AM
08 February 2003 • 14:39
ՌՈՒՍԱՍՏԱՆԻ ԿԻՍԼՈՎՈԴՍԿ ՔԱՂԱՔՈՒՄ ԸՆԹԱՆՈՒՄ Է «ԿՈՎԿԱՍՅԱՆ ՔԱՌՅԱԿԻ» ԽՈՐՀՐԴԱՐԱՆՆԵՐԻ ՂԵԿԱՎԱՐՆԵՐԻ ՓԱԿ ՀԱՆԴԻՊՈՒՄԸ

Այսօրվա հանդիպումն արդեն երրորդն է, որի ընթացքում քննարկվում են տարածաշրջանային խնդիրներ, այդ թվում նաեւ Հարավային Կովկասի հանրապետությունների հետ Ռուսաստանի հարաբերությունների հրատապ հարցերը, նշել է Ռուսաստանի Դաշնության խորհրդի խոսնակ Սերգեյ Միրոնովը:

08 February 2003 • 14:30
ԱՐԱՐԱՏ ՔԱՂԱՔՈՒՄ ՀԱՐՁԱԿՈՒՄ Է ՏԵՂԻ ՈՒՆԵՑԵԼ ՌՈԲԵՐՏ ՔՈՉԱՐՅԱՆԻՆ ԱՋԱԿՑՈՂ ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՆԵՐԿԱՅԱՑՈՒՑՉՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՎՐԱ

Հարձակումն իրագործվել է Արտաշատում կայացած ընդդիմադիր թեկնածուների` «Հանրապետություն» կուսակցության ղեկավար Արամ Սարգսյանի եւ «Հեռանկար» ռազմավարական նախաձեռնությունների կենտրոնի ղեկավար Արամ Կարապետյանի նախընտրական հանրահավաքներից հետո:

08 February 2003 • 14:29
ՄՈՍԿՎԱՅՈՒՄ ԲԱՑՎԵԼ Է ՀԱՅԿԱԿԱՆ ԱՐՎԵՍՏԻ ԿԵՆՏՐՈՆ

Կենտրոնի հիմնադիրը «Յունիստրոյ» ֆիրմայի գլխավոր տնօրեն Սամվել Ղազարյանն է:

08 February 2003 • 14:24
ՁԵՐԲԱԿԱԼՎԱԾ Է ՓԵՏՐՎԱՐԻ 4-ԻՆ ԱՐՏԱՇԱՏՈՒՄ ՏԵՂԻ ՈՒԵՑԱԾ ԱՆԿԱՐԳՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՄԱՍՆԱԿԻՑՆԵՐԻՑ ՄԵԿԸ

Փետրվարի 4-ին Արտաշատ քաղաքում Հայաստանի նախագահի թեկնածու Արամ Կարապետյանի նախընտրական հանդիպման ընթացքում տեղի ունեցած անկարգությունների գործով կա առաջին ձերբակալվածը:

08 February 2003 • 14:22
ԻՐԱՔԻ ՀԵՏ ՊԱՏԵՐԱԶՄԸ ԿԱՐՈՂ Է ՈՂԲԵՐԳՈՒԹՅԱՆ ՎԵՐԱԾՎԵԼ ԹՈՒՐՔԻԱՅԻ ԱԶԳԱՅԻՆ ՓՈՔՐԱՄԱՍՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՀԱՄԱՐ, ԳՏՆՈՒՄ Է «ԱԶԱՏ ՔՐԴՍՏԱՆԻ» ՆԵՐԿԱՅԱՑՈՒՑԻՉԸ

Միեւնույն ժամանակ նա ընդգծել է, որ Ադրբեջանը, հավատարիմ մնալով թուրքական քաղաքականությանը, նույնպես ոտնահարում է իր երկրում բնակվող մոտ 200 հազար քրդերի իրավունքները:

07 February 2003 • 19:04
ՍԼՈՎԱԿԻԱՅՈՒՄ ՏԵՂԻ ԿՈՒՆԵՆԱ ԵՎՐՈՊԱՅԻ ՀԱՅԿԱԿԱՆ ՄԱՄՈՒԼԻ ՀԱՄԱԺՈՂՈՎԸ

Կքննարկվեն հարցեր, որոնք առնչվում են Եվրոպայի հայկական մամուլի լեզվին, մշակույթին, ազգային ավանդույթների պահպանմանը, ինչպես նաեւ եվրոպական ԶԼՄ-ների ներկայացուցիչների հետ համագործակցության զարգացման ուղիներին:

07 February 2003 • 18:56
ԱՄՆ ԱՋԱԿՑՈՒԹՅՄԲ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՆԱԽԱԳԱՀԻ ԺՈՂՈՎՐԴԱՎԱՐԱԿԱՆ ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԱՆՑԿԱՑՈՒՄԸ ԹՈՒՅԼ ԿՏԱ ԱՄՐԱՊՆԴԵԼ ԵՐԿՐԻ ՀԵՂԻՆԱԿՈՒԹՅՈՒՆԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՍՊԱՐԵԶՈՒՄ

Այդ մասին հայտնել է ԱՄՆ-ում այցով գտնվող Հայաստանի արտաքին գործերի նախարար Վարդան Օսկանյանը:

07 February 2003 • 18:52
ՀՈՒՆԻՍԻՆ ՀԱՅԱՍՏԱՆ ԿԱՅՑԵԼԵՆ ԿԱՆԱԴԱՅԻ ԽՈՐՀՐԴԱՐԱՆԱԿՆՆԵՐ

Հայաստան այցի ընթացքում խորհրդարանականներին կմիանան Կանադական բիզնես միության անդամները` Հայաստանի եւ Կանադայի միջեւ տնտեսական համագործակցության զարգացման ուղիների քննարկման եւ գործնական հեռանկարների մշակման համար:

07 February 2003 • 17:52
ՍՈՉԻՈՒՄ ՆԱԽԱՊԱՏՐԱՍՏՎՈՒՄ ԵՆ ՌՈՒՍԱՍՏԱՆԻ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՄԻՋԵՎ ԵՐԿԱԹՈՒՂԱՅԻՆ ՀԱՂՈՐԴԱԿՑՈՒԹՅԱՆ ՎԵՐՍԿՍՄԱՆԸ

Արդեն մինչեւ ամառային հանգստյան սեզոնի սկիզբը Սոչիի բոլոր կայարանները պատրաստ կլինեն Ռուսաստանի եւ Հարավային Կովկասի երկրների` Վրաստանի ու Հայաստանի միջեւ երկաթուղային հաղորդակցության վերսկսմանը:

07 February 2003 • 17:50
ՀԱՅԿԱԿԱՆ «ՏԻԳՐԱՆ ՄԵԾ» ԿՈՆՅԱԿԸ ՄՐՑԱՆԱԿ Է ՍՏԱՑԵԼ ՄՈՍԿՎԱՅՈՒՄ

Հայկական «Great Valley» ընկերության «Տիգրան Մեծ» կոնյակը ստացել է ռուսաստանյան խոշորագույն «Պրոդէքսպո» մթերային ցուցահանդեսի շրջանակներում անցկացված դեգուստացիոն մրցույթի Մեծ մրցանակը:

07 February 2003 • 17:49
ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՆԱԽԱԳԱՀԸ ԵՎ ԵԱՀԿ ՆԵՐԿԱՅԱՑՈՒՑԻՉԸ ՀԱՅՏԱՐԱՐԵԼ ԵՆ ԶԻՆԱԴԱԴԱՐԻ ՌԵԺԻՄԻ ՀԵՏԱԳԱ ՊԱՀՊԱՆՄԱՆ ԿԱՐԵՎՈՐՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ

Հանդիպման մասնակիցները հատուկ ուշադրություն են դարձրել զորքերի շփման գծում այսօր նախատեսված` ԵԱՀԿ առաքելության պլանային դիտարկմանը:

07 February 2003 • 17:48
ՉԻ ԲԱՑԱՌՎՈՒՄ ՌՈՒՍԱՍՏԱՆԻ ԵՎ ՀԱՐԱՎԱՅԻՆ ԿՈՎԿԱՍԻ ԵՐԿՐՆԵՐԻ ՀՈԳԵՎՈՐ ԱՌԱՋՆՈՐԴՆԵՐԻ ՀԱՆԴԻՊՈՒՄԸ

Համաձայն ռուսական աղբյուրների, նախատեսվում է, որ նման հանդիպումը կկայանա ընթացիկ տարվա մայիսին Մոսկվայում:

07 February 2003 • 15:15
ՀԱՅԱՍՏԱՆԻ ԽՈՐՀՐԴԱՐԱՆԻ ԽՈՍՆԱԿԸ ՄԵԿՆԵԼ Է ԿԻՍԼՈՎՈԴՍԿ` ՄԱՍՆԱԿՑԵԼՈՒ «ԿՈՎԿԱՍՅԱՆ ՔԱՌՅԱԿԻ» ՀԱՆԴԻՊՄԱՆԸ

Հանդիպմանը, բացի նրանից, կմասնակցեն Ռուսաստանի Դաշնային ժողովի Դաշնության խորհրդի նախագահ Սերգեյ Միրոնովը, Վրաստանի խորհրդարանի ղեկավար Նինո Բուրջանաձեն եւ Ադրբեջանի Միլլի մեջլիսի նախագահ Մուրթուզ Ալեսքերովը:

07 February 2003 • 15:01
ԱՐՏԱՇԱՏ ՔԱՂԱՔՈՒՄ ՏԵՂԻ ՈՒՆԵՑԱԾ ԻՐԱԴԱՐՁՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԿԱԶՄԱԿԵՐՊԵԼ Է ՀԱՅԱՍՏԱՆԻ ՆԱԽԱՐԱՐՆԵՐԻՑ ՄԵԿԸ, ԳՏՆՈՒՄ ԵՆ «ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ԻՐԱՎՈՒՆՔ ՄԻՈՒԹՅՈՒՆ» ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅՈՒՆՈՒՄ

ՍԻՄ կուսակցության անդամները դժգոհություն են հայտնել հետաքննության ընթացքի կապակցությամբ եւ նրանից, թե ինչպես է ներկայացվում տեղի ունեցածը իրավապահ մարմինների կողմից, որոնք «փորձում են աղավաղել փաստերը եւ եղածը ներկայացնել որպես մի խումբ բանսարկուների սադրանք»:

07 February 2003 • 14:32
ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ԻՇԽԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐՆ ԱԴՐԲԵՋԱՆԱԿԱՆ ԿՈՂՄԻՆ ԵՆ ՀԱՆՁՆԵԼ ՌԱԶՄԱԳԵՐԻ ԷԼՄԵԴԴԻՆ ԱԲԻԵՎԻՆ

Աբիեւի հանձնումն իրականացվել է ԼՂՀ նախագահ Արկադի Ղուկասյանի որոշմամբ` ԼՂՀ ռազմագերիների, պատանդների եւ անհայտ կորածների հարցերի պետհանձնաժողովի եւ ԿԽՄԿ Լեռնային Ղարաբաղի ներկայացուցչության համագործակցությամբ:

07 February 2003 • 14:31
ԱՌԵՎՏՐԻ ԵՎ ԶԱՐԳԱՑՄԱՆ ՍԵՎԾՈՎՅԱՆ ԲԱՆԿԸ ՄՏԱԴԻՐ Է ԶԱՐԳԱՑՆԵԼ ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅՈՒՆԸ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԵՏ

Հայաստանում ԱԶՍԲ-ի գործունեության առաջնայնությունների թվում նշվել են ուղիղ ֆինանսական աջակցությունը փոքր եւ միջին բիզնեսին, ինչպես նաեւ Հայաստանում փոքր ՀԷԿ-երի կառուցման ֆինանսավորմանն ուղղված նախագծերը:

07 February 2003 • 14:30
ՀԱՅԱՍՏԱՆԻ ԿՈՄՈՒՆԻՍՏԱԿԱՆ ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ ԱՌԱՋԱԴՐՎԱԾ ԹԵԿՆԱԾՈՒ ՎԼԱԴԻՄԻՐ ԴԱՐԲԻՆՅԱՆԸ ՀԱՆԵԼ Է ԻՐ ԹԵԿՆԱԾՈՒԹՅՈՒՆՆ Ի ՕԳՈՒՏ ԱՐՏԱՇԵՍ ԳԵՂԱՄՅԱՆԻ

Այսպիսով, Հայաստանի նախագահի ընտրություններից 12 օր առաջ երկրի ամենաբարձր պաշտոնին հավակնում են 10 թեկնածու:

07 February 2003 • 00:00
06 February 2003 • 18:12
ՀԱՅ ԹԱՐԳՄԱՆՉՈՒՀԻՆ ՊԱՐԳԵՎԱՏՐՎԵԼ Է ԲՈՒԼՂԱՐԻԱՅԻ ԱՄԵՆԱՀԵՂԻՆԱԿԱՎՈՐ ՇՔԱՆՇԱՆՆԵՐԻՑ ՄԵԿՈՎ

Բուլղարիայի նախագահը հրամանագիր է ստորագրել հայ թարգմանչուհի Մարգարիտ Թերզյանին հանրապետության ամենահեղինակավոր «Մադարյան հեծյալ» առաջին աստիճանի շքանշանով պարգեւատրելու մասին:

06 February 2003 • 18:01
ԹԲԻԼԻՍԻՆ ՀԵՐՔԵԼ Է ՎՐԱՍՏԱՆԻ ՆԱԽԱԳԱՀԻ ՊԱՇՏՈՆԻՑ ԷԴՈՒԱՐԴ ՇԵՎԱՐԴՆԱՁԵԻ ՎԱՂԱԺԱՄԿԵՏ ՀԵՌԱՑՄԱՆ ԾՐԱԳԻՐ ՆԱԽԱՊԱՏՐԱՍՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ ԼՈՒՐԵՐԸ

Վրաստանի գործող ղեկավարի լիազորությունների ժամկետը լրանում է 2005 թվականին:

06 February 2003 • 18:01
ՌՈԲԵՐՏ ՔՈՉԱՐՅԱՆԻՆ ՀԱՆՁՆՎԵԼ Է ԱԿԱԴԵՄԻԿՈՍ ՖՅՈԴՈՐՈՎԻ ԱՆՎԱՆ ՄՐՑԱՆԱԿ ԵՎ ՌՈՒՍԱՍՏԱՆԻ «ԼՈՒՍԱՎՈՐՈՒԹՅԱՆ ՋԱՏԱԳՈՎԻՆ» ՄԵԴԱԼԸ

Հայաստանի ղեկավարը այդ պարգեւներին է արժանացել Հայաստանի եւ Ռուսաստանի միջեւ բարեկամության եւ համագործակցության, տնտեսական, գիտա-տեխնիկական եւ մշակութա-պատմական կապերի ամրապնդման համար:

06 February 2003 • 17:59
ՌՈԲԵՐՏ ՔՈՉԱՐՅԱՆԸ ԱՐՏԱՀԱՅՏՎԵԼ Է ՀԱՅԱՍՏԱՆԻ ԱՌԱՋԻԿԱ ՆԱԽԱԳԱՀԱԿԱՆ ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆՆԵՐՈՒՄ ԸՆԴԴԻՄՈՒԹՅՈՒՆԻՑ ՄԻԱՍՆԱԿԱՆ ԹԵԿՆԱԾՈՒ ԱՌԱՋԱԴՐԵԼՈՒ ՕԳՏԻՆ

Նրա խոսքերով, ընդդիմադիր միասնական թեկնածուի առաջադրման դեպքում կստեղծվի որոշակի մթնոլորտ, որը կօգնի հասկանալ` ու՞մ հետ բանավեճ վարել եւ լուրջ հարցեր քննարկել:

06 February 2003 • 17:59
ՀԱՅԱՍՏԱՆԸ ՄՏԱԴԻՐ Է ԱՆՄՇԱԿ ԱԼՄԱՍՏՆԵՐ ԳՆԵԼ ԱՖՐԻԿԱՅԻՑ

Այդ նպատակով մարտին Հարավաֆրիկյան Հանրապետություն կմեկնի ՀՀ առեւտրի եւ տնտեսական զարգացման նախարարության թանկարժեք քարերի եւ ոսկերչության վարչության պետ Գագիկ Մկրտչյանը:

06 February 2003 • 15:14
ԳԱՐՆԱՆԸ ԵՐԵՎԱՆՈՒՄ ԿԿԱՅԱՆԱՆ ՔՆՆԱՐԿՈՒՄՆԵՐ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՏՆՏԵՍՈՒԹՅԱՆ ՄԵՋ ՌՈՒՍԱԿԱՆ ԿԱՊԻՏԱԼԻ ՆԵՐԳՐԱՎՄԱՆ ՀԱՐՑԻ ՇՈՒՐՋ

ՌԴ արդյունաբերության, գիտության եւ տեխնոլոգիաների նախարար Իլյա Կլեբանովի խոսքերով, խորհրդաժողովի աշխատանքներին կմասնակցի ռուս գործարարների մի մեծ խումբ, որոնք իրենց հայ գործընկերների հետ կքննարկեն մի շարք ներդրումային նախագծեր:

06 February 2003 • 14:55
ԵԽԽՎ ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ԳԾՈՎ ԶԵԿՈՒՑՈՂԸ ԿԱՅՑԵԼԻ ՀԱՅԱՍՏԱՆ ՄԱՐՏԻ ՎԵՐՋԻՆ

Այցի արդյունքների հիման վրա զեկուցողը կնախապատրաստի ղարաբաղյան հակամարտության մասին զեկույց, որը, ինչպես սպասվում է, կքննարկվի ԵԽԽՎ ամառային նստաշրջանի ընթացքում:

06 February 2003 • 14:46
ՄԱՐՏԻ ՎԵՐՋԻՆ ԲՐՅՈՒՍԵԼՈՒՄ ՏԵՂԻ ԿՈՒՆԵՆԱ ՀԱՅԱՍՏԱՆ-ԵՎՐԱՄԻՈՒԹՅՈՒՆ ՄԻՋԽՈՐՀՐԴԱՐԱՆԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ՀԵՐԹԱԿԱՆ ՆԻՍՏԸ

Նիստի ընթացքում կքննարկվեն, մասնավորապես, տնտեսական եւ քաղաքական ոլորտներում Հայաստան-Եվրամիություն փոխհարաբերությունները, ինչպես նաեւ տարածաշրջանային հարցեր, այդ թվում` Թուրքիայի հետ Հայաստանի փոխհարաբերությունները:

06 February 2003 • 14:45
ՓԱԽՍՏԱԿԱՆԵՐԻ ՎԵՐԱԴԱՐՁԸ ՀՆԱՐԱՎՈՐ Է ՂԱՐԱԲԱՂՅԱՆ ՀԱԿԱՄԱՐՏՈՒԹՅԱՆ ՎԵՐՋՆԱԿԱՆ ԿԱՐԳԱՎՈՐՄԱՆ ՇՐՋԱՆԱԿՆԵՐՈՒՄ

Փետրվարի 5-ին Եվրոպայի խորհրդի Նախարարների կոմիտեի ներկայացուցիչների նիստի ընթացքում ընդունվել է Հայաստանում, Ադրբեջանում եւ Վրաստանումում փախստականների եւ տեղահանված անձանց վիճակի մասին ԵԽ խորհրդարանական վեհաժողովի հանձնարարականի պատասխանը:

06 February 2003 • 14:44
«ԵԹԵ ԱՆՀՐԱԺԵՇՏ ԼԻՆԻ, ԹՈՒՐՔԵՐԸ ԿՊԱՅՔԱՐԵՆ ԱԴՐԲԵՋԱՆՑԻՆԵՐԻ ՀԵՏ ՈՒՍ ՈՒՍԻ», ՆԱԽԱԶԳՈՒՇԱՑՐԵԼ Է ԹՈՒՐՔ ԳԵՆԵՐԱԼԸ

Ռազմական ոլորտում երկկողմ հարաբերությունների զարգացմանը եւ Հարավային Կովկասի տարածաշրջանի իրավիճակին առնչվող հարցերը քննարկվել են Ադրբեջանի պաշտպանության նախարար Սաֆար Աբիեւի եւ Թուրքիայի ազգային անվտանգության ակադեմիայի պետ, գեներալ Քենան Դենիզի հանդիպման ընթացքում:

06 February 2003 • 00:00