AM
27 February 2003 • 14:56
ՆԱԻՐԻ ՀՈՒՆԱՆՅԱՆԻ ՄԱՀՎԱՆ ՄԱՍԻՆ ԼՈՒՐԵՐԸ «ԽԻՍՏ ՉԱՓԱԶԱՆՑՎԱԾ ԵՆ»

«Ազատություն» ռադիոկայանը, «Օրրան» եւ «Հայոց Աշխարհ» թերթերը ներկայացնող երեք լրագրող այցելել են Հայաստանի արդարադատության նախարարության «Երեւան-Կենտրոն» քրեակատարողական հիմնարկություն, որտեղ պահվում է Նաիրի Հունանյանը:

27 February 2003 • 14:25
ԻՐ ՊԱՀԱՆՋՆԵՐԸ ՉԿԱՏԱՐԵԼՈՒ ԴԵՊՔՈՒՄ ՀԱՅԿԱԿԱՆ ԸՆԴԴԻՄՈՒԹՅՈՒՆԸ ԿՊԱՀԱՆՋԻ ԳՈՐԾՈՂ ՆԱԽԱԳԱՀԻ ՀՐԱԺԱՐԱԿԱՆԸ

Այդ մասին ասվում է Հայաստանի ժողովրդական կուսակցության առաջնորդ Ստեփան Դեմիրճյանին սատարող, 13 ընդդիմադիր կուսակցությունների հայտարարության մեջ:

27 February 2003 • 14:24
27 February 2003 • 14:23
ՀԵՌՈՒՍՏԱԲԱՆԱՎԵՃԸ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՆԱԽԱԳԱՀԻ ԵՐԿՈՒ ԹԵԿՆԱԾՈՒՆԵՐԻ ՄԻՋԵՎ ԿԿԱՅԱՆԱ ՆԱԽԸՆՏՐԱԿԱՆ ՄԱՐԱԹՈՆԻ ՎԵՐՋՈՒՄ

Բանավեճը ՀՀ գործող նախագահ Ռոբերտ Քոչարյանի եւ Ժողովրդական կուսակցության առաջնորդ Ստեփան Դեմիրճյանի միջեւ կհեռարձակվի Հայաստանի հանրային հեռուստատեսությամբ, ինչպես նաեւ հինգ մասնավոր հեռուստաալիքներով:

27 February 2003 • 14:21
ՀԱՅՐ ԵՎ ՈՐԴԻ ԱԼԻԵՎՆԵՐԸ ԳՏԵԼ ԵՆ ԲԱՔՈՒ-ԹԲԻԼԻՍԻ-ՋԵՅՀԱՆ ՆԱՎԹԱՏԱՐԻ ԹՇՆԱՄԻՆԵՐԻՆ

Ադրբեջանի հատուկ ծառայությունները տեղեկություններ ունեն այն մասին, որ առանձին երկրներ միջոցներ են հատկացնում Բաքու-Թբիլիսի-Ջեյհան նավթատարի շինարարության նախագծի դեմ ուղղված արշավի համար, հայտարարել է երեկ Ադրբեջանի նախագահ Հեյդար Ալիեւը Վաշինգտոնում:

27 February 2003 • 00:00
26 February 2003 • 18:50
ԿԱՆԽՎԵԼ Է ԱԴՐԲԵՋԱՆԻ ՀԵՏԱԽՈՒԶԱԿԱՆ ԽՄԲԻ ԱՆՑՈՒՄԸ ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ԱՌԱՋՆԱԳԾՈՒՄ

Ինչպես հայտնել է Հայաստանի պաշտպանության նախարարի մամուլի ծառայությունը, տեղի ունեցած փոխհրաձգության արդյունքում սպանվել է մեկ ադրբեջանցի զինվոր, եւս մեկը վիրավորվել է:

26 February 2003 • 18:28
ՀԱՅԱՍՏԱՆԻ ԻՇԽԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐՆ «ԱՆՀԱՄԵՄԱՏ ԱՎԵԼԻ ԿՈՇՏ» ԿԱՐՁԱԳԱՆՔԵՆ ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԵՐԿՐՈՐԴ ՓՈՒԼՈՒՄ ԽԱԽՏՈՒՄՆԵՐԻ ՓՈՐՁԵՐԻՆ

Պատասխանելով ընտրությունների ժամանակ կարգուկանոն պահպանելու գործում զինված ուժերի մասնակցության հնարավորության մասին հարցին` Ռ. Քոչարյանն ասել է, որ մայրաքաղաքում ոստիկանների թիվը դրա համար բավական է:

26 February 2003 • 18:06
ՌՈԲԵՐՏ ՔՈՉԱՐՅԱՆԸ ԲԱՐՁՐ Է ԳՆԱՀԱՏՈՒՄ ԻՐ ՇԱՆՍԵՐԸ ՆԱԽԱԳԱՀԱԿԱՆ ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԵՐԿՐՈՐԴ ՓՈՒԼՈՒՄ

Նա նշել է, որ ներկայիս իրադրությունը շատ նման է 1998թ. նախագահական ընտրություններին:

26 February 2003 • 18:04
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՆԱԽԱԳԱՀՆ ԱՌԱՋԱՐԿԵԼ Է ԼՐԱԳՐՈՂՆԵՐԻՆ ԱՆՁԱՄԲ ՀԱՄՈԶՎԵԼ, ՈՐ ՆԱԻՐԻ ՀՈՒՆԱՆՅԱՆԸ ՆՈՐՄԱԼ ՎԻՃԱԿՈՒՄ Է

Այսօրվա մամուլի ասուլիսում Ռ. Քոչարյանը պատրաստակամություն է հայտնել թույլատրել Նաիրի Հունանյանի մոտ մեկուսարան անցնել երեք լրագրողների, այդ թվում նաեւ ընդդիմության ԶԼՄ-ների ներկայացուցիչների:

26 February 2003 • 18:02
ԵՎՐԱԽՈՐՀՐԴԻ ԽՈՐՀՐԴԱՐԱՆԱԿԱՆ ՎԵՀԱԺՈՂՈՎԸ ՀԱՅԱՍՏԱՆԻ ԻՇԽԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻՆ ԵՎ ԸՆԴԴԻՄԱԴԻՈՒԹՅԱՆԸ ԿՈՉ Է ԱՐԵԼ ԹՈՒԼԱՑՆԵԼ ՔԱՂԱՔԱԿԱՆ ԼԱՐՎԱԾՈՒԹՅՈՒՆԸ ԵՐԿՐՈՒՄ

ԵԽԽՎ-ի սայթում տեղադրված հայտարարության մեջ Պ. Շիդերը հանդես է եկել երկրորդ փուլն ազատ եւ արդար անցկացնելու օգտին:

26 February 2003 • 15:49
ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ ՆԱԽԱԳԱՀԱԿԱՆ ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԵՐԿՐՈՐԴ ՓՈՒԼԸ ԿԿԱՅԱՆԱ ՑԱՆԿԱՑԱԾ ՀԱՆԳԱՄԱՆՔՆԵՐՈՒՄ, ՀԱՅՏԱՐԱՐԵԼ Է ՌՈԲԵՐՏ ՔՈՉԱՐՅԱՆԸ

Մեկնաբանելով Ստեփան Դեմիրճյանի նախընտրական շտաբի այն հայտարարությունները, որ իրենց թեկնածուն կմասնակցի ընտրությունների երկրորդ փուլին միայն մի շարք պայմանների կատարման դեպքում, Ռ. Քոչարյանը հայտարարել է, որ «չի պատրաստվում համոզել որեւէ մեկին մասնակցել նախագահական ընտրություններին»:

26 February 2003 • 14:31
ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏԱՐԱՆՆ ԹՈՒՅԼԱՏՐԵԼ Է ԸՆԴԴԻՄԱԴԻՐ ՈՒԺԵՐԻ ԱՅՍՕՐՎԱ ՀԱՆՐԱՀԱՎԱՔԸ

Համապատասխան որոշումն ընդունվել է այսօր քաղաքային իշխանությունների կողմից:

26 February 2003 • 14:19
ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ ՆԱԽԱԳԱՀԱԿԱՆ ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ԲՈՂՈՔՆԵՐԻ ԱՌՈՒՄՈՎ ՀԱՐՈՒՑՎԵԼ Է ԵՐԵՔ ՔՐԵԱԿԱՆ ԳՈՐԾ

Հայաստանում նախագահական ընտրությունների վերաբերյալ Կենտրոնական ընտրական հանձնաժողովին ներկայացվել է 101 բողոք, որոնցից 27-ը տրվել է փետրվարի 19-ին` քվեարկության օրը:

26 February 2003 • 14:18
ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԸՆՏՐԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԸ ՀԱՍՏԱՏԵԼ Է ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ ՓԵՏՐՎԱՐԻ 19-Ի ՆԱԽԱԳԱՀԱԿԱՆ ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՎԵՐՋՆԱԿԱՆ ՏՎՅԱԼՆԵՐԸ

Այսպիսով, համաձայն ՀՀ ընտրական օրենսգրքի, մարտի 5-ին կկայանա ընտրությունների երկրորդ փուլը` երկրի գործող նախագահ Ռոբերտ Քոչարյանի եւ ՀԺԿ առաջնորդ Ստեփան Դեմիճյանի մասնակցությամբ:

26 February 2003 • 14:16
ՀԱՅԱՍՏԱՆԻ ԻՇԽԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԱՉՔ ՉԵՆ ՓԱԿԻ ՆԱԽԱԳԱՀԱԿԱՆ ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԺԱՄԱՆԱԿԱՀԱՏՎԱԾՈՒՄ ՏԵՂԻ ՈՒՆԵՑԱԾ ԲՌՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՎՐԱ

ՀՀ գործող նախագահի մամուլի քարտուղար Վահե Գաբրիելյանի կարծիքով, այսօրվա առավել տագնապալի թեմաներից է` ընդդիմության ագրեսիվությունը:

26 February 2003 • 00:00
ՆԱԽԸՆՏՐԱԿԱՆ ԹՎԱԲԱՆՈւԹՅԱՆ ԽԱՌՆԱՇՓՈԹԸ

Ինչպես եւ սպասվում էր, փետրվարի 25-ին Կենտրոնական ընտրական հանձնաժողովի հայտարարած նախագահական ընտրությունների առաջին փուլի արդյունքները այնքան էլ չէին տարբերվում ընտրությունների հաջորդ օրը հրապարակած նախնական արդյունքներից: Համաձայն ճշտված, ճշգրտված տվյալների` Ռոբերտ Քոչարյանը հավաքել է 6300, իսկ Ստեփան Դեմիրճյանը 1100 ձայն պակաս, քան հայտարարվել էր փետրվարի 20-ին:

25 February 2003 • 18:20
ԿԸՀ-Ն ՆԵՐԿԱՅԱՑՐԵԼ Է ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ ՆԱԽԱԳԱՀԱԿԱՆ ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԱՌԱՋԻՆ ՓՈՒԼԻ ՎԵՐՋՆԱԿԱՆ ՏՎՅԱԼՆԵՐԻ ԸՆԴՀԱՆՐԱՑՄԱՆ ՆԱԽԱԳԻԾԸ

Համաձայն նախագծի ` գործող նախագահ Ռոբերտ Քոչարյանը ստացել է 700 808 (49,48%) ընտրաձայն, Ժողովրդական կուսակցության առաջնորդ Ստեփան Դեմիրճյանը` 399 757 (28,22%) ընտրաձայն:

25 February 2003 • 17:56
ԲԱՔՈՒ ԿԺԱՄԱՆԵՆ ՌԱԶՄԱԳԵՐԻՆԵՐԻ ՀԱՐՑԵՐՈՎ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՈՐՈՆՈՂԱԿԱՆ ԽՄԲԻ ԱՆԴԱՄՆԵՐԸ

Սվետլանա Գաննուշկինան, Պաատա Զաքերիշվիլին եւ Բեռնհարդ Կլաազենը ադրբեջանական կողմի հետ կքննարկեն Ադրբեջանի եւ Հայաստանի ռազմագերիների ու անհետ կորածների գործերով զբաղվող պետական հանձնաժողովների հանդիպում կազմակերպելու հարցը:

25 February 2003 • 17:48
ՍՏԵՓԱՆ ԴԵՄԻՐՃՅԱՆԻ ՕԳՆՈՒԹՅԱՄԲ ԻՇՀԱՆՈՒԹՅԱՆ ԳԼՈՒԽ ԵՆ ՓՈՐՁՈՒՄ ԳԱԼ ՀՀՇ-Ի ՌԵՎԱՆՇԻՍՏԱԿԱՆ ՈՒԺԵՐԸ, ՀԱՅՏԱՐԱՐԵԼ Է ՀԱՅԱՍՏԱՆԻ ՆՈՐԱՑՎԱԾ ԿՈՄԿՈՒՍԻ ԱՌԱՋՆՈՐԴԸ

«Հատկապես ՀՀՇ-ականների «արդարացված» ընտրական տեխնոլոգիաներն են հնարավորություն տալիս ընդդիմության «ընտրյալին» 28 տոկոս ձայներով հայտնվել ընտրությւոնների երկրորդ փուլում»,- հայտարարել է Յուրի Մանուկյանը:

25 February 2003 • 17:13
ՍՏԵՓԱՆ ԴԵՄԻՐՃՅԱՆԻ ՇՏԱԲՈՒՄ ՊՆԴՈՒՄ ԵՆ, ՈՐ ՌՈԲԵՐՏ ՔՈՉԱՐՅԱՆԸ ՍՏԱՑԵԼ Է ՁԱՅՆԵՐԻ 42 ՏՈԿՈՍԸ

Թեկնածու Ստեփան Դեմիրճյանի նախընտրական շտաբի ներկայացուցիչ Աշոտ Սարգսյանը, վկայակոչելով շտաբի հաշվարկները, ավելացրել է, որ «այդ թիվը սրընթաց նվազում է»:

25 February 2003 • 17:11
ՉԱՐՏՈՆՎԱԾ ՀԱՆՐԱՀԱՎԱՔՆԵՐԻՆ ԵՎ ԵՐԹԵՐԻՆ ՄԱՍՆԱԿՑԵԼՈՒ ՀԱՄԱՐ ՎԱՐՉԱԿԱՆ ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅԱՆ Է ԵՆԹԱՐԿՎԵԼ 107 ՄԱՐԴ

Հայաստանի արդարադատության նախարարության համաձայն, ձերբակալվածների շարքում զգալի թիվ են կազմում ավելի վաղ խուլիգանության, կողոպուտի, զենքի ապօրինի պահման, թմրանյութերի վաճառքի համար քրեական պատասխանատվության ենթարկված անձիք:

25 February 2003 • 14:55
ԱՄՆ ԿՈՆԳՐԵՍԻ ՀԱՅԱՍՏԱՆԻ ԱՋԱԿՑՈՒԹՅԱՆ ԽՄԲԻՆ Է ՄԻԱՑԵԼ ՖԼՈՐԻԴԱՅԻ ՆԵՐԿԱՅԱՑՈՒՑԻՉԸ

Թոմ Ֆինիի միացմամբ Խմբի ներկայացուցիչների թիվը հասել է 119-ի:

25 February 2003 • 14:48
ՃԱՊՈՆԻԱՆ ՓՈԽԵԼ Է ՂԱՐԱԲԱՂՅԱՆ ԽՆԴՐԻ ԱՌՆՉՈՒԹՅԱՄԲ ԻՐ ԴԻՐՔՈՐՈՇՈՒՄԸ

Այդ մասին նախորդ օրը Բաքվում կայացած մամուլի ասուլիսի ընթացքում հայտարարել է Ճապոնիայի արտգործնախարարի առաջին տեղակալ Տեցուրո Յանոն:

25 February 2003 • 14:09
ԹԲԻԼԻՍԻՈՒՄ ՏԵՂԻ ԿՈՒՆԵՆԱ ՀԱՐԱՎԱՅԻՆ ԿՈՎԿԱՍԻ ԽՈՐՀՐԴԱՐԱՆԱԿԱՆՆԵՐԻ ՀԱՆԴԻՊՈՒՄԸ

Հանդիպման ընթացքում խորհրդարանականները կքննարկեն տարածաշրջանի քաղաքական իրավիճակը, եվրակառույցներին ինտեգրման ուղիները, տարածաշրջանային հակամարտությունների կարգավորումը:

25 February 2003 • 14:08
ԱՊՀ ՂԵԿԱՎԱՐՆԵՐԻ ԳԱԳԱԹՆԱԺՈՂՈՎԸ ԿԿԱՅԱՆԱ ՄԱՅԻՍԻ ՎԵՐՋԻՆ ՍԱՆԿՏ ՊԵՏԵՐԲՈՒՐԳՈՒՄ

Սանկտ Պետերբուրգում նախագահները կհավաքվեն քաղաքի 300-ամյակի տոնակատարությանը մասնակցելու համար:

25 February 2003 • 14:06
ԵԱՀԿ ԴԻՏՈՐԴԱԿԱՆ ԱՌԱՔԵԼՈՒԹՅՈՒՆԸ ԿՇԱՐՈՒՆԱԿԻ ԻՐ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅՈՒՆԸ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՆԱԽԱԳԱՀԱԿԱՆ ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԵՐԿՐՈՐԴ ՓՈՒԼՈՒՄ

Ժողովրդավարական ինստիտուտների եւ մարդու իրավունքների պաշտպանման գրասենյակի դիտորդների առաքելության ղեկավար Պիտեր Այկերը տեղեկացրել է, որ հանդիպել է նախագահի թեկնածու Ստեփան Դեմիրճյանի հետ եւ մտահոգություն հայտնել հանրահավաքներում հնչող հակասահմանադրական կոչերի մասին:

25 February 2003 • 14:05
ՀԵՅԴԱՐ ԱԼԻԵՎԸ ԳՏՆՈՒՄ Է, ՈՐ ԵԿԵԼ Է ՂԱՐԱԲԱՂՅԱՆ ՀԱԿԱՄԱՐՏՈՒԹՅԱՆ ԿԱՐԳԱՎՈՐՄԱՆ ԺԱՄԱՆԱԿԸ

Ադրբեջանի նախագահ Հեյդար Ալիեւը նախորդ օրը Վաշինգտոնում հանդիպել է ԵԱՀԿ Մինսկի խմբի ամերիկյան համանախագահ Ռուդոլֆ Փերինային:

25 February 2003 • 14:03
ԱՄՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՔԱՂԱՔԱԿԱՆ ՈՒԺԵՐԻՆ ԿՈՉ ԵՆ ԱՆՈՒՄ ՀԱՆԳՍՏՈՒԹՅՈՒՆ ՊԱՀՊԱՆԵԼ

ԱՄՆ պետդեպարտամենտի ներկայացուցչի խոսքերով` Վաշինգտոնը նաեւ կոչ է անում Հայաստանում մարտի 5-ին կայանալիք նախագահական ընտրությունների երկրորդ փուլն անցկացնել «արդար եւ բացարձակ թափանցիկ ձեւով»:

25 February 2003 • 00:00