AM
06 August 2002 • 18:05
ՀԱՅԱՍՏԱՆԻ ԵՎ ԱԴՐԲԵՋԱՆԻ ՆԱԽԱԳԱՀՆԵՐԻ ՀԵՐԹԱԿԱՆ ՀԱՆԴԻՊՈՒՄԸ ԿԿԱՅԱՆԱ ՕԳՈՍՏՈՍԻ 14-ԻՆ ՀԱՅ-ԱԴՐԲԵՋԱՆԱԿԱՆ ՍԱՀՄԱՆԻ ՎՐԱ

Պայմանավորվածությունն այդ մասին ձեռք է բերվել այսօր Ռոբերտ Քոչարյանի եւ Հեյդար Ալիեւի հեռախոսազրույցի ընթացքում:

06 August 2002 • 17:32
ԿԱՐՄԻՐ ԽԱՉԻ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԿՈՄԻՏԵՆ ԼՂՀ ԻՇԽԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՀԵՏ ՍՏՈՐԱԳՐԵԼ Է ՀԱՄԱՁԱՅՆԱԳԻՐ ԿԱԼԱՆԱՎԱՅՐԵՐԻ ԱՅՑԵԼՈՒԹՅԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ

Համաձայնագրի դրույթները մասնավորապես նախատեսում են ԿԽՄԿ-ի պատվիրակների զրույցներ ազատազրկվածների հետ առանց վկաների եւ անհրաժեշտության դեպքում, կրկնակի այցելություններ:

06 August 2002 • 17:31
ԼՂՀ-Ն ՀԱՆԴԵՍ Է ԵԿԵԼ ԵՎՐԱՄԻՈՒԹՅԱՆ ԵՎ ԵԽԽՎ-Ի ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂՈՒՄ ՆԱԽԱԳԱՀԱԿԱՆ ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԱՆՕՐԻՆԱԿԱՆՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՔՆՆԱԴԱՏՈՒԹՅԱՄԲ

Փաստաթղթում մասնավորապես ասվում է, որ նման հայտարարությունները տարակուսանք են առաջացնում եւ կարող են գնահատվել «որպես փորձ` հակազդելու ժողովրդավարական գործընթացների խորացմանը մի տարածքում, որը աշխարհագրական առումով արդեն իսկ գտնվում է եվրոպական պատասխանատվության գոտում»:

06 August 2002 • 15:39
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՎԱՐՉԱՊԵՏԸ ԿՄԱՍՆԱԿՑԻ ԲՈՒԽԱՐԵՍՏՈՒՄ ԿԱՅԱՆԱԼԻՔ ԻՆՖՈՐՄԱՏԻԿԱՅԻ ՀԱՐՑԵՐՈՎ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԿՈՆՖԵՐԱՆՍԻՆ

Ռումինիայի վարչապետ Ադրիան Նեստասեի կոնֆերանսին մասնակցելու հրավերը այսօր Ա. Մարգարյանին է հանձնել Հայաստանում Ռումինիայի դեսպան Պավել Պլատոնան:

06 August 2002 • 15:20
ԵՎՐՈՊԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԸ ԴԵՄ Է ԹՈՒՐՔԻԱՅԻ ԵՎՐԱՄԻՈՒԹՅԱՆԸ ԱՆԴԱՄԱԿՑԵԼՈՒ ԳՈՐԾԸՆԹԱՑԻ ԱՐԱԳԱՑՄԱՆԸ

Մինչ այդ հարցի շուրջ բանակցությունների սկսվելը, Եվրոպական Հանձնաժողովը Անկարայից պարզաբանումներ կպահանջի թուրքական խորհրդարանի կողմից ընդունված բարեփոխումների փաթեթի վերաբերյալ:

06 August 2002 • 15:10
ՀՀ ՆԱԽԱԳԱՀԸ ՆԵՐԿԱ ԿԳՏՆՎԻ ՀԱՅ-ՌՈՒՍԱԿԱՆ ԶՈՐԱՎԱՐԺՈՒԹՅՈՒՆՆԵՐԻՆ

Ինչպես հայտնի է, զորավարժություններին կմասնակցեն ՀՀ զինված ուժերի զորքերի բոլոր տեսակները, ինչպես նաեւ Հայաստանում տեղակայված ռուսական բանակի ռազմական ստորաբաժանումները:

06 August 2002 • 15:08
ԵԽԽՎ ԴԻՏԱՐԿՄԱՆ ԽՄԲԻ ԶԵԿՈՒՅՑՆԵՐԸ ՀԱՅԱՍՏԱՆԻ ԵՎ ԱԴՐԲԵՋԱՆԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ԿՔՆՆԱՐԿՎԵՆ ՍԵՊՏԵՄԲԵՐԻՆ ՓԱՐԻԶՈՒՄ

ԵԽ-ում հայկական պատվիրակության ղեկավար Հովհաննես Հովհաննիսյանի խոսքերով, ԵԽԽՎ դիտարկման խմբի այցը Երեւան նախատեսվում է օգոստոսի 19-ին:

06 August 2002 • 13:57
ՃԱՊՈՆԱՑԻՆԵՐԸ ԸՆԴԳՐԿԵԼ ԵՆ ՀԱՅՈՑ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅՈՒՆԸ ԱՆՑՅԱԼ ԴԱՐԻ 20 ԾԱՆՐԱԳՈՒՅՆ ՀԱՆՑԱԳՈՐԾՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՑՈՒՑԱԿՈՒՄ

Հայտնի ճապոնացի գիտնականների կազմած ցուցակի մեջ են ընդգրկվել հրեաների Հոլոքոսթը, Հայոց ցեղասպանությունը, Ճապոնիայի ատոմային ռմբակոծությունները (Հիրոսիմա եւ Նագասակի), կես միլիոն կոմունիստների ոչնչացումը Ինդոնեզիայում, զանգվածային ջարդերը Կամբոջայում եւ Ռուանդայում եւ այլ հանցագործություններ, այդ թվում նաեւ սեպտեմբերի 11 ահաբեկչական գործողությունները ԱՄՆ-ում:

06 August 2002 • 00:00
ԵՎՐՈՊԱՅԻ ԽՈՐՀՈՒՐԴԸ ԸՆԴԴԵՄ ԺՈՂՈՎՐԴԱՎԱՐԱԿԱՆ ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ

Որքան մոտենում է Ղարաբաղի նախագահական ըբտրությունների օրը, այդքան իրեն զգացնել է տալիս պաշտոնական Բաքվի նյարդական վիճակը: Եվրոպայի Խորհրդում անդամակցելը այս անգամ թույլ է տվել Ադրբեջանին հուսալ Եվրոպական կառուցվածքներին ավելի ակտիվորեն ներգրավել ԼՂՀ օրինական ձեւավորվող պետական իշխանության վարկաբեկելու արշավանքում: Սակայն, մինչեւ այժմ բաքվի իշխանություններին չի հաջողվել ավելին հասնել քան մինչ այսօր: Արձանագրական հայտարարության ձեւակերպումները ապագա ընտրությունների վերաբերյալ, որոնցով հանդես է եկել Եվրոպայի Խորհուրդը, չէին տարբերվում նախորդ փաստաթղթերից, որոնք ընդունվում էին միջազգային կազմակերպությունների կողմից ամեն անգամ ԼՂՀ անցկացվող նախընտրական կամպանիայի եռուն ժամանակ:

05 August 2002 • 18:32
«ԱԼ ՂԱՅԻԴԱ»-Ի ԳՐՈՀԱՅԻՆՆԵՐԸ ԵՎ ՉԵՉԵՆՆԵՐԸ ՕԳՆԵԼ ԵՆ ԱԴՐԲԵՋԱՆԻՆ ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՄԱՐ ՄՂՎՈՂ ՄԱՐՏԵՐՈՒՄ

Ինչպես հաղորդում է մոսկովյան «Նեզավիսիմայա գազետա» թերթը, վկայակոչելով “Washington ProFile” գործակալությունը, ԽՍՀՄ տարածքում «Ալ Ղայեդա»-ն սկսել է գործել 1980-ական թվականների վերջում` իր գրասենյակը հիմնելով Բաքվում եւ աջակցելով ադրբեջանցիներին քրիստոնյա Հայաստանի դեմ պատերազմում` Լեռնային Ղարաբաղի նկատմամբ վերահսկողության համար:

05 August 2002 • 18:11
05 August 2002 • 17:50
ԱԴՐԲԵՋԱՆԻ ՄԱՀՄԵԴԱԿԱՆՆԵՐԸ «ՋԻՀԱԴ» ԵՆ ՀԱՅՏԱՐԱՐԵԼ ՀԱՅԵՐԻՆ

Ադրբեջանի «Թաբուք» մահմեդական կազմավորումը «սրբազան պատերազմ է հայտարարել Լեռնային Ղարաբաղն ազատագրելու նպատակով»:

05 August 2002 • 16:07
ՄԱԿ-Ը ԿՈՉ Է ԱՐԵԼ ԻՍՐԱՅԵԼԻ ԻՇԽԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻՆ ՀԵՏԵՎԵԼ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՆՈՐՄԵՐԻՆ ՀԱՅԿԱԿԱՆ ԵԿԵՂԵՑՈՒ ՀՈՂԵՐԻ ԶԱՎԹՄԱՆ ՀԱՐՑՈՒՄ

ՄԱԿ-ի կրոնի ազատության հարցերով հատուկ զեկուցող Ա.Ամորը պաշտոնական դիմում է հղել Իսրայելի իշխանություններին վերջերս իսրայելական բանակի կողմից Բեթղեհեմի մերձակայքում Հայկական Պատրիարքարանի հողերի զավթման կապակցությամբ:

05 August 2002 • 15:58
ԹՈՒՐՔԻԱՅՈՒՄ ԹՈՒՅԼԱՏՐՎԵԼ Է ՀԵՌՈՒՍՏԱ- ԵՎ ՌԱԴԻՈՀԵՌԱՐՁԱԿՈՒՄԸ ՀԱՅԵՐԵՆ ԼԵԶՎՈՎ

Նշենք, որ թուրք քաղաքացիների իրավունքների եւ ազատությունների ընդլայնմանը վերաբերող նման բարեփոխումներ իրականացնելով, Անկարան հույս ունի, որ դրանով իսկ Եվրամիության դեկտեմբերյան վեհաժողովում կորոշվեն Թուրքիայի այդ կազմակերպությանը անդամակցելու ժամկետները:

05 August 2002 • 15:16
ՀԱՅԱՍՏԱՆԸ ԱՌԱՋ Է ԱՆՑԵԼ ԱՊՀ ԵՐԿՐՆԵՐԻՑ ԱՐԴՅՈՒՆԱԲԵՐԱԿԱՆ ԱՐՏԱԴՐՈՒԹՅԱՆ ԱՃԻ ՏԵՄՊԵՐՈՎ

Այդ մասին նշվում է ԱՊՀ Վիճակագրական կոմիտեի զեկույցում, որի համաձայն արտադրանքի անկում է գրանցվել միայն Ղրղզստանում` 13,6 տոկոսով:

05 August 2002 • 15:15
ՍԵՊՏԵՄԲԵՐԻՆ ՀԱՅԱՍՏԱՆԸ ԿՄԱՍՆԱԿՑԻ ԼԵՀԱՍՏԱՆՈՒՄ ԿԱՅԱՆԱԼԻՔ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՀԱՄԱԺՈՂՈՎԻ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԻՆ

Այս, արդեն ավանդական դարձած միջոցառման ընթացքում քննարկվում են Կենտրոնական եւ Արեւելյան Եվրոպայի պետությունների համագործակցության հարցեր:

05 August 2002 • 13:43
ԵՎՐԱՄԻՈՒԹՅԱՆ ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆԸ ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՆԱԽԱԳԱՀԻ ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ՉՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ ԱՆՀԱՐԻՐ Է ԵՎՐՈՊԱԿԱՆ ԺՈՂՈՎՐԴԱՎԱՐԱԿԱՆ ԱՐԺԵՔՆԵՐԻՆ, ԳՏՆՈՒՄ Է ՀԱՅԱՍՏԱՆԻ ԱԳՆ-Ն

Հայաստանը անհանգստացած է այն բանով, որ այդ հայատարարությունները արվում են առանց համաձայնեցնելու անմիջականորեն բանակցային գործընթացի մեջ ներգրավված ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հետ` ավելի բարդացնելով վերջիններիս այդ երկարամյա հակամարտության վերջնական կարգավորմանը ուղղված ջանքերը:

03 August 2002 • 15:55
ՄԵՐՁՄՈՍԿՈՎՅԱՆ ՇՈՒԿԱՆԵՐԻՑ ՄԵԿՈՒՄ ԾԵԾԿՌՏՈՒՔ Է ՏԵՂԻ ՈՒՆԵՑԵԼ ՌՈՒՍ ԴԵՍԱՆՏԱՅԻՆՆԵՐԻ ԵՎ ԱԴՐԲԵՋԱՆՑԻ ՎԱՃԱՌՈՂՆԵՐԻ ՄԻՋԵՒ

Նախնական տվյալներով տուժել է չորս մարդ, այդ թվում նաեւ թոշակառուներ:

03 August 2002 • 15:47
ՄՈՍԿՎԱՅՈՒՄ ԱՇԽԱՏՈՒՄ Է ԿԱՊ-Ի ՆՈՐ ՍՏԵՂԾՎՈՂ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅՈՒՆԸ ՆԱԽԱՊԱՏՐԱՍՏՈՂ ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ԽՈՒՄԲԸ

Նիստին մասնակցում են ԿԱՊ-ին մասնակից երկրների` Ռուսաստանի, Հայաստանի, Բելառուսի, Ղազախստանի, Ղրղզստանի – Տաջիկստանի արտգործնախարարների, պաշտպանության – ֆինանսների նախարարների տեղակալները:

03 August 2002 • 15:10
ԵՎՐԱՄԻՈՒԹՅԱՆ ԿԱՐԾԻՔՈՎ, ԼՂՀ-ՈՒՄ ԿԱՅԱՆԱԼԻՔ ՆԱԽԱԳԱՀԱԿԱՆ ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԲԱՑԱՍԱԲԱՐ ՉԵՆ ԱՆԴՐԱԴԱՌՆԱ ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱԿԱՄԱՐՏՈՒԹՅԱՆ ԽԱՂԱՂ ԿԱՐԳԱՎՈՐՄԱՆ ԳՈՐԾԸՆԹԱՑԻՆ

Այդ մասին է հայտնել ՀՀ ԱԳՆ մամլո քարտուղար Ձյունիկ Աղաջանյանը` մեկնաբանելով Ադրբեջանի մի շարք ԶԼՄ-ների համապատասխան հաղորդագրությունները:

03 August 2002 • 14:23
ՀԱՅԱՍՏԱՆԻ ԱՐՏԱՔԻՆ ԳՈՐԾԵՐԻ ՆԱԽԱՐԱՐԸ ԿՀԱՆԴԻՊԻ ԹԱՅԼԱՆԴԻ ԵՎ ՎՅԵՏՆԱՄԻ ՂԵԿԱՎԱՐՆԵՐԻ ՀԵՏ

Վյետնամում այցի ընթացքում ՀՀ ԱԳՆ պատվիրակությանը կմիանա նաեւ Չինաստանում Հայաստանի արտակարգ եւ լիազոր դեսպան Վասիլի Ղազարյանը:

03 August 2002 • 00:00
ԲԱՔՈՒ-ՋԵՅՀԱՆ ՆԱԽԱԳԻԾԸ ԿՐԿԻՆ ՎՏԱՆԳՎԱԾ Է

Վրաստանի բնակիչների սաստկացող զանգվածային ելույթներն ընդդեմ Բաքու-Թբիլիսի-Ջեյհան նաֆթատարի շինարարությանը նորից հիշեցնում են «դարի նախագծի» հեռանկարների կասկածելիության մասին: Պաշտոնական Թբիլիսին կարծես գիտակցում է, որ ազգաբնակչության սկսված բողոքներն, ուղղված նաֆթատարի անցկացման համար մասնավոր սեփականություն հանդիսացող հողերի օգտագործման կառավարության մտադրության դեմ, կարող են լուրջ հետեւանքներ ունենալ: Ապագա նաֆթատարի հետագիծն անցնում է հիմնականում հայերով բնակեցված շրջաններով, եւ բնական է, որ բողոքողների շարքերում հայերը քիչ չեն: Բաքվում այս հանգամանքը փորձում են ներկայացնել իբրեւ հայկական հատուկ ծառայությունների կողմից նախագծի իրագործումը տապալելու փորձ:

02 August 2002 • 18:47
ԲԱՔՈՒՆ ԴԻՏԱՎՈՐՅԱԼ ՁԳՁԳՈՒՄ Է ՂԱՐԱԲԱՂՅԱՆ ՀԱԿԱՄԱՐՏՈՒԹՅԱՆ ԿԱՐԳԱՎՈՐՄԱՆ ԳՈՐԾԸՆԹԱՑԸ

Ընդ որում, նշել է հայտնի ռուսաստանցի քաղաքագետ Անդրանիկ Միհրանյանը, Բաքուն միանգամից մի քանի նպատակ է հետապնդում:

02 August 2002 • 18:38
ՌՈՒՍԱՍՏԱՆԸ ՊԱՐՏԱՎՈՐ Է ՀԱՆԴԵՍ ԳԱԼ ԸՆԴԴԵՄ ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԻՄՆԱՀԱՐՑԸ ՌԱԶՄԱԿԱՆ ՄԻՋՈՑՈՎ ԼՈՒԾԵԼՈՒ ՓՈՐՁԵՐԻ ԴԵՄ, ԳՏՆՈՒՄ Է ՌՈՒՍԱՍՏԱՆՑԻ ՔԱՂԱՔԱԳԵՏԸ

Մոտ ժամանակներս չարժե սպասել կտրուկ փոփոխությունների ղարաբաղյան հակամարտության կարգավորման մոտեցումներում, քանի որ կողմերի դիրքորոշումները լիովին պարզ են, ասել է ԱՊՀ երկրների ինստիտուտի տնօրեն Կոնստանտին Զատուլինը, որը գտնվում էր Լեռնային Ղարաբաղում կարճատեւ այցով:

02 August 2002 • 18:26
ԹՈՒՐՔԻԱՅՈՒՄ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅԱՆ ԳԱՂԱՓԱՐԻ ԴԵՄ ՊԱՅՔԱՐԸ ՀԱՄԱԿԱՐԳՈՂ ԽՈՐՀՈՒՐԴԸ ՈՐՈՇԵԼ Է ԲԱՎԱՐԱՐԵԼ ՀԱՅԵՐԵՆ ՍՈՎՈՐԵԼ ՑԱՆԿԱՑՈՂ ՔԱՂԱՔԱՑԻՆԵՐԻ ՊԱՀԱՆՋԸ

Ինչպես հաղորդում է թուրքական «Միլլիեթ» թերթը, նախօրեին այդ մասին որոշում է կայացվել խորհրդի նիստում, որն ընթացել է Թուրքիայի փոխվարչապետ, «Ազգայնական շարժում» կուսակցության առաջնորդ Դեւլեթ Բահչելիի նախագահությամբ:

02 August 2002 • 17:55
ՆՈՅԵՄԲԵՐԻՆ ԹՈՒՐՔԻԱՅՈՒՄ ԿԿԱՅԱՆԱՆ ՎԱՂԱԺԱՄԿԵՏ ԽՈՐՀՐԴԱՐԱՆԱԿԱՆ ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Ինչպես կարծում է երկրի հասարակայնությունը, այդպիսով կհաղթահարվի ներքին քաղաքական ճգնաժամը, որն սպառնում է Թուրքիայում Արժույթի միջազգային հիմնադրամի 16 մլրդ դոլար գնահատվող ծրագրի իրագործմանը:

02 August 2002 • 17:54
ԵՐԵՎԱՆՈՒՄ ՏԵՂԻ ԿՈՒՆԵՆԱ ԱՐԴՅՈՒՆԱԲԵՐՈՂՆԵՐԻ ԵՎ ՁԵՌՆԱՐԿԱՏԵՐԵՐԻ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԿՈՆԳՐԵՍԻ ՆԻՍՏԸ

Կոնգրեսի աշխատանքներին մասնակցելու համար Երեւան կժամանեն ավելի քան 80 գործարարներ ամբողջ աշխարհից:

02 August 2002 • 17:27
ՎԼԱԴԻՄԻՐ ՊՈՒՏԻՆԸ ՊԱՐԳԵՎԱՏՐԵԼ Է ՄԻ ԽՈՒՄԲ ՀԱՅԵՐԻ ՌՈՒՍԱՍՏԱՆԻ ԴԱՇՆՈՒԹՅԱՆ ՊԱՐԳԵՎՆԵՐՈՎ

Ռուսաստանի նախագահը հրամանագիր է ստորագրել ՌԴ-ում Հայաստանի նախկին Արտակարգ եւ Լիազոր դեսպան Սուրեն Սահակյանին Բարեկամության շքանշանով պարգեւատրելու մասին:

02 August 2002 • 15:43
ՀԱՅԿԱԿԱՆ ՀԱՄԱՅՆՔԸ ՀՈՒՆԳԱՐԻԱՅԻ ԱՄԵՆԱՓՈՔՐԱԹԻՎ ԷԹՆԻԿ ԽՈՒՄԲՆ Է

Վիճակագրական տվյալների համաձայն, Հունգարիայում ապրում է ընդամենը 836 հայ:

02 August 2002 • 15:39
ՌՈՒՍԱՍՏԱՆԸ ՋԱՆՈՒՄ Է ԿԱՌՈՒՑՈՂԱԿԱՆ ԱՎԱՆԴ ՆԵՐԴՆԵԼ ՂԱՐԱԲԱՂՅԱՆ ՀԱԿԱՄԱՐՏՈՒԹՅԱՆ ԿԱՐԳԱՎՈՐՄԱՆ ԳՈՐԾՈՒՄ

Ինչպես հայտարարել է թուրքական ԶԼՄ-ներին Թուրքիայում Ռուսաստանի դեսպան Ալեքսանդր Լեբեդեւը, դա վերջնական արդյունքում կօգնի կարգավորել հարաբերություննեը Երեւանի եւ Բաքվի, ինչպես նաեւ` Թբիլիսիի եւ Սուխումի, Թբիլիսիի եւ Ցխինվալի միջեւ: