AM
20 March 2003 • 14:29
ԻՐԱՔՈՒՄ ՊԱՏԵՐԱԶՄԻ ԾԱՎԱԼՄԱՆ ԿԱՊԱԿՑՈՒԹՅԱՄԲ ՈՒԺԵՂԱՑՎԵԼ Է ՀԱՅԱՍՏԱՆԻ ՌԱԶՄԱՎԱՐԱԿԱՆ ՆՇԱՆԱԿՈՒԹՅԱՆ ՕԲՅԵԿՏՆԵՐԻ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅՈՒՆԸ

Ռազմավարական օբյեկտների պաշտպանությունը ուժեղացված է նաեւ Հայաստանի հարեւան պետություններում` Ադրբեջանում եւ Վրաստանում:

20 March 2003 • 14:28
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՍԱՀՄԱՆԱՊԱՀ ԶՈՐՔԵՐԸ ՈՒՇԱԴԻՐ ՀԵՏԵՎՈՒՄ ԵՆ ԻՐԱՔԻ ԴԵՄ ՌԱԶՄԱԿԱՆ ԳՈՐԾՈՂՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՀԵՏ ԿԱՊՎԱԾ ԻՐԱՎԻՃԱԿԻՆ

Հայաստանի ԱԱԾ սահմանապահ զորքերի հրամանատար գեներալ-մայոր Լեւոն Ստեփանյանի խոսքերով, դեռեւս անվտանգության ոչ մի ուժեղացված միջոցներ չեն ձեռնարկվում:

20 March 2003 • 14:14
1999 ԹՎԱԿԱՆԻՆ ՀԱՅԿԱԿԱՆ ԽՈՐՀՐԴԱՐԱՆՈՒՄ ՏԵՂԻ ՈՒՆԵՑԱԾ ԱՀԱԲԵԿՉՈՒԹՅԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ԴԱՏԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՁԳՁՈՒՄԸ ԿԱՊՎԱԾ Է ԴԱՏԱՎՈՐԻ ՀԻՎԱՆԴՈՒԹՅԱՆ ՀԵՏ

Այդ մասին, հանդես գալով Հայաստանի խորհրդարանում, հայտարարել է ՀՀ արդարադատության նախարար Դավիթ Հարությունյանը:

20 March 2003 • 14:14
ՌԱԶՄԱԿԱՆ ԳՈՐԾՈՂՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԻՐԱՔՈՒՄ ՉԵՆ ԱԶԴԻ ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ ՀԱՄԱՇԽԱՐՀԱՅԻՆ ԲԱՆԿԻ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ՎՐԱ

ՀԲ-ի Երեւանի գրասենյակի տնօրեն Ռոջեր Ռոբինսոնը հավսատիացրել է, որ ցանկացած դեպքում Համաշխարհային բանկի աջակցությունը Հայաստանի կառավարությանը կնա անփոփոխ:

20 March 2003 • 14:08
ԻՐԱՔՈՒՄ ՊԱՏԵՐԱԶՄԻ ԻՐԱՎԻՃԱԿՈՒՄ ՀԱՅԱՍՏԱՆԸ ՊԵՏՔ Է ՀԱՎԱՍԱՐԱԿՇՌՈՒԹՅՈՒՆ ՊԱՀՊԱՆԻ, ՀԱՅՏԱՐԱՐԵԼ Է ՀՀ ԱԳՆ ՂԵԿԱՎԱՐԸ

«Հայաստանը մոտիկից կհետեւի իրադարձություններին եւ կախված հետագա զարգացումներից կորոշակիացնի իր հետագա քայլերը»,-ասել է Վարդան Օսկանյանը:

20 March 2003 • 00:00
19 March 2003 • 18:58
ԴԱՏԱԽԱԶՈՒԹՅԱՆ ՀԻՄՔԵՐԸ ՏԻԳՐԱՆ ՆԱՂԴԱԼՅԱՆԻ ՍՊԱՆՈՒԹՅԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՉԻ ՁԵՐԲԱԿԱԼՄԱՆ ՀԱՄԱՐ ԲԱՎԱՐԱՐ ԵՆ ԵՎ ՀԱՄՈԶԻՉ, ՀԱՅՏԱՐԱՐԵԼ Է ՀՀ ՆԱԽԱԳԱՀԸ

Նա «անհեթեթ» է անվանել ընդդիմության մեղադրանքները, թե իշխանությունները օգտագործում են Տ.Նաղդալյանի սպանության հետաքննությունը «քաղաքական ընդդիմադիրներին չեզոքացնելու համար»:

19 March 2003 • 18:43
ԱԲԽԱԶԻԱՅԻ ՏԱՐԱԾՔՈՎ ԵՐԿԱԹՈՒՂԱՅԻՆ ՀԱՂՈՐԴԱԿՑՈՒԹՅԱՆ ՎԵՐՍԿՍՄԱՆ ՀԱՐՑՆ ԵՆ ՔՆՆԱՐԿԵԼ ՀԱՅԱՍՏԱՆԻ ԽՈՐՀՐԴԱՐԱՆԻ ՂԵԿԱՎԱՐԸ ԵՎ ՎՐԱՍՏԱՆԻ ԴԵՍՊԱՆԸ

Հանդիպման ընթացքում նշվել է նաեւ միջպետական տրանսպորտային հաղորդակցությունների կարեւոր դերը հայ-վրացական երկկողմ համագործակցության զարգացման հարցում:

19 March 2003 • 18:37
ԸՆԴԴԻՄՈՒԹՅԱՆ ՉԱՐՏՈՆՎԱԾ ԳՈՐԾՈՂՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԿԿԱՍԵՑՎԵՆ ԸՍՏ ՕՐԵՆՔԻ, ՀԱՅՏԱՐԱՐԵԼ Է ՀՀ ՆԱԽԱԳԱՀԸ

Ռոբերտ Քոչարյանի կարծիքով, ընդդիմության ակտիվությունը, հիմնականում, պայմանավորված է մայիսի 25-ին հանրապետությունում կայանալիք խորհրդարանական ընտրություններով:

19 March 2003 • 18:01
ՀԱՅԱՍՏԱՆԸ ՏԱՐԱԾԱՇՐՋԱՆԻ ԱՄԵՆԱԺՈՂՈՎՐԴԱՎԱՐԱԿԱՆ ԵՐԿԻՐՆ Է, ՀԱՅՏԱՐԱՐԵԼ Է ՍՈՑԻՆՏԵՐՆԻ ԳԼԽԱՎՈՐ ՔԱՐՏՈՒՂԱՐԸ

«Արդարության եւ ժողովրդավարության վերականգնման տեսակետից մենք ցանկանում ենք աշխատել բոլոր երկրների հետ եւ ողջունում ենք Հայ հեղափոխական դաշնակցության ոգեւորությունը այդ գործընթացներին մասնակցելու հարցում»,-ասել է Լ.Այալան:

19 March 2003 • 17:38
ԱՊՀ-Ն ԿՈՒՆԵՆԱ ԻՐ ՆԱՏՕ-Ն

Այսօր Մոսկվայում սկսվել է Հավաքական անվտանգության պայմանագրի (ՀԱՊ) մասնակից-երկրների անվտանգության խորհուրդների քարտուղարների կոմիտեի հերթական նիստը:

19 March 2003 • 15:35
ԱՄՆ ԿՈՆԳՐԵՍՈՒՄ ՑՈՒՑԱԴՐՎԵԼ Է ՖԻԼՄ ՀԱՅՈՑ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅՈՒՆԸ ԺԽՏՈՂ ԹՈՒՐՔԱԿԱՆ ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ

«Դավաճանված Հայաստան» վավերագրական ֆիլմի ցուցադրությանը ներկա էին Կոնգրեսի ավելի քան 50 գրասենյակների ներկայացուցիչներ ամբողջ երկրից:

19 March 2003 • 15:22
ՀԱՅԿԱԿԱՆ ՍՓՅՈՒՌՔԸ ՆԵՐԳՈՐԾՈՒՄ Է ՇԵՎԱՐԴՆԱՁԵԻ ՎՐԱ` ԱԲԽԱԶԻԱՅԻ ԵՐԿԱԹՈՒՂՈՒ ՎԵՐԱԲԱՑՄԱՆ ՀԱՐՑՈՎ, ԳՏՆՈՒՄ Է ՎՐԱՍՏԱՆԻ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ՆԱԽԿԻՆ ՆԱԽԱՐԱՐԸ

Այդ տրանսպորտային հաղորդակցության վերաբացումը կարող է «շահավետ լինել միայն Հայաստանի համար», նկատել է Թենգիզ Կիտովանին:

19 March 2003 • 14:41
ՀԱՅԱՍՏԱՆԻ ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԸՆՏՐԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԸ ՌՈԲԵՐՏ ՔԱՉԱՐՅԱՆԻՆ Է ՀԱՆՁՆԵԼ ՆԱԽԱԳԱՀԱԿԱՆ ՄԱՆԴԱՏԸ

«Մենք շատ անելիքներ ունենք, եւ ես համոզված եմ, որ համատեղ ջանքերով մենք կհաղթահարենք բոլոր դժվարությունները»,-ասել է Ռ.Քոչարյանը արարողության ժամանակ:

19 March 2003 • 14:06
ԴԵՄԻՐՃՅԱՆԻ ՄԱՍՆԱԿՑՈՒԹՅՈՒՆԸ ԽՈՐՀՐԴԱՐԱՆԱԿԱՆ ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻՆ ՉԻ ԱՆԴՐԱԴԱՌՆԱ ՆԱԽԱԳԱՀԱԿԱՆ ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԱՐԴՅՈՒՆՔՆԵՐԻ ԲՈՂՈՔԱՐԿՄԱՆ ՎՐԱ

ՀԺԿ անդամ Գրիգոր Հարությունյանը նշել է, որ «պետական ԶԼՄ-ների արտահայտություններն այն մասին, թե Ս.Դեմիրճյանը հաշտվել է Ռոբերտ Քոչարյանի նախագահության հետ, չեն համապատասխանում իրականությանը»:

19 March 2003 • 13:54
ՀԱՅ-ՌՈՒՍԱԿԱՆ ՀԱՐԱԲԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԿԱԽՎԱԾ ՉԵՆ ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ ՏԵՂԻ ՈՒՆԵՑՈՂ ՔԱՂԱՔԱԿԱՆ ԳՈՐԾԸՆԹԱՑՆԵՐԻՑ, ՀԱՅՏԱՐԱՐԵԼ Է ՌՈՒՍԱՍՏԱՆԻ ԴԵՍՊԱՆԸ

Նրա խոսքերով, այդ հարաբերությունները հաստատուն հիմքերի վրա են դրված, ինչը պայմանավորված է հայ եւ ռուս ժողովուրդների համագործակցության եւ բարեկամության ձգտումով:

19 March 2003 • 13:49
ԱՊՐԻԼԻ ԿԵՍԵՐԻՆ ԵՐԵՎԱՆՈՒՄ ԿԿԱՅԱՆԱ ՍԾՏՀ ԱՆԴԱՄ-ԵՐԿՐՆԵՐԻ ԱԳՆ ՂԵԿԱՎԱՐՆԵՐԻ ՀԱՆԴԻՊՈՒՄԸ

Հայաստանում, որպես Սեւծովյան տնտեսական համագործակցության կազմակերպությունում նախագահող երկրում, այսօր բացվել է սեմինար, նվիրված կառուցվածքային փոփոխություններին ՍԾՏՀ անդամ-երկրների արտաքին հարաբերությունների ոլորտում:

19 March 2003 • 13:48
ՎՐՍՍՏԱՆՆ ՈՒ ԱԴՐԲԵՋԱՆԸ ԸՆԴԳՐԿՎԵՑԻՆ ԱՅՆ ԵՐԿՐՆԵՐԻ ՑԱՆԿՈՒՄ, ՈՐՈՆՔ ԿՍԱՏԱՐԵՆ ԱՄՆ-ԻՆ ԻՐԱՔՅԱՆ ՊԱՏԵՐԱԶՄՈՒՄ

ԱՄՆ Պետքարտուղարության մամլո քարտուղար Րիչարդ Բաուչերը ներկայացրել է այդ երկրների ամբողջական ցանկը, որտեղ Ադրբեջանից եւ Վրաստանից բացի, ԱՊՀ երկրներից ընդգրկվել է միայն Ուզբեկստանը:

18 March 2003 • 17:51
ԵՐԵՎԱՆ Է ԺԱՄԱՆԵԼ ՍՈՑԻՆՏԵՐՆԵՏԻ ԳԼԽԱՎՈՐ ՔԱՐՏՈՒՂԱՐԸ

Նա հանդիպումներ է ունենալու Հայաստանի եւ ՀՅԴ ղեկավարության հետ:

18 March 2003 • 17:37
ԹԲԻԼԻՍԻՆ ՀՐԱԺԱՐՎԵԼ Է ԷԼԵԿՏՐԱԷՆԵՐԳԻԱ ՆԵՐՄՈՒԾԵԼ ՌՈՒՍԱՍՏԱՆԻՑ ԵՎ ԿՐԿԻՆ ՁԵՌՔ Է ԲԵՐՈՒՄ ԱՅՆ ՀԱՅԱՍՏԱՆԻՑ

Տվյալ որոշումն բացատրվում է նրանով, որ հանրապետությունում էներգահոսքերը վերահսկող «Վրաստանի պետական էներգահամակարգ» ՍՊԸ-ն չի ապահովել էլեկտրաէներգիայի մատակարարումը Թբիլիսի:

18 March 2003 • 17:12
ՀԱՅԱՍՏԱՆԻ ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԻ ԽՈՍՆԱԿԸ ՄՏԱԴԻՐ ՉԷ ՄԱՍՆԱԿՑԵԼ ԽՈՐՀՐԴԱՐԱՆԱԿԱՆ ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻՆ

«Բարձրագույն օրենսդիր մարմինը` միակ տեղը չէ, որտեղ կարելի է ծառայել պետության շահերին»,- նշել է խոսնակը, ավելացնելով, որ մտադիր չէ հեռանալ «մեծ քաղաքականությունից»:

18 March 2003 • 17:11
ՄՈՍԿՎԱՅՈՒՄ ՏԵՂԻ ԿՈՒՆԵՆԱ «ԿՈՎԿԱՍՅԱՆ ՔԱՌՅԱԿԻ ԵՐԿՐՆԵՐԻ» ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ԽՈՐՀՈՒՐԴՆԵՐԻ ՔԱՐՏՈՒՂԱՐՆԵՐԻ ՀԱՆԴԻՊՈՒՄ

Հանդիպմանը մասնակցելու համար Ռուսաստանի մայրաքաղաք կմեկնի Հայաստանի նախագահին առընթեր Անվտանգության խորհրդի քարտուղար, պաշտպանության նախարար Սերժ Սարգսյանը:

18 March 2003 • 15:27
ԻՐԱՔՈՒՄ ԴԵՌԵՒՍ ԳՏՆՎՈՒՄ Է ՀԱՅԱՍՏԱՆԻ ԴԵՍՊԱՆՈՒԹՅԱՆ ԵՐԿՈՒ ԱՇԽԱՏԱԿԻՑ

Իրավիճակի կտրուկ սրման դեպքում նրանք նույնպես կհեռանան Իրաքի տարածքից:

18 March 2003 • 15:01
ՀԱՅ ԽՈՀՐԴԱՐԱՆԱԿԱՆՆԵՐԸ ԿՄԵԿՆԵՆ ՄՈՍԿՎԱ ՀԱՅ-ՌՈՒՍԱՍՏԱՆՅԱՆ ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԻՆ ՄԱՍՆԱԿՑԵԼՈՒ ՀԱՄԱՐ

Նիստի ընթացքում կքննարկվեն հարցեր, որոնք առնչվում են օրենսդրական բազայի կատարելագործմանը իբրեւ ՌԴ եւ ՀՀ տնտեսական զարգացման հիմք, ինչպես նաեւ երկու երկրների խորհրդարանականների համագործակցությանը միջազգային կազմակերպություններում:

18 March 2003 • 14:48
ԱՆՑՅԱԼ ՏԱՐԻ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՔԱՂԱՔԱՑԻՈՒԹՅՈՒՆ ԵՆ ՍՏԱՑԵԼ 65 ԻՐԱՔՑԻ ՀԱՅԵՐ

«Կարելի է սպասել որ Իրաքի շուրջ այժմյան լարված իրավիճակում հայերի հոսքն այդ երկրից կավելանա»,- նշել է ՀՀ ԱԳՆ հյուպատոսոական վարչության պետ Արմեն Եգանյանը:

18 March 2003 • 14:29
ՀԱՅԱՍՏԱՆ Է ԺԱՄԱՆԵԼ ԹԱՅԼԱՆԴԻ ՎԱՐՉԱՊԵՏԻ ՀԱՏՈՒԿ ԴԵՍՊԱՆՈՐԴԸ

Դեսպանորդն այսօր հանդիպելու է Հայաստանի արտաքին գործերի նախարար Վարդան Օսկանյանի հետ, որից հետո ծաղկեպսակ կդնի Հայոց ցեղասպանության հուշակոթողին:

18 March 2003 • 14:09
ՄԱԿԻ-Ի ՀԱՄԱՇԽԱՐՀԱՅԻՆ ՊԱՐԵՆԻ ԾՐԱԳԻՐԸ ՆԱԽԱԶԳՈՒՇԱՑՆՈՒՄ Է ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՄԱՐ ՊԱՐԵՆԱՅԻՆ ՕԳՆՈՒԹՅԱՆ ԱՆԲԱՎԱՐԱՐՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ

Կազմակերպության գրասեյակի կողմից տարածված մամուլի հաղորդագրությունում տեղեկացվում է, որ ապրիլի վերջին ՀՊԾ-ի մոտ կսպառվեն միջոցները, որոնք ուղղված են աղքատության գծից այն կողմ ապրող Հայաստանի 300 հազար բնակիչների համար պարենի ձեռքբերմանը:

18 March 2003 • 14:08
ՆԱԽԱԳԱՀԻ ՊԱՇՏՈՆՈՒՄ ՎԵՐԸՆՏՐՎԵԼՈՒ ԿԱՊԱԿՑՈՒԹՅԱՄԲ ՌՈԲԵՐՏ ՔՈՉԱՐՅԱՆԻՆ ՇՆՈՐՀԱՎՈՐԵԼ Է ՔԸՐՔ ՔԸՐՔՈՐՅԱՆԸ

Նրա ուղերձում, մասնավորապես ասվում է. «Ձեր նախագահության օրոք Հայաստանն արդեն բազում նվաճումներ է ձեռք բերել վերջին հինգ տարիների ընթացքում, եւ ես համոզված եմ, որ այդ դրական միտումն էլ ավելի կարագանա Ձեր նախագահության երկրորդ ժամկետի ընթացքում»:

18 March 2003 • 00:00
17 March 2003 • 18:30
ՀԱՅԱՍՏԱՆԸ ՊԱՏՐԱՍՏՎՈՒՄ Է ՓԱԽՍՏԱԿԱՆՆԵՐԻ ՀՆԱՐԱՎՈՐ ՀՈՍՔԻՆ ԻՐԱՔՈՒՄ ՊԱՏԵՐԱԶՄ ՍԿՍՎԵԼՈՒ ԴԵՊՔՈՒՄ

ՀՀ ԱԳՆ ղեկավար Վարդան Օսկանյանի խոսքերով, ներկայումս Հայաստանի արտաքին քաղաքական գերատեսչությունը քայլեր է ձեռնարկում Իրաքում բնակվող հայրենակիցների համար հայկական վիզա ստանալու գործընթացը պարզեցնելու համար: