AM
30 January 2003 • 17:03
2002 ԹՎԱԿԱՆԻՆ ՄԱՐԴՈՒ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԻ ԵՎՐՈՊԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆԸ ՀԱՅԱՍՏԱՆԻՑ ԸՆԴՈՒՆԵԼ Է 21 ԴԻՄՈՒՄ

Ադրբեջանից եւ Վրաստանից նույն ժամանակահատվածում ընդունվել է համապատասխանաբար 123 եւ 37 դիմում:

30 January 2003 • 14:56
ԱՄՌԱՆԸ ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ ԿՍԿՍՎԵՆ ՀԱՆԴԻՍԱՎՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ` ՆՎԻՐՎԱԾ ԷՋՄԻԱԾՆԻ ՄԱՅՐ ՏԱՃԱՐԻ ՀԻՄՆԱԴՐՄԱՆ 1700-ԱՄՅԱԿԻՆ

Իսկ աշնանը կկայանա գլխավոր միջոցառումը` միջազգային կոնֆերանս, նվիրված հոբելյանին:

30 January 2003 • 14:50
ՀՅՈՒՍԻՍԱՅԻՆ ՕՍԻԱՅԻ ՂԵԿԱՎԱՐՆ ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԱՆՑԿԱՑՆԵԼ «ԿՈՎԿԱՍՅԱՆ ՔԱՌՅԱԿԻ» ՀԱՆԴԻՊՈՒՄ, ՆՎԻՐՎԱԾ ՀԵՏԿՈՆՖԼԻԿՏԱՅԻՆ ՇԻՆԱՐԱՐՈՒԹՅԱՆԸ ԿՈՎԿԱՍՈՒՄ

Ալեքսանդր Դզասոխովը նշել է, որ այդ հանդիպմանը հնարավոր կլիներ մշակել Լեռնային Ղարաբաղի, Աբխազիայի եւ Հարավային Օսիայի խնդիրների վերաբերյալ Ռուսաստանի, Հայաստանի, Վրաստանի եւ Ադրբեջանի միասնական տեսակետը:

30 January 2003 • 14:16
ՀԱՅԱՍՏԱՆԻ ԵՎ ԱԴՐԲԵՋԱՆԻ ՆԱԽԱԳԱՀՆԵՐԻ ՀԵՐԹԱԿԱՆ ՀԱՆԴԻՊՈՒՄԸ ՂԱՐԱԲԱՂՅԱՆ ԿԱՐԳԱՎՈՐՄԱՆ ՇՈՒՐՋ ԿԿԱՅԱՆԱ ՄԱՅԻՍԻ ՎԵՐՋԻՆ ՍԱՆԿՏ-ՊԵՏԵՐԲՈՒՐԳՈՒՄ

Ռուսաստանի հյուսիսային մայրաքաղաք երկու պետությունների ղեկավարները կժամանեն քաղաքի հիմնադրման 300-ամյակի տոնակատարություններին մասնակցելու համար:

30 January 2003 • 14:15
ԵՐԵՎԱՆԻ ԿՈՆՅԱԿԻ ԳՈՐԾԱՐԱՆԻ ԳԼԽԱՎՈՐ ՏՆՕՐԵՆ ՊՅԵՐ ԼԱՐԵՉԸ ՆՇԱՆԱԿՎԵԼ Է ՖՐԱՆՍԻԱՅԻ ԽՈՐՀՐԴԱԿԱՆ
ԱՐՏԱՔԻՆ ԱՌԵՎՏՐԻ ԳԾՈՎ

Խորհրդականի լիազորությունների մեջ է մտնում աջակցությունը Ֆրանսիայի կառավարությանը պետության արտաքին առեւտրային քաղաքականւթյան ձեւավորման եւ իրականացման գործում:

30 January 2003 • 14:14
ՀԵՅԴԱՐ ԱԼԻԵՎԸ ԿՈՉ Է ԱՐԵԼ ՉՉԱՓԱԶԱՆՑՆԵԼ ԱԴՐԲԵՋԱՆՑԻ ՌԱԶՄԱԳԵՐՈՒ ՃԱԿԱՏԱԳՐԻ ՀԱՐՑԸ

Հեյդար Ալիեւի խոսքերով, Հայաստանի նախագահ Ռոբերտ Քոչարյանը խոստացել է վերադարձնել ադրբեջանցի ռազմագերուն, հենց որ թույլ տա նրա առողջական վիճակը:

30 January 2003 • 14:13
ՀԱՅԱՍՏԱՆԻ ԵՎ ԱԴՐԲԵՋԱՆԻ ՀՈԳԵՎՈՐ ԱՌԱՋՆՈՐԴՆԵՐԸ ՀԵՌԱԽՈՍԱԶՐՈՒՅՑ ԵՆ ՈՒՆԵՑԵԼ

Հեռախոսազանգի առիթ է հանդիսացել անհանգստությունը ղարաբաղյան կողմի գերեվարած ադրբեջանցի զինծառայող Էլմեդդին Աբիեւի ճակատագրի վերաբերյալ:

30 January 2003 • 00:00
29 January 2003 • 19:12
ԵՎՐԱԽՈՐՀՐԴԻ ԳԼԽԱՎՈՐ ՔԱՐՏՈՒՂԱՐՆ ԸՆԴԳԾԵԼ Է ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ ՆԱԽԱԳԱՀԱԿԱՆ ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԿԵՆՍԱԿԱՆ ԿԱՐԵՎՈՐՈՒԹՅՈՒՆԸ

Նրա խոսքերով` Եվրախորհուրդը ակտիվորեն կմասնակցի ընտրություւների նախապատրաստության եւ դրանց ընթացքի վերահսկման գործընթացին Հարավային Կովկասի բոլոր երեք երկրներում:

29 January 2003 • 19:11
ՂԱՐԱԲԱՂՑԻ ԶԻՆԾԱՌԱՅՈՂԸ ՍՊԱՆՎԵԼ Է ԱԴՐԲԵՋԱՆԱԿԱՆ ՍՆԱՅՊԵՐԻ ԿՐԱԿՈՑԻՑ

ԼՂՀ պաշտպանության փոխնախարար գեներալ-մայոր Վիտալի Բալասյանը հայտնել է, որ «այդ հանցագործ գործողությունը կատարվել է տվյալ շրջանում ԵԱՀԿ առաքելության կողմից անցկացված մոնիտորիգից երեք ժամ հետո»:

29 January 2003 • 18:57
ՈՒԿՐԱԻՆԱՅԻ ՆԱԽԱԳԱՀ ԼԵՈՆԻԴ ԿՈՒՉՄԱՆ ԿԳԼԽԱՎՈՐԻ ԱՊՀ ՊԵՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՂԵԿԱՎԱՐՆԵՐԻ ԽՈՐՀՈՒՐԴԸ

Նրա խոսքերով` ԱՊՀ երկրների հաջորդ վեհաժողովը կկայանա 2003 թվականի սեպտեմբերին Յալթայում, որտեղ պետք է ստորագրվեն փաստաթղթեր` ԱՊՀ շրջանակներում ազատ առեւտրի գոտու ստեղծման վերաբերյալ:

29 January 2003 • 18:56
ՎԱՂԸ ԵՐԵՎԱՆ Է ԺԱՄԱՆՈՒՄ ՄՈՍԿՎԱՅԻ ՔԱՂԱՔԱՊԵՏԸ

Այստեղ նա իր երեւանյան գործընկեր Ռոբերտ Նազարյանի հետ կստորագրի 2003-04 թթ. երկու մայրաքաղաքների գործադիր իշխանությունների մարմինների միջեւ համագործակցության ծրագիր:

29 January 2003 • 18:54
ԼՅՈՒՑԵՌՆՈՒՄ ԲԱՐՁՐ ԵՆ ԳՆԱՀԱՏԵԼ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՏՆՏԵՍՈՒԹՅԱՆ ԴՐԱԿԱՆ ԱՌԱՋԽԱՂԱՑՈՒՄՆԵՐԸ

Այնտեղ նշվել է նաեւ, որ վերջին երեք տարներին Հայաստանի տնտեսական աճի բարձր ցուցանիշը, սղաճի կառավարվող մակարդակը, արտաքին պարտքի ցուցանիշների բարելավումը դրական են բնութագրում Հայաստանին եւ ընդգծում են զգալի տարբերությունը` այլ երկրների համեմատությամբ:

29 January 2003 • 18:53
ՌՈԲԵՐՏ ՔՈՉԱՐՅԱՆԸ ԱՐՏԱՀԱՅՏՎԵԼ Է ԱԲԽԱԶԻԱՅԻ ՏԱՐԱԾՔՈՎ ՌՈՒՍԱՍՏԱՆԻ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՄԻՋԵՎ ԵՐԿԱԹՈՒՂԱՅԻՆ ՀԱՂՈՐԴԱԿՑՈՒԹՅԱՆ ԲԱՑՄԱՆ ՕԳՏԻՆ

Հայաստանի նախագահ Ռոբետ Քոչարյանն այսօր Կիեւում հանդիպել է Վրաստանի նախագահ Էդուարդ Շեւարդնաձեի հետ:

29 January 2003 • 18:52
ԹՈՒՐՔԻԱՅԻ ՎԱՐՉԱՊԵՏԸ ՀԱՅԱՍՏԱՆԻՆ ԿՈՉ Է ԱՐԵԼ ՎԵՐԱՆԱՅԵԼ ՀԱՐԱԲԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ՀԱՐԵՎԱՆՆԵՐԻ ՀԵՏ

Աբդուլլա Գյուլը հայտարարել է այս մասին Ստրասբուրգում` արձագանքելով Օսմանյան Թուրքիայում հայոց ցեղասպանությանը վերաբերող հարցին:

29 January 2003 • 17:59
ԻԼՀԱՄ ԱԼԻԵՎԸ ՄՏԱԴԻՐ Է ՕԳՏԱԳՈՐԾԵԼ ԵԽԽՎ ՓՈԽՆԱԽԱԳԱՀԻ ՊԱՇՏՈՆԸ «ՀԱՅԿԱԿԱՆ ԱԳՐՍԻԱՆ» ՄԵՐԿԱՑՆԵԼՈՒ ՀԱՄԱՐ

Նա նշել է, որ մտադիր է օգտագործել «իրեն ընձեռնված հնարավորությունները` Ադրբեջանի պետական շահերի պաշտպանման եւ առաջին հերթին ղարաբաղյան խնդրի լուծման համար»:

29 January 2003 • 14:43
ԸՆԴԴԻՄՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՆԱԽԱԳԱՀԱԿԱՆ ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻՆ ՄԻԱՍՆԱԿԱՆ ԹԵԿՆԱԾՈՒԻ ԱՌԱՋԱԴՐՎԵԼՈՒ ՀԱՐՑԸ ԿՈՐՈՇՎԻ ՄԻՆՉԵՎ ՓԵՏՐՎԱՐԻ 5-Ը

Հայաստանի ժողովրդավարական կուսակցության առաջնորդ Արամ Սարգսյանը ընդգծել է, որ եթե ընդդիմությունը չմիավորվի միասնական թեկնածուի շուրջ առաջին փուլում, ապա դա անպայման տեղի կունենա երկրորդ փուլում, որը, նրա խոսքերով` անխուսափելի է:

29 January 2003 • 14:32
ՐԱՖՖԻ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆԸ ԿԳԼԽԱՎՈՐԻ ՆՈՐ ՔԱՂԱՔԱԿԱՆ ՇԱՐԺՈՒՄ

ՀՀ արտաքին գործերի նախկին նախարար, Հայաստանի ռազմավարական եւ ազգային հետազոտությունների կենտրոնի ղեկավար Րաֆֆի Հովհաննիսյանը հայտարարել է «Ժառանգություն» նոր քաղաքական շարժման ստեղծման մասին:

29 January 2003 • 14:29
ՓԱՐԻԶՈՒՄ ԿԿԱՅԱՆԱ «ՊՐՈ ԱՐՄԵՆԻԱ» ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՀԱՄԱԺՈՂՈՎԸ

Ֆրանսիայի Սենատում անցկացվող խորհրդաժողովին հրավիրված են սենատորներ, նախարարներ, աշխարհի տարբեր երկրների խորհրդարանների հայ պատգամավորներ:

29 January 2003 • 14:27
«ԿՈՎԿԱՍՅԱՆ ՔԱՌՅԱԿԻ» ԽՈՐՀՐԴԱՐԱՆՆԵՐԻ ՆԱԽԱԳԱՀՆԵՐԸ ԿՀԱՆԴԻՊԵՆ ԿԻՍԼՈՎՈԴՍԿՈՒՄ

Նախնական պայմանավորվածության համաձայն, փետրվարի 7-8-ը Կիսլովոդսկ քաղաքում տեղի կունենա «Կովկասյան քառյակի» խորհրդարանների ղեկավարների հերթական հանդիպումը:

29 January 2003 • 13:26
ՆՈՎՈՌՈՍԻՅՍԿԻ ՔԱՂԱՔԱՊԵՏԻ ԹԵԿՆԱԾՈՒՆԵՐԻ ՇԱՐՔՈՒՄ ԿԱՆ ՆԱԵՎ ՀԱՅԵՐ

Նովոռոսիյսկի քաղաքապետի պաշտոնի համար ընտրություններին, որոնք կկայանան մարտի 23-ին, ցանկություն են հայտնել մասնակցել նաեւ հայեր` Նովոռոսիյսկի քաղաքային Դումայի պատգամավոր Ռ. Մինոսյանը եւ «Նովոռոսիյսկի առեւտրական նավահանգիստ» ԲԲԸ-ի դոկեր-մեխանիզատոր Ն. Կաբասակալյանը:

29 January 2003 • 13:25
ՀԱՅ-ԲՐԻՏԱՆԱԿԱՆ ՀԱՐԱԲԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԶԱՐԳԱՑՄԱՆ ՄԵԾ ՆԵՐՈՒԺ ՈՒՆԵՆ

Այդ մասին խոսվել է ՀՀ արտաքին գործերի նախարար Վարդան Օսկանյանի եւ Հայաստանում Մեծ Բրիտանիայի նորանշանակ դեսպան Թորդա Էբոթ-Վաթի հանդիպման ընթացքում:

29 January 2003 • 00:00
29 January 2003 • 00:00
28 January 2003 • 15:50
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՆԱԽԱԳԱՀԸ ՄԵԿՆՈՒՄ Է ԿԻԵՎ` ՄԱՍՆԱԿՑԵԼՈՒ ԱՊՀ ՈՉ ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ՎԵՀԱԺՈՂՈՎԻՆ

ԱՊՀ առաջնորդները Կիեւում չեն ստորագրի միջպետական փաստաթղթեր` ոչ պաշտոնական շրջանակներում նման հանդիպումները հնարավորություն են ընձեռնում քննարկել ցավոտ հարցեր:

28 January 2003 • 15:03
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՄՈՒՏՔԸ ԱՀԿ ՆՈՐ ՀԵՌԱՆԿԱՐՆԵՐ Է ԲԱՑՈՒՄ ԵՎՐԱՄԻՈՒԹՅԱՆ ԵՐԿՐՆԵՐ ՀԱՅԿԱԿԱՆ ԳՅՈՒՂԱՏՆՏԵՍԱԿԱՆ ԱՊՐԱՆՔՆԵՐԻ ՀԱՄԱՐ

«Ակվատեխավտոմատիկա» ընկերության գլխավոր տնօրեն Արկադի Գեւորգյանի խոսքերով, ագրարային եւ վերամշակման ձեռնարկությունների արտահանման աշխարհագրության ընդլայնումը այժմ մեծապես կախված է ՀՀ կառավարության կողմից ԱՀԿ-ի նորմատիվ ակտերի ընդունումից:

28 January 2003 • 14:45
ՀԱՅԿԱԿԱՆ ԲԱՆԱԿԸ ՏԱՐԱԾԱՇՐՋԱՆԻ ԿԱՅՈՒՆՈՒԹՅԱՆ ԱՆՓՈԽԱՐԻՆԵԼԻ ԳՈՐԾՈՆ Է ՀԱՆԴԻՍԱՆՈՒՄ

Այս մասին ասվում է Հայաստանի նախագահ Ռոբերտ Քոչարյանի շնորհավորական ուղերձում` Հայոց բանակի օրվա առթիվ:

28 January 2003 • 14:25
ՀԱՍՏԱՏՎՈՒՄ ԵՆ ԵՆԹԱԴՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ, ՈՐ ՀԱՅԵՐԸ ՄՈՍԿՎԱՅԻ ՄԵՐՁԱԿԱՅՔՈՒՄ ԱՊՐԵԼ ԵՆ ԴԵՌԵՎՍ 12-ՐԴ ԴԱՐՈՒՄ

Ռուսաստանի Ռյազան քաղաքի պատմության թանգարանում պահվում է պեղումների ժամանակ այնտեղ գտնված հազվագյուտ ցուցադրանմուշը` հայկական գրություններով 12-13-րդ դարերի թվակիր պղնձե ափսե:

28 January 2003 • 14:24
ԿՈԼՈՒՄԲԻԱՅԻ ՆԱՀԱՆԳԱՊԵՏԸ ՆԵՐՈՂՈՒԹՅՈՒՆ Է ԽՆԴՐԵԼ ՔԵՄԱԼ ԱԹԱԹՈՒՐՔԻ ՀԱՍՑԵԻՆ ԱՐՎԱԾ ԳՈՎԱՍԱՆՔԻ ՀԱՄԱՐ

Սուր քննադատությունը ստիպել է ԱՄՆ Կոլումբիայի նահանգապետ Մարկ Սանֆորդին ներողություն խնդրել ներկայիս Թուրքիայի հիմնադիր Քեմալ Աթաթուրքի հասցեին արված գովասանքի խոսքերի համար:

28 January 2003 • 14:18
«ՎԱՇԻՆԳՏՈՆ ՓՈՍՏ»-Ը ՀՐԱՊԱՐԱԿԵԼ Է ԱՄՆ-ՈՒՄ ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԵՐԿԱՅԱՑՈՒՑՉԻ ՆԱՄԱԿԸ

Վարդան Բարսեղյանը ողջունել է թերթին` Ադրբեջանում ժողովրդավարությանը հստակ գնահատական տալու համար: