AM
24 March 2003 • 15:26
ԻՐԱՔԻ ԴԵՍՊԱՆԸ ԴԵՄ Է ԱՐՏԱՀԱՅՏՎԵԼ ԱԴՐԲԵՋԱՆՑԻ ԿԱՄԱՎՈՐՆԵՐԻ ՄԱՍՆԱԿՑՈՒԹՅԱՆԸ ԱՄՆ ԴԵՄ ՊԱՏԵՐԱԶՄԻՆ

Ինչպես հայտարարել է դեսպանը, «պաշտոնական Բաղդադը երախտապարտ կլինի նույնիսկ ադրբեջանցի քաղաքացիների բարոյական աջակցության համար, սակայն չի աջակցի Ադրբեջանից կամավորների տեղափոխմանը Իրաք»:

24 March 2003 • 14:54
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՆԱԽԱԳԱՀԱԿԱՆ ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՄԱՍԻՆ ԶԵԿՈՒՅՑԸ ԿՔՆՆԱՐԿՎԻ ՄԱՐՏԻ 31-ԻՆ` ԵԽԽՎ ԳԱՐՆԱՆԱՅԻՆ ՆՍՏԱՇՐՋԱՆՈՒՄ

Եվրոպայի Խորհրդի մամլո ծառայությունում հայտնել են նաեւ, որ ապրիլի 2-ին Ստրասբուրգում կկայանան Հայաստանը եւ Ադրբեջանը ներկայացնող Մարդու Իրավունքների Եվրոպական դատարանի դատավորների ընտրությունները:

24 March 2003 • 14:30
ԸՆԴԴԻՄՈՒԹՅԱՆ ԻՇԽԱՆՈՒԹՅԱՆ ԳԱԼԸ ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ ՀՆԱՐԱՎՈՐ Է ԽՈՐՀՐԴԱՐԱՆՈՒՄ ՄԵԾԱՄԱՍՆՈՒԹՅՈՒՆ ՍՏԱՆԱԼՈՒ ԴԵՊՔՈՒՄ, ԳՏՆՈՒՄ Է ԱԺՄ ՂԵԿԱՎԱՐԸ

Վազգեն Մանուկյանը նշել է, որ «դա հնարավոր կդառնա համաժողովրդական շարժման դեպքում»:

24 March 2003 • 14:29
ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ԳԾՈՎ ԵԽԽՎ ԶԵԿՈՒՑՈՂԻ ԱՅՑԸ ՀԱԿԱՄԱՐՏՈՒԹՅԱՆ ԳՈՏԻ ՀԵՏԱՁԳՎԵԼ Է

Բրիտանական խորհրդարանում Իրաքի իրադրության շուրջ լսումների կապակցությամբ զեկուցողը Ադրբեջան եւ Հայաստան կայցելի հավանաբար ապրիլի երկրորդ կեսին:

24 March 2003 • 14:27
ԱՆՑԱԾ ՇԱԲԱԹՎԱ ԸՆԹԱՑՔՈՒՄ ԸՆԴԴԻՄՈՒԹՅԱՆ ԲՈՂՈՔԻ ԳՈՐԾՈՂՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ 39 ՄԱՍՆԱԿԻՑ ԵՆԹԱՐԿՎԵԼ Է ՎԱՐՉԱԿԱՆ ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅԱՆ

ՀՀ արդարադատության նախարարության մամլո ծառայությունում հաղորդել են, որ դա կիրառվել է իրավապահ մարմիններին չենթարկվելու եւ խուլիգանական գործողությունների համար:

24 March 2003 • 14:24
ԵՎՐԱՄԻՈՒԹՅԱՆԸ ԹՈՒՐՔԻԱՅԻ ԱՆԴԱՄԱԿՑՈՒԹՅԱՆ ՀԱՄԱՐ «ՔԱՂԱՔԱԿԱՆ ՉԱՓԱՆԻՇ» ՊԵՏՔ Է ԴԱՌՆԱՆ ՀԱՅ-ԹՈՒՐՔԱԿԱՆ ՀԱՐԱԲԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ, ԱՍԵԼ Է ԵՄ ԶԵԿՈՒՑՈՂԸ

Թուրքիայի նորանշանակ փոխվարչապետ եւ արտգործնախարար Աբդուլահ Գյուլը որակել է վերը նշված դիրքորոշումը որպես «կողմնակալ եւ ոչ օբյեկտիվ» մոտեցում իր երկրի նկատմամբ:

24 March 2003 • 00:00
22 March 2003 • 15:40
ԹՈՒՐՔԱԿԱՆ ԶՈՐՔԵՐԸ ՄՏԵԼ ԵՆ ԻՐԱՔ

Իրաքի Քրդստանում դիտարկում են թուրքական զորքերի ցանկացած մուտք Հյուսիսային Իրաք, որպես իրական սպառնալիք էլի մեկ հակամարտության առաջացման` Իրաքի հետ սկսած պատերազմի շրջանակներում:

22 March 2003 • 15:08
ԻՐԱՔԸ ԼԻԱԿԱՏԱՐ ԻՐԱՎՈՒՆՔ ՈՒՆԻ ՀԱՐՎԱԾԵԼ ԹՈՒՐՔԻԱՅԻՆ, ԿԱՐԾՈՒՄ Է ԹՈՒՐՔԻԱՅԻ ՆԱԽԿԻՆ ԱՐՏԳՈՐԾՆԱԽԱՐԱՐԸ

Յաշար Յաքըշի խոսքերով` Թուրքիան լիովին ներքաշվել է պատերազմական գործողությունների մեջ` Իրաքին իրավունք տալով համարժեք գործողություններ ձեռնարկելու Թուրքիայի նկատմամբ:

22 March 2003 • 14:29
ԲԱՔՈՒ-ԹԲԻԼԻՍԻ-ՋԵՅՀԱՆ ՆԱԽԱԳԾԻ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՆՇԱՆԱԿՈՒԹՅՈՒՆԸ ՀԱՐՑԱԿԱՆԻ ՏԱԿ Է ԴՐՎԱԾ

ԱՊՀ երկրների ինստիտուտի տնօրեն Կոնստանտին Զատուլինի խոսքերով, նավթային այլ աղբյուրների արժեքն ԱՄՆ եւ Արեւմուտքի համար կբարձրանա այն դեպքում, եթե Իրաքը կատարի նավթահորերը պայթեցնելու սպառնալիքը, ինչը կասկածելի է:

22 March 2003 • 14:14
ԻՐԱՔԻՑ ՓԱԽՍՏԱԿԱՆՆԵՐԻ ՀՈՍՔԻ ԱԿՆԿԱԼԻՔՈՎ ԱԴՐԲԵՋԱՆԻ ՍԱՀՄԱՆԱՊԱՀՆԵՐԸ ՈՒԺԵՂԱՑՎԱԾ ՄԻՋՈՑՆԵՐ ԵՆ ՁԵՌՆԱՐԿՈՒՄ

Ադրբեջանի Սահմանապահ ծառայության ղեկավար Էլչին Գուլիեւի կարծիքով, իրաքցի փախստականները կփորձեն Ադրբեջան մտնել Իրանի տարածքով, եթե այդ երկրի սահմանապահները անհրաժեշտ միջոցներ չձեռնարկեն իրանա-իրաքյան սահմանում:

22 March 2003 • 14:13
ՀԱՅ ՕԴԵՐԵՎՈՒԹԱԲԱՆՆԵՐՆ ԱՆՀԱՆԳՍՏԱՑԱԾ ԵՆ ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ ՀՆԱՐԱՎՈՐ ԷԿՈԼՈԳԻԱԿԱՆ ԱՂԵՏՆԵՐԻ ԿԱՊԱԿՑՈՒԹՅԱՄԲ` ԿԱՊՎԱԾ ԻՐԱՔՅԱՆ ՊԱՏԵՐԱԶՄԻ ՀԵՏ

Ռադիոակտիվ արտանետումերը, որոնք կարող են առաջանալ Իրաքում պատերազմական գործողությունների արդյունքում, օդային հոսանքների հետ կարող է հասնեն Հայաստան:

21 March 2003 • 18:44
ՀԱՅԱՍՏԱՆԻ ԽՈՐՀՐԴԱՐԱՆԱԿԱՆՆԵՐԸ ԿՈՉ ԵՆ ԱՐԵԼ ՌԴ ԴԱՇՆԱՅԻՆ ԽՈՐՀՐԴԻՆ` ԱՆԵԼ ԱՄԵՆ ԻՆՉ ՏՐԱՆՍԿՈՎԿԱՍՅԱՆ ԵՐԿԱԹՈՒՂՈՒ ԱՇԽԱՏԱՆՔԸ ՎԵՐՍԿՍԵԼՈՒ ՀԱՄԱՐ

Ռուսաստանի Դաշնային խորհրդի տնտեսական կոմիտեի նախագահ Հովհաննես Օհանյանը բերել է փորձագետների տվյալներն այն մասին, որ Ռուսաստանի եւ Հայաստանի միջեւ երկաթուղային հաղորդակցության վերսկսումը կմեծացնի Հայաստանի ՀՆԱ-ն «առնվազն 40 տոկոսով»:

21 March 2003 • 17:31
ԻՐԱՔԻ ՀԵՏ ԴԻՎԱՆԱԳԻՏԱԿԱՆ ՀԱՐԱԲԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԴԱԴԱՐԵՑՄԱՆ ՀԱՐՑԸ ԵՐԵՎԱՆԻ ԿՈՂՄԻՑ ՉԻ ՔՆՆԱՐԿՎՈՒՄ

Այսպես է մեկնաբանել Հայաստանի ԱԳՆ մամուլի քարտուղար Ձյունիկ Աղաջանյանը` ԱՄՆ Պետքարտուղարության խոսնակ Ռիչարդ Բաուչերի հայտարարությունը, որտեղ կոչ է արվում աշխարհի երկրներին դադարեցնել հարաբերությունները Իրաքի հետ:

21 March 2003 • 17:30
ԷԴՈՒԱՐԴ ՇԵՎԱՐԴՆԱՁԵՆ ՄՏԱԴԻՐ ՉԷ ՎՐԱՑԻ ԵՐԿԱԹՈՒՂԱՅԻՆՆԵՐԻՆ ՆԵՐԳՐԱՎԵԼ ԱԲԽԱԶԻԱՅՈՒՄ ԵՐԿԱԹՈՒՂՈՒ ՎԵՐԱԿԱՆԳՆՄԱՆԸ

Վրաստանի նախագահը պարզաբանել է, որ հակամարտության գոտում գործում են ավազակային խմբավորումներ եւ այդ պատճառով վտանգավոր է այնտեղ ուղարկել երկաթուղայիններին:

21 March 2003 • 17:20
ՀԱՅ ԵՎ ԱՐՏԵՐԿՐԻ ՓՈՐՁԱԳԵՏՆԵՐԸ ԿՔՆՆԱՐԿԵՆ ՓՈՂԵՐԻ ԼՎԱՑՄԱՆ ԵՎ ԱՀԱԲԵԿՉՈՒԹՅԱՆ ՖԻՆԱՆՍԱՎՈՐՄԱՆ ԴԵՄ ՊԱՅՔԱՐԻՆ ԱՌՆՉՎՈՂ ՀԱՐՑԵՐ

Մարտի 24-25 Երեւանում առաջին ազգային խորհրդաժողովում կքննարկվեն փողերի լվացման եւ ահաբեկչության ֆինանսավորման դեմ պայքարին առնչվող հարցեր:

21 March 2003 • 15:16
ՌՈԲԵՐՏ ՔՈՉԱՐՅԱՆԻՆ ՇՆՈՐՀԱՎՈՐԵԼ Է ԹՈՒՐՔԻԱՅԻ ՆԱԽԱԳԱՀԸ

«Ես լիահույս եմ, որ Ձեր պաշտոնավարության երկրորդ ժամկետի ընթացքում մեր տարածաշրջանը` Ձեր մասնակցությամբ, կկարողանա հաստատուն քայլեր անել դեպի տեւական խաղաղություն, կայունություն եւ համագործակցություն»,- ասված է ուղերձում:

21 March 2003 • 14:30
ՄԻ ՇԱՐՔ ԸՆՏՐԱԿԱՆ ՏԵՂԱՄԱՍԵՐՈՒՄ ՍՏՈՒԳՎՈՒՄ ԵՆ ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ ՆԱԽԱԳԱՀԱԿԱՆ ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԱՌԱՋԻՆ ՓՈՒԼԻ ՔՎԵԱՐԿՈՒԹՅԱՆ ԱՐԴՅՈՒՆՔՆԵՐԸ

Համաձայն ՀՀ ԿԸՀ-ի որոշման, մոտակա երեք օրում պետք է վերահաշվվեն մայրաքաղաքի եւ շրջանների ավելի քան 15 ընտրատեղամասերի ընտրաթերթիկները, որոնց անվավեր լինելու մասին Սահմանադրական դատարանին ներկայացված դիմումում հայտարարել է նախագահի նախկին թեկնածու Արտաշես Գեղամյանը:

21 March 2003 • 14:28
ՀՀ ԱԳՆ ԱՌԱՅԺՄ ԴԺՎԱՐԱՆՈՒՄ Է ԿԱՆԽԱՏԵՍԵԼ ՀԱՅ ՓԱԽՍՏԱԿԱՆՆԵՐԻ ԹԻՎԸ ԻՐԱՔԻՑ

Հայաստանի արտաքին գործերի նախարար Վարդան Օսկանյանի խոսքերով` Իրաքում անցկացվող պատերազմական գործողությունների պատճառով, իրաքցի հայերին Հայաստանի աջակցություն ցուցաբերելու հնարավորությունը սահմանափակ է ինչպես գործնական, այնպես էլ քաղաքական առումով:

21 March 2003 • 14:26
ԵՐԵՎԱՆՈՒՄ ԲԱՑՎԵԼ Է ՀԱՅ-ԱՎՍՏՐԻԱԿԱՆ ԲԻԶՆԵՍ-ԺՈՂՈՎ

Հայաստանի եւ Ավստրայի միջեւ ապրանքաշրջանառությունը 2002 թվականին կազմել է 4 միլիոն դոլար, հայտարարել է այսօր ժողովի բացմանը Հայաստանի Առեւտրա-արդյունաբերական պալատի նախագահ Մարտին Սարգսյանը:

21 March 2003 • 14:25
ԿՈԼԵԿՏԻՎ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ՊԱՅՄԱՆԱԳՐԻ ՄԱՍՆԱԿԻՑՆԵՐԸ ԿՈՉ ԵՆ ԱՐԵԼ ԻՐԱՔՅԱՆ ԽՆԴՐԻ ԼՈՒԾՈՒՄԸ ՎԵՐԱԴԱՐՁՆԵԼ ԽԱՂԱՂ ՈՒՂՈՒ ՎՐԱ

Կոլեկտիվ անվտանգության պայմանագրի մասնակից երկրների անվտանգության խորհուրդների ղեկավարները Մոսկվայում համատեղ դիմում են ընդունել իրաքյան խնդրի շուրջ:

21 March 2003 • 00:00
20 March 2003 • 17:46
ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ ՄՏԱՀՈԳՈՒԹՅԱՄԲ ԵՆ ՀԵՏԵՎՈՒՄ ԻՐԱՔԻ ՇՈՒՐՋ ՎԵՐՋԻՆ ԶԱՐԳԱՑՈՒՄՆԵՐԻՆ

Հայաստանը խորապես մտահոգված է իրաքահայության ճակատագրով եւ պատրաստ է իր բոլոր հնարավորություններով օգտակար լինել համայնքի անդամներին, ասել է ՀՀ ԱԳՆ մամլո խոսնակը:

20 March 2003 • 17:33
ԻՐԱՔՑԻ ՓԱԽՍՏԱԿԱՆՆԵՐԸ «ԿՀԵՂԵՂԵՆ» ՈՉ ԹԵ ՀԱՅԱՍՏԱՆԸ, ԱՅԼ ԹՈՒՐՔԻԱՆ ԵՎ ԻՐԱՆԸ

Միեւնույն ժամանակ, Հայաստանում ՄԱԿ-Ի ՓԳԿՎ ներկայցուցիչ Էմիլ Սահակյանի խոսքերով, Հայաստանի կառավարությունում ակտիվ քննարկումներ են ընթանում Իրաքի հայազգի քաղաքացիենրի հետագա ճակատագրի վերաբերյալ, որոնք, շատ հնարավոր է, շուտով ժամանեն Հայաստան:

20 March 2003 • 16:59
ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ ԱՄՆ ԴԵՍՊԱՆԱՏԱՆ ԱՌՋԵՎ ԵՐԵԽԱՆԵՐԸ ԲՈՂՈՔԻ ՑՈՒՅՑ ԵՆ ԱՆՑԿԱՑՐԵԼ ԻՐԱՔՈՒՄ ՊԱՏԵՐԱԶՄԻ ԴԵՄ

Ինչպես հաղորդել է միջոցառման կազմակերպիչներից մեկը, բողոքի ցույցը հակաամերիկյան բնույթ չի կրում, ցուցարար երեխաները պահանջել են միայն աշխարհում առկա բոլոր խնդիրների խաղաղ լուծում:

20 March 2003 • 16:44
ՄԵՂՐԻ-ՔԱՋԱՐԱՆ ԱՎՏՈՃԱՆԱՊԱՐՀԻ ՎՐԱ ՁՆԱՀՅՈՒՍԻ ՏԱԿ ԵՐ ՄՆԱՑԵԼ 46 ՄԱՐԴ

00:25-ի դրությամբ մաքրվել էր ճանապարհը, ինչի արդյունքում ձյան ծածկի տակ հայտնված քաղաքացիներից ոչ մեկը լուրջ չի տուժել:

20 March 2003 • 15:21
ՌԱԶՄԱԿԱՆ ԳՈՐԾՈՂՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԻՐԱՔՈՒՄ ԿԱՐՈՂ ԵՆ ՈՒԺԵՂ ԵՐԿՐԱՇԱՐԺԵՐ ԱՌԱՋԱՑՆԵԼ ՀԱՐԱՎԱՅԻՆ ԿՈՎԿԱՍՈՒՄ

Երկրի սեյսմագիտության եւ ֆիզիկայի հայկական ասոցիացիայի նախագահ պրոֆեսոր Սերգեյ Բալասանյանի խոսքերով, եթե ամերիկացիներն կիրառեն խորքային ռումբեր, դա անխուսափելիորեն կառաջացնի երկրի կեղեւի տեղաշարժեր, որոնք կհանգեցնեն ողջ տարածաշրջանում սեյսմիկ ակտիվության բարձրացմանը:

20 March 2003 • 15:03
ԵՐԵՎԱՆՈՒՄ ՍԿՍՎԵԼ Է ԴԱՏ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՔԱՂԱՔԱՑԻՆԵՐԻ ՆԿԱՏՄԱՄԲ ԱԴՐԲԵՋԱՆԻ ՕԳՏԻՆ ԼՐՏԵՍԵԼՈՒ ՄԵՂԱԴՐԱՆՔՈՎ

Լրտեսական խումբը իր գործունեությունը իրականացրել է 1995-2002 թթ:

20 March 2003 • 14:30
ՀԱՅԱՍՏԱՆԻ ԿԸՀ-Ն ԳՐԱՆՑԵԼ Է 6 ԿՈՒՍԱԿՑԱԿԱՆ ԴԱՇԻՆՔՆԵՐԻՑ 5-Ը ԱՌԱՋԻԿԱ ԽՈՐՀՐԴԱՐԱՆԱԿԱՆ ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻՆ ՄԱՍՆԱԿՑԵԼՈՒ ՀԱՄԱՐ

ԿԸՀ-ն հրաժարվել է գրանցել «Ազատ, արդար Հայաստան» դաշինքը, որի մեջ են մտնում «Հայաստանի կոմունիստների միությունը» եւ Հայկական մարքսիստական կուսակցությունը: