AM
20 February 2003 • 17:52
ՁՅԱՆ ԱՌԱՏ ՏԵՂՈՒՄՆԵՐԻ ՀԵՏԵՎԱՆՔՈՎ ՓԱԿՎԵԼ ԵՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՄԻ ՇԱՐՔ ԱՎՏՈՃԱՆԱՊԱՐՀՆԵՐ

մասնավորապես փակ են Վանաձոր-Դիլիջան, Վանաձոր-Երեւան եւ Մեղրի-Կապան ճանապարհները:

20 February 2003 • 17:32
ԼՈՒՐՋ ԽԱԽՏՈՒՄՆԵՐԻ ԱՌԿԱՅՈՒԹՅՈՒՆԸ ԹՈՒՅԼ ՉԻ ՏԱԼԻՍ ԸՆԴՀԱՆՈՒՐ ԱՌՄԱՄԲ ԴՐԱԿԱՆ ԳՆԱՀԱՏԵԼ ՆԱԽԱԳԱՀԱԿԱՆ ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ, ՀԱՅՏԱՐԱՐԵԼ Է ԼՈՐԴ ՌԱՍԵԼ ՋՈՆՍԹՈՆԸ

Նրա խոսքերով, Հայաստանը ի վիճակի է ընտրություններ անցկացնել առանց թերությունների, «սակայն դեռեւս կան մարդիկ, որոնք փորձում են խոչընդոտել դրան»:

20 February 2003 • 17:16
ԵՐԵՎԱՆՈՒՄ ԸՆԹԱՆՈՒՄ Է ԸՆԴԴԻՄԱԴԻՐ ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՆԵՐԿԱՅԱՑՈՒՑԻՉՆԵՐԻ ՀԱՆՐԱՀԱՎԱՔԸ

Ինչպես հայտարարել է Հայաստանի Ժողովրդավարական կուսակցության առաջնորդ Արամ Սարգսյանը, «ընդդիմությունը գտնում է, որ նախագահական ընտրություններում հաղթել է Հայաստանի ժողովրդական կուսակցության նախագահ Ստեփան Դեմիրճյանը»:

20 February 2003 • 17:14
ԱՆԲԱՐԵՆՊԱՍՏ ԵՂԱՆԱԿԻ ՊԱՏՃԱՌՈՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ԿԸՀ-Ն ԴԵՌԵՎՍ ՉԻ ԿԱՐՈՂ ՆԱԽՆԱԿԱՆ ՏՎՅԱԼՆԵՐ ՀԱՂՈՐԴԵԼ ՀՀ ՆԱԽԱԳԱՀԻ ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԱՐԴՅՈՒՆՔՆԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ

ՀՀ ԿԸՀ մամլո քարտուղար Լիլիթ Սեդրակյանի խոսքերով, այդ պատճառով հանձնաժողովը տեղեկատվություն չի ներկայացրել ժամը 14-ին, ինչպես նախատեսված էր, ընտրատարածքային հանձնաժողովներից:

20 February 2003 • 15:11
ԸՆԴԴԻՄԱԴԻՐ ԹԵԿՆԱԾՈՒՆԵՐԻ ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆԸ ՀԱՆԴԻՍԱՆՈՒՄ Է ՀՀ ԳՈՐԾՈՂ ԸՆՏՐԱԿԱՆ ՕՐԵՆՍԳՐՔԻ ԽԱԽՏՈՒՄ, ԳՏՆՈՒՄ Է ԱՊՀ ԴԻՏՈՐԴԸ

Կոնստանտին Մերկուլովը հայտարարել է նաեւ 500 չլրացված քվեաթերթիկների հայտնաբերման մասին նախագահության թեկնածու, Հայաստանի Ժողովրդավարական կուսակցության նախագահ Արամ Սարգսյանի շտաբում:

20 February 2003 • 15:10
ՀԱՅԱՍՏԱՆԻ ԲԱՆԿԱՅԻՆ ԴԻԼԵՐՆԵՐԸ ԿԱՆԽԱՏԵՍՈՒՄ ԵՆ ԴՈԼԱՐԻ ՓՈԽԱՐԺԵՔԻ ԶԳԱԼԻ ԱՃ ՆԱԽԱԳԱՀԱԿԱՆ ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԵՐԿՐՈՐԴ ՓՈՒԼԻ ԴԵՊՔՈՒՄ

Այսօր դոլարի միջին փոխարժեքը Հայաստանի մանրածախ արժութային շուկայում, համեմատաբար բարձրացել է, հասնելով 1 դոլարի դիմաց 590 դրամի:

20 February 2003 • 14:49
ԸՆԴԴԻՄԱԴԻՐ ԹԵԿՆԱԾՈՒՆԵՐԻ ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆԸ «ՔԱՂԱՔԱԿԱՆ Է ԵՎ ԱՊԱՑՈՒՅՑՆԵՐ ՉՈՒՆԻ», ՀԱՅՏԱՐԱՐԵԼ Է ԱՊՀ ԴԻՏՈՐԴԱԿԱՆ ԱՌԱՔԵԼՈՒԹՅԱՆ ՂԵԿԱՎԱՐԸ

Յուրի Յարովի խոսքերով, թեկնածուների արտահայտությունները թույլ են տալիս ենթադրել, որ «ընդդիմությունը նախապես պլանավորված քայլեր է իրականացնում»:

20 February 2003 • 14:20
ԱՊՀ ԴԻՏՈՐԴՆԵՐԸ ՀԱՅՏԱՐԱՐԵԼ ԵՆ, ՈՐ ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ ԵՂԵԼ ԵՆ «ԱԶԱՏ, ԺՈՂՈՎՐԴԱՎԱՐԱԿԱՆ ԵՎ ՕՐԻՆԱԿԱՆ»

Դիտորդները նշել են, որ «թույլ տրված որոշ խախտումները զանգվածային բնույթ չեն կրել եւ ընտրողների ազատ ընտրության վրա շոշափելի ազդեցություն չեն ունեցել»:

20 February 2003 • 13:42
ԵԽԽՎ ԴԻՏՈՐԴԱԿԱՆ ԱՌԱՔԵԼՈՒԹՅԱՆ ՂԵԿԱՎԱՐՆ ԱՅՑԵԼԵԼ Է ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԸՆՏՐԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ

Լորդ Ռասսել Ջոնսթոնին հետաքրքրում էր, թե ինչո՞վ է պայմանավորված փետրվարի 19-ին կայացած Հայաստանի նախագահական ընտրությունների արդյունքների մասին նախնական տվյալների հրապարակման ուշացումը:

20 February 2003 • 13:13
ԸՆԴԴԻՄՈՒԹՅԱՆ ԹԵԿՆԱԾՈՒՆԵՐԸ ՀԱՆՐԱՀԱՎԱՔ ԵՆ ԱՆՑԿԱՑՆՈՒՄ ԵՐԵՎԱՆՈՒՄ

Հանրահավաքը կազմակերպվում է բազմաթիվ խախտումների առնչությամբ, որոնք, ընդդիմության կարծիքով, տեղ են գտել Հայաստանի նախագահի ընտրությունների ընթացքում:

20 February 2003 • 12:53
ՇԻՐԱԿՈՒՄ ՇԱՐՈՒՆԱԿՈՒՄ Է ԱՌԱՋԱՏԱՐ ՄՆԱԼ ՀՀ ԳՈՐԾՈՂ ՆԱԽԱԳԱՀԸ

Հայաստանի Կենտրոնական ընտրական հանձնաժողովը ամփոփել է տվյալներ Շիրակի մարզի ընտրատեղամասերից:

20 February 2003 • 03:54
ԱՐՏԵՐԿՐՈՒՄ ԳՏՆՎՈՂ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՔԱՂԱՔԱՑԻՆԵՐԻ ՄԵԾ ՄԱՍԸ ԳԵՐԱԴԱՍԵԼ Է ՌՈԲԵՐՏ ՔՈՉԱՐՅԱՆԻՆ

Այդ մասին հաղորդել է Կենտրոնական ընտրական հանձնաժողովի քարտուղար Աննա Ալեքսանյանը:

20 February 2003 • 03:43
20 February 2003 • 02:38
20 February 2003 • 01:34
19 February 2003 • 22:26
ՆԱԽԱԳԱՀԱԿԱՆ ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆՆԵՐՆ ԱՆՑԵԼ ԵՆ ԲԱՐԵՀԱՋՈՂ ԵՎ ԱՌԱՆՑ ԼՈՒՐՋ ԽԱԽՏՈՒՄՆԵՐԻ, ՀԱՅՏԱՐԱՐԵԼ ԵՆ ՌՈԲԵՐՏ ՔՈՉԱՐՅԱՆԻ ՆԱԽԸՆՏՐԱԿԱՆ ՇՏԱԲՈՒՄ

Միեւնույն ժամանակ, Ռոբերտ Քոչարյանի նախընտրական շտաբի մամուլի քարտուղար Վահագ Մկրտչյանը նշել է, որ իրենց շտաբը նույնպես արձանագրել է ընտրական գործընթացին ոչ վայել փաստեր, որոնք թույլ են տրվել քվեարկողների եւ թեկնածուների կողմից:

19 February 2003 • 22:07
19 February 2003 • 21:47
ԻՐԱՆՑԻ ԴԻՏՈՐԴՆԵՐԸ ԳՏՆՈՒՄ ԵՆ, ՈՐ ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ ՆԱԽԱԳԱՀԱԿԱՆ ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆՆԵՐՆ ԸՆԹԱՑԵԼ ԵՆ ԲԱՎԱԿԱՆԻՆ ԴԵՄՈԿՐԱՏՈՐԵՆ

«Նշվել են մի շարք խախտումներ, սակայն դրանք այնքան լուրջ չէին, որպեսզի խանգարեին ժողովրդավարական ընտրություններին Հայաստանում»,- եզրակացրել է պ-ն Հաշեմին:

19 February 2003 • 21:43
ՀՀ ՈՍՏԻԿԱՆԱԿԱՆ ՎԱՐՉՈՒԹՅՈՒՆՈՒՄ ՈՉ ՄԻ ԱՀԱԶԱՆԳ ՉԻ ՍՏԱՑՎԵԼ ԸՆՏՐԱԿԱՆ ՏԵՂԱՄԱՍԵՐՈՒՄ ՄԻՋԱԴԵՊԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ

Ընտրությունների օրը հանրապետությունում անվտանգությունն ու կարգուկանոնն ապահովում է 10 հազար ոստիկան:

19 February 2003 • 21:28
ԸՆՏՐԱՏԵՂԱՄԱՍԵՐԻ ՓԱԿՈՒՄԻՑ ԱՌԱՋ ԺԱՄԸ 20:00-ԻՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՆԱԽԱԳԱՀԻ ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻՆ ՄԱՍՆԱԿՑԵԼ Է ԸՆՏՐՈՂՆԵՐԻ 59,1 ՏՈԿՈՍԸ

Ժամը 18:00 դրությամբ արտասահմանում, բացի ԱՄՆ-ից եւ Կանադայից, ընտրություններին մասնակցել է 3764 ընտրող:

19 February 2003 • 20:05
ՆԱԽԱԳԱՀԻ ՉՈՐՍ ԸՆԴԴԻՄԱԴԻՐ ԹԵԿՆԱԾՈՒՆԵՐ ԸՆԴՈՒՆԵԼ ԵՆ ՀԱՄԱՏԵՂ ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ

Հայաստանում ազատ եւ արդար ընտրությունների անցկացումը եւ երկրի միջազգային հեղինակությունը վտանգված են, հայտարարել են նրանք:

19 February 2003 • 20:02
ԸՆԴԴԻՄՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ ՉՈՐՍ ԹԵԿՆԱԾՈՒ ԲԱՆԱԿՑՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՆ ՎԱՐՈՒՄ ՆԱԽԱԳԱՀԱԿԱՆ ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԱՆՎԱՎԵՐ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Բանակցությունները, մասնավորապես, վարում են Ժողովրդական կուսակցության առաջնորդ Ստեփան Դեմիրճյանը, «Ազգային միավորում» կուսակցության նախագահ Արտաշես Գեղամյանը, «Ազգային-ժողովրդավարական միության» ղեկավար Վազգեն Մանուկյանը եւ «Հեռանկար» ռազմավարական նախաձեռնությունների կենտրոնի ղեկավար Արամ Կարապետյանը:

19 February 2003 • 20:01
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՆԱԽԱԳԱՀԻ ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻՆ ՄԱՍՆԱԿՑԵԼ Է ՄՈՍԿՎԱՅՈՒՄ ԲՆԱԿՎՈՂ ՀՀ ՔԱՂԱՔԱՑԻՆԵՐԻ ՄԵԿ ԵՐՐՈՐԴԻՑ ԱՎԵԼԻՆ

Ռուսաստանում Հայաստանի դեսպան Արմեն Սմբատյանի խոսքերով` Մոսկվայի ժամանակով 16:30-ի դրությամբ ընտրություններին մասնակցել է ձայնի իրավունք ունեցող 4 հազար մարդուց 1600-ը:

19 February 2003 • 19:29
ԱՆՀՐԱԺԵՇՏՈՒԹՅԱՆ ԴԵՊՔՈՒՄ ՀԱՅԱՍՏԱՆ ԿԺԱՄԱՆԵՆ ԴԱՏԱԿԱՆ ԸՆՏՐԱԿԱՆ ՀԱՅՑԵՐԻ ԳԾՈՎ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՓՈՐՁԱԳԵՏՆԵՐ

Այդ մասին այսօր իր ընտրատեղամասում քվեարկելուց հետո լրագրողներին տեղեկացրել է Հայաստանի Սահմանադրական դատարանի նախագահ Գագիկ Հարությունյանը:

19 February 2003 • 19:20
ՏԵՂԱԿԱՆ ԺԱՄԱՆԱԿՈՎ 16:30 ԴՐՈՒԹՅԱՄԲ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՆԱԽԱԳԱՀԱԿԱՆ ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻՆ ՄԱՍՆԱԿՑԵԼ Է ԸՆՏՐՈՂՆԵՐԻ 42,8 ՏՈԿՈՍԸ

Հայաստանի որոշ մարզերում արդեն քվեարկել է ընտրողների 50 տոկոսը:

19 February 2003 • 19:19
ԱՌԱՅԺՄ ՀԱՅԱՍՏԱՆԻ ԿԸՀ ՍՏԱՑԵԼ Է ՀԻՆԳ ԴԻՄՈՒՄ-ԲՈՂՈՔ ԵՎ ՄԻ ՔԱՆԻ ՀԵՌԱԽՈՍԱՅԻՆ ԱՀԱԶԱՆԳԵՐ

Բողոք է ստացվել նաեւ ԶԼՄ-ներից, մասնավորապես, «Շանթ» հեռուստաընկերության լրագրողներից ընտրատեղամասում խլել են տեսաժապավենը, որն արդեն վերադարձվել է ստուդիա, իսկ մեղավորները կպատժվեն:

19 February 2003 • 16:05
ՏԵՂԱԿԱՆ ԺԱՄԱՆԱԿՈՎ ԺԱՄԸ 13:35 ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ ՆԱԽԱԳԱՀԱԿԱՆ ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻՆ ՄԱՍՆԱԿՑԵԼ ԵՆ ԸՆՏՐՈՂՆԵՐԻ ԸՆԴՀԱՆՈՒՐ ՔԱՆԱԿԻ 25 ՏՈԿՈՍԸ

Երեւանում քվեարկել է 161 298 մարդ, որը կազմում է ամբողջ ընտրազանգվածի 21,8 տոկոսը:

19 February 2003 • 16:04
ԵՐԵՎԱՆԻ 774 ԲՆԱԿԻՉՆԵՐ ԱՐԴԵՆ ԴԻՄԵԼ ԵՆ ԴԱՏԱՐԱՆ ԻՐԵՆՑ ԸՆՏՐԱԿԱՆ ԻՐԱՎՈՒՆՔԸ ՎԵՐԱԿԱՆԳՆԵԼՈՒ ՀԱՄԱՐ

ՀՀ արդարադատության նախարարության մամլո ծառայությունում, ժամը 13:20-ի դրությամբ առավել թվով` 180 հայտարարություն է ստացվել Արաբկիր եւ Քանաքեռ-Զեյթուն համայնքների դատարանում:

19 February 2003 • 15:53
ԿԸՀ-Ն ՀԵՐՔԵԼ Է ԴԱՎԻԹԱՇԵՆ ՀԱՄԱՅՆՔՈՒՄ ԱՆՍՏՈՐԱԳԻՐ ՔՎԵԱԹԵՐԹԻԿՆԵՐԻ ԱՌԿԱՅՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅՈՒՆԸ

ՀՀ ԿԸՀ մամլո քարտուղար Լիլիթ Սեդրակյանի խոսքերով, ԿԸՀ-ն ստուգել է տվյալ տեղեկատվությունը եւ պաշտոնապես հայտարարում է, որ այն չի համապատասխանում իրականությանը:

19 February 2003 • 14:47
ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ ՆԱԽԱԳԱՀԱԿԱՆ ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԱՌԱՋԻՆ ԺԱՄԵՐԸ ՆՈՐՄԱԼ ԵՆ ԱՆՑՆՈՒՄ, ՀԱՅՏԱՐԱՐԵԼ Է ԱՊՀ ԴԻՏՈՐԴԱԿԱՆ ԱՌԱՔԵԼՈՒԹՅԱՆ ՂԵԿԱՎԱՐԸ

Նա նշել է, որ Համագործակցության երկրների դիտորդները արդեն այցելել են չորս ընտրատեղամաս, որտեղ ամեն ինչ ընթանում էր կայուն ռեժիմով: