Շնորհավորական ուղերձում, նա մասնավորապես, հայտնել է Ռ. Քոչարյանին իր «ամենալավ մաղթանքները», ինչպես նաեւ մաղթել է Հայաստանին «հետագա զարգացում եւ բարգավաճում»:
ԿԸՀ հայտ ներկայացնելու համար նախապատրաստված խորհրդարանական ընտրություններին մասնակցող կոմունիստների կուսակցական ցուցակը գլխավորում է ՀԿԿ ԿԿ առաջին քարտուղար Վլադիմիր Դարբինյանը:
ՀԺԿ մամլո քարտուղարի խոսքերով, երկրում քաղաքական իրավիճակը չփոխվի, ընտրական ինստիտուտներն անգործության մատնվեն, այնպես, ինչպես դա տեղի է ունեցել նախագահական ընտրությունների ընթացքում, ապա ընդդիմությունը կարող է բոյկոտ հայտարարել խորհրդարանի ընտրություններին:
Մի խումբ ուկրաինաբնակ հայեր օրերս նամակ են հղել Ուկրաինայի Գերագույն ռադային` խնդրելով Ուկրաինայի հայկական սփյուռքն ընդգրկել պետական աջակցության եւ պաշտպանության կարիք ունեցող ազգային փոքրամասնությունների ցուցակում:
ԱՊՀ մասնակից պետությունների սահմանների պաշպանության միասնական համակարգի ստեղծման մասին որոշում է կայացվել երեկ Համագործակցության երկրների սահմանապահ զորքերի հրամանատարների խորհրդի նիստում:
Մոսկվայում երկօրյա հանդիպման ընթացքում կքննարկվեն ռազմատեխնիկական համագործակցության, տարածաշրջանային անվտանգության եւ այլ հարցեր:
Լեհաստանի ղեկավարը համոզվածություն է հայտնել, որ նախագահի պաշտոնում Ռ.Քոչարյանի պաշտոնավարման ընթացքում Հայաստանը կամրապնդի տնտեսական զարգացման դրական միտումները:
Այսօր Մոսկվայում խորհրդատվություններ են ընթանում Հավաքական անվտանգության պայմանագրի (ՀԱՊ) մասնակից-պետությունների արտաքին գործերի, պաշտպանության եւ ֆինանսների նախարարների տեղակալների միջեւ:
ՀՀ ԱԳՆ մամլո ծառայության հաղորդագրության համաձայն, մարտի 17-21-ը Երեւանում կլինի Լիտվայի Սեյմի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Գեդիմինաս Կիրկիլասը:
Միավորման նպատակն է` համակարգել գործողությունները, պահանջելով իշխանություններից հատուցել հասցված բարոյական եւ նյութական վնասը:
Մինչ այդ զեկուցողը կլինի Ադրբեջանում, սակայն ժամանակի սղության պատճառով չի կարողանա այցելել Լեռնային Ղարաբաղ:
Պետության նախագահն նշել է, որ ընտրություններից հետո երկրում «որոշակի լարվածություն» է ստեղծվել, որը սակայն չի կարելի որակել որպես «ներքաղաքական ճգնաժամ»:
Դեսպանը կարծիք է հայտնել, որ հաջորդ քայլերը պետք է լինեն խախտումներ իրականացնողներին պատժելը, Հայաստանի ընտրական օրենսգրքում «բացթողումների» վերացումը եւ առաջիկա խորհրդարանական ընտրություններում նմանատիպ խախտումների բացառումը:
Ամերիկացի դիվանագետն ընդգծել է, որ ԱՄՆ համաձայն են Հայաստանում ընտրությունների մասին ԵԱՀԿ եւ Եվրոպայի Խորհրդի համատեղ դիտորդական առաքելության եզրակացության հետ:
«Ես երբեք չեմ եղել եւ չեմ դառնա կոմպլեքսավորված նախագահ»,- նշել է Հայաստանի նախագահը` մեկնաբանելով ղարաբաղյան կարգավորման հարցում Հայաստանի ղեկավարության վրա միջազգային միջնորդների կողմից ճնշում գործադրելու հնարավորությունը:
ՀՀ նախագահ Ռոբերտ Քոչարյանի կարծիքով, ընտրությունները գնահատելիս, անհրաժեշտ է հաշվի առնել, որ «անկախ Հայաստանն ընդամենը 12 տարեկան է եւ նոր է կանգնել եվրոպական կառույցների հետ ինտեգրացման ուղու վրա»:
Ս. Դեմիճյանը հրաժարվել է մեկնաբանել ընդդիմության հետագա քայլերը` միջազգային դատական ատյաններ դիմելու հնարավորության մասին, քանի որ «անհրաժեշտ է սպասել Սահմանադրական դատարանի պատասխանին»:
Ադրբեջանի իրավապաշտպան կազմակերպությունների կարծիքով, Բաքվի իշխանությունները գործում են չափազանց արագ` վտանգելով ավելի վատթարացնել Հայաստանի հետ հարաբերությունները:
Իր ուղերձում նա վստահություն է հայտնել, որ կշարունակվի հայ-իրանական հարաբերությունների զարգացումը բոլոր բնագավառներում` «ելնելով երկու ժողովուրդների շահերից եւ տարածաշրջանային խաղաղության եւ կայունության անհրաժեշտությունից»:
ԱԳՆ մամուլի քարտուղարը հերքել է լուրերն այն մասին, որ Հայաստանի նախագահի թեկնածուների թիկունքում կանգնած են համաշխարհային գերտերություններ:
Հայաստանում սկսվել է Ազգային ժողովի պատգամավորների թեկնածուների առաջադրման գործընթացը: Նախագահական ընտրությունների արդյունքների հայտարարման հենց հաջորդ օրը Կենտրոնական ընտրական հանձնաժողովը սկսեց կուսակցություններից ընդունել մայիսի 5-ին կայանալիք խորհրդարանական ընտրություններին մասնակցելու հայտերը: Երկրի ղեկավարի պաշտոնի համար պայքարում պարտություն կրելով` ընդդիմությունը փորձում է առաջնայնություն վերցնել օրենսդիր իշխանությունում:
Դա «AES-Թելասի» վրացական ընկերության կողմից Հայաստանի հետ կնքած պայմանագրի չերկարացման արդյունքն է:
Ցուցարարներից մեկը` «Ազգային ժողովրդավարական միություն» ներկայացուցիչ Գասպար Գաբրիելյանի խոսքերով` նստացույցն անցկացվում է առանց ժամանակային սահմանափակման:
Միջազգային քրեական դատարանի ստեղծումից հետո անպատիժ չեն մնա ցեղասպանությունը, եւ մարդկության դեմ այլ ոճրագործությունները, այսօր հայտարարել է Եվրախորհրդի խորհրդարանական վեհաժողովի նախագահ Պիտեր Շիդերը:
Այդ մասին տեղեկացրել է ԵԽԽՎ-ում հայկական պատվիրակության ղեկավար, արտաքին կապերի հարցերով խորհրդարանական հանձնաժողովի նախագահ Հովհաննես Հովհաննիսյանը:
Նման կարծիք այսօր լրագրողներին է հայտնել Հայաստանի նախագահ Ռոբերտ Քոչարյանը` Երեւանի մաքուր երկաթի գործարան կատարած այցից հետո:
Այսօր Բաքվում բացվում է Սեւծովյան տնտեսական համագործակցության (ՍՏՀ) անդամ երկրների Խորհրդարանական վեհաժողովի էկոնոմիկայի, առեւտրի, տեխնոլոգիայի եւ էկոլոգիայի հարցերով կոմիտեի 12-րդ նիստը:
Հայաստանի նախագահական ընտրությունների երկրորդ փուլի վերաբերյալ ԵԽԽՎ եւ ԵԱՀԿ դիտորդների կողմից արված բացասական գնահատականը, անկասկած, հիմնված է որոշ փաստերի վրա, սակայն այդ փաստերի ծավալը նման սուր գնահատականների հիմք չի տալիս, հայտնել է ՀՀ ԱԺ փոխխոսնակ Տիգրան Թորոսյանը:
Հայաստանի հանրային հեռուստառադիոընկերության խորհրդի նախագահին սպանել է 32-ամյա Ջոն Հարությունյանը,
ՀՀ Կենտրոնական ընտրական հանձնաժողովն այսօր հայտարարել է մարտի 5-ին կայացած նախագահական ընտրությունների երկրորդ փուլի վերջնական արդյունքները: