ՀՀ Կենտրոնական ընտրական հանձնաժողով հայտեր են ներկայացրել Հայաստանի 24 քաղաքական կուսակցություններ:
ՀՀ խորհրդարանի պատգամավոր Շավարշ Քոչարյանի խոսքերով, պայքարը կտարվի երեք ուղղություններով` հանրահավաքների, Սահմանադրական դատարանի եւ երկրի առաջիկա խորհրդարանական ընտրություններում միասնական դաշինք ձեւավորելու միջոցով:
ՀԺԿ անդամ Ստեփան Զաքարյանի խոսքերով, ՍԴ-ում հայցվորի շահերը կներկայացնի ՀՀ խորհրդարանի պետա-իրավական հարցերի հանձնաժողովի նախագահ Վիկտոր Դալլաքյանը:
Հորդանանի մայրաքաղաք Ամմանում Հայաստանի պատվավոր հյուպատոս է նշանակվել տեղի հայտնի գործարար Իբրահիմ Էթեյվին:
Ռուսական աղբյուրների հաղորդագրությունների համաձայն, օրակարգի հարցերից մեկը կլինի ԱՊՀ ազատ տնտեսական գոտու ձեւավորումը:
Այսօր նախագահ Ռոբերտ Քոչարյանն անցկացրել է աշխատանքային խորհրդակցություն, որի ընթացքում քննարկվել են Հայաստանում նախագահական ընտրությունների երկրորդ փուլի վերաբերյալ միջազգային դիտորդական առաքելությունների եզրակացությունները:
2002 թվականին Լեռնային Ղարաբաղ են այցելել 1700 զբոսաշրջիկներ 60 երկրներից:
«Մենք անհամբերությամբ սպասում ենք Ձեր մոտակա այցին Հնդկաստան` ակնկալելով, որ այն առաջ կմղի մեր բազմաբնույթ, տեւական եւ փոխշահավետ հարաբերությունները»,-ասվում է Հնդկաստանի ղեկավարի ուղերձում:
Բալթիայի եւ Հարավային Կովկասի երկրների խորհրդարանների խոսնակների հանդիպման հնարավորությունները քննարկելու նպատակով Հայաստանում է գտնվում Լիտվայի Սեյմի արտաքին գործերի հանձնաժողովի նախագահ Գեդիմինաս Կիրկիլասը:
Արմեն Սարգսյանը ՀՀ նախկին վարչապետ Վազգեն Սարգսյանի ավագ եղբայրն է:
Նման կարծիք է հայտնել Հայաստանի արտաքին գործերի նախարար Վարդան Օսկանյանը:
ԱԳՆ մամլո քարտուղարը հայտարարել է, որ նման կարգի պաշտոնյաները սովորություն չունեն առանձնացնել կամ շնորհավորել ինչ-որ երկրում տեղի ունեցող ընտրությունների մասնակիցներին` ավելացնելով, որ իր տվյալներով, նրանք մտադիր են հայցով դիմել դատարան:
Մարտի 17 նախանշված Իրանի արտաքին գործերի նախարար Քամալ Խարազիի այցը Հայաստան հետաձգվել է Իրաքի շուրջ իրավիճակի սրման պատճառով:
Երկու օր առաջ ընդհատված մատակարարումները վերսկսվել են վրացական կողմի խնդրանքով եւ կշարունակվեն 10 օր:
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հրամանագրով Ռուսաստանի Գնեսինների անվան երաժշտական ակադեմիայի պրոֆեսոր Զառա Դոլուխանովան պարգեւատրվել է «Հայրենիքի առջեւ ունեցած ծառայությունների համար» IV աստիճանի շքանշանով:
Ռուսաստանի արտաքին քաղաքական ասոցիացիան Ռուսաստանի դիվանագետների ասոցիացիայի հետ համատեղ նախատեսում է ապրիլի կեսերին «կլոր սեղան» անցկացնել Մոսկվայում «Ղարաբաղ` փոխզիջումների որոնում» թեմայով:
«Մենք հետեւողական կլինենք օրինականության հաստատման գործում»,- երեկվա հանրահավաքի ժամանակ հայտարարել է Հայաստանի ժողովրդական կուսակցության նախագահ, ՀՀ նախագահի նախկին թեկնածու Ստեփան Դեմիրճյանը:
Հայաստանը, Վրաստանը եւ Ադրբեջանը չափազանց կարեւոր աջակցություն են ցուցաբերել ահաբեկչության դեմ պատերազմին, հայտարարել է ԱՄՆ պետքարտուղարի օգնական Էլիզաբեթ Ջոնսը:
«Այս տարին Հայաստանում եւ Ադրբեջանում նախագահական ընտրությունների ժամանակ է, այդ պատճառով էլ կողմերից ոչ մեկը համաձայն չի գնալ բարդ փոխզիջումների, որոնք անհրաժեշտ են ղարաբաղյան խնդրի խաղաղ կարգավորման գործընթացում», – հայտարարել է ԱՄՆ պետքարտուղարի Եվրոպայի եւ Եվրասիայի հարցերով տեղակալ Էլիզաբեթ Ջոնսը:
Հերթական անգամ թուրքերը ձախողել են ՄԱԿ-ի առաջարկած կիպրոսյան խնդրի կարգավորման պլանը: Մոտ երեք ամիս շարունակվող բանակցություններից հետո ինքնահայտարարված «Հյուսիսային Կիպրոսի թուրքական հանրապետության» ղեկավար Ռաուֆ Դենկտաշը մերժել է միջնորդների նախաձեռնությունը` ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Քոֆի Անանի պլանն անվանելով անընդունելի:
Առաջին փուլում 17,7% ձայներ հավաքած Արտաշես Գեղամյանը գտնում է, որ քվեարկության արդյունքները չեն համապատասխանում ժողովրդի կամքի իրական արտահայտմանը:
Հանդիպման ընթացքում քննարկվել են նաեւ Թուրքիայում հայկական ճեմարանի իրավիճակի եւ Միջին Արեւելքում տիրող իրադրությանն առնչվող հարցեր:
Անդրադառնալով ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների կողմից ղարաբաղյան հակամարտության առնչությամբ նոր առաջարկությունների նախապատրաստման հարցին` Գուլիեւը նշել է, որ Ադրբեջանի համար դրանց նոր եւ ընդունելի լինելու մասին կարելի է խոսել միայն դրանց ծանոթանալուց հետո:
ՀՀԿ նախագահի տեղակալ Տիգրան Թորոսյանի խոսքերով` քանի որ Հայաստանում քաղաքական կուսակցությունները դեռ լիարժեք կայացած չեն, նրանց կապը դաշինքում թույլ է լինում:
Միեւնույն ժամանակ Ռոս Ուիլսոնը նշել է, որ նոր հնարավորությունները կարելի է կենսագործել միայն Ադրբեջանում կայանալիք նախագահական ընտրություններից հետո:
ՀՀ նախագահի մամուլի քարտուղար Վահե Գաբրիելյանը նշանակվել է Մեծ Բրիտանիայի Միացյալ Թագավորությունում եւ Հյուսիսային Իռլանդիայում Հայաստանի արտակարգ եւ լիազոր դեսպան:
«Այս վարկը արտացոլում է Համաշխարհային Բանկի այն գնահատականը, որ Հայաստանի կառավարության բարեփոխումների ներկայիս ռազմավարությունը հիմնականում հաջողվել է», – նշել է Համաշխարհային Բանկի երեւանյան գրասենյակի տնօրեն Ռոջեր Ռոբինսոնը:
Կոնգրեսականներ Չարլզ Բասսը եւ Էրնի Ֆլեթչերը պաշտոնապես միացել են ԱՄՆ Կոնգրեսի Հայաստանի աջակցման խմբին:
«Ալգորիթմ», «Արմինկո», «Բի Լայն», «Վեբ Ստուդիո», «Միգմա» եւ CIT հայկական ձեռնարկությունների արտադրանքը ցուցադրվում է «Ծրագրային ապահովում եւ ծառայություններ» ցուցասրահում: