AM
24 February 2003 • 19:09
ԻՐԱՆԸ ՀԱՄԱԿԵՆՏՐՈՆԱՑՆՈՒՄ Է ՈՒԺԵՐՆ ՈՒ ՄԻՋՈՑՆԵՐՆ ԱԴՐԲԵՋԱՆԻ, ԹՈՒՐՔԻԱՅԻ ԵՎ ԻՐԱՔԻ ՀԵՏ ՍԱՀՄԱՆՆԵՐԻ ԵՐԿԱՐՈՒԹՅԱՄԲ

Իրանի ադրբեջանաբնակ շրջաններ են մտցվել զրահատանկային ուժերի ստորաբաժանումներ, իրանական հատուկ ծառայություններն ուժեղացրել են Ադրբեջանի տարածքով տեխնիկական հետախուզությունը:

24 February 2003 • 18:29
ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ ՌՈՒՍԱՍՏԱՆԻ ԵՎ ՈՒԿՐԱԻՆԱՅԻ ԴԵՍՊԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՆԵՐԿԱՅԱՑՈՒՑԻՉՆԵՐՆ ԱՅՑԵԼԵԼ ԵՆ ԵՐԵՎԱՆԻ «ՀԱՂԹԱՆԱԿԻ ԶԲՈՍԱՅԳԻ»

Հայաստանում Ռուսաստանի եւ Ուկրաինայի դեսապանատների, Հայաստանի եւ Ռուսաստանի զինված ուժերի ներկայացուցիչները ծաղկեպսակներ են դրել Անհայտ զինվորի շիրիմին:

24 February 2003 • 18:13
ԱՐԱՄ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆԸ ՄՏԱԴԻՐ ՉԷ ՊԱՇՏՊԱՆԵԼ ՍՏԵՓԱՆ ԴԵՄԻՐՃՅԱՆԻ ԹԵԿՆԱԾՈՒԹՅՈՒՆԸ ՆԱԽԱԳԱՀԱԿԱՆ ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԵՐԿՐՈՐԴ ՓՈՒԼՈՒՄ

Արամ Հարությունյանը նախագահական ընտրությունների երկրորդ փուլ դուրս եկած թեկնածուներին` Հայաստանի գործող նախագահ Ռոբերտ Քոչարյանին եւ ՀԺԿ առաջնորդ Ստեփան Դեմիրճյանին, ինչպես նաեւ նրանց աջակցող ուժերին կոչ է արել «հանդուրժողականություն դրսեւորել հանուն երկրի կայունության եւ անվտանգության ապահովման»:

24 February 2003 • 18:01
ԲԱՔՎԻ ԻՇԽԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ՄՏԱԴԻՐ ԵՆ ՈՉՆՉԱՑՆԵԼ ՀԱՅԿԱԿԱՆ ԵՎ ՌՈՒՍԱԿԱՆ ԳԵՐԵԶՄԱՆՆԵՐԸ

Ապրիլի 1-ից Բաքվի իշխանությունները նախատեսում են սկսել հայկական եւ ռուսական գերեզմանների ոչնչացումը Նարիմանյան գերեզմանատան այն հատվածում, որտեղ պետք է նոր ավտոճանապարհ անցնի:

24 February 2003 • 17:45
ԴԵՄԻՐՃՅԱՆԻ ՆԱԽԸՆՏՐԱԿԱՆ ՇՏԱԲԸ ՏԱՐԱԿՈՒՍԱՆՔ Է ՀԱՅՏՆՈՒՄ ԱՐՏԱՇԵՍ ԳԵՂԱՄՅԱՆԻ ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԿԱՊԱԿՑՈՒԹՅԱՄԲ

Ստեփան Դեմիրճյանի նախընտրական շտաբի ղեկավար, ՀՀ խորհրդարանի պատգամավոր Գրիքոր Հարությունյանն այսօր իր տարակուսանքն է հայտնել նախկին թեկնածու Արտաշես Գեղամյանի այն հայտարարության կապակցությամբ, որ Հայաստանի գործող իշխանությունները լավ գիտակցում են, որ ընդդիմության հաղթանակի դեպքում «գնդակահարվելու են»:

24 February 2003 • 17:21
ՀԱՅԱՍՏԱՆԸ ԵՎ ԻՏԱԼԻԱՆ ՀԱՄԱՁԱՅՆԱԳԻՐ ԵՆ ՍՏՈՐԱԳՐԵԼ ՕԴԱՅԻՆ ՀԱՂՈՐԴԱԿՑՈՒԹՅԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ

Իտալիայի արտաքին գործերի տեղակալի Հայաստան կատարած այցի նպատակն է` ծանոթանալ տարածաշրջանային հիմնախնդիրներին Եվրամիությունում Իտալիայի նախագահության նախաշեմին:

24 February 2003 • 17:20
ՓԵՏՐՎԱՐԻ 26-ԻՆ ԿՍԿՍՎԻ ՆԱԽԱԳԱՀԱԿԱՆ ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԵՐԿՐՈՐԴ ՓՈՒԼԻ ՔԱՐՈԶՉՈՒԹՅՈՒՆԸ

Ստեփան Դեմիրճյանի նախընտրական շտաբի անդամ, խորհրդարանի պատգամավոր Վարդան Մկրտչյանը հայտարարել է, որ ՀԺԿ-ն մտադիր է մասնակցել ընտրությունների հետ կապված բոլոր միջոցառումներին:

24 February 2003 • 15:19
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՆԱԽԱԳԱՀԻ ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԵՐԿՐՈՐԴ ՓՈՒԼԸ ԵՎ ԹԵԿՆԱԾՈՒՆԵՐԻՑ ՈՐԵՎԷ ՄԵԿԻՆ ՉԻ ՊԱՇՏՊԱՆԵԼՈՒ

«Ազգային միաբանություն» կուսակցության ղեկավար Արտաշես Գեղամյանն այսօր Երեւանում պահանջել է չեղյալ հայտարարել փետրվարի 19-ի քվեարկության արդյունքները եւ կոչ է արել անցկացնել նոր «ազատ, արդար, օրինական» ընտրություններ:

24 February 2003 • 14:53
ՍՏԵՓԱՆ ԴԵՄԻՐՃՅԱՆԸ ՀԱՄԱՁԱՅՆ Է ՌՈԲԵՐՏ ՔՈՉԱՐՅԱՆԻ ՀԵՏ ՀԵՌՈՒՍՏԱԲԱՆԱՎԵՃԻ

Երկրորդ փուլ դուրս եկած ընդդիմությունից նախագահի թեկնածու, Հայաստանի ժողովրդական կուսակցության առաջնորդ Ս.Դեմիրճյանը հայտարարել է HTB հեռուստաընկերությանը, որ ինքը ոչ մի խնդիր չի տեսնում նախագահության երկրորդ ժամկետի համար առաջադրված պետություն գործող նախագահ Ռոբերտ Քոչարյանի հետ ուժերը չափելու առչնությամբ:

24 February 2003 • 14:30
ԽՈՋԱԼՈՒԻ ՈՂԲԵՐԳՈՒԹՅՈՒՆԸ ԿԱԶՄԱԿԵՐՊԵԼ ԷՐ ԱԴՐԲԵՋԱՆԱԿԱՆ ԿՈՂՄԸ, ՀԱՄՈԶՎԱԾ Է ԼԵՌՆԱՅԻՆ ԶԱՐԱԲԱՂԻ ԽՈՐՀՐԴԱՐԱՆԻ ՊԱՏԳԱՄԱՎՈՐԸ

Խաղաղ բնակիչների շարասյան գնդակահարությունը Աղդամի շրջանի մատույցներում, ինչն ավելի ուշ հաստատեց Այազ Մութալիբովը, կապված էր իրեն իշխանությունից հեռացնելու եւ կատարվածի ողջ պատասխանատվությունն իր վրա բարդելու ընդդիմության փորձերի հետ:

24 February 2003 • 14:29
ԱԴՐԲԵՋԱՆԻ ԸՆԴԴԻՄՈՒԹՅՈՒՆԸ ՄՏԱԴԻՐ Է ԴԻՄԵԼ ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆ ՀԵՅԴԱՐ ԱԼԻԵՎԻ ԴԵՄ ՀԱՅՑՈՎ

«Ժողովրդական ճակատ» կուսակցության ներկայացուցիչ Ալի Քերիմովի խոսքերով, կենտրոնը մտադիր է Սահմանադրական դատարանից պահանջել պարզություն մտցնել մի շարք հարցերի վերաբերյալ` մասնավորապես, թե ինչու մինչ օրս չեն հրապարակվել 1998 թվականի նախագահական եւ 2000 թվականի խորհրդարանական ընտրությունների ընտրական տեղամասերի արդյունքները:

24 February 2003 • 14:27
ԱՄՆ-Ն ԼԻՈՎԻՆ ԿԻՍՈՒՄ Է ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ ՆԱԽԱԳԱՀԱԿԱՆ ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԱՌԱՋԻՆ ՓՈՒԼԻ ԱՌՆՉՈՒԹՅԱՄԲ ԵԱՀԿ-Ի ԴԻՐՔՈՐՈՇՈՒՄԸ

Հայաստանում ԱՄՆ-ի դեսպան Ջոն Օրդուեյի խոսքերով, փետրվարի 19-ի ընտրություններում առաջընթացն ակնհայտ է, սակայն միեւնույն ժամանակ, առկա էին բազմաթիվ խախտումներ:

24 February 2003 • 00:00
ՍՏԵՓԱՆ ԴԵՄԻՐՃՅԱՆԸ ՀՐԱԺԱՐՎԵԼ Է ԻՐԵՆ ՎԵՐԱԳՐԱԾ ՀԱՂԹԱՆԱԿԻՑ

Ընդդիմության շարքերում, կարծես թե, սրվում են հակասությունները: Ստեփան Դեմիրճյանի արմատական կողմնակիցները շարունակում են հայտարարել փետրվարի 19-ին ընտրություններին «Ժողովրդական» կուսակցության առաջնորդի համոզիչ հաղթանակի մասին, իբրեւ թե 70 տոկոս ձայների առավելությամբ: Նախագահի թեկնածուի ընտրական շտաբերի հրահրած ցույցերի ժամանակ նախկինի պես հնչում են խոսքեր, թե «օրինական ընտրված նախագահ Ստեփան Դեմիրճյանն» իրավունք ունի իշխանությունն իր ձեռքը վերցնել: Հակառակ իր համախոհների, թեկնածուն հավաստում է, որ հաղթանակողն ինքը չէ: «Ես ինձ երկրի նախագահ չեմ հայտարարում, այլ պարզապես ասում եմ, որ առաջին փուլում խախտումներ են եղել»,- նշել է ՀԺԿ առաջնորդը, դրանով հաստատելով իր կողմնակիցների շարքերի մեջ առկա հակասությունները:

22 February 2003 • 16:11
ԱՌԱՏ ՁՅԱՆ ՀԵՏԵՎԱՆՔՈՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՇԱՏ ԱՎՏՈՃԱՆԱՊԱՐՀՆԵՐ ՓԱԿ ԵՆ ԿԱՄ ԴԺՎԱՐԱՆՑԱՆԵԼԻ

Մասնավորապես, ներկայումս փակ են Երեւան-Սեւան ճանապարհը, Երեւան-Գորիս-Մեղրի ճանապարհահատվածը, ինչպես նաեւ Գյումրիի ճանապարհները:

22 February 2003 • 15:35
ՈՍՏԻԿԱՆՈՒԹՅՈՒՆԸ ՀԵՐՔՈՒՄ Է ԸՆԴԴԻՄԱԴԻՐ ԹԵԿՆԱԾՈՒՆԵՐԻ ՎՍՏԱՀՎԱԾ ԱՆՁԱՆՑ ԶԱԳՎԱԾԱՅԻՆ ՁԵՐԲԱԿԱԼՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՄԱՍԻՆ ԼՈՒՐԵՐԸ

Միեւնույն ժամանակ Հայաստանի ժողովրդական կուսակցության մամուլի քարտուղար Ռուզան Խաչատրյանը հայտնել է, որ երեկ գիշեր սկսած ձերբակալությունները շարունակվում են մինչեւ այժմ:

22 February 2003 • 14:41
ԱՐՏԱՇԵՍ ԳԵՂԱՄՅԱՆԸ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՆԱԽԱԳԱՀԻ ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԵՐԿՐՈՐԴ ՓՈՒԼՈՒՄ ՄՏԱԴԻՐ ՉԷ ԱՋԱԿՑԵԼ ՈՐԵՎԷ ԹԵԿՆԱԾՈՒԻ

Նրա համոզմամբ, դա կնշանակեր ճանաչել առաջին փուլի քվեարկության արդյունքները:

22 February 2003 • 14:40
ՀԱՅԱՍՏԱՆԻ ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԸՆՏՐԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎՆ ԸՆԴՈՒՆԵԼ Է ՆԱԽԱԳԱՀԱԿԱՆ ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԵՐԿՐՈՐԴ ՓՈՒԼԻ ԱՆՑԿԱՑՄԱՆՆ ԱՌՆՉՎՈՂ ՄԻ ՇԱՐՔ ՈՐՈՇՈՒՄՆԵՐ

ԿԸՀ-ում «Ազգային միաբանություն» կուսակցության ներկայացուցիչ Զավեն Փլուզյանը ցուցադրականորեն հրաժարվել է մասնակցել ինչպես նիստի աշխատանքներին, այնպես էլ քվեարկությանը` բողոքելով ինչպես ինքն է ասում` «ընտրությունների ընթացքում ցուցաբերած իշխանությունների կամայականությունների դեմ»:

22 February 2003 • 13:37
«ԴԱՇՆԱԿՑՈՒԹՅԱՆ» ՆԵՐԿԱՅԱՑՈՒՑԻՉՆ ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԱՆՑԿԱՑՆԵԼ ՀԵՌՈՒՍՏԱԲԱՆԱՎԵՃ ՌՈԲԵՐՏ ՔՈՉԱՐՅԱՆԻ ԵՎ ՍՏԵՓԱՆ ԴԵՄԻՃՅԱՆԻ ՄԻՋԵՎ

«Դա թույլ կտա հասարակությանը համեմատել երկու թեկնածուներին եւ կատարել ճիշտ ընտրություն»,- ասել է ՀՅԴ խորհրդարանական խմբակցության առաջնորդ Աղվան Վարդանյանը:

22 February 2003 • 13:35
ԳՈՐԾՈՂ ՆԱԽԱԳԱՀԻՆ ԱՋԱԿՑՈՂ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՔԱՂԱՔԱԿԱՆ ՈՒԺԵՐԸ ՎՍՏԱՀ ԵՆ ԵՐԿՐՈՐԴ ՓՈՒԼՈՒՄ ԻՐԵՆՑ ԹԵԿՆԱԾՈՒԻ ՀԱՂԹԱՆԱԿԻՆ

Ինչպես տեղեկացրել է խորհրդարանի փոխխոսնակ, Հանրապետական կուսակցության վարչության անդամ Տիգրան Թորոսյանը, երկրորդ փուլին նախորդող երկու շաբաթվա ընթացքում նախընտրական շտաբի աշխատանքները պետք է լինեն ավելի կազմակերպված եւ արդյունավետ:

21 February 2003 • 19:16
ՑՈՒՑԱՐԱՐ ԸՆԴԴԻՄՈԻԹՅՈՒՆԸ ՊԱՀԱՆՋՈՒՄ Է ՍՏԵՓԱՆ ԴԵՄԻՐՃՅԱՆԻՆ ՀԱՂԹՈՂ ՃԱՆԱՉԵԼ ՓԵՏՐՎԱՐԻ 19-ԻՆ ԿԱՅԱՑԱԾ ՆԱԽԱԳԱՀԱԿԱՆ ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆՆԵՐՈՒՄ

Եթե շաբաթ երեկոյան ԿԸՀ-ն չվերանայի նախագահական ընտրությունների արդյունքները եւ Ստեփան Դեմիրճյանին դրանց հաղթող չճանաչի, ընդդիմությունը կիրակի կրկին հանրահավաք կհրավիրի, որից հետո կուղեւորվի դեպի ՀՀ նախագահ Ռոբերտ Քոչարյանի նստավայրը` պահանջելով նրա հրաժարականը:

21 February 2003 • 18:28
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀՅՈՒՍԻՍՈՒՄ ՏԵՂԻ Է ՈՒՆԵՑԵԼ ԵՐԿՐԱՇԱՐԺ

Այս գիշեր 3:15-ին Հայաստանի հյուսիսում տեղի է ունեցել 3-4 բալ ուժգնությամբ երկրաշարժ:

21 February 2003 • 18:27
ԱՐՏԱՇԵՍ ԳԵՂԱՄՅԱՆԸ ՉԻ ՄԱՍՆԱԿՑՈՒՄ ԸՆԴԴԻՄԱԴԻՐ ՈՒԺԵՐԻ ԳՈՐԾՈՂՈՒԹՅՈՒՆՆԵՐԻՆ

Երկրորդ փուլ դուրս եկած նախագահի թեկնածուներից մեկին իր աջակցության մասին, Գեղամյանը կհայտնի երկուշաբթի օրը:

21 February 2003 • 16:51
ԱՄՆ ԿՈՆԳՐԵՍԻ ՀԱՅԿԱԿԱՆ ԽՈՒՄԲԸ ԼՐԱՑԵԼ Է ԵՎՍ ԵՐԿՈՒ ԿՈՆԳՐԵՍԱԿԱՆՆԵՐՈՎ

Կոնգրեսականներ Դեւիս Նյունսը եւ Կրիս Վան Հոլլենը պաշտոնապես միացել են ԱՄՆ Կոնգրեսի Հայաստանին աջակցող խմբին:

21 February 2003 • 16:50
ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ ՆԱԽԱԳԱՀԱԿԱՆ ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԴԺՎԱՐ ԹԵ ԱԶԴԵՆ ՂԱՐԱԲԱՂՅԱՆ ՀԱԿԱՄԱՐՏՈՒԹՅԱՆ ԿԱՐԳԱՎՈՐՄԱՆ ԸՆԹԱՑՔԻՆ, ԳՏՆՈՒՄ ԵՆ ԲԱՔՎՈՒՄ

«Մուսավաթ» կուսակցության առաջնորդ Իսա Գամբարը մատնանշել է ղարաբաղյան հակամարտության կարգավորման շուրջ ՀՀ նախագահի պաշտոնի թեկնածուների դիրքորոշումներում զգալի տարբերությունների բացակայությունը:

21 February 2003 • 16:49
ԱԴՐԲԵՋԱՆԻ ՆԱԽԱԳԱՀԸ ԿԱՅՑԵԼԻ ԱՄՆ` ՋՈՐՋ ԲՈՒՇԻ ՀՐԱՎԵՐՈՎ

Այցի շրջանակներում կկայանան Ալիեւի հանդիպումները վաշինգտոնյան վարչակազմի մի շարք բարձրաստիճան ներկայացուցիչների հետ:

21 February 2003 • 16:48
ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ԺՈՂՈՎՈՒՐԴԸ ՆՇԵԼ Է ԻՐ ԱԶԳԱՅԻՆ-ԱԶԱՏԱԳՐԱԿԱՆ ՇԱՐԺՄԱՆ 15-ԱՄՅԱԿԸ

Երեկ Լեռնային Ղարաբաղի հասարակայնությունն ուղղվել է դեպի Ստեփանակերտի հուշահամալիր, ուր թաղված են ազատագրական պայքարում զոհվածները եւ Սումգաիթի ողբերգության զոհերը:

21 February 2003 • 16:46
ԹՈՒՐՔԻԱՅՈՒՄ «ԱՐԱՐԱՏ» ՖԻԼՄԻ ՑՈՒՑԱԴՐՄԱՆ ՀԱՐՑԸ ՔՆՆԱՐԿՎԵԼ Է ԵՐԿՐԻ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ԽՈՐՀՐԴԻ ՄԱԿԱՐԴԱԿՈՎ

Թուրքիայի ԱԽ-ն բացասական որոշում է կայացրել կանադահայ ռեժիսոր Ատոմ Էգոյանի ֆիլմի ցուցադրման առնչությամբ, որը պատմում է անցյալ դարասկզբին Օսմանյան Թուրքիայում հայերի ցեղասպանության մասին:

21 February 2003 • 14:03
ՄԻ ՇԱՐՔ ԸՆԴԴԻՄԱԴԻՐ ԹԵԿՆԱԾՈՒՆԵՐ ՆԱԽԱԳԱՀԱԿԱՆ ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԵՐԿՐՈՐԴ ՓՈՒԼՈՒՄ ԻՐԵՆՑ ՁԱՅՆԵՐԸ ԿՏԱՆ ՍՏԵՓԱՆ ԴԵՄԻՐՃՅԱՆԻՆ

Առայժմ այդ հարցում չի կողմնորոշվել «Ազգային միաբանություն» կուսակցության առաջնորդ Արտաշես Գեղամյանը:

21 February 2003 • 00:00
20 February 2003 • 18:48
ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԸՆՏՐԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ՆԱԽՆԱԿԱՆ ՏՎՅԱԼՆԵՐՈՎ ԵՆԹԱԴՐՎՈՒՄ Է ՀԱՅԱՍՏԱՆԻ ՆԱԽԱԳԱՀԻ ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԵՐԿՐՈՐԴ ՓՈՒԼ

ԿԸՀ-ի նախագահ Արտակ Սահրադյանի կողմից հրապարակված ժամը 18:00 նախնական տվյալներով, պետության գործող նախագահ, թեկնածու Ռոբերտ Քոչարյանը հավաքել է ընտրողների ձայների 49,8 տոկոսը, Հայաստանի Ժողովրդական կուսակցության առաջնորդ Ստեփան Դեմիրճյանը` 27,7 տոկոս, «Ազգային միասնություն» կուսակցության ղեկավար Արտաշես Գեղամյանը` 17 տոկոս: