AM
31 March 2003 • 19:13
ԵՐԵՎԱՆՈՒՄ ԲԱՑՎՈՒՄ Է ՀԱՅ-ԳԵՐՄԱՆԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ՆԻՍՏԸ

Բանակցությունների ընթացքում կլուծվի նաեւ Գերմանա-հայկական հիմնադրամին 5 միլիոն եվրո տրամադրելու հարցը:

31 March 2003 • 18:38
ՀԱՅԱՍՏԱՆԸ ՊԱՏՐԱՍՏ Է ԱՆՎՃԱՐ ԵՐԿԱՐԱԺԱՄԿԵՏ ՎԻԶԱՆԵՐ ՏՐԱՄԱԴՐԵԼ ԻՐԱՔԱՀԱՅԵՐԻՆ

«Մենք տեղեկություններ ունենք, որ Հորդանանում կա հայ ընտանքիների մեծ կուտակում, որոնք Իրաքից դուրս են եկել դեռեւս պատերազմական գործողությունները սկսվելուց առաջ»,-ասել է Հայաստանի արտաքին գործերի նախարարի տեղակալ Ռուբեն Շուգարյանը:

31 March 2003 • 18:28
ՄԵՆՔ ՑԱՆԿԱՆՈՒՄ ԵՆՔ, ՈՐ ՔՈՉԱՐՅԱՆԻ ՎԵՐԸՆՏՐՎԵԼՈՎ ՆՈՐ ՓՈՒԼ ՍԿՍՎԻ ՀԱՅ-ԹՈՒՐՔԱԿԱՆ ՀԱՐԱԲԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐՈՒՄ, ՀԱՅՏԱՐԱՐԵԼ Է ԹՈՒՐՔԻԱՅԻ ԱԳՆ ՆԵՐԿԱՅԱՑՈՒՑԻՉԸ

Թուրքիայի ԱԳՆ Կովկասի եւ Միջին Ասիայի վարչության տնօրենի տեղակալ Էրթան Թեզգորի խոսքերով, «երկկողմ հարաբերությունների բարելավման գործընթացում առաջին քայլը պետք է անի Հայաստանը»:

31 March 2003 • 17:30
ՀԱՅԱՍՏԱՆԸ ԿԱՋԱԿՑԻ ԻՐԱՔՈՒՄ ՎԵՐԿԱՆԳՆՈՂԱԿԱՆ ԾՐԱԳՐԵՐԻՆ

Հայաստանի մասնակցությունը իրաքյան խնդրին կկրի ետկոնֆլիկտային, ոչ պատերազմական բնույթ` Իրաքի միջազգային ռեաբիլիտացիոն ծրագրերին աջակցելու միջոցով, հայտարարել է ՀՀ արտգործնախարարի տեղակալ Ռուբեն Շուգարյանը:

31 March 2003 • 15:46
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՆԱԽԱԳԱՀԸ ԿՄԱՍՆԱԿՑԻ ՀԱՊ ՄԱՍՆԱԿԻՑ-ԵՐԿՐՆԵՐԻ ՀԱՎԱՔԱԿԱՆ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ԽՈՐՀՐԴԻ ԱՌԱՋԻԿԱ ՆԻՍՏԻՆ

Հայաստանի նախագահ Ռոբերտ Քոչարյանը մտադիր է մասնակցել Հավաքական անվտանգության պայմանագրի (ՀԱՊ) մասնակից-պետությունների ղեկավարների մակարդակով ապրիլի վերջին Դուշանբեյում կայանալիք Հավաքական անվտանգության խորհրդի նիստին:

31 March 2003 • 14:50
ԱՄՆ-ՈՒՄ ՎԱԽՃԱՆՎԵԼ Է ՀԱՅՏՆԻ ՀԱՅ ՋԱԶՄԵՆ ԴԱՎԻԹ ԱԶԱՐՅԱՆԸ

Բոստոնի ոստիկանությանը հայտնել է, որ մարտի 29-ին, երբ Դավիթ Ազարյանը պատրաստվում էր ճամփեզրին փոխել իր ավտոմեքենայի անիվը, մեկ այլ մեքենա հարվածել է նրան:

31 March 2003 • 14:21
ԵՎՐՈՊԱՅԻ ՖՈՒՏԲՈԼԻ ԱՌԱՋՆՈՒԹՅԱՆ ԸՆՏՐԱԿԱՆ ԽԱՂՈՒՄ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՎԱՔԱԿԱՆԸ ՀԱՂԹԵԼ Է ՀՅՈՒՍԻՍԱՅԻՆ ԻՌԼԱՆԴԻԱՅԻ ՀԱՎԱՔԱԿԱՆԻՆ

Հաջորդ խաղը Հայաստանի հավաքականը նոր ռումինացի մարզիչ Միխայ Ստոյկիցայի գլխավորությամբ կանցկացնի ապրիլի 2-ին Իսպանիայի հավաքականի հետ հակառակորդի դաշտում:

31 March 2003 • 14:11
ԹՈՒՐՔԻԱՆ ՊԵՏՔ Է ՀՐԱԺԱՐՎԻ ԵՎՐԱՄԻՈՒԹՅԱՆԸ ԱՆԴԱՄԱԿՑԵԼՈՒՑ, ԽՈՐՀՈՒՐԴ Է ՏԱԼԻՍ ԲՐԻՏԱՆԱԿԱՆ ՄԱՄՈՒԼԸ

Հակաիրաքյան կոալիցիային աջակցելու մասին որոշում ընդունելու հարցում Թուրքիան հայտնվել էր Փարիզի եւ Բեռլինի ուժեղ ազդեցության տակ, գրում է բրիտանական «Daily Telegraf»-ը:

31 March 2003 • 14:09
ԱՄԵՐԻԿԱՅՆ ԵՐԵՔ ՆԱՀԱՆԳ ԿԱՋԱԿՑԵՆ ՀԱՅՈՑ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅԱՆ ԶՈՀԵՐԻ ՀԻՇԱՏԱԿԻՆ ՆՎԻՐՎԱԾ ԱՐԱՐՈՂՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԱՆՑԿԱՑՄԱՆԸ

Նյու-Ջերսիի, Վիսկոնսինի եւ Իլլինոյսի ղեկավարությունը պաշտոնապես հայտարարել է, որ պատրաստ է իր վրա վերցնել ապրիլի 24-ին կայանալիք 1915 թվականի ողբերգական իրադարձությունների տարեդարձի անցկացման արարողությունների ծախսերի մի մասը:

29 March 2003 • 15:20
ԱՆՀՐԱԺԵՇՏՈՒԹՅԱՆ ԴԵՊՔՈՒՄ ԼՂՀ ՊԱՏՐԱՍՏ Է ԱՋԱԿՑՈՒԹՅՈՒՆ ՑՈՒՅՑ ՏԱԼ ԻՐԱՔՑԻ ՓԱԽՍՏԱԿԱՆՆԵՐԻՆ` ԱՆԿԱԽ ՆՐԱՆՑ ԱԶԳՈՒԹՅՈՒՆԻՑ ԿԱՄ ԴԱՎԱՆԱՆՔԻՑ

Լեռնային Ղարաբաղը Իրաքի հայ փախստականներից Լեռնային Ղարաբաղում տեղավորման խնդրանքով դիմումներ չի ստացել, հայտարարել է ԼՂՀ ներգաղթի վարչության պետ Սերժ Ամիրխանյանը` մեկնաբանելով ադրբեջանական ԶԼՄ-ների հաղորդագրություններն Իրաքի հայ փախստականներին Լեռնային Ղարաբաղում վերաբնակեցնելու Հայաստանի մտադրության մասին:

29 March 2003 • 15:13
ԵՎՐԱՄԻՈՒԹՅՈՒՆԸ ՀԱՅԱՍՏԱՆԻՆ ԿՈՉ Է ԱՐԵԼ ԽՈՐՀՐԴԱՐԱՆԱԿԱՆ ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՇԵՄԻՆ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՄՏՑՆԵԼ ԸՆՏՐԱԿԱՆ ԳՈՐԾԸՆԹԱՑՈՒՄ

ԵՄ նախագահությունը հադես է եկել հերթական հայտարարությամբ Հայաստանում ընտրական գորրծընթացների վերաբերյալ:

29 March 2003 • 14:04
ՀԱՅԱՍՏԱՆԻ ԸՆԴԴԻՄԱԴԻՐ ՈՒԺԵՐԸ ԴԻՄՈՒՄ ԵՆ ՀՂԵԼ ԳԼԽԱՎՈՐ ԴԱՏԱԽԱԶՈՒԹՅՈՒՆ

«Արդարություն» քաղաքական դաշինքը, որը ընդգրկում է Հայաստանի 9 ընդդիմադիր կուսակցություններ, դիմում է հղել ՀՀ Գլխավոր դատախազություն` պահանջելով դադարեցնել հետապնդումներն ու ձերբակալությունները ընդդիմության հանրահավաքների եւ երթերի մասնակիցների նկատմամբ:

29 March 2003 • 14:02
ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԸ ԱՌԱՋԻԿԱՅՈՒՄ ԵՎՍ ԿՊԱՅՔԱՐԻ ԻՐ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՃԱՆԱՉՄԱՆ ՀԱՄԱՐ

Լեռնային Ղարաբաղի նախագահ Արկադի Ղուկասյանի խոսքերով, այդ նպատակին հասնելու համար անհրաժեշտ է ապացուցել, որ ԼՂՀ-ն Եվրոպայի մի մասն է հանդիսանում ոչ միայն աշխարհագրական առումով, այլ նաեւ, ինչը ամենակարեւորն է, հասարակական-քաղաքական կյանքի կառուցվածքով:

29 March 2003 • 13:53
ԵԽԽՎ ԶԵԿՈՒՑՈՂԸ ԱՅՆՈՒԱՄԵՆԱՅՆԻՎ ԿԱՅՑԵԼԻ ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂ

Համապատասխան պայմանավորվածության մասին է հաղորդել ԵԽԽՎ-ում Հայաստանի պատվիրակության ղեկավար Հովհաննես Հովհաննիսյանը:

28 March 2003 • 18:48
28 March 2003 • 18:45
ԹՈՒՐՔ ԴՊՐՈՑԱԿԱՆՆԵՐՆ ՈՒՍՈՒՄՆԱՍԻՐՈՒՄ ԵՆ ՀԱՅՈՑ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԸ

«Հայկական հարցի» վերաբերյալ տեղեկությունները երիտասարդ թուրքերին դասավանդվում է դեռեւս նախադպրոցական հաստատություններում:

28 March 2003 • 18:09
ԵԽԽՎ ԳԱՐՆԱՆԱՅԻՆ ՆՍՏԱՇՐՋԱՆՈՒՄ ԿԸՆՏՐՎԻ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՆԵՐԿԱՅԱՑՈՒՑԻՉԸ ԵՎՐՈՊԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆՈՒՄ

Այդ պաշտոնին հավակնում են երեք թեկնածու` Սահմանադրական դատարանի անդամ Ալվինա Գյուլումյանը, Պետական կառավարման Ակադեմիայի տնօրեն Արմեն Հարությունյանը եւ ՀՀ Արժեթղթերի շուկայի հանձնաժողովի նախագահ Էդուարդ Մուրադյանը:

28 March 2003 • 17:40
ԱՐԹՈՒՐ ՉԻԼԻՆԳԱՐՈՎԸ ՊԱՐԳԵՎԱՏՐՎԵԼ Է «ԾՈՎԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՀԱՄԱՐ» ՌՈՒՍԱՍՏԱՆԻ ՇՔԱՆՇԱՆՈՎ

«Առանց Ձեր հաջողության հնարավոր չի եղել երկրի հաջողությունն ամբողջությամբ»,- ասել է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը` հանձնելով շքանշանը մեր հայրենակցին:

28 March 2003 • 17:13
ՏԱՐԱԾԱՇՐՋԱՆԱՅԻՆ ԷՆԵՐԳԵՏԻԿ ՆԱԽԱԳԾԵՐԻՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՄԱՍՆԱԿՑՈՒԹՅՈՒՆԸ ԿԱԽՎԱԾ Է ՂԱՐԱԲԱՂՅԱՆ ՀԱԿԱՄԱՐՏՈՒԹՅԱՆ ԿԱՐԳԱՎՈՐՈՒՄԻՑ

Լոնդոնում կայացած Բաքու-Թբիլիսի-Ջեյհան նավթամուղի նախագծին նվիրված խորհրդաժողովի ընթացքում նման կարծիք է հայտնել Հարվարդի համալսարանի դոկտոր Բրենդա Շաֆֆերը:

28 March 2003 • 17:04
ՀԱՅԵՐԻ ՀԱՄԱՇԽԱՐՀԱՅԻՆ ՄԻՈՒԹՅԱՆ ՇՐՋԱՆԱԿՆԵՐՈՒՄ ՆԱԽԱՏԵՍՎՈՒՄ Է ՍՏԵՂԾԵԼ ԱՌԵՒՏՐԱ-ԱՐԴՅՈՒՆԱԲԵՐԱԿԱՆ ՀՈԼԴԻՆԳ

Դա կլինի խոշոր կառույց մեծ հիմնադիր կապիտալով, որը կզբաղվի ոչ միայն բիզնեսով, այլեւ գիտությամբ, մշակույթով եւ աշխարհի հայ համայնքների միջեւ կապերի պահպանմամբ:

28 March 2003 • 15:31
ՀԱՅԵՐԻ ՀԱՄԱՇԽԱՐՀԱՅԻՆ ՄԻՈՒԹՅԱՆ ՍՏԵՂԾՈՒՄԸ ԿՕԺԱՆԴԱԿԻ ՂԱՐԱԲԱՂՅԱՆ ՀԱԿԱՄԱՐՏՈՒԹՅԱՆ ԿԱՐԳԱՎՈՐՄԱՆԸ, ՀԱՅՏԱՐԱՐԵԼ Է ԼՂՀ ՎԱՐՉԱՊԵՏԸ

Այդ մասին հայտարարել է Լեռնային Ղարաբաղի վարչապետ Անուշավան Դանիելյանը:

28 March 2003 • 15:22
ԿՐԱՍՆՈԴԱՐԻ ՄԱՐԶՊԵՏԸ ԳՈՎԵԼ Է ՀԱՅԵՐԻՆ “ԼԱՎ ԻՆՏԵԳՐՄԱՆ” ՀԱՄԱՐ

Ռուսաստանի Կրասնոդարի մարզում չկան ազգայնական տրամադրություններ, հայտարարել է մարզպետ Ալեքսանդր Տկաչովը:

28 March 2003 • 14:43
ՀԱՅԱՍՏԱՆԸ ԶԳԱԼԻ ԱՌԱՋԸՆԹԱՑԻ Է ՀԱՍԵԼ ՇՈՒԿԱՅԱԿԱՆ ԲԱՐԵՓՈԽՈՒՄՆԵՐԻ ՃԱՆԱՊԱՐՀԻՆ, ԳՏՆՈՒՄ Է ԱՄՆ ՊԵՏԴԵՊԱՐՏԱՄԵՆՏԻ ՆԵՐԿԱՅԱՑՈՒՑԻՉԸ

Եվրոպայի եւ Եվրասիայի երկրներին ամերիկյան օգնության համակարգողի պաշտոնակատար Թոմաս Ադամսը, ելույթ ունենալով ԱՄՆ Սենատի միջազգային գործերի կոմիտեում, ասել է, որ ներկայումս Հայաստանի համար ամենակարեւորը բարեփոխված օրենքների հետեւողական իրագործումն է:

28 March 2003 • 14:28
ԵՐԵՎԱՆԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՄԻՋՆՈՐԴՆԵՐԻՑ ԱԿՆԿԱԼՈՒՄ Է ՂԱՐԱԲԱՂՅԱՆ ՀԱԿԱՄԱՐՏՈՒԹՅԱՆ ԿԱՐԳԱՎՈՐՄԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ԵՂԱԾ ԱՌԱՋԱՐԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՆՈՐԱՑՎԱԾ ՏԱՐԲԵՐԱԿ

Հայաստանի հարաբերությունները միջազգային հանրության հետ ղարաբաղյան հակամարտության կարգավորման գործում չեն փոփոխվել` մենք աշխատում ենք ԵԱՀԿ Մինսկի խմբի հետ եւ կպաշտպանենք մեր դիրքորոշումն այդ գործում, հայտարարել է ՀՀ ԱԳՆ ղեկավար Վարդան Օսկանյանը:

28 March 2003 • 14:27
ԱՄՆ ՄՏԱԴՐՈՒԹՅՈՒՆ ՉՈՒՆԵՆ ՌԱԶՄԱԿԱՆ ՕԳՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՏԿԱՑՆԵԼ ԱԲԽԱԶԻԱՅԻ ԵՎ ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱԿԱՄԱՐՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԼՈՒԾՄԱՆ ՀԱՄԱՐ

Այդ մասին հայտարարել է Ռուսաստանում ԱՄՆ դեսպան Ալեքսանդր Վերշբոուն:

28 March 2003 • 00:00
«ԶԻՆԱԿԻՑՆԵՐԻ ԸՆՏՐՈւԹՅԱՆ ՀԱՐՑՈւՄ ՎԱՇԻՆԳՏՈՆՆ ԱՌԱՎԵԼ ՊԱՀԱՆՋԿՈՏ ԿԱՐՈՂ ԷՐ ԼԻՆԵԼ»

Պաշտոնական Բաքուն լիովին աջակցեց Իրաքի դեմ առանց ՄԱԿ-ի թույլտվությամբ ամերիկացիների սկսած ռազմական գործողությունները: Ադրբեջանը դարձավ Վաշինգտոնի կողմից ղեկավարվող կոալիցիայի անդամ 30 պետություններից մեկը: Այսպիսով, կարելի է ասել, որ Ադրբեջանն Իրաքի դեմ պատերազմի մեջ է: Առայժմ միավորման մեջ նրա մասնակցությունը սահմանափակվում է անգլոամերիկյան ռազմական ինքնաթիռներին օդային տարածք տրամադրելով: Բաքվի ԶԼՄ-ների հավաստմամբ, օրեր են լինում, երբ «Բինա» օդակայանում վայրէջք են կատարում 10-ից ավել «Հերկուլես» ինքնաթիռներ:

27 March 2003 • 18:31
ՔՐԴՍՏԱՆ ՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՌԱՋԱՑՈՒՄԸ ԿԱՐՈՂ Է ԱՐՄԱՏԱՊԵՍ ՓՈԽԵԼ ՏԱՐԱԾԱՇՐՋԱՆԻ ԱՇԽԱՐՀԱՔԱՂԱՔԱԿԱՆ ՊԱՏԿԵՐԸ, ԳՏՆՈՒՄ Է ՌՈՒՍԱՍՏԱՆԻ ՔԱՂԱՔԱԳԵՏԸ

Համագործակցությունը ԱՄՆ-ի եւ Քրդստանի միջեւ, ինչպես նաեւ Քրդստանում ամերիկյան ռազմակայանների տեղակայումը, զգալիորեն կթուլացնի Թուրքիայի դիրքերը տարածաշրջանում եւ վերջին հաշվով կստիպի համաձայնվել Հայաստանի հետ խնդիրների մի ողջ համալիրի լուծմանը, գտնում է Անդրանիկ Միհրանյանը:

27 March 2003 • 18:17
ՏԱՐԱԾԱՇՐՋԱՆՈՒՄ ՈՒԺԵՐԻ ՀԱՇՎԵԿՇՌԻ ԵՏՊԱՏԵՐԱԶՄՅԱՆ ԽԱԽՏՈՒՄԸ ՀՂԻ Է ԱՆԿԱՆԽԱՏԵՍԵԼԻ ՀԵՏԵՎԱՆՔՆԵՐՈՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՄԱՐ, ԳՏՆՈՒՄ Է ՌՈՒՍԱՍՏԱՆԻ ՔԱՂԱՔԱԳԵՏԸ

Իրանում իրավիճակի հավանական բարդացումը, Ռուսաստանի սահմանափակ հնարավորությունները եւ Թուրքիայում իրավիճակի ապակայունացումը կարող են Հայաստանի առջեւ այնպիսի խնդիրներ առաջացնել, որոնք նա ի զորու չէ լուծել ինքնուրույն, ընդգծեց Անդրանիկ Միհրանյանը:

27 March 2003 • 17:25
ՍՏԵՂԾՎՈՒՄ Է ՀԱՅԵՐԻ ՀԱՄԱՇԽԱՐՀԱՅԻՆ ՄԻՈՒԹՅՈՒՆ

Ստեղծվող կառույցը զբաղվելու է ողջ աշխարհի հայերի համար կենսական նշամակություն ունեցող խնդիրներով, այն է. աջակցություն Հայաստանի ամրապնդմանն ու զարգացմանը; Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման համար միասնական դիրքորոշման ձեւավորում; Հայկական համաշխարհային առեւտրաարդյունաբերական հոլդինգի ստեղծում:

27 March 2003 • 15:11
ԱԴՐԲԵՋԱՆԱԿԱՆ ԿՈՂՄԻ ՏԱՐԱԾԱԾ ԼՈՒՐԵՐԸ ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂ ՄԻ ԽՈՒՄԲ ԻՐԱՔԱՀԱՅԵՐԻ ԺԱՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ ԱՆՀԻՄՆ ԵՆ

Հայաստանի ԱԳՆ-ում ապատեղեկատվություն են անվանել ադրբեջանական «Ղարաբաղի ազատագրման կազամակերպության» հաղորդագրությունն այն մասին, թե Լեռնային Ղարաբաղի մայրաքաղաք Ստեփանակաերտ են ժամանել մի խումբ իրաքահայեր: