Վրաստանի Փոթի քաղաքի դատարանը մարտի 26-ին ստացել է թուրքական կողմի հայցը` «Շեքել-բաբա» թուրքական նավի աճուրդային վաճառքը դադարեցնելու խնդրանքով, որը վրացի սահմանապահների կողմից ձերբակալվել է 2002թ. վերջին Վրաստանի տարածքային ջրերում:
Հայկական պատվիրակության ղեկավար` Հայաստանի առեւտրի եւ տնտեսության զարգացման նախարարի տեղակալ Արա Պետրոսյանը այցի շրջանակներում հանդիպել է Եգիպտոսի առեւտրի նախարար Յուսեֆ Բուտրոս Ղալիի հետ:
2003 թվականի աշնանը Հայաստանը եվ Շվեդիան նախատեսում են պայմանագրեր ստորագրել «Ներդրումների խրախուսման եւ փոխադարձ պաշտպանության մասին» եւ «Երկակի հարկումից խուսափելու մասին»:
Բաքու-Ջեյհան նավթատարի շինարարության պոտենցիալ ներդնողներից մեկը` Վերակառուցման եւ զարգացման եվրոպական բանկը այդ նախագծի համար 300 միլիոն դոլար վարկի տրամադրման մասին որոշում կընդունի նրա բնապահպանական անվտանգության լրացուցիչ գնահատումից հետո միայն:
Հայաստանի արտաքին գործերի նախարարությունը տարակուսանք է հայտնել այն կապակցությամբ, որ հանրապետությունը հայտնվել է այն երկրների ցուցակում, որոնց դեմ Մարդու իրավունքների քրդական նախագիծ կազմակերպությունը դիմում է նախապատրաստում Մարդու իրավունքների եվրոպական դատարան:
Հայաստանի արտաքին գործերի նախարարի Ճապոնիայի գործերով խորհրդատու Կաձուրո Իմային վստահություն է հայտնել հայ մասնագետների եւ հայկական տեխնոլոգիաների բարձր մակարդակի վերաբերյալ, որոնք կարող են օգտակար լինել Ճապոնիայում ծրագրային ապահովման ոլորտում:
Միայն Թուրքիան կարող է որոշել` մտցնել զորքերը Իրաք, հայտարարել է Թուրքիայի արտաքին գործերի նախարար Աբդուլլա Գյուլը:
Տվյալ կառույցն իր վրա կվերցնի Հայաստանում շրջանառության մեջ մտցվող կապիտալների ծագմանը վերաբերող տեղեկատվության սիստեմավորումը եւ վերլուծությունը:
Համաձայնագրի շրջանակներում ստեղծվելու է միջկառավարական հանձնաժողով, որը կնպաստի երկու երկրների տնտեսական համագործակցության զարգացմանը:
Վրաստանի պաշտպանության նախարար Դավիթ Թեւզաձեն մոտ օրերս այցելել է մեծամասամբ հայերով բնակեցված Ախալցխայի շրջանը:
Եվրոպայի Ֆուտբոլի առաջնության խաղերին Հայաստանի հավաքականի կազմում մասնակցելու համար Երեւան է ժամանել հուգարական «Շոպրոն» ակումբի հարձակվող 22-ամյա Եղիա Յավրումյանը:
Հայոց ցեղասպանության ճանաչման բանաձեւն ընդունած Իտալիայի քաղաքների թվին ավելացան նաեւ Վենետոյի մարզի Տրեվիզո եւ Չենսոն դի Պիավե քաղաքները:
Նրա խոսքերով, Իրաքյան Քրդստանում կա մի գյուղ, որտեղ բնակվում է էթնիկ հայերի 350 ընտանիք:
Միաժամանակ այս օրերին Գրենոբլում անց են կացվել հայկական մշակույթի օրեր` նվիրված քաղաքի Հայ մշակութային տան հիմնման 25-ամյակին:
Մեկնաբանելով տեղեկություններն այն մասին, թե համանախագահները կժամանեն կարգավորման նոր առաջարկություններով, Ադրբեջանի արտաքին գործերի նախագահ Վիլայաթ Գուլիեւը նկատել է, որ «դժվար է ասել, որքանով են դրանք ընդունելի Ադրբեջանի համար»:
Ի պատասխան դրան, Ադրբեջանում Թուրքիայի դեսպան Ունալ Չեւիքյոզն այսօր «սովորական պրոտոկոլային ընթացակարգ» է համարել Սեզերի կողմից հղված ուղերձը` ընդգծելով, որ այն ոչ մի քաղաքական իմաստ չունի:
Ճապոնական կողմը կփորձի ներկայացնել տնտեսական բարեփոխումների իր փորձը, որը թույլ կտա Հայաստանին ավելի արագ եւ արդյունավետ անցնել շուկայական հարաբերությունների:
Այդ հարցը ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարը նախատեսում է քննարկել վրացական կողմի հետ մայիսին Թբիլիսի կատարելիք պաշտոնական այցի ընթացքում:
Օդակայան տրամադրելու վերաբերյալ (մասնավորապես խոսքը գնում է Գյումրիի «Շիրակ» օդակայանի մասին) ոչ գրավոր, ոչ բանավոր դիմում ԱՄՆ կողմից չի ստացվել, նշել է Հայաստանի պաշտպանության նախարարության մամուլի ծառայությունը:
Ինչպես տեղեկացրել է այդ կապակցությամբ ՍԴ ղեկավար Գագիկ Հարությունյանը, դատական ընթացքին հետեւելու համար Երեւան կժամանեն Մարդու իրավունքների Վենետիկյան հանձնաժողովի փորձագետները:
ՍԴ նախագահ Գագիկ Հարությունյանը կարդացել է դատարանի որոշումը, ըստ որի` հայցվորի կողմից ներկայացված փաստերը բավականին հիմնավորված չեն ընտրություններն անվավեր ճանաչելու համար:
Ներկայումս իրաքցի հայերի կողմից ռազմական գործողությունների գոտուց հեռանալու մտադրություն չկա, հայտարարել է ՀՀ արտաքին գործերի նախարար Վարդան Օսկանյանը:
Սպասվում է, որ երկու երկրների կառավարությունների միջեւ կստորագրվի առեւտրատնտեսական համագործակցության մասին համաձայնագիր:
Փոխանցումը կայացավ հայ-ադրբեջնական սահմանի Տավուշ-Ղազախ տեղամասում:
Կքննարկվեն, մասնավորապես` Հայաստան-Եվրամիություն փոխհարաբերությունները տնտեսական եւ քաղաքական ոլորտներում, տարածաշրջանային համագործակցության հնարավորությունները, Հայաստանի հարաբերությունները հարեւան երկրների, այդ թվում Թուրքիայի հետ:
Նրա խոսքերով, այդ հարցը ներկայումս քննարկման փուլում է:
Հյուսիսային Իռլանդիայի ֆուտբոլի ֆեդերացիայի գլխավոր քարտուղար Դէվիդ Բոուէնի խոսքերով, նրանք կապվել են Երեւանում Մեծ Բրիտանիայի դեսպանատան հետ , որտեղ նրանց հավաստիացրել են, որ Իրաքի իրադրության հետ կապված խնդիրներ չկան: