AM
11 March 2003 • 14:01
ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ ՍԿՍՎԵԼ Է ԽՈՐՀՐԴԱՐԱՆԱԿԱՆ ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆՆԵՐՈՒՄ ԹԵԿՆԱԾՈՒՆԵՐԻ ԱՌԱՋԱԴՐՄԱՆ ԳՈՐԾԸՆԹԱՑԸ

Ներկայիս ԱԺ գումարման լիազորության ժամկետն ավարտվում է մայիսի 30-ին:

11 March 2003 • 13:55
ՖՐԱՆՍԻԱՅԻ ՆԱԽԱԳԱՀԸ ՇՆՈՐՀԱՎՈՐԵԼ Է ՌՈԲԵՐՏ ՔՈՉԱՐՅԱՆԻՆ ՆԱԽԱԳԱՀԱԿԱՆ ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆՆԵՐՈՒՄ ՀԱՂԹԵԼՈւ ԿԱՊԱԿՑՈՒԹՅԱՄԲ

Ֆրանսիայի նախագահ Ժակ Շիրակը Ռոբերտ Քոչարյանին ուղերձ է հղել, որում Հայաստանի նախագահին շնորհավորել է ընտրություններում հաղթանակելու առիթով:

11 March 2003 • 00:00
ԻՐԱՔՅԱՆ ՊԱՏԵՐԱԶՄԻ ՀԱԿԱՌԱԿՈՐԴՆԵՐՆ ԱՋԱԿՑՈւՄ ԵՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՆԱԽԱԳԱՀԻՆ

Կենտրոնական ընտրական հանձնաժողովը հայտարարել է մարտի հինգին կայացած ՀՀ Նախագահի ընտրությունների երկրորդ փուլի վերջնական արդյունքները: Ճշտված տվյալների համաձայն, պետության գործող ղեկավար Ռոբերտ Քոչարյանը հավաքել է ձայների 67,5 տոկոսը: Նրա մրցակից, ՀԺԿ-ի առաջնորդ Ստեփան Դեմիրճյանի օգտին քվեարկել է ընտրողների 32.5 տոկոսը: Այս թվերը գրեթե չեն տարբերվում նախնական արդյունքներից:

10 March 2003 • 18:38
ՌՈԲԵՐՏ ՔՈՉԱՐՅԱՆԸ ԸՆԴՈՒՆԵԼ Է ՌՈՒՍԱՍՏԱՆԻ ԴԵՍՊԱՆԻՆ

Դեսպանը շնորհավորել է Ռ. Քոչարյանին նախագահի պաշտոնում վերընտրվելու կապակցությամբ:

10 March 2003 • 18:01
ԷՍՏՈՆԻԱՆ ՕԳՆՈՒՄ Է ՀԱՅԱՍՏԱՆԻՆ ՄԻԱՆԱԼ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱԱՆ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՀԱՄԱԿԱՐԳԻՆ

Մարտի 13-ին Երեւան կժամանի Էստոնիայի փրկության խորհրդի նախագահ Մատի Ռաիդման:

10 March 2003 • 17:25
ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ ՆԱԽԱԳԱՀԱԿԱՆ ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԱՐԴՅՈՒՆՔՆԵՐԻՑ ԱՆԿԱԽ ԱԴՐԲԵՋԱՆԸ ԿՇԱՐՈՒՆԱԿԻ ԲԱՆԱԿԱՑՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ

Ադրբեջանի ԱԳՆ ղեկավար Վիլայաթ Գուլիեւը հույս է հայտնել, որ բանակցային գործընթացն առավել արդյունավետ կդառնա Ադրբեջանում նախագահական ընտրություններից հետո:

10 March 2003 • 15:35
ԱԴՐԲԵՋԱՆԻ ԴԵՄԿՈՒՍԸ ՊԱՀԱՆՋՈՒՄ Է ՀԱՅՐԵՆԻՔ ՎԵՐԱԴԱՐՁՆԵԼ ԳՈՒԼԻԵՎԻՆ

Երեկ Ադրբեջանի դեմկուսը Բաքվում բազմահազարանոց հանրահավաք-երթ է անցկացրել`պահանջելով պայմաններ ստեղծել իր առաջնորդ Ռասուլ Գուլիեւի նկատմամբ հետապնդումների դադարեցման, առաջիկա նախագահական ընտրություններին նրա մասնակցության համար պայմաններ ստեղծելու վերաբերյալ:

10 March 2003 • 15:25
ԵՐԵՎԱՆ ԿԺԱՄԱՆԻ ԱՎՍՏՐԻԱՑԻ ԳՈՐԾԱՐԱՐՆԵՐԻ ՄԻ ԽՈՒՄԲ

Երեւանի Առեւտրա-տնտեսական պալատի գործադիր տնօրեն Կարեն Մարտիրոսյանի խոսքերով, ավելի քան 20 ավստրիական ընկերությունների ներկայացուցիչներ կհանդիպեն հայ գործարարների հետ եւ կքննարկեն երկկողմ համագործակցության հնարավորությունները:

10 March 2003 • 15:01
ԵԱՀԿ ԴԻՏՈՐԴԱԿԱՆ ԱՌԱՔԵԼՈՒԹՅԱՆ ՂԵԿԱՎԱՐԸ ՀԱՆԴԻՊԵԼ Է ՀՀ ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆԻ ՆԱԽԱԳԱՀԻ ՀԵՏ

Պ.Այքերը տեղեկացրել է, որ ԵԱՀԿ դիտորդական առաքելության երկու իրավաբան անդամներ դեռեւս կմնան Հայաստանում` Հայաստանում նախագահի ընտրության առաջին փուլի վերաբերյալ Սահմանադրական դատարանում գործի քննության նախապատրաստման ընթացքին մասնակցելու համար:

10 March 2003 • 14:30
ՍՏԵՓԱՆ ԴԵՄԻՐՃՅԱՆԻ ԿՈՂՄՆԱԿԻՑՆԵՐԸ ՆՍՏԱՑՈՒՅՑ ԵՆ ԱՆՑԿԱՑՆՈՒՄ ՀԱՅԱՍՏԱՆԻ ԿԸՀ-Ի ՄՈՏ

«Հանրապետություն» կուսակցության վարչության անդամ Արամ Սարգսյանի խոսքերով, ակցիան ԿԸՀ-ի մոտ կշարունակվի այնքան ժամանակ, մինչեւ չբավարարվեն ընդդիմության պահանջները Հայաստանում կայացած նախագահական ընտրությունների արդյունքները անվավեր ճանաչելու վերաբերյալ:

10 March 2003 • 14:29
ՌՈՒՍԱՍՏԱՆԻ ԱԳՆ ՂԵԿԱՎԱՐԸ ԻՐԱՆՈՒՄ ԿՔՆՆԱՐԿԻ ՀԱՐԱՎԱՅԻՆ ԿՈՎԿԱՍԻ ԻՐԱԴՐՈՒԹՅՈՒՆԸ

Իրանի ղեկավարության հետ Ի.Իվանովի բանակցությունների ժամանակ հատուկ ուշադրություն կհատկացվի Իրաքի շուրջ տիրող իրադրությանը:

10 March 2003 • 14:28
ԱՅՍՕՐ ԵԽԽՎ ԲՅՈՒՐՈՅԻ ՆԻՍՏՈՒՄ ԿԼՍՎԻ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՆԱԽԱԳԱՀԱԿԱՆ ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԱՐԴՅՈՒՆՔՆԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ԶԵԿՈՒՅՑԸ

Նիստին կմասնակցեն ԵԽԽՎ նախագահ Պիտեր Շիդերը եւ ԵԽ գլխավոր քարտուղար Վալտեր Շվիմերը:

10 March 2003 • 00:00
08 March 2003 • 14:45
ՀԱՅԱՍՏԱՆԻ ԵՎ ՌՈՒՍԱՍՏԱՆԻ ՆԱԽԱԳԱՀՆԵՐԻ ՄԻՋԵՎ ԿԱՅԱՑԵԼ Է ՀԵՌԱԽՈՍԱԶՐՈՒՅՑ

Ինչպես հայտնել են ՌԴ նախագահի մամուլի ծառայությունում, «Վլադիմիր Պուտինը շնորհավորել է Ռոբերտ Քոչարյանին` նախագահական ընտրություններում տարած համոզիչ եւ տպավորիչ հաղթանակի առթիվ»:

08 March 2003 • 14:18
ՀԱՅԱՍՏԱՆԻ ԸՆԴԴԻՄՈՒԹՅՈՒՆԸ ՊԱՀԱՆՋՈՒՄ Է ՔՐԵԱԿԱՆ ԳՈՐԾ ԲԱՑԵԼ ԿԸՀ ՆԱԽԱԳԱՀԻ ԴԵՄ

«ՀՀ Կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահ Արտակ Սահրադյանի կողմից թույլ է տրվել հանցավոր անփութություն, որի արդյունքում թեկնածու Ստեփան Դեմիրճյանի շահերին էական վնաս է հասցվել»,- ասվում է ՀՀ գլխավոր դատախազությանն ուղված նամակում:

08 March 2003 • 14:16
ԲՐՅՈՒՍԵԼԻ ՈՍՏԻԿԱՆՈՒԹՅՈՒՆԸ ՀԵՐՔԵԼ Է ԱԴՐԲԵՋԱՆԱԿԱՆ ԶԼՄ-ՆԵՐԻ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅՈՒՆԸ ՏԵՂԻ ՀԱՅԵՐԻ ԿՈՂՄԻՑ ԱՀԱԲԵԿՉՈՒԹՅԱՆ ԻՐԱԳՈՐԾՄԱՆ ՄԱՍԻՆ

Բրյուսելի ոստիկանությունը հերքել է մարտի 4-ին ադրբեջանական ինտերնետային «Baku Today» թերթի հաղորդագրությունը` «ադրբեջանական «Օդլար Յուրդու» կազմակերպության նախագահ Ա. Գուլի-ի նկատմամբ հայերի կողմից Վոլուվ թաղամասում ահաբեկչական գործողության իրականացման» մասին:

08 March 2003 • 14:16
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՆԱԽԱԳԱՀԻ ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ԶԵԿՈՒՅՑԸ ԿՔՆՆԱՐԿՎԻ ՄԱՐՏԻ 10-ԻՆ ԵԽԽՎ ԲՅՈՒՐՈՅՈՒՄ

Բյուրոյի նիստին մասնակցելու է նաեւ Եվրախորհրդի գլխավոր քարտուղար Վալթեր Շվիմերը:

08 March 2003 • 00:00
ԴԺՎԱՐ ԹԵ ՀՆԱՐԱՎՈՐ ԼԻՆԵՐ ԽՈւՍԱՓԵԼ ԴԻՏՈՐԴՆԵՐԻ ԲԱՑԱՍԱԿԱՆ ԳՆԱՀԱՏԱԿԱՆԻՑ, ՆՈւՅՆԻՍԿ ԵԹԵ ԸՆՏՐՈւԹՅՈՒՆՆԵՐՆ ԻԴԵԱԼԱԿԱՆ ԸՆԹԱՆԱՅԻՆ

Երկրորդ փուլում Հայաստանի գործող նախագահն ավելի քան համոզիչ հաղթանակ ունեցավ: Ռոբերտ Քոչարյանի եւ նրա մրցակից Ստեփան Դեմիրճյանի հավաքած ձայների տարբերությունն այնքան մեծ է, որպեսզի երկրորդ փուլով ընտրված նախագահի լեգիտիմության որեւէ կասկած հարուցի:

07 March 2003 • 19:11
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՆԱԽԱԳԱՀԱԿԱՆ ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԸՆԹԱՑՔՈՒՄ ՏԵՂ ԳՏԱԾ ԽԱԽՏՈՒՄՆԵՐԸ ՉԵՆ ԿԱՐՈՂ ԱՆՀԵՏԵՎԱՆՔ ՄՆԱԼ, ՀԱՅՏԱՐԱՐԵԼ Է ԵԽԽՎ ՂԵԿԱՎԱՐԸ

Հայաստանի իշխանությունները եւ դատական մարմինները պարտավոր են թափանցիկ եւ վստահություն ներշնչող կերպով ուշադիր ուսումնասիրել բոլոր դիմումներն ու բողոքները` երկրում նախագահական ընտրությունների ընթացքում կատարված խախտումների վերաբերյալ, հայտարարել է Եվրախորհրդի գլխավոր քարտուղար Վալթեր Շվիմերը:

07 March 2003 • 19:06
ՀՀ ՄԻԳՐԱՑԻԱՅԻ ՎԱՐՉՈՒԹՅՈՒՆԸ ՍՏԱՑԵԼ Է ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ ՔԱՂԱՔԱԿԱՆ ԱՊԱՍՏԱՆ ՏԱԼՈՒ ԼԻԱԶՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Փախստականների եւ միգրացիայի գործերով վարչության պետ Գագիկ Եգանյանի խոսքերով` քաղաքական ապաստան տրամադրելու հարցն այսօր շատ արդիական է` հաշվի առնելով Իրաքի շուրջ ստեղծված իրավիճակը:

07 March 2003 • 18:19
ՀԱՅԱՍՏԱՆԻ ԻՇԽԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ՊԱՏՐԱՍՏ ԷԻՆ ՆՐԱՆ, ՈՐ ԸՆԴԴԻՄՈՒԹՅՈՒՆ ՉԻ ՃԱՆԱՉԻ ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԱՐԴՅՈՒՆՔՆԵՐԸ, ՀԱՅՏԱՐԱՐԵԼ Է ՍԵՐԺ ՍԱՐԳՍՅԱՆԸ

Նրա խոսքերով, ընդդիմության առաջնորդները դեռեւս մի քանի ամիս առաջ հայտարարում էին ընտրությունների արդյունքները վիճարկելու մտադրության մասին:

07 March 2003 • 18:11
ՀԱՅԱՍՏԱՆԻ ԱԳՆ ՉԻ ՍՏԱՑԵԼ ՏԵՂԵԿՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՂԱՐԱԲԱՂՅԱՆ ՀԱԿԱՄԱՐՏՈՒԹՅԱՆ ԿԱՐԳԱՎՈՐՄԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՆՈՐ ԱՌԱՋԱՐԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՄՇԿՄԱՆ ՄԱՍԻՆ

Այդ մասին տեղեկացրել է ՀՀ ԱԳՆ մամուլի քարտուղարը` մեկնաբանելով ադրբեջանական ԶԼՄ-ների հաղորդագրությունները` մարտի 7-8-ը Վաշինգտոնում ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հանդիպման ժամանակ ղարաբաղյան հակամարտության կարգավորման վերաբերյալ նոր առաջարկությունների նախապատրաստման մասին:

07 March 2003 • 17:38
ԱՄՆ-Ը «ԽՈՐԱՊԵՍ ՀԻԱՍԹԱՓՎԱԾ ԵՆ» ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ ՆԱԽԱԳԱՀԱԿԱՆ ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԸՆԹԱՑՔՈՒՄ ՏԵՂ ԳՏԱԾ ԽԱԽՏՈՒՄՆԵՐԻ ԿԱՊԱԿՑՈՒԹՅԱՄԲ

Այսպիսի հայտարարությամբ է հանդես եկել ԱՄՆ Պետդեպարտամենտի մամուլի քարտուղար Ռիչարդ Բաուչերը:

07 March 2003 • 17:16
ՍԵՐԺ ՍԱՐԳՍՅԱՆՆ ՈՐՈՇԱԿԻ ԱՆՀԱՄԱՁԱՅՆՈՒԹՅՈՒՆ Է ՀԱՅՏՆԵԼ ՀԱՅԱՍՏԱՆԻ ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԿԱՊԱԿՑՈՒԹՅԱՄԲ ԵՎՐՈՊԱԿԱՆ ԴԻՏՈՐԴԱԿԱՆ ԱՌԱՔԵԼՈՒԹՅԱՆ ԳՆԱՀԱՏԱԿԱՆՆԵՐԻ ՀԵՏ

Ռոբերտ Քոչարյանի նախընտրական շտաբի պետը նշել է, որ Հայաստանի իշխանությունները կանեն ամեն ինչ, որպեսզի սպառիչ պատասխաններ տան եվրոպական դիտորդների հարցադրումներին:

07 March 2003 • 15:01
ԵՎՐԱՄԻՈՒԹՅԱՆ «ԵՌՅԱԿԻ» ԱՅՑԸ ՀԱՐԱՎԱՅԻՆ ԿՈՎԿԱՍ ՀԵՏԱՁԳՎԵԼ Է

Թբիլիսիում ստացվել է Եվրամիությունում նախագահող երկրի` Հունաստանի ԱԳՆ ծանուցումն այն մասին, որ Իրաքի շուրջ իրադրության սրման պատճառով ԵՄ ղեկավարությունը պետք է ներկա լինի ՄԱԿ-ի Անվտանգության Խորհրդի նիստին:

07 March 2003 • 15:00
ՍՏԵՓԱՆ ԴԵՄԻՐՃՅԱՆԸ ՊԱՏՐԱՍՏ Է ԻՇԽԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՀԵՏ ԵՐԿԽՈՍՈՒԹՅԱՆ ՈՐՈՇԱԿԻ ՊԱՅՄԱՆՆԵՐԻ ԴԵՊՔՈՒՄ

Նա հայտարարել է նաեւ, որ մտադիր է մասնակցել մայիսի 25-ին կայանալիք Հայաստանի Ազգային ժողովի ընտրություններին:

07 March 2003 • 14:59
«ԲԱԼԿԱՆՅԱՆ ԵՐԹՈՒՂՈՒ» ՓԱԿՄԱՆ ՀԵՏԵՎԱՆՔՈՒՄ ԱԴՐԲԵՋԱՆԸ ԴԱՐՁԵԼ Է ԹՄՐԱՆՅՈՒԹԵՐԻ ԱԿՏԻՎ ՏԱՐԱՆՑՄԱՆ ԵՐԿԻՐ

«Պետդեպարտամենտը ոչ միայն նշում է Ադրբեջանում թմրանյութերի օգտագործման աճը, այլեւ ընդգծում է թմրամոլության եւ թմրանյութերի անօրինական շրջանառության դեմ պայքարում կտրուկ միջոցների ձեռնարկման անհրաժեշտությունը»,- նշվում է ԱՄՆ Պետդեպարտամենտի հաշվետվությունում:

07 March 2003 • 14:58
ԸՍՏ ԱԴՐԲԵՋԱՆԻ ԴԵՍՊԱՆԻ` ՂԱՐԱԲԱՂՅԱՆ ՀԱԿԱՄԱՐՏՈՒԹՅԱՆ ԹԵԺԱՑՄԱՆ ԴԵՊՔՈՒՄ ՎՐԱՍՏԱՆՈՒՄ ԱԴՐԲԵՋԱՆՑԻՆԵՐԻ ՈՒ ՀԱՅԵՐԻ ՄԻՋԵՎ ՀԱՐԱԲԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՎԱՏԹԱՐԱՑՈՒՄ ՉԻ ԼԻՆԻ

«Մեր քաղաքականությունը կայանում է նրանում, որպեսզի ղարաբաղյան հակամարտությունը չտարածվի այլ տարածաշրջանների վրա», -ընդգծել է Վրաստանում Ադրբեջանի դեսպանը:

07 March 2003 • 14:07
ՌՈԲԵՐՏ ՔՈՉԱՐՅԱՆԻՆ ՀՀ ՆԱԽԱԳԱՀԱԿԱՆ ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆՆԵՐՈՒՄ ՀԱՂԹԵԼՈՒ ԿԱՊԱԿՑՈՒԹՅԱՄԲ ՇՆՈՐՀԱՎՈՐԵԼ ԵՆ ՈՒԿՐԱԻՆԱՅԻ, ԲԵԼԱՌՈՒՍԻ ՆԱԽԱԳԱՀՆԵՐԸ ԵՎ ՄՈՍԿՎԱՅԻ ՔԱՂԱՔԱՊԵՏԸ

Նրանք վստահություն են հայտնել, որ Ռ. Քոչարյանի գործունեությունը պետական բարձրագույն պաշտոնին հետագայում եւս կնպաստի երկրների միջեւ ժամանակի ընթացքում ստուգված բարեկամության եւ փոխհամագործակցության զարգացմանը` ի բարեկեցություն ժողովուրդների:

07 March 2003 • 13:48
ՎԼԱԴԻՄԻՐ ՊՈՒՏԻՆԸ ՇՆՈՐՀԱՎՈՐԵԼ Է ՌՈԲԵՐՏ ՔՈՉԱՐՅԱՆԻՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՆԱԽԱԳԱՀԻ ՊԱՇՏՈՆՈՒՄ ՎԵՐԸՆՏՐՎԵԼՈՒ ԿԱՊԱԿՑՈՒԹՅԱՄԲ

Ռուսաստանը խորապես շահագրգռված է Կովկասում կայունության եւ անվտանգության ամրապնդման, ղարաբաղյան հակամարտության արագ կարգավորման մեջ, ասվում է ուղերձում: