AM
25 November 2002 • 19:04
ՀԱՅԱՍՏԱՆԻ ԵՎ ԲԵԼԱՌՈՒՍԻ ՄԻՋԵՎ ԿԱ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ՈԼՈՐՏՈՒՄ ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅԱՆ ԱՆՀՐԱԺԵՇՏ ԻՐԱՎԱԿԱՆ ՀԻՄՔ

Այդ մասին հայտարարել է այսօր երկօրյա այցով Երեւան ժամանած Բելառուսի պաշտպանության նախարար գեներալ-գնդապետ Լեոնիդ Մալցեւը:

25 November 2002 • 19:02
ՀԱՅԱՍՏԱՆԸ ԸՆԴԳՐԿՎԵԼ Է ՆԱՏՕ-ԻՆ ԱՆԴԱՄԱԿՑԵԼՈՒ ՃԱՆԱՊԱՐՀՆԵՐ ՈՐՈՆՈՂ ՊԵՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՑՈՒՑԱԿՈՒՄ

Հայաստանը Ղազախստանի, Խորվատիայի, Ալբանիայի, Ֆրանսիայի եւ ավանդաբար չեզոք Շվեյցարիայի հետ մեկտեղ նշվել է ՆԱՏՕ-ին անդամակցելու ճանապարհներ որոնող պետությունների ցուցակում:

25 November 2002 • 19:01
ԿՐԱՍՆՈԴԱՐԻ ԵՐԿՐԱՄԱՍԻ ՕՐԵՆՍԴՐԱԿԱՆ ԺՈՂՈՎԻ ՆՈՐ ԿԱԶՄՈՒՄ ԸՆՏՐՎԵԼ ԵՆ ԵՐԵՔ ՀԱՅ

Նախնական տվյալներով, նրանք հաղթել են տասը հայ-թեկնածուներից:

25 November 2002 • 19:00
ԵՐԵՎԱՆՈՒՄ ԿԿԱՅԱՆԱ ՀԱՅ-ՀՈՒՆԱԿԱՆ ՄԻՋԿԱՌԱՎԱՐԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ԵՐՐՈՐԴ ՆԻՍՏԸ

Նոյեմբերի 27-28-ին Հայաստան կայցելի Հունաստանի պատվիրակությունը արտաքին գործերի փոխնախարար, հայ-հունական միջկառավարական հանձնաժողովի համանախագահ Անդրեաս Լովերդոսի գլխավորությամբ:

25 November 2002 • 18:59
ՌՈՒՍ-ՀԱՅԿԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ԻՆՏԵԳՐՄԱՆ ՀՆԱՐԱՎՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԻՐԱԳՈՐԾՈՒՄԸ ԿՀԱՆԳԵՑՆԻ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՏՆՏԵՍՈՒԹՅԱՆ ԱՃԻՆ, ԳՏՆՈՒՄ Է ՌԴ ՊԵՏԴՈՒՄԱՅԻ ՓՈԽԽՈՍՆԱԿԸ

Երեւան ժամանած Գեորգի Բոոսի խոսքերով, դա կապված է նախ եւ առաջ հսկայական ռուսաստանյան շուկայում հայկական արտադրանքի իրացման հնարավորության հետ:

25 November 2002 • 16:16
ԹՈՒՐՔՄԵՆՍՏԱՆՈՒՄ ԱՊՕՐԻՆԱԲԱՐ ԲՆԱԿՎՈՂ ԱՎԵԼԻ ՔԱՆ 100 ՀԱՅԵՐ ՎԵՐԱԴԱՐՁՎԵԼ ԵՆ ԵՐԵՎԱՆ

Միգրացիայի միջազգային կազմակերպության /ՄՄԿ/ աշխաբադյան գրասենյակի ղեկավար Զորան Միլովիչի խոսքերով, բոլոր նրանք ցանկություն են հայտնել վերադառնալու հայրենիք:

25 November 2002 • 15:49
ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԸ ՉԻ ՃԱՆԱՉՎԻ ՈՐՊԵՍ ԲԱՆԱԿՑՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԿՈՂՄ, ՔԱՆԻ ԴԵՌ ՉԻ ԳՏՆՎԵԼ ՀԱԿԱՄԱՐՏՈՒԹՅԱՆ ՔԱՂԱՔԱԿԱՆ ԼՈՒԾՈՒՄԸ, ՀԱՅՏԱՐԱՐԵԼ Է ԱԴՐԲԵՋԱՆԻ ԱԳՆ ՂԵԿԱՎԱՐԸ

Գուլիեւը նաեւ նշել է, որ հայ-ադրբեջանական բանակցությունները ղարաբաղյան հակամարտության կարգավորման շուրջ կշարունակվեն արդեն 2003 թվականին` Ադրբեջանի ղեկավար Հեյդար Ալիեւի եւ Հայաստանում առաջիկա նախագահական ընտրություններում հաղթողի միջեւ:

25 November 2002 • 14:51
ՈՒԻԼՅԱՄ ՍԱՐՈՅԱՆԻ ԳԻՐՔԸ ԼՈՒՅՍ Է ՏԵՍԵԼ ԹՈՒՐՔԵՐԵՆ

Օրերս Ստամբուլում հրատարակվել է աշխարհահռչակ ամերիկահայ գրող Ուիլյամ Սարոյանի «Մարդկային կատակերգություն» վեպը` Բերիլ Էյուբօղլուի թարգմանությամբ:

25 November 2002 • 14:50
ՀԱՅԱՍՏԱՆԻ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆԸ ՄՏԱԴԻՐ Է ՎԱՃԱՌԵԼ ՄՈՍԿՎԱՅԻ «ԱՐԱՐԱՏ» ԳԻՆՈՒ-ԿՈՆՅԱԿԻ ԳՈՐԾԱՐԱՆԸ

Հայաստանի կառավարությունը նախատեսում է շուրջ 300-400 հազար դոլար ստանալ Մոսկվայի «Արարատ» գինու-կոնյակի գործարանի բաժնետոմսերի ամբողջ փաթեթի վաճառքից, հաղորդել է ՀՀ գյուղատնտեսության նախարար Դավիթ Զադոյանը:

25 November 2002 • 14:48
ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԸ ԵՐԲԵՔ ՉԻ ԵՂԵԼ ԱԴՐԲԵՋԱՆԻ ԿԱԶՄՈՒՄ, ՀԱՅՏԱՐԱՐԵԼ Է ՀԱՅԱՍՏԱՆԻ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐԸ

Նրա խոսքերով, Լեռնային Ղարաբաղը բռնությամբ Ադրբեջանի ԽՍՀ կազմում է ընդգրկվել անցյալ դարի 20-ական թվականների սկզբում, որից հետո պաշտոնական Բաքուն սկսել է հավակնել այդ տարածքներին:

23 November 2002 • 15:39
ՀԱՅԱՍՏԱՆԸ ՊԱՏՐԱՍՏ Է ԵՐԿԽՈՍՈՒԹՅԱՆ ԹՈՒՐՔԻԱՅԻ ՆՈՐ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՀԵՏ

ՀՀ նախագահ Ռոբերտ Քոչարյանը հայտարարել է «Ազատություն» ռադիոկայանին, որ Հայաստանը պատրաստ է դիվանագիտական հարաբերություններ հաստատել Անկարայի հետ առանց որեւէ նախապայմանների:

23 November 2002 • 15:30
ՎՐԱՍՏԱՆԻ ՀՆԱՐԱՎՈՐ ԱՆԴԱՄԱԿՑՈՒՄԸ ՆԱՏՕ-ԻՆ ՉԻ ՄՏԱՀՈԳՈՒՄ ՀԱՅԱՍՏԱՆԻՆ

Հայաստանի նախագահ Ռոբերտ Քոչարյանը ասել է այս մասին «Ազատություն» ռադիոկայանին տված հարցազրույցի ժամանակ:

23 November 2002 • 14:47
ՂԱՐԱԲԱՂՅԱՆ ՀԻՄՆԱԽՆԴՐԻ ԿԱՐԳԱՎՈՐՄԱՆ ՀԱՄԱՐ ՀԱՐԿԱՎՈՐ Է ՃԱՆԱՉԵԼ ՀԱԿԱՄԱՐՏՈՒԹՅԱՆ ՊԱՏՃԱՌՆԵՐԸ, ԱՅԼ ՈՉ ԹԵ ՓՈՐՁԵԼ ՀԱՂԹԱՀԱՐԵԼ ԴՐԱ ՀԵՏԵՎԱՆՔՆԵՐԸ, ՀԱՅՏԱՐԱՐԵԼ Է ՀՀ ՆԱԽԱԳԱՀԸ

«Եթե Ադրբեջանն ընդուներ կարգավորման առաջարկը, արդեն այսօր խաղաղ համաձայնագիրը մասամբ իրագործված կլիներ», – ընդգծել է Ռոբերտ Քոչարյանը` հանդես գալով Պրահայում կայացած Եվրատլանտյան գործընկերության Խորհրդի գագաթնաժողովում:

23 November 2002 • 14:47
ՂԱՐԱԲԱՂԻ ԱԶԱՏԱԳՐՄԱՆ ՇԱՐԺՄԱՆ ԱԴՐԲԵՋԱՆՑԻ ԱՆԴԱՄՆԵՐԸ ՊԻԿԵՏԻ ԵՆ ԵՆԹԱՐԿԵԼ ԱՄՆ ԴԵՍՊԱՆԱՏՈՒՆԸ ԲԱՔՎՈՒՄ

Գործողության մասնակիցներն իրենց բողոքն են հայտնել Լեռնային Ղարաբաղի նախագահ Արկադի Ղուկասյանին ԱՄՆ հրավիրելու դեմ:

23 November 2002 • 14:46
ԱԴՐԲԵՋԱՆԸ ՀԱՆԴԵՍ Է ԳԱԼԻՍ ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱԿԱՄԱՐՏՈՒԹՅԱՆ ԿԱՐԳԱՎՈՐՄԱՆԸ ՄԱԿ-Ի ՄԻՋԱՄՏՈՒԹՅՈՒՆ ՕԳՏԻՆ

Այդ մասին հայտարարել է ՄԱԿ-ին առընթեր Ադրբեջանի մշտական ներկայացուցիչ Յաշար Ալիեւը` ելույթ ունենալով նոյեմբերի 21-ին ՄԱԿ-ի Գլխավոր վեհաժողովի 57-րդ նստաշրջանում:

23 November 2002 • 14:43
ՀԱՅԱՍՏԱՆԸ ՄՏԱԴԻՐ Է ԸՆԴԼԱՅՆԵԼ ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅՈՒՆԸ ՆԱՏՕ-Ի ՀԵՏ, ՀԱՅՏԱՐԱՐԵԼ Է ՀՀ ՆԱԽԱԳԱՀԸ

Համագործակցությունը ՆԱՏՕ-ի հետ ուղղակիորեն չի կապվում Հայաստանի անվտանգության ապահովման հետ, ընդգծել է նախագահը «Ազատություն» ռադիոկայանին տված իր հարցազրույցում:

22 November 2002 • 18:31
ԱԴՐԲԵՋԱՆԻ ՄԻԼԼԻ ՄԵՋԼԻՍԸ ԲՈՂՈՔԻ ՆԱՄԱԿ Է ՀՂԵԼ ՖՐԱՆՍԻԱՅԻ ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԻՆ

Բողոքի նամակը հղվել է Ֆրանսիայի Ազգային ժողովի փոխխոսնակի եւ որոշ պատգամավորների կողմից Լեռնային Ղարաբաղի առաջնորդ Արկադի Ղուկասյանին ընդունելու կապակցությամբ:

22 November 2002 • 18:30
«ՄԵՆՔ ՊԵՏՔ Է ԳՏՆԵՆՔ ՀԵՏԵՎՅԱԼ ՀԱՐՑԻ ՊԱՏԱՍԽԱՆԸ. ԵՂԵ՞Լ Է ԱՐԴՅՈՔ ՀԱՅԵՐԻ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅՈՒՆ», – ՀԱՅՏԱՐԱՐԵԼ Է ԹՈՒՐՔԻԱՅՈՒՄ ԻՇԽՈՂ ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅԱՆ ԱՌԱՋՆՈՐԴԸ

Պատասխանելով այն հարցին, կճանաչի՞ արդյոք Թուրքիայի նոր կառավարությունը հայերի ցեղասպանությունը, Էրդողանն ասել է. «Մենք չենք կարող ճանաչել այդ հարցը, չիմանալով նրա պատասխանը»:

22 November 2002 • 18:28
DAEWOO ENGINEERING-Ը ՍՏԱՆՁՆԵԼ Է ՀԱՅԿԱԿԱՆ ԲԱՇԽԻՉ ԷՆԵՐԳԱՑԱՆՑԵՐԻ ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒՄԸ

Ինչպես տեղեկացրել են «Հայաստանի բաշխիչ էներգացանցեր» ընկերության մամլո ծառայությունում, «Daewoo Engineering»-ը հարուստ փորձ ունի այդ ոլորտում:

22 November 2002 • 18:26
ՄՈՍԿՎԱՆ ՊԱՏՐԱՍՏ Է ԳՆԱԼ ՓՈԽԸՆԴՈՒՆԵԼԻ ՊԱՅՄԱՆԱՎՈՐՎԱԾՈՒԹՅԱՆ` ՎՐԱՍՏԱՆՈՒՄ ՌՈՒՍԱՍՏԱՆՅԱՆ ՌԱԶՄԱԿԱՆ ԲԱԶԱՆԵՐԻ ԿԱՊԱԿՑՈՒԹՅԱՄԲ

Չնայած, ըստ Ռուսաստանի ԱԳՆ ղեկավար Իգոր Իվանովի, ներկայումս վրացական կողմի հետ բանակցություններ են վարվում այդ բազաների կապակցությամբ, սակայն արդյունքներ առայժմ չկան:

22 November 2002 • 15:20
ՀԱՅԱՍՏԱՆԻ ԵՎ ՖՐԱՆՍԻԱՅԻ ՆԱԽԱԳԱՀՆԵՐԸ ՊՐԱՀԱՅՈՒՄ ՔՆՆԱՐԿԵԼ ԵՆ ՂԱՐԱԲԱՂՅԱՆ ԿԱՐԳԱՎՈՐՄԱՆ ՀԱՐՑԸ

Նշենք, որ Չեխիայի մայրաքաղաքում տեղի է ունեցել նաեւ Ֆրանսիայի նախագահ Ժակ Շիրակի հանդիպումն Ադրբեջանի նախագահի հետ:

22 November 2002 • 15:14
ՀԱՅԱՍՏԱՆԻ ԱԳՆ ՊԱՏՎԻՐԱԿՈՒԹՅՈՒՆԸ ՄԵԿՆԵԼ Է ԻՍՐԱՅԵԼ

Պատվիրակությունը անցկացնելու է երկու երկրների արտգործնախարարությունների միջեւ հերթական քաղաքական խորհրդակցություններ:

22 November 2002 • 15:13
ՆԱՏՕ-Ն ԿՈՉ Է ԱՐԵԼ ԿՈՎԿԱՍԻ ԵՐԿՐՆԵՐԻՆ «ՕԳՏՎԵԼ ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅԱՆ ՆՈՐ ԳՈՐԾՆԱԿԱՆ ՄԵԽԱՆԻԶՄՆԵՐԻՑ»

Այդ մասին ասվում է ՆԱՏՕ-ի մասնակից-պետությունների ղեկավարների կողմից Չեխիայի մայրաքաղաքում ստորագրված Հռչակագրում:

22 November 2002 • 15:11
ԿՈՎԿԱՍԻ ԵՎ ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԱՍԻԱՅԻ ԵՐԿՐՆԵՐԸ ՆՈՐ ՍԱՀՄԱՆ ԿԴԱՌՆԱՆ ՆԱՏՕ-Ի ՀԱՄԱՐ, ՀԱՅՏԱՐԱՐԵԼ Է ԴԱՇԻՆՔԻ ԲԱՐՁՐԱՍՏԻՃԱՆ ՆԵՐԿԱՅԱՑՈՒՑԻՉԸ

Դաշինքի ներկայացուցիչն հայտարարել է, որ Կովկասի եւ Կենտրոնական Ասիայի երկրների հետ կապերի ամրապնդումը կլինի ՆԱՏՕ-ի կարեւորագույն խնդիրներից մեկը:

22 November 2002 • 15:11
ՍՊԱՍՎՈՒՄ Է ԲԵԼԱՌՈՒՍԻ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐԻ ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԱՅՑԸ ՀԱՅԱՍՏԱՆ

Նշենք, որ օրերս Բելառուսի խորհրդարանը վավերացրել է սպառազինությունների եւ ռազմական տեխնիկայի փոխադարձ մատակարարումների մասին հայ-բելառուսական միջկառավարական համաձայնագիրը:

22 November 2002 • 15:09
ՀԱՅԱՍՏԱՆԻ ԵՎ ԱԴՐԲԵՋԱՆԻ ՆԱԽԱԳԱՀՆԵՐԻ ԱՄԵՆ ՀԱՆԴԻՊՈՒՄԻՑ ՀԵՏՈ ՆՈՐ ՔԱՅԼ Է ԱՐՎՈՒՄ ԿԱՐԳԱՎՈՐՄԱՆՆ ԸՆԴԱՌԱՋ

Այդ մասին հայտարարել է Հայաստանի նախագահ Ռոբերտ Քոչարյանը Պրահայում Ադրբեջանի նախագահ Հեյդար Ալիեւի հետ հանդիպումից հետո:

21 November 2002 • 17:59
ՀԱՅԱՍՏԱՆԻ ԱՆԴԱՄԱԿՑՈՒԹՅՈՒՆԸ ՀԱԿ-ԻՆ ԿԽԹԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ԶԱՐԳԱՑՈՒՄԸ, ԳՏՆՈՒՄ Է ԱՄՆ ԴԵՍՊԱՆԸ ԵՐԵՎԱՆՈՒՄ

Անդամակցությունը ՀԱԿ-ին կհանդիսանա Հայաստանում բավականին զարգացած շուկայական հարաբերությունների, որոշակի չափանիշներին հանրապետության տնտեսության համապատասխանության, այլ պետությունների հետ տնտեսական համագործակցության պատրաստակամության եւս մեկ վկայություն:

21 November 2002 • 17:43
ԸՆԹԱՑԻԿ ՏԱՐՎԱ ՀՈԿՏԵՄԲԵՐԻՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՔԱՂԱՔԱՑԻ Է ԴԱՐՁԵԼ 447 ՀԱՅ ՓԱԽՍՏԱԿԱՆ

2002 թվականի 10 ամիսներին, ընդհանուր առմամբ, ՀՀ քաղաքացիություն է ստացել Ադրբեջանից եւ նախկին ԽՍՀՄ այլ շրջաններից եկած 7664 հայ փախստական:

21 November 2002 • 17:31
ՄՈՍԿՎԱՅԻ ԻՇԽԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ՄՏԱԴԻՐ ԵՆ ՍՏԵՂԾԵԼ ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ ՄՈՍԿՈՎՅԱՆ ՁԵՌՆԱՐԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԱՐՏԱԴՐԱՆՔԻ ՄԵԾԱԾԱԽ ՎԱՃԱՌՔԻ ԿԵՆՏՐՈՆ

Այդ մասին ասվել է Մոսկվայի միջտարածաշրջանային համագործակցության համակարգման քաղաքային խորհրդի նիստում: