Այսօր այդ մասին հրամանագիր է ստորագրել Հայաստանի նախագահ Ռոբերտ Քոչարյանը` հիմք ընդունելով Ազգային ժողովի որոշումը:
Ապրիլի վերջին, մայիսի սկզբին նախատեսվում է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հերթական այցը ղարաբաղյան հակամարտության կողմերը ներկայացնող երեք պետությունների մայրաքաղաքներ: Ստացված տեղեկությունների համաձայն, հաշտարարները մտադիր են Հայաստանի, Լեռնային Ղարաբաղի եւ Ադրբեջանի նախագահներին ներկայացնել հակամարտության կարգավորման նոր տեսակետներ: Սակայն, ոչ մի հիմք չկա ենթադրելու, որ միջնորդների առաջարկներն արմատապես նոր սխեմաներ, նախկին քննարկումները հակասող տարբերակներ են ներառում:
Դա այսօր Երեւանում կայացած հանդիպման ընթացքում հաստատել են Հայաստանի արտաքին գործերի նախարար Վարդան Օսկանյանն ու Չինաստանի արտաքին գործերի նախարարի տեղակալ Լյու Գուչանը:
Կոնգրեսական Ադամ Շիֆը, ելույթ ունենալով օտար երկրներին ցուցաբերվող օգնության գծով ենթակոմիտեի առջեւ, հայտարարել է, որ ԱՄՆ-ն պետք է 2004 թվականին «շոկային շրջափակում» ապրող Հայաստանին հատկացնի ոչ թե 45 մլն դոլար, ինչպես առաջարկել է նախագահ Բուշը, այլ 90 մլն դոլար:
Արձանը կանգնեցնելու մտահղացումը ծագել է դեռեւս անցյալ դարի 80-ական թվականներին, սակայն նախագիծը սկսել է կյանքի կոչվել 2001 թվականից` Փարիզի քաղաքային իշխանությունների հավանությանն արժանանալուց հետո:
Ինչպես ընդգծում է ամերիկյան «Բոստոն գլոբ» թերթը, այդպիսով Վաշինգտոնը ձգտում է ստեղծել եւս մի շուկա այդ տարածաշրջանում զենքի առեւտրով զբաղվելու համար:
Դիտորդների կարծիքով, ներկայիս թուրք-ամերիկյան հարաբերությունների լարվածության պայմաններում ԱՄՆ վարչակազմից կարելի է սպասել անկանխատեսելի քայլեր:
Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը մտադիր է դիմել Պետդումային օրենսդրական նախաձեռնությամբ` երկրի զինված ուժերում ոչ միայն Ռուսաստանի, այլեւ ԱՊՀ այլ պետությունների քաղաքացիներին ծառայության ընդունելու մասին:
Այսպիսով ԱՄՆ Կոնգրեսի «հայկական խմբի» անդամների թիվը դարձել է 123:
ԵԽ գլխավոր քարտուղարի հատուկ ներկայացուցչի խոսքերով, եթե մինչ այդ Հայաստանը փոփոխություններ չմտցնի Քրեական օրենսգրքում եւ չվավերացնի մահապատժի լիակատար վերացման արձանագրությունը , ապա ԵԽԽՎ-ն դա կարող է ընկալել որպես պարտավորությունների չկատարում:
Նրա կարծիքով` ԵԽԽՎ գարնանային նստաշրջանում ադրբեջանական կողմի հայտարարությունները «ադրբեջանական հողերի բռնազավթման» վերաբերյալ «ճիշտ ուղղություն» կտան ղարաբաղյան հակամարտության մասին ԵԽԽՎ զեկուցող աշխատանքին:
Գիտաժողովի ընթացքում առաջարկվել է օգտագործել ցեղասպանության ուսումնասիրման նոր ուղղություն` ի տարբերություն միայն Հոլոկոստի հետեւողական ուսումնասիրությունից, որը գիտնականների կարծիքով դանդաղեցնում է խնդրի գիտական ընդհանրացումները:
Միեւնույն ժամանակ, ամերիկյան դիվանագետը կասկած է հայտնել Իրաքից հայ փախստականների Լեռնային Ղարաբաղում տեղավորման կապակցությամբ:
Թուրք եւ ալբանացի խորհրդարանականները, որոնք Երեւան էին ժամանել Սեւծովյան տնտեսական համագործակցության Խորհրդարանական վեհաժողովի իրավական եւ տնտեսական հանձնաժողովի նիստին մասնակցելու նպատակով, ցանկություն էին հայտնել այցելել Հայոց ցեղասպանության թանգարան:
Հանրահավաքից հետո նախատեսված է երթ դեպի Կառավարության տուն, որտեղ տեղի է ունենալու պաշտոնադրման արարողությունը:
Նրանց խոսքերով` ԱՄԿ անդամները չպետք է խտրականության քաղաքականություն վարեն միմյանց նկատմամբ:
Եվրախորհրդարանի պատգամավորներն իրենց դիրքորոշման անսասանության մեջ վստահեցրել են Բրյուսել ժամանած Հայաստանի խորհրդարանական պատվիրակության անդամներին:
ԱՄՆ Պետդեպարտամենտի վերջին հաշվետվությունը մարդու իրավունքների իրավիճակի վերաբերյալ միայն մասամբ է արտացոլում այդ հարցի շուրջ դրությունն Ադրբեջանում, ասել է Ադրբեջանի Ժողովրդավարական կուսակցության առաջնորդ Սարդար Ջալալօղլուն:
Uինչ այժմ ավիաընկերությունը ուղեւորներին հիմնականում առաջարկել է ֆրանսիական, մոլդովական եւ վրացական կոնյակներ:
Համենայն դեպս, հանրապետության գլխավոր սանիտարային բժիշկ Վլադիմիր Դավիթյանցի խոսքերով, վարակից զգուշանալու համար Երեւանի օդանավակայանում անց է կացվում ժամանողների զննում:
Այդ մասին հայտարարել է Քրդստանի ազատագրման եւ ժողովրդավարության կոնգրեսի (նախկին Քրդական աշխատավորական կուսակցություն) ներկայացուցիչը Հայաստանում Յելմազ Շիարը` մեկնաբանելով իրաքյան պատերազմում «քրդական գործոնի» շահարկումները:
Ցուցահանդեսի կազմակերպման գործում զգալի աջակցություն կցուցաբերի Գերմանիայի արդյունաբերական պալատը:
Արժույթի միջազգային հիմնադրամի եւ Համաշխարհային բանկի կողմից մշակված զեկույցում նաեւ նշվում է, որ փոխադարձ առեւտրային հարաբերությունների կանոնավորման դեպքում Հայաստանը կարող է էլեկտրաէներգիա արտահանել Թուրքիա:
«Առաջին իսկ օրից մեզ հետ ակտիվ աշխատում են հայ խորհրդարանականները»,- ասել է Ռուսաստան-Բելառուս Միության խորհրդարանական ժողովի նախագահ Գենադի Սելեզնյովը:
ՀՀ կառավարության որոշմամբ ստեղծվել է հատուկ հանձնաժողով, որը գլխավում է Հայաստանի մշակույթի, սպորտի եւ երիտասարդության գործերով նախարարը:
Ադրբեջանն իրավունք չունի մատնացույց անել Լեռնային Ղարաբաղին, թե ինչպես նա պետք է վարվի այս կամ այն իրավիճակում, հայտարարել է Աշոտ Ղուլյանը` մեկնաբանելով Ադրբեջանի ԱԳՆ ղեկավարի հայտարարությունն այն մասին, որ պաշտոնական Բաքուն դեմ է Իրաքի հայ փախստականների տեղավորմանը ԼՂՀ-ում:
Հայցվորի շահերը ներկայացնող կողմը հանդես են եկել միջնորդությամբ նիստը հետաձգելու մասին` Կենտրոնական ընտրական հանձնաժողովի կողմից ներկայացված փաստաթղթերին ծանոթանալու նպատակով:
Հայաստանի Ազգային ժողովի նախագահը Ռուսաստանի դեսպանի հետ քննարկել է ապրիլի 29-30 Թբիլիսիյում կայանալիք Կովկասյան քառյակի երկրների (Հայաստան, Ադրբեջան, Վրաստան եւ Ռուսաստան) խորհրդարանների ղեկավարների հերթական հանդիպման թեման: