԽՈՐՀՐԴԱՐԱՆԱԿԱՆ ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԱՐԴՅՈՒՆՔՆԵՐԸ

Դաշինքի հայտարարության համաձայն, նման պահանջի պատճառը մայսիսի 25-ի խորհրդարանական ընտրությունների ընթացքում տեղ գտած ընտրական օրենսդրության զանգվածային խախտումներն են, որոնք ազդել են քվեարկության վերջնական արդյունքների վրա:

02 June 2003 • 14:33
ԿԸՀ ՎԵՋՆԱԿԱՆ ՏՎՅԱԼՆԵՐԻ ՀԱՄԱՁԱՅՆ, ՀԱՆՐԱՔՎԵԻ ՆԵՐԿԱՅԱՑՎԱԾ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՍԱՀՄԱՆԱԴՐՈՒԹՅԱՆ ԲԱՐԵՓՈԽՈՒՄՆԵՐԸ ՉԵՆ ԸՆԴՈՒՆՎԵԼ

Սահմանադրական ուղղումների ընդունման համար անհրաժեշտ էր քաղաքացիների ընդհանուր թվի մեկ երրորդի հավանությունը:

02 June 2003 • 14:28
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՆՈՐԸՆՏԻՐ ԽՈՐՀՐԴԱՐԱՆԻ ԱՌԱՋԻՆ ՆՍՏԱՇՐՋԱՆԸ ՍՊԱՍՎՈՒՄ Է ՀՈՒՆԻՍԻ 12-ԻՆ

Խորհրդարանում ներկայացված կլինեն Հայաստանի Հանրապետական կուսակցությունը, «Արդարություն» ընդդիմադիր դաշինքը, «Օրինաց երկիր»-ը, Հայ հեղափոխական դաշնակցությունը, «Ազգային միաբանություն»-ը, Միավորված աշխատանքային կուսակցությունը:

02 June 2003 • 00:00
31 May 2003 • 15:58
ՌՈՒՍԱՍՏԱՆԻ ՀԱՅԵՐԻ ՄԻՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀԸ ԱՐԺԱՆԱՑԵԼ Է ՅՈՒՆԵՍԿՕ-Ի ԵՎ ՄԱԿ-Ի «ԽԱՂԱՂՈՒԹՅԱՆ ԴԵՍՊԱՆ» ԲԱՐՁՐԱԳՈՒՅՆ ԿՈՉՄԱՆԸ

Արա Աբրահամյանն այդ կոչմանն է արժանացել «քաղաքակրթությունների երկխոսության, միջէթնիկական հարաբերությունների ամրապնդման գործում վիթխարի ներդրման համար»:

31 May 2003 • 15:47
ՍԱՆԿՏ ՊԵՏԵՐԲՈՒՐԳՈՒՄ ԿԱՅԱՑԵԼ Է ՎՐԱՍՏԱՆԻ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՆԱԽԱԳԱՀՆԵՐԻ ԱՌԱՆՁՆԱԶՐՈՒՅՑԸ

Հայտնի է, որ երկու պետությունների ղեկավարների քննարկման հարցերի թվում էր նաեւ Անդրկովկասյան երկաթուղու աբխազական հատվածի ապաշրջափակման հարցը:

31 May 2003 • 15:04
ԱՍՏՐԱԼԻԱՆ ՄԻԱՑԵԼ Է ԱՅՆ ԵՐԿՐՆԵՐԻՆ, ՈՐՈՆՔ ԱԴՐԲԵՋԱՆԸ ՎՏԱՆԳԱՎՈՐ ԵՆ ՀԱՄԱՐՈՒՄ ՕՏԱՐԵՐԿՐՅԱ ՔԱՂԱՔԱՑԻՆԵՐԻ ՀԱՄԱՐ

Ավստրալիայի արտաքին գործերի դեպարտամենտն իր քաղաքացիներին խորհուրդ է տալիս չմեկնել Ադրբեջան, քանի որ այդ երկրում դեռեւս պահպանվում է օտարերկրյա քաղաքացիների նկատմամբ ահաբեկչության սպառնալիքը:

31 May 2003 • 14:57
ԵԱՀԿ ՂԵԿԱՎԱՐՆ ԸՆԴԳԾԵԼ Է ԻՐԱՆԻ ԴՐԱԿԱՆ ԴԵՐԸ ՂԱՐԱԲԱՂՅԱՆ ՀԱԿԱՐԱՏՈՒԹՅԱՆ ԿԱՐԳԱՎՈՐՄԱՆ ԳՈՐԾՈՒՄ

Այդ մասին Իրանի արտգործնախարար Քամալ Խարազիի հետ հանդիպման ընթացքում հայտարարել է Իսլամական խորհրդաժողով կազմակերպության արտգործնախարարների հանդիպմանը մասնակցելու համար Իրան ժամանած ԵԱՀԿ գլխավոր քարտուղար Ժան Կուբիսը:

31 May 2003 • 14:22
ԱՄՆ ՀԱՅԱՍՏԱՆԻՑ «ԱՐԱԳ ԱՐՁԱԳԱՆՔ» ԵՆ ԱԿՆԿԱԼՈՒՄ ԽՈՐՀՐԴԱՐԱՆԱԿԱՆ ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԴԻՏՈՐԴՆԵՐԻ ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅԱՆ ԱՌՈՒՄՈՎ

ԵԱՀԿ-ում ԱՄՆ ներկայացուցիչ Դուգլաս Դեւիդսոնի խոսքերով, «արագ արձագանքելով միջազգային դիտորդական առաքելության խորհուրդներին, Հայաստանը լավագույն կերպով կվերահաստատի իր նվիրվածությունը ժողովրդավարության սկզբունքներին եւ մարդու իրավունքներին վերաբերող պարտավորություններին»:

31 May 2003 • 14:19
ԵՐԿՈՒ ԸՆՏՐԱՏԵՂԱՄԱՍԵՐՈՒՄ ՄԵԾԱՄԱՍՆԱԿԱՆ ՑՈՒՑԱԿՆԵՐՈՎ ԽՈՐՀՐԴԱՐԱՆԱԿԱՆ ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ՃԱՆԱՉՎԵԼ ԵՆ ԱՆՎԱՎԵՐ

Հունիսի 14-ին եւ 15-ին 12-րդ եւ 29-րդ ընտրատեղամասերում կանցկացվի լրացուցիչ քվեարկություն:

31 May 2003 • 14:18
ԹՈՒՐՔԻԱՅԻ ԱԳ ՆԱԽԱՐԱՐԸ ԿՈՉ Է ԱՐԵԼ «ԱՊԱԳԱՅԻՆ ՆԱՅԵԼ ԲԱՐԵԿԱՄՈՒԹՅԱՆ ԵՎ ՍԻՐՈ ԱԿՆԿԱԼԻՔՈՎ»

Առաջին համաշխարհային պատերազմի տարիներին Արեւելյան Անատոլիայում ծավալված «մեծ ողբերգության» արդյունքում թուրքերը հայերից քիչ չեն տուժել, հայտարարել է Աբդուլա Գյուլը:

30 May 2003 • 19:22
ՀԱՅՈՑ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅԱՆ ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ՃԱՆԱՉՄԱՆ ՀԱՐՑԸ ՆԵՐԿԱՅԱՑՎԵԼ Է ԱՄՆ ՍԵՆԱՏԻ ՔՆՆԱՐԿՄԱՆԸ

Օրերս սենատորներ Ջոն Էնսինը եւ Ժան Կորզինեն ԱՄՆ Սենատի քննարկմանն են ներկայացվել 1915 թվականին Օսմանյան Թուրքիայում Հայոց ցեղասպանության պաշտոնական ճանաչման մասին միջնորդություն:

30 May 2003 • 19:07
ԱՄՆ ՆԵՐԿԱՅԱՑՈՒՑԻՉՆԵՐԻ ՊԱԼԱՏԻ ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ԿՈՄԻՏԵՆ ԿՈՉ Է ԱՐԵԼ ՍԵՆԱՏԻՆ ԸՆԴՈՒՆԵԼ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅԱՆԸ ՎԵՐԱԲԵՐՈՂ 193-ՐԴ ԲԱՆԱՁԵՎԸ

Արդարադատության կոմիտեն զեկույց է հրապարակել, որը ներառում է 20-րդ դարում տեղ գտած ցեղասպանությունների մասին տեղեկատվություն, մասնավորապես, 1915 թվականին Օսմանյան Թուրքիայում Հայոց ցեղասպանությունը:

30 May 2003 • 18:45
ԱՄՆ ՃՆՇՄԱՆ ՏԱԿ ԹՈՒՐՔԻԱՆ ԴԺՎԱՐ ԹԵ ՄՈՏ ԱՊԱԳԱՅՈՒՄ ՓՈԽԻ ԻՐ ՎԵՐԱԲԵՐՄՈՒՆԸ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՆԿԱՏՄԱՄԲ, ԳՏՆՈՒՄ Է ՀՀ ԴԵՍՊԱՆԸ

2001 թվականի սեպտեմբերի 11-ից անմիջապես հետո Հայաստանն ԱՄՆ կառավարությանն առաջարկել է հակաահաբեկչական գործողության շրջանակներում Թուրքիայի հետ քննարկել Կարս-Գյումրի երկաթուղային հատվածի բացումը:

30 May 2003 • 18:07
ՎԱՇԻՆԳՏՈՆԸ ԵՐԲԵՔ ՀԱՆԴԵՍ ՉԻ ԵԿԵԼ ՀԱՅԱՍՏԱՆԻ ԵՎ ԻՐԱՆԻ ՄԻՋԵՎ ԱՌԵՎՏՐԱ-ՏՆՏԵՍԱԿԱՆ ՀԱՐԱԲԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԶԱՐԳԱՑՄԱՆ ԴԵՄ

Այդ մասին հայտարարել է ԱՄՆ-ում Հայաստանի դեսպան Արման Կիրակոսյանը, մեկնաբանելով Վաշինգտոնի վերաբերմունքը հայ-իրանական սերտ հարաբերությունների վերաբերյալ: