18 տարին լրացած Հայաստանի քաղաքացիները, որոնք բնակվում են Ռուսաստնում հիմնական կամ ժամանակավոր հիմունքներով, փետրվարի 19-ին կքվեարկեն Մոսկվայում եւ Սանքտ-Պետերբուրգում:
Ընտրացուցակներում շատ են անճշտությունները, ինչը իշխանությունների անուշադրության հետեւանք է, հաղորդե է Հայաստանի նախագահի թեկնածու Ստեփան Դեմիրճյանի նախընտրական շտաբի ղեկավար Գրիքոր Հարությունյանը:
Լեռնային Ղարաբաղի Հանրապետության վարչապետ Անուշավան Դանիելյանը օրերս որոշում է ստորագրել «Ղարաբաղի ազգային-ազատագրական պայքարի 15-ամյակի կապակցությամբ տոնակատարությունների պատրաստման եւ անցկացման միջոցառումների մասին»:
Նրա հետ միասին հանրապետություն կժամանեն մոտ 100 կարճաժամկետ դիտորդներ ԱՊՀ ութ երկրներից` Բելառուսից, Վրաստանից, Ղազախստանից, Ղրղզստանից, Մոլդովայից, Ռուսաստանից, Տաջիկստանից եւ Ուկրաինայից:
Արեւմտյան Վրաստանում ապրող մեսխեթցի թուրքերի մի քանի կազմակերպություններ Սամցխե-Ջավախքում հաստատվելու կապակցությամբ սոցիոլոգիական հարցում են անցկացրել իրենց հայրենակիցների շրջանում:
Ադրբեջանական կողմին ամենից շատ վրդովել է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների որոշումը ղարաբաղյան խնդրի հարցով լսումների ժամանակ առաջինը ելույթ ունենալու վերաբերյալ:
Գագաթնաժողովի աշխատանքներին կմասնակցի նաեւ Հայաստանի նախագահ Ռոբերտ Քոչարյանը:
«Կովկասյան քառյակի»` Ադրբեջանի, Հայաստանի, Վրաստանի եւ Ռուսաստանի առաջնորդների հերթական հանդիպումը նախատեվում է անցկացնել Կիեւում` հունվարի 28-29 կայանալիք ԱՊՀ երկրների ղեկավարների ոչ պաշտոնական գագաթնաժողովի շրջանակներում:
Փաստաթղթում աջակցություն է հայտնվում նաեւ Ղարսի (Թուրքիա) եւ Գյումրիի (Հայաստան) միջեւ երկաթուղային հաղորդակցության հաստատմանը, ինչը «դրական ազդեցություն կունենա տարածաշրջանում կայունության ամրապնդմանը եւ տնտեսական զարգացմանը ուղղված ԱՄՆ ջանքերի վրա:
«Էլեկտրաէներգիայի թողարկումը շարունակվում է իրականացվել առանց խոչընդոտների` չնայած կրաճատվել է ռուսական գազի ներմուծումը Հայաստան` «Հյուսիսային Կովկաս-Անդրկովկաս» հիմնական գազամուղի վթարի պատճառով»,- տեղեկացրել են ՀՀ էներգետիկայի նախարարությունում:
Չնայած ադրբեջանական կողմի ձեռնարկած ջանքերին` թերագնահատելու ԵԱՀԿ Մինսկի խմբի աշխատանքը, ԵԽ նախարարների պատվիրակները ընդունել են եզրափակիչ փաստաթուղթ, որում արտահայտվում է օժանդակություն` Մինսկի խմբի գործունեությանն ու Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ ընթացող ուղիղ երկխոսությանը:
Ադրբեջանի Կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահ Մազախիր Փանախովը մտադիր չէ մասնակցել ԱՊՀ դիտորդական առաքելության աշխատանքներին Հայաստանի նախագահական ընտրություններին:
Այդ հարցի վերաբերյալ վերջնական որոշումը կընդունվի նախարարների հերթական նիստին, որը կկայանա 2003 թվականի ապրիլին:
Այդ որոշումը նա ընդունել է Ատոմ Էգոյանի «Արարատ» ֆիլմի դիտումից հետո, որը պատմում է Օսմանյան Թուրքիայում հայոց ցեղասպանության մասին:
Այդ մասին հեռուստահարցազրույցում հայտարարել է ՀՀ պաշտպանության փոխնախարար Յուրի Խաչատուրովը:
Այս տարվա օգոստոսից ՀՀ-ում կսկվի փոքր եւ միջին ձեռնարկատերերին վարկային երաշխիքների տրամադրման փորձնական ծրագրի իրականացումը:
2003 թվականին նախատեսվում է ակտիվ համագործակցություն հայ եւ ֆրանսիական համայնքների միջեւ, հայտարարել է Հայաստանում Ֆրանսիայի դեսպան Անրի Կյուրին:
Այս նախաձեռնությամբ Ռուսաստանի փոխվարչապետը հանդես է եկել Մոսկվայում` Վրաստանի խորհրդարանի ղեկավար Նինո Բուրջանաձեի հետ հանդիպման ժամանակ:
Հայաստանի կողմից օգտագործված գազի պարտքը Թուրքմենստանին վերջնական կմարվի մինչեւ 2003 թվականի մարտ ամիսը:
Այսօր առավոտյան ավարտվել են «Մոզդոկ-Թբիլիսի» պահեստային գազատարի վերանորոգման աշխատանքները, որով հիմնական գազամուղի վթարից հետո ռուսական գազ էր ներմուծվում Անդրկովկաս:
Եվրոպայի Խորհրդի Նախարարների Կոմիտեի ներկայացուցիչները երեկ Սթ րասբուրգում քննարկել են ղարաբաղյան խնդրի կարգավորման ընթացքը Հայաստանի եւ Ադրբեջանի նախագահների անձնական ներկայացուցիչների եւ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հետ:
Այս մասին հայտարարել է Հայաստանում Գերմանիայի դեսպան Հանս-Վուլֆ Բարտելսը:
Եվրախորհրդի նախարարների պատվիրակներն իրենց նիստի ընթացքում ընդունել են փաստաթուղթ, որն առնչվում է Թուրքիայի կողմից Հայաստանի շրջափակմանը` ի պատասխան հայկական կողմից մեկ տարի առաջ տրված գրավոր հարցման:
Այդ մասին հայտարարել է Ադրբեջանում ԱՄՆ դեսպան Ռոսս Ուիլսոնը:
Բացի այդ Սթրասբուրգում կկայանա երկու պետությունների ղեկավարների Անձնական ներկայացուցիչների հերթական հանդիպումը ԵԱՀԿ ղարաբաղյան կարգավորման Մինսկի խմբի համանախագահների հովանու ներքո:
«Համաձայնության ենք եկել գործնականում ԱՊՀ բոլոր երկրների հետ` նավթի եւ գազի առումով պահումներ անել միայն ԱԱՀ մասով»,-ասել է Պուտինը:
Այդ մասին հայտարարել է Օմանի Առեւտրա-արդյունաբերական պալատի նախագահ Աբդուլլա Սալիմ Ալ-Ռովասը Հայաստանի արտաքին գործերի փոխնախարար Ռուբեն Շուգարյանի հետ հանդիպման ժամանակ:
ԱՊՀ յոթ առավել աղքատ երկրների հարցերով կոնֆերանսը ավարտվել է Լյուցեռնում դոնոր կազմակերպություններին ուղղված կոչով` հնարավորություններ գտնել ավելացնելու համար անվարձահատույց տրամադրվող ֆինանսական օգնությունը «ԱՊՀ նախաձեռնություն-7» մասնակից-երկրներին` Հայաստանին, Ադրբեջանին, Վրաստանին, Ղրղզստանին, Մոլդովային, Տաջիկստանին եւ Ուզբեկստանին: