AM
02 Հունիս 2022 • 11:11 AMT
Ինչպես է IO հոգեբանությունն օգնում բիզնեսներին բազմազանություն ապահովել աշխատանքի ընդունման գործընթացում

Forbes-ը հրապարակել է CodeSignal-ի համահիմնադիր և գործադիր տնօրեն Տիգրան Սլոյանի հոդվածը

02 Հունիս 2022 • 10:52 AMT
Փոխվարչապետ․ Եթե մարդը սուպերմարկետում 3 մլն դրամ կանխիկ ծախսի, հարց կառաջանա՝ որտեղի՞ց այդ գումարը

Ըստ նրա, կանխիկի կրճատումը կխթանի մատչելի վարկավորումը

02 Հունիս 2022 • 10:39 AMT
Սաղաթելյան․«Դիմադրութուն» շարժումը մոտենում է կարևոր հանգրվանի

«Պատրաստվում ենք վաղվա օրվան, մենք ճիշտ ընթացքի մեջ ենք, պայքարը պետք է հասցնել հաղթական ավարտին»,-գրել է նա

02 Հունիս 2022 • 10:36 AMT
Ալիևը փորձում է ԵՄ-ին համոզել, թե «Զանգեզուրի միջանցք» կոչվածը պետք է Եվրոպային

Ադրբեջանի հսկողության տակ անցած Արցախի Քարվաճառում և Բերձորում կա 9-10 հազար մեգավատ էլեկտրաէնեգրիայի պոտենցիալ, հայտարարում է այդ երկրի նախագահ Իլհամ Ալիևը՝ բացատրելով, որ Արցախի տարածքների էլեկտրաէներգիան կարող են օգտագործել Ադրբեջանի ներքին պահանջարկը բավարարելու համար, ինչի արդյունքում կխնայեն գազը, որն էլ կարտահանեն Եվրոպա։ Այսպես, փաստացի, փորձում է էներգետիկ ճգնաժամում հայտնված Եվրոպային համոզել, թե Հայաստանի տարածքով թուրքական միջանցքը պետք է նաև եվրոպացիներին:

02 Հունիս 2022 • 10:05 AMT
Ռազմաուսումնական հաստատություն ավարտած և ծառայության անցած զինվորներն անհատույց բնակարան կստանան

20 տարվա զինծառայության ժամկետը լրանալու դեպքում բնակարանը կդառնա նրա սեփականությունը

02 Հունիս 2022 • 09:39 AMT
3 բանկ է միացել կենսաթոշակառուների անկանխիկ գործարքների դեպքում քեշբեքի ծրագրին

390,000 թոշակառու է բանկային քարտով թոշակ ստանում

02 Հունիս 2022 • 09:30 AMT
Երեխա ունեցող ընտանիքների բնակարանային ապահովությանը ևս 400 մլն դրամ կուղղվի. Դիմողները շատ են

Վարչապետը հիշեցրել է, որ հիփոթեքային վարկ ունեցող ընտանիքում 3-րդ երեխա ծնվելու դեպքում պետությունը վճարում է մայր գումարից մինչև 2 մլն դրամ

02 Հունիս 2022 • 08:44 AMT
Փաշինյան․ Ուշադիր եղեք՝ հուլիսի 1-ից կանխիկով բնակարան և մեքենա գնել չի լինի

Նա ասել է, որ եթե անկանխիկ փոխանցում չգրանցվի, դա կարող է հետագայում գործարքն առոչինչ ճանաչելու հիմք դառնալ

02 Հունիս 2022 • 07:59 AMT
ՄԱԿ-ը հավանություն է տվել Թուրքիայի անվան փոփոխությանը

Երկրի կրճատ անվանումը այսուհետ կլինի Türkiye, ոչ թե Turkey, իսկ այբբենական կարգը չի փոխվի

02 Հունիս 2022 • 07:41 AMT
ՀՀ ոստիկանությունը՝ Հաշվեքննիչ պալատի տեսադաշտում. 11 մլրդ դրամով ավելի եկամուտ են հավաքագրել

Պարզվել է նաև, որ ոստիկանության Երևանի վարչության ստորաբաժանման ընտրված աշխատողներին վճարվել է նախատեսվածից ավել աշխատավարձ

02 Հունիս 2022 • 07:40 AMT
Ստեփանավանում կամուրջ է փլուզվել

Տուժածներ չկան

02 Հունիս 2022 • 07:15 AMT
ԱԶԲ ներկայացուցիչները ծանոթացել են Հյուսիս-հարավի Թալին-Լանջիկ հատվածի շինաշխատանքներին

ԱԶԲ աջակցությամբ վերակառուցվում է նաև Տրանշ-2-ը՝ Աշտարակ-Թալին հատվածը՝ մոտ 42 կմ երկարությամբ

02 Հունիս 2022 • 07:13 AMT
Ռաֆիկ Հարությունյանը ծանրամարտի Եվրոպայի չեմպիոն է դարձել

Հունիսի 2-ին Հայաստանը Եվրոպայի առաջնությունում կունենա 3 ներկայացուցիչ

02 Հունիս 2022 • 06:26 AMT
Փաշինյանն ու Ռայիսին քննարկել են ՀՀ և Ադրբեջանի միջև սահմանազատման հարցը

Նրանք խոսել են նաև ԼՂ հարցի կարգավորման ընթացքի մասին

01 Հունիս 2022 • 14:57 AMT
Փաշինյանի դեմ քրգործ չհարուցելու վերաբերյալ բողոքը դռնբաց կքննվի

Հունիսի 3-ի դատական նիստն արդեն կանցկացվի դռնբաց

01 Հունիս 2022 • 14:47 AMT
Բադասյան․ Կրիպտոարժույթների ոլորտի չկարգավորված լինելը խնդիրներ է առաջացնում

Նա հավելել է, որ խնդիրները կապված են կրիպտոակտիվների օգտագործմամբ գործարքների և հարկային ռիսկերի հետ

01 Հունիս 2022 • 14:35 AMT
CPJ-ը կոչ է արել ՀՀ նախագահին չստորագրել լրագրողներին հավատարմագրումից զրկելու որոշումը

CPJ-ն էլեկտրոնային փոստով դիմել է Հայաստանի խորհրդարանին, նախագահի գրասենյակին և վարչապետի գրասենյակին

01 Հունիս 2022 • 14:13 AMT
Սանոսյանը՝ Տաթև-Աղվանի ճանապարհի մասին․ Կան գրունտային խնդիրներ

Նա ասել է, որ ճանապարհի մի հատվածը, որն ավելի վաղ էր սկսվել կառուցվել, նախատեսված չէր բեռնատարների համար

01 Հունիս 2022 • 14:10 AMT
Էրդողանը հայտարարել է Սիրիայում նոր ռազմական գործողություն սկսելու մասին

«Տեսնենք, թե ինչպիսին կլինի արձագանքը Թուրքիայի օրինական քայլերին, ո՞վ կսատարի Թուրքիային»,-ասել է Էրդողանը

01 Հունիս 2022 • 13:21 AMT
Telcell-ի և Հայէկոնոմբանկի 15-ամյա գործակցությունն ամրագրվել է նոր ու կարևոր համաձայնագրի կնքմամբ

Առաջարկվում է Telcell Wallet էլ․ դրամապանակից օնլայն եղանակով բանկային հաշվի բացման առանձնահատուկ լուծում

01 Հունիս 2022 • 13:10 AMT
Երթևեկության փոփոխություն՝ Կոմիտաս- Վաղարշյան հատվածում

Կոմիտասի պողոտայից իջնող և աջ շրջադարձով դեպի Դավթաշեն տանող 1-ին երթևեկելի գոտում միշտ վառվելու է կանաչը

01 Հունիս 2022 • 12:07 AMT
Սանոսյանը՝ սահմանազատման մասին․ Ամեն կողմն իր ունեցած քարտեզները կբերի ու կքննարկեն

Նախարարը նշել է, որ սահմանազատման հանձնաժողովի առաջին հանդիպումը կառուցողական է եղել

01 Հունիս 2022 • 11:15 AMT
Պուտինն ու Փաշինյանը խոսել են ԵԱՀԿ ՄԽ համանախագահության աշխատանքներն ակտիվացնելու մասին

Պուտինը ողջունել է ՀՀ-Ադրբեջան սահմանազատման հարցերի հանձնաժողովի առաջին հանդիպումը

01 Հունիս 2022 • 11:14 AMT
Զոհված զինվորների ծնողները ՔԿ-ի մոտ սպասում են Քյարամյանին

Մենք պայքարելու ենք մինչեւ հասնենք դրական պատասխանի»,-ասել է ծնողներից մեկը

01 Հունիս 2022 • 11:06 AMT
Միրզոյան. ՀՀ-ն աջակցում է World Expo 2030-ը Ռիադում անցկացնելու Սաուդյան Արաբիայի հայտին

ՀՀ-ի և Սաուդյան Արաբիայի ԱԳ նախարարները քննարկել են հարաբերությունների զարգացման հեռանկարները

01 Հունիս 2022 • 11:04 AMT
Արցախի ԱԺ պատվիրակությունը հանդիպումներ է ունեցել Կիպրոսի խորհրդարանում

Քննարկվել է հարցերի լայն շրջանակ

01 Հունիս 2022 • 11:02 AMT
Սանոսյան․ Հյուսիս-հարավի միայն 5-6%-ն է կառուցված

Նա հավելել է, որ կա նաև լավ լուր՝ վերջին 2-3 տարիներին աշխատանքներն ակտիվացել են

01 Հունիս 2022 • 11:01 AMT
Բադասյան․ Պետք է որոշենք՝ համընդհանուր հայտարարագրումը միանգամից ամբողջությամբ ենք ներդնելու, թե փուլ առ փուլ

«Մենք պետք է քաղաքական որոշումներ կայացնենք»,-ասել է նա

01 Հունիս 2022 • 09:42 AMT
Կլաարը կրկին կայցելի տարածաշրջան

Այդ մասին ասվում է ԵԽ նախագահի խոսնակի տարածած հայտարարության մեջ

01 Հունիս 2022 • 09:19 AMT
ՊՆ-ն հերքում է․ Ներքին Հանդի ուղղությամբ ադրբեջանական ուժերի նոր առաջխաղացում չի եղել

Նշվում է, որ այդ հատվածում ադրբեջանական ստորաբաժանումների տեղակայումն արձանագրվել է 2020թ. նոյեմբերի 9-ից հետո