AM
02 August 2002 • 14:53
ՕԳՈՍՏՈՍԻ ԿԵՍԵՐԻՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ԱԳՆ ՂԵԿԱՎԱՐԸ ԿԱՅՑԵԼԻ ՀԱՐԱՎԱՅԻՆ ԱՐԵՎԵԼՔԻ ԵՐԿՐՆԵՐ

Հայաստանի արտաքին գործերի նախարար Վարդան Օսկանյանը օգոստոսի 5-6-ը աշխատանքային այցով կմեկնի Թայլանդ:

02 August 2002 • 14:52
ԱԴՐԲԵՋԱՆԻ ՈՒԺԱՅԻՆ ԳԵՐԱՏԵՍՉՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԵՎ ՀԱՏՈՒԿ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՀԱՄԱԿԱՐԳՈՒՄ ՏԵՂԻ ԵՆ ՈՒՆԵՑԵԼ ԼՈՒՐՋ ԿԱՌՈՒՑՎԱԾՔԱՅԻՆ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Ադրբեջանի նախագահ Հեյդար Ալիեւի հրամանագրով, Ռազմական հակահետախուզության ծառայությունը հանձնվել է Ազգային անվտանգության նախարարությանը:

02 August 2002 • 14:06
ԱՇԽԱՐՀԸ ՊԱՏՐԱՍՏ Է ԱՋԱԿՑԵԼ ՀԱՅԱՍՏԱՆԻՆ ԱՂՔԱՏՈՒԹՅՈՒՆԸ ՆՎԱԶԵՑՆԵԼՈՒ ԳՈՐԾՈՒՄ

Այդ մասին հայտարարել է ՀՀ-ում Գերմանիայի դեսպան Հանս Վուլֆ Բարտելսը` Հայաստանում Տեխնիկական համագործակցության գերմանական ընկերության եւ ՄԱԿ-ի Համաշխարհային պարենի ծրագրի երկամյա համագործակցության տարեդարձը նշելու ժամանակ:

02 August 2002 • 00:00
ԱԼԻԵՒԸ ՍՈՎՈՐՈՒՄ Է ՏԵՐ-ՊԵՏՐՈՍՅԱՆԻՑ

Հեյդար Ալիեւին դուր է եկել Հայաստանի նախկին ղեկավարի գաղափարը, որը, 1996 թ.-ին ժողովրդի համակրանքը վայելող անձին վարչապետ նշանակելով, փորձեց ստեղծել իշխանության լեգիտիմության պատրանքը: Օգոստոսի 24-ին հանրաքվեի ներկայացվելիք սահմանադրական փոփոխությունների ծրագիրը բավականին հետաքրքրական մանրամասն է պարունակում: Նախատեսվում է փոփոխություն, որը թույլ կտա կառավարության ղեկավար նշանակել օտարերկրյա քաղաքացուն: Վերլուծաբանները կարծում են, որ այս նորարարությունը նպատակ ունի 52 ամյա ռուսական օլիգարխ Վագիտ Ալեքպերովին իշխանության մեջ ներգրավելու հիմքեր ստեղծել:

01 August 2002 • 17:34
ՌՈՒՍԱՍՏԱՆՅԱՆ «ԱՐՄԻՄՊՈՐՏ» ԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆԸ ՕԺՏՎԵԼ Է ՌԴ-ՈՒՄ ՀԱՅԱՍՏԱՆԻ ԱՌԵՎՏՐԱՅԻՆ ՆԵՐԿԱՅԱՑՈՒՑՉԻ ԻՐԱՎԱՍՈՒԹՅՈՒՆՆԵՐՈՎ

«Հայաստանի եւ Ռուսաստանի առեւտրա-տնտեսական հարաբերությունները գտնվում են զարգացման նոր փուլում, եւ երկրների միջեւ առկա է ապրանքաշրջանառության զգալի աճ, ինչով եւ պայմանավորված է ՌԴ-ում ՀՀ նոր առեւտրային ներկայացուցչության ստեղծման անհրաժեշտությունը»,- ասվել է այսօր ՀՀ կառավրության նիստի ընթացքում:

01 August 2002 • 17:25
ԱՆՀԱՅՏ ԿՈՐԱԾՆԵՐԻ ՈՐՈՆՄԱՆ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԽՈՒՄԲՆ ԿԱՅՑԵԼԻ ՀԱՅԱՍՏԱՆ ՈՒ ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂ

Բերնհարդ Քլազենը, Սվետլանա Գաննուշկինան եւ Ավազ Հասանովը կքննարկեն ռազմագերիների վերադարձի հարցեր:

01 August 2002 • 17:21
ԲԱՔՈՒ-ԹԲԻԼԻՍԻ-ՋԵՅՀԱՆ ՆԱՎԹԱՄՈՒՂԻ ՇԻՆԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԴԵՄ ԲՈՂՈՔՈՒՄ ԵՆ ՆԱԵՎ ՎՐԱՍՏԱՆԻ ԲՈՐԺՈՄԻ ՇՐՋԱՆԻ ԲՆԱԿԻՉՆԵՐԸ

Բողոքի ակցիային հայ բնակչության հետ մեկտեղ մասնակցում են նաեւ վրացիները:

01 August 2002 • 17:15
ՕԳՈՍՏՈՍԻ 9-ԻՆ ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ ՏԵՂԻ ԿՈՒՆԵՆԱՆ ՀԱՅ-ՌՈՒՍԱԿԱՆ ՀԱՄԱՏԵՂ ԶՈՐԱՎԱՐԺՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Ռուսական կողմից զորավարժություններին կմասնակցեն Հայաստանում տեղակայված Ռուսաստանի զինված ուժերի ստորաբաժանումները:

01 August 2002 • 17:10
01 August 2002 • 16:36
ՌՈՒՍԱՍՏԱՆԻ ԱՊՀ ԵՐԿՐՆԵՐԻ ԻՆՍՏԻՏՈՒՏԻ ՏՆՕՐԵՆԸ ՊԱՐԳԵՎԱՏՐՎԵԼ Է ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՇՔԱՆՇԱՆՈՎ

Այդ պարգեւին ռուսաստանցի քաղաքագետը արժանացել է Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի խաղաղ եւ արդար կարգավորմանը նպաստող ակտիվ հասարակա-քաղաքական գործունեության համար:

01 August 2002 • 14:05
ՀԱՂՈՐԴԱԳՐՈՒԹՅՈՒՆԸ ԱԴՐԲԵՋԱՆԱԿԱՆ ԲԱՆԱԿԻ ՀԱՋՈՂ ԳՈՐԾՈՂՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՄԱՍԻՆ ԱՂԴԱՄԻ ՇՐՋԱՆՈՒՄ ՈՉ ԱՅԼ ԻՆՉ Է ՔԱՆ ԱՊԱՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅՈՒՆ

Այդ մասին է հայտնել Լեռնային Ղարաբաղի Հանրապետության Պաշտպանության բանակի տեղեկատվության բաժնի պետ , մայոր Սենոր Հասրաթյանը, մեկնաբանելով «ANS» հեռուստաընկերության հաղորդագրությունը, ըստ որի ադրբեջանական ստորաբաժանումներին իբր հաջողվել է «ազատել Աղդամի շրջանի Յուսիֆջանլի գյուղը», որը գտնվում է ղարաբաղյան բանակի հսկողության տակ:

01 August 2002 • 14:02
ԱԴՐԲԵՋԱՆԻ ԶԻՆՎՈՐՆԵՐԻ ՄԱՅՐԵՐԸ ԱՆՀԱՆԳՍՏԱՑԱԾ ԵՆ ՌԱԶՄԻ ԴԱՇՏԻՑ ԴՈՒՐՍ ԶԻՆԾԱՌԱՅՈՂՆԵՐԻ ՄԱՀԱՑՈՒԹՅԱՄԲ

Ադրբեջանի զինվորական մայրերի կոմիտեի ներկայացուցիչները մտադիր են հանդիպել երկրի նախագահ Հեյդար Ալիեւի հետ ադրբեջանական բանակում առկա հիմնախնդիրները քննարկելու նպատակով:

01 August 2002 • 13:51
ՄՈՍԿՎԱՅՈՒՄ ԿԲԱՑՎԻ ՀԱՅԿԱԿԱՆ ԱՐՏԱԴՐԱՆՔԻ ԱՌԵՎՏՐԱ-ՑՈՒՑԱԴՐԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆԸ

Արդեն իսկ իրենց արտադրանքը ցուցադրելու ցանկություն են հայտնել Երեւանի ոսկերչական գործարանը, Չարենցավանի մեքենաշինական, Երեւանի էլեկտրոնային չափիչ սարքերի, «Ալմաստ» գործարանները, թեթեւ արդյունաբերության մի շարք ձեռնարկություններ, «AWI» ժամացույցի գործարանը, «Եվրոթերմ» ընկերությունը, «Արենի» ֆիրման, ինչպես նաեւ չրերի արտադրությամբ զբաղվող մի ձեռնարկություն:

01 August 2002 • 13:47
ՄԱԿ-Ի ՏՎՅԱԼՆԵՐՈՎ ՀԱՅԱՍՏԱՆԸ ՊԱՏԿԱՆՈՒՄ Է ՄԱՐԴԿԱՅԻՆ ԶԱՐԳԱՑՄԱՆ ՄԻՋԻՆ ՄԱԿԱՐԴԱԿ ՈՒՆԵՑՈՂ ԵՐԿՐՆԵՐԻ ԹՎԻՆ

Երեւանում ՄԱԿ-ի ներկայացուցչության տեղեկատվության համաձայն, ՄԱԿ-ի «Մարդկային զարգացում 2002» զեկույցում Հայաստանը զբաղեցրել է 76-րդ տեղը 173 երկրների թվում, որոնց վերաբերյալ կազմված է զեկույցը:

01 August 2002 • 00:00
ՀԱՅԵՐԻՆ ԱՅԼԵՒՍ ՉԵՆ ՎԱԽԵՑՆՈՒՄ ԼԻԱՍԲՈՆՅԱՆ ՓԱՍՏԱԹՂԹՈՎ

1996 թվականին լիսաբոնյան գագաթաժողովում ԵԱՀԿ-ի գործող նախագահի արած հայտարարությունը ժամանակին Բաքվում ընդունվեց որպես դիվանագիտական հսկայական հաղթանակ: Պորտուգալիայի մայրաքաղաքում հրապարակված հայտարարությունը ադրբեջանական-ղարաբաղյան հակամարտության ողջ ընթացքում առաջին եւ միակ լուրջ փաստաթուղթն էր, որում փորձ էր արվում որոշակիացնել Լեռնային Ղարաբաղի հետագա կարգավիճակը: Բնական է, որ ադրբեջանական կողմը լիսաբոնյան նախադեպը քարոզչական նպատակներով օգտագործելու հնարավորությունը չկորցրեց: Անցյալ շաբաթ ԵԱՀԿ-ի պաշտոնական ներկայացուցիչը հանդես է եկել հայտարարարությամբ, որում խոստովանել է, որ Ադրբեջանի ղեկավարությունը ճիշտ չի մեկնաբանում լիսաբոնյան գագաթաժողովում ընդունած փաստաթուղթը:

31 July 2002 • 18:40
ՀԱՅԱՍՏԱՆԻ ԱՊՐԱՆՔԱՇՐՋԱՆԱՌՈՒԹՅՈՒՆԸ ՌՈՒՍԱՍՏԱՆԻ ՀԵՏ ՅՈՒՐԱՔԱՆՉՅՈՒՐ ՏԱՐԻ ԱՃՈՒՄ Է 12 ՏՈԿՈՍՈՎ

Հայկական ձեռնարկությունների արտահանման ծավալները Հայաստանից Ռուսաստան 2002 թվականի առաջին կիսամյակի տվյալներով կազմում են 27 միլիոն դոլար:

31 July 2002 • 18:21
ԲԱՔՈՒՆ ՎԵՐՍՏԻՆ ՊԱՏՐԱՍՏՎՈՒՄ Է ՊԱՀԱՆՋԵԼ ՀԵՌԱՑՆԵԼ ԵԽԽՎ ԶԵԿՈՒՑՈՂԻՆ ԱԴՐԲԵՋԱՆՈՒՄ ԴԻՏԱՐԿՄԱՆ ԱՆՑԿԱՑՈՒՄԻՑ

Եթե Եվրախորհրդի Խորհրդարանական Վեհաժողովի դիտարկման խմբի հերթական զեկույցը Ադրբեջանում տիրող իրավիճակի վերաբերյալ ոչ օբյեկտիվ լինի, ապա պաշտոնական Բաքուն վերստին կբարձրացնի զեկուցող Անդրեաս Գրոսին Ադրբեջանում դիտարկման անցկացումից զերծ պահելու հարցը, հայտնել է ԵԽԽՎ-ում ադրբեջանական պատվիրակության ղեկավարի տեղակալ Սամեդ Սեիդովը:

31 July 2002 • 18:01
ԱՊԱՍՏԱՆ ՏՐԱՄԱԴՐԵԼՈՒ ԽՆԴՐԱՆՔՈՎ ՀԱՅԱՍՏԱՆ Է ԴԻՄԵԼ 120 ՄԱՐԴ

Միգրացիայի եւ փախստականների վարչության պետ Գագիկ Եգանյանի խոսքերով, ապաստան ստանալու խնդրանքով դիմում են Իրանի, Եգիպտոսի, Սոմալիի եւ մի շարք այլ երկրների քաղաքացիներ:

31 July 2002 • 17:30
ՀԱՅ-ՉԻՆԱԿԱՆ ՌԱԶՄԱԿԱՆ ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅՈՒՆԸ ՄԵԾ ՆԵՐՈՒԺ ՈՒՆԻ, ԳՏՆՈՒՄ Է ՀԱՅԱՍՏԱՆԻ ԶԻՆՎԱԾ ՈՒԺԵՐԻ ԳԼԽԱՎՈՐ ՇՏԱԲԻ ՊԵՏԸ

Մինչեւ տարեվերջ նախատեսված է ՀՀ ԶՈՒ Գլխավոր շտաբի պետ Միքայել Հարությունյանի այցը Չինաստան:

31 July 2002 • 17:25
ՀՍՏԱԿԵՑՎՈՒՄ ԵՆ ԵԱՀԿ ՄԻՆՍԿԻ ԽՄԲԻ ՀԱՄԱՆԱԽԱԳԱՀՆԵՐԻ ՂԱՐԱԲԱՂՅԱՆ ՀԱԿՄԱՐՏՈՒԹՅԱՆ ՏԱՐԱԾԱՇՐՋԱՆ ԿԱՏԱՐԵԼԻՔ ԱՅՑԻ ԺԱՄԿԵՏՆԵՐԸ

Այդ մասին է հայտնել ռուսաստանցի համանախագահ Նիկոլայ Գրիբկովը:

31 July 2002 • 17:01
ՀԱՅԱՍՏԱՆԻ ԵՎ ԱԴՐԲԵՋԱՆԻ ԱՆՁՆԱԿԱՆ ՆԵՐԿԱՅԱՑՈՒՑԻՉՆԵՐԻ ԲԱՆԱԿՑՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԵՂԵԼ ԵՆ «ՕԳՏԱԿԱՐ ԵՎ ԿԱՌՈՒՑՈՂԱԿԱՆ»

Այդ մասին Բաքվի «Զերկալո» թերթին է հայտնել ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ Նիկոլայ Գրիբկովը` ամփոփելով Պրահայում ավարտված բանակցությունները:

31 July 2002 • 16:54
ԱՄՆ ԿՈՆԳՐԵՍԱԿԱՆՆԵՐԸ ԵՐԿԱՐԵՑՐԵԼ ԵՆ ԱՐՏՈՆՅԱԼ ՌԵԺԻՄԸ ՀԱՅԱՍՏԱՆԻՑ ՈՍԿԵՐՉԱԿԱՆ ԻՐԵՐ ՆԵՐՄՈՒԾԵԼՈՒ ՀԱՄԱՐ

Արտոնյալ ռեժիմի պահպանումը մինչեւ 2006 թվական կհեշտացնի հայկական արտադրանքի արտահանումը օվկիանոսից այն կողմ եւ կնպաստի Հայաստանի եւ ԱՄՆ-ի միջեւ առեւտրի ծավալի ավելացմանը:

31 July 2002 • 13:53
ՄՈՍԿՎԱՅՈՒՄ ԿԿԱՅԱՆԱ ՀԱՅ-ԿՈՐԵԱԿԱՆ ԲԻԶՆԵՍ-ՍԻՄՊՈԶԻՈՒՄ

Համաժողովը նվիրված կլինի հայ-կորեական առեւտրա-տնտեսական հարաբերությունների զարգացման հեռանկարներին:

31 July 2002 • 13:46
ՀԱՅԱՍՏԱՆԸ ԿՄԱՍՆԱԿՑԻ ՀԱՎԱՆԱՅԻ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՐԴՅՈՒՆԱԲԵՐԱԿԱՆ ՏՈՆԱՎԱՃԱՌԻՆ

Նախնական տվյալների համաձայն, տոնավաճառին կմասնակցի աշխարհի 160 երկիր:

31 July 2002 • 13:45
ԻՐԱՆԻ ԳՈՐԾԱՐԱՐՆԵՐԸ ՇԱՀԱԳՐԳՌՎԱԾ ԵՆ ՆԵՐԴՐՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՏՆՏԵՍՈՒԹՅԱՆ ՄԵՋ

Այդ մասին հայտարարել է Իրանի Արտաքին ներդրումների ընկերության գործադիր տնօրեն Ասհար Ֆաքիր Քաշանը Հայաստանի նախագահ Ռոբերտ Քոչարյանի հետ հանդիպման ժամանակ:

31 July 2002 • 13:42
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՖՈՒՏԲՈԼԻ ՀԱՎԱՔԱԿԱՆԸ ԿՄԱՐԶԻ ԱՐԳԵՆՏԻՆԱՑԻ ՕՍԿԱՐ ԼՈՊԵՍԸ

Եվրո-2004 առաջին ընտրական հանդիպումը Հայաստանի հավաքականը կանցկացնի իր դաշտում ուկրաինացիների հետ սեպտեմբերի 7-ին:

30 July 2002 • 18:43
ԱՄԵՐԻԿԱՅԻ ԳԼԵՆԴԵԼ ՔԱՂԱՔՈՒՄ ԿԱԶՄԱԿԵՐՊՎՈՒՄ Է «MADE IN ARMENIA. EXPO-2002» ՑՈՒՑԱՀԱՆԴԵՍԸ

Հայաստանը մտադիր է ԱՄՆ-ի գործընկերներին ներկայացնել հնարավորինս շատ հայկական ձեռնարկություններ` առանց արտադրատեսակի սահմանափակման:

30 July 2002 • 18:35
ՎՐԱՍՏԱՆԻ ԾԱԼԿԱՅԻ ՇՐՋԱՆ, ՈՐՏԵՂ ՀԻՄՆԱԿԱՆՈՒՄ ԲՆԱԿՎՈՒՄ ԵՆ ՀԱՅԵՐ ԵՎ ՀՈՒՅՆԵՐ, ՄՏՑՎԵԼ Է ՆԵՐՔԻՆ ԶՈՐՔԵՐԻ ՍՏՈՐԱԲԱԺԱՆՈՒՄՆԵՐ

Պաշտոնական տվյալների համաձայն, այս քայլը պայմանավորված է սպասվելիք զորակոչի անցկացման առնչությամբ շրջանում կարգուկանոն հաստատելու անհրաժեշտությամբ:

30 July 2002 • 18:30
ՂԱՐԱԲԱՂՅԱՆ ՀԱԿԱՄԱՐՏՈՒԹՅԱՆ ԿԱՐԳԱՎՈՐՄԱՆ ԳԾՈՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ԵՎ ԱԴՐԲԵՋԱՆԻ ՆԱԽԱԳԱՀՆԵՐԻ ԱՆՁՆԱԿԱՆ ՆԵՐԿԱՅԱՑՈՒՑԻՉՆԵՐԻ ՄԻՋԵՎ ԲԱՆԱԿՑԱԿԱՆ ԳՈՐԾԸՆԹԱՑՆ ԸՆԹԱՆՈՒՄ Է ԼԱՐՎԱԾ ՄԹՆՈԼՈՐՏՈՒՄ

Այդպիսի կարծիքի են հանգել միջազգային դիտորդները, որոնք հետեւում են Պրահայի արվարձանում գտնվող Շթիրջին դղյակում «փակ ռեժիմով» ընթացող Հայաստանի եւ Ադրբեջանի փոխարտգործնախարարներ Թաթուլ Մարգարյանի եւ Արազ Ազիմովի հանդիպմանը:

30 July 2002 • 17:37
ՄՈՍԿՎԱՅՈՒՄ ՏԵՂԻ Է ՈՒՆԵՆՈՒՄ ԱՏՈՄԱՅԻՆ ԷՆԵՐԳԻԱՆ ԽԱՂԱՂ ՆՊԱՏԱԿՆԵՐՈՎ ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ՀԱՐՑԵՐՈՎ ԱՊՀ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ՆԻՍՏԸ

Օրակարգում ընդգրկված են հարցեր, որոնք առնչվում են Միջազգային ջերմամիջուկային փորձարարական ռեակտորի տեխնիկական նախագծի մշակմանը, ուրանի հանքաքարի արդյունահանման եւ վերամշակման ոլորտում համագործակցությանը, ինչպես նաեւ բնապահպանման խնդիրների ոլորտին: