Եվրամիության 15 երկների ֆինանսների նախարարներն ահաբեկչության դեմ պայքարի շրջանակներում վերջերս համաձայնագիր են ստորագրել, որով փաստորեն պետք է վերացվի բանկային գաղտնիք հասկացությունը եւ արդյունքում սառեցվի եվրոպական բանկերում բոլոր անանուն հաշիվները:
Երեւանում Ռուսաստանի եւ Հայաստանի մաքսային կոմիտեների միջեւ ստորագրվել է երկու համաձայնագիր:
Եվրոպական ֆուտբոլային ասոցիացիաների միության ղեկավարությունը անվտանգության տեսակետից 2001 թվականի մարտից չի թույլատրում Իսրայելի հավաքականին հանդիպումներ ունենալ սեփական դաշտում:
Եվրոպայի Խորհրդի Նախարարների Կոմիտեի պատվիրակները փետրվարի 13-ին Ստրասբուրգում կքննարկեն ղարաբաղյան հակամարտության խաղաղ կարգավորման ընթացքը` Եվրախոհուրդ ընդգրկվելիս Հայաստանի եւ Ադրբեջանի ստանձնած պարտավորությունների շրջանակներում:
Ռենո Հարնիշը զբաղվել է Կոսովոյի եւ պաղեստինա-իսրայելական հակամարտությունների կարգավորմամբ:
Անցյալ շաբաթ Մյունխենում կայացավ միջազգային 39-րդ հերթական գիտաժողովը նվիրված գլոբալ անվտանգության հարցերին: Այս լուրջ քննարկման ընթացքում ամբիոնից ասված շատ ելույթներ դուր չեն եկել Բաքվի ղեկավարներին: Հատուկ զայրույթ է նրանց մոտ առաջացրել Ռուսաստանի պաշտպանության նախարար Սերգեյ Իվանովի ելույթը: վերջինս ներկայացրել է փաստեր, որոնք հաստատում են «Ալ Քաիդա» միջազգային ահաբեկչական ցանցի ճյուղավորումների ներկայաությունը Ադրբեջանում եւ Թուրքիայում: Ռուսաստանի զինվորական գերատեսչության ղեկավարի խոսքերով, հենց «Ալ Քաիդայի» եւ «Թալիբանի» Բաքվի ներկայուցուցչություններն են ֆինանսավորում եւ զինում Չեչնիայում կռվող զինվորներին:
Այս մասին այսօր հայտարարել է առեւտրի եւ տնտեսական զարգացման նախարար Կարեն Ճշմարիտյանը` ՀՀ նախագահի մոտ կայացած աշխատանքային խորհրդակցության ժամանակ:
Ինչպես այսօր հայտնել է ՀՀ-ում ԱՄՆ դեսպան Ջոն Օրդուէյը, այդ միջոցները կօգտագործվեն ընտրատարածքային կենտրոնների տեխնիկական վերազինման եւ վերապատրաստման ծրագրերի անցկացման համար:
Նրա խոսքերով, դրա համար հանրապետությունում կան բոլոր նախադրյալները:
Այդ մասին հայտարարել է ՀՀ ԱԳՆ մամուլի քարտուղար Ձյունիկ Աղաջանյանը:
Ծրագիրը նպատակաուղղված կլինի տնտեսական, առեւտրային, տրանսպորտային, մշակութային-մարդասիրական եւ առողջապահական կապերի ընդլայնմանը:
Ինչպես Վլադիմիր Պուտինի հետ բանակցությունների ավարտին հայտարարել է Ժակ Շիրակը, այդ հարցի առնչությամբ Ռուսաստանի եւ Ֆրանսիայի մոտ դիտվում է «դիրքորոշումների ընդհանրություն»:
Ռուսաստանի Կիսլովոդսկ քաղաքում «կովկասյան քառյակի» նիստին մասնակցող Հայաստանի խորհրդարանի պատվիրակությունը` խոսնակ Արմեն Խաչատրյանի գլխավորությամբ, հանդիպել է Ստավրոպոլի մարզի գործադիր եւ օրենսդիր իշխանությունների ղեկավարների եւ հայ համայնքի ներկայացուցիչների հետ:
Տվյալ հարցի քննարկման համար վերոհիշյալ միջազգային կազմակերպություն է դիմել հայ-թուրքական հաշտեցման հանձնաժողովը:
Հայաստանի ԿԸՀ պարզաբանել է, որ ՀՀ քաղաքացիները չեն կարող քվեարկել, քանի որ Լեռնային Ղարաբաղում նախատեսված չէ ընտրական տեղամասերի տեղակայում, ինչպես նաեւ բացակայում է Հայաստանի պաշտոնական դիվանագիտական առաքելությունը:
Ախալքալաք քաղաքի ղեկավար Նաիրի Իրիցյանի խոսքերով, Թուրքիայում հայերի ցեղասպանությունից հետո հայկական բնակչությունը զգուշանում է այդ ողբերգական իրադարձությունների կրկնությունից:
Փետրվարի 7-ին` Բուխարեստի հայտնի սրահներից մեկում կայացել է կոմպոզիտորի ստեղծագործությունների համերգ, որին ներկա են գտնվել նաեւ Ռումինիայի նախագահ Իոն Իլիեսկուն, երկրի ղեկավարության ներկայացուցիչներ, օտարերկրյա դեսպաններ եւ դիվանագետներ:
10 հազար դրամ անվանական արժեք ունեցող հուշադրամը պատրաստված է ոսկուց:
Այդ մասին հայտարարել է հայտնի ռուս քաղաքագետ, ԱՊՀ երկրների ինստիտուտի տնօրեն Կոնստանտին Զատուլինը:
Ինչպես հայտարարել է նախագահի թեկնածու «Ազգային միաբանություն» կուսակցության առաջնորդ Արտաշես Գեղամյանը, ընտրություններում առաջադրելով միանգամից մի քանի թեկնածու` ընդդիմությունը միանգամայն շրջահայացորեն է վարվել:
Վոլգոգրադի մարզի ղեկավարները եւ պաշտոնական այցով Վոլգոգրադում գտնվող Երեւանի քաղաքապետարանի ներկայացուցիչները պայմանավորվածություն են ձեռք բերել Պարսից ծոցի երկրների շուկաներում ռուսական եւ հայկական ապրանքների վաճառքի առնչությամբ համատեղ գործողությունների մասին:
«Գլոբ-նյուս» վերլուծական գործակալությունը փետրվարի 5-8-ը անց է կացրել վերջին, ՀՀ Ընտրական Օրենսգրքով թույլատրված հասարակական հարցում Հայաստանի 10 մարզերում եւ Երեւանում:
6 հայկական ընկերություններ, ինչպես նաեւ հիմնադրամներ եւ կազմակերպություններ, որոնք աջակցում են Հայաստանում տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտին, կներկայացվեն մարտի 12-19-ը Հաննովերում կայանալիք CeBIT ցուցահանդեսում:
Ղարաբաղյան հակամարտության հենց սկզբից Թուրքիան պաշտպանում է Ադրբեջանին եւ հանդես է գալիս հակամարտության խաղաղ կարգավորման օգտին, հայտարարել է Ադրբեջանում Թուրքիայի դեսպան Ահմեդ Ունալ Չեւիքեզը:
Ինքնաբացարկ հայտնելու իրենց իրավունքից օգտվել են միայն հայ կոմունիստների առաջնորդ Վլադիմիր Դարբինյանը, որը հանեց իր թեկնածությունը Արտաշես Գեղամյանի օգտին, եւ «Հանրապետություն» կուսակցության առաջնորդ Արամ Սարգսյանը, որը փետրվարի 8-ին հայտարարեց Ստեփան Դեմիրճյանի օգտին իր թեկնածությունը հանելու մասին:
Այս տարվա բյուջետային հատկացումների մասին օրենքի վերջնական հաստատումից անմիջապես հետո ԱՄՆ-ի ադմինիստրացիան կոնգրեսին ներկայացրեց 2004թ-ի հատկացումների մասին օրենքի նախագիծը: Մեզ համար այս փաստաթուղթը նշանակալից է նրանով, որ ներկայացվում է զարգացող երկրներին օգնություն տրամադրելու չափը: Ինչպես եւ նախորդ երեք տարիներին, Սպիտակ տունը կրկին կոնգրեսին առաջարկել է կրճատել Հայաստանին առնչվող թվերը, քանի որ բնակչության թվի հետ համեմատ մեր երկիրը ստանում է ամենամեծ օգնությունը ԱՊՀ երկրների շարքում: Դժվար չէ կանխատեսել խորհրդարանականների արձագանքը: Կոնգրեսի հայկական խումբը պատրաստ է հակազդել ադմինիստրացիայի նախաձեռնությանը բոլոր այն հանձնաժողովներում, որոնցով անցնելու է օրինագիծը:
2003 թվականի հունվար ամսին Թուրքիայում հրապարակված հայերին ու Հայաստանին վերաբերող 237 հոդվածներից 124-ում բացասական վերաբերմունք է դրսեւորվել հայերի նկատմամբ:
Նրանք Ռուսաստանի համար հավաքել են տեղեկատվություն, մասնավորապես, Ադրբեջանում չեչեն եւ աֆղան գրոհայինների առկայության, վիրավոր չեչեններին Բաքվի հիվանդանոցներում բժշկական օգնություն ցուցաբերելու վերաբերյալ: