AM
25 July 2002 • 15:44
ՀԱՅ-ՌՈՒՍԱԿԱՆ ՀԱՐԱԲԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԱՄՐԱՊՆԴՈՒՄԸ ԼԻՈՎԻՆ ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՒՄ Է ԵՐԿՈՒ ԵՐԿՐՆԵՐԻ ԵՎ ԺՈՂՈՎՈՒՐԴՆԵՐԻ ՇԱՀԵՐԻՆ, ՀԱՅՏԱՐԱՐԵԼ Է ՌԴ ՆԱԽԱԳԱՀԸ

«Ռուսաստանում համոզված են, որ նման մոտեցումը իսկապես կնպաստի Կովկասում կայունության եւ խաղաղության ամրապնդմանը»,- հայտարարել է Ռուսաստանի ղեկավարը:

25 July 2002 • 15:00
ԹԵՀՐԱՆԸ ՀԱՍՏԱՏԵԼ Է ԻՐ ՄԱՍՆԱԿՑՈՒԹՅՈՒՆԸ ՀԱՅԱՍՏԱՆԸ ԵՎ ԻՐԱՆԸ ԿԱՊՈՂ ՔԱՋԱՐԱՆԻ ԹՈՒՆԵԼԻ ՇԻՆԱՐԱՐՈՒԹՅԱՆԸ

Հայ-իրանական տնտեսական համագործակցության հանձնախմբի համանախագահ, ՀՀ նախագահի աշխատակազմի ղեկավար Արտաշես Թումանյանի խոսքերով, իրանական կողմը պատրաստակամություն է հայտնել 85 տոկոսով ապահովել թունելի շինարարության ֆինանսավորումը:

25 July 2002 • 14:23
ՎԵՐՋԻՆ ԿԵՍ ՏԱՐՎԱ ԸՆԹԱՑՔՈՒՄ ԿԱՍԵՑՎԵԼ Է ԿԵՂԾ ՎԻԶԱՆԵՐՈՎ ՀԱՅԱՍՏԱՆ ՄՈՒՏՔ ԳՈՐԾԵԼՈՒ 65 ՓՈՐՁ

Հիմնականում Չինաստանից, Հնդկաստանից եւ Պակիստանից ապօրինի միգրանտների կողմից Հայաստանը օգտագործվում է որպես տարանցիկ միջանցք Եվրոպա կամ ԱՄՆ ուղեվորվելու համար:

25 July 2002 • 14:21
ՂԱՐԱԲԱՂՅԱՆ ՀԱԿԱՄԱՐՏՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԵՐԸ ԲԱՎԱՐԱՐ ՃԿՈՒՆՈՒԹՅՈՒՆ ՉԵՆ ԴՐՍԵՎՈՐՈՒՄ ԽԱՂԱՂՈՒԹՅԱՆ ՀԱՍՆԵԼՈՒ ՀԱՄԱՐ, ԳՏՆՈՒՄ Է ԵԱՀԿ ՄԻՆՍԿԻ ԽՄԲԻ ՀԱՄԱՆԱԽԱԳԱՀԸ

Ղարաբաղյան հակամարտության հիմնախնդրի անլուծելիությունը կայանում է նրանում, որ հակամարտող կողմերը բավարար կամք չունեն փոխզիջման գնալու համար, հայտարարել է ԵԱՀԿ Մինսկի խմբի ամերիկացի համանախագահ Ռուդոլֆ Պերինան:

25 July 2002 • 00:00
ՀԱՅԸ ԲԱՆՏՈՒՄ ԷԼ ՀԱՅ Է

Տարբեր աղբյուրների համաձայն` այսօր Ադրբեջանում ծագումով հայ կամ հայկական արմատներ ունեցող երկուսից մինչեւ քսան հազար անձինք են բնակվում: Նրանք հիմնականում ժամանակին ադրբեջանցիների հետ ամուսնացած կանայք են եւ նման ամուսնություններից ծնված երեխաներ: Այս մարդկանց բախտն ավելի չի ժպտացել, քան` փախստականներին: Նրանք, ովքեր ընտանեկան կապեր չունենալու պատճառով չեն կարողացել հեռանալ Ադրբեջանից, ստիպված են անտանելի ստորցումներ հանդուժել: Օրենքը բոլորովին չի գործում հայկական արյուն ունենալու կասկած հարուցող մարդկանց դեպքում: Սրանում համոզվելու հնարավուրություն են ունեցել վերջերս Բաքու այցելած ԵԽԽՎ-ի Ադրբեջանի գծով մոնիտորինգի կոմիտեի համազեկուցողները:

24 July 2002 • 18:29
ԱԴՐԲԵՋԱՆՑԻՆԵՐԸ ԼՈՒՐՋ ՎՏԱՆԳ ԵՆ ՆԵՐԿԱՅԱՑՆՈՒՄ ԻՐԿՈՒՏՍԿԻ ՀԱՄԱՐ, ԳՏՆՈՒՄ ԵՆ ՏԵՂԻ ՈՍՏԻԿԱՆԱԿԱՆ ՊԱՇՏՈՆՅԱՆԵՐԸ

Ինչպես նշել է Խալդեեւը, Իրկուտսկում բնակվող ադրբեջանցիները զբաղվում են, հիմնականում, թմրանյութերի ապօրինի շրջանառությամբ, ոգելից խմիչքների ապօրինի արտադրությամբ եւ տարադրամի կեղծարարությամբ` հզոր հենարան ունենալով գործարար շրջանակներում եւ իրավապահ մարմիններում:

24 July 2002 • 18:25
ԵՐԲ ՀԱԿԱՄԱՐՏՈՂ ԿՈՂՄԵՐԸ ՉԵՆ ՑԱՆԿԱՆՈՒՄ ՊԱՅՄԱՆԱՎՈՐՎԵԼ, ՄԻՋՆՈՐԴՆԵՐԸ ԱՆԿԱՐՈՂ ԵՆ ՈՐԵՎԷ ԲԱՆ ԱՆԵԼ,ՀԱՅՏԱՐԱՐԵԼ Է ԵԱՀԿ ՆԵՐԿԱՅԱՑՈՒՑԻՉԸ

Ինչպես հաղորդում են Բաքվի ԶԼՄ-ները, Բուրհարդի ասելով, խաղաղության հաստատման հետաձգման գլխավոր պատճառը այն է, որ հակամարտող կողմերը չեն ցանկանում փոխզիջումների գնալ:

24 July 2002 • 17:23
ՀԱՅԱՍՏԱՆԸ ԱՅՍՕՐ ՉԻ ԴԻՏԱՐԿՎՈՒՄ ՈՉ ՈՐՊԵՍ ՏԱՐԱՆՑԻԿ ՄԻՋԱՆՑՔ ԱՀԱԲԵԿՉԱԿԱՆ ԽՄԲԵՐԻ ՓՈԽԱԴՐՄԱՆ ՀԱՄԱՐ, ՈՉ ԷԼ ՈՐՊԵՍ ԱՀԱԲԵԿՉԱԿԱՆ ԳՈՐԾՈՂՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԹԻՐԱԽ

Այդ մասին է հայտնել Ինտերպոլի Հայկական բյուրոյի ավագ օպերլիազոր Վարդան Բադասյանը, որը մասնակցել է այսօր Երեւանում կայացած, ահաբեկչության դեմ պայքարին նվիրված սեմինարի աշխատանքներին:

24 July 2002 • 17:20
ՀԱՅ ԵԿԵՂԵՑԻՆ ԵՐՈՒՍԱՂԵՄՈՒՄ ԱԿԱՄԱ ՀԱՅՏՆՎԵԼ Է ՏԱՐԱԾՔԱՅԻՆ ՎԵՃԻ ԿԵՆՏՐՈՆՈՒՄ, ՆՇՈՒՄ Է ԲՐԻՏԱՆԱԿԱՆ ՄԱՄՈՒԼԸ

«Financial Times» թերթի հրապարակման համաձայն, հայկական համայնքի առաջնորդներն Իսրայելին մեղադրում են նրանում, որ եկեղեցուն պատկանող տարածքների գրավումը ուղղված է ոչ թե երկրի անվտանգության ամրապնդմանը, ինչպես պնդում են Իսրայելի իշխանությունները, այլ Հորդանան գետի արեւմտյան ափի սահմաններն ընդլայնելու փորձ է:

24 July 2002 • 15:30
ՌՈՒՍԱՍՏԱՆԻ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ՂԵԿԱՎԱՐԸ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՆԱԽԱԳԱՀԸ ՔՆՆԱՐԿԵԼ ԵՆ ԵՐԿՈՒ ԵՐԿՐՆԵՐԻ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ՄԱՐՄԻՆՆԵՐԻ ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅԱՆ ՀԵՌԱՆԿԱՐՆԵՐԸ

Փոխշահավետ համագործակցության ոլորտների թվում կողմերը նշել են պայքարը միջազգային ահաբեկչության եւ զենքի ու թմրանյութերի ապօրինի շրջանառության դեմ:

24 July 2002 • 15:25
ԱՇՆԱՆԸ ՄԻՆՍԿԻ ԽՄԲԻ ՀԱՄԱՆԱԽԱԳԱՀՆԵՐԸ ԿԱՅՑԵԼԵՆ ՂԱՐԱԲԱՂՅԱՆ ՀԱԿԱՄԱՐՏՈԻԹՅԱՆ ՏԱՐԱԾԱՇՐՋԱՆ

Ինչպես հաղորդել է Ադրբեջանի նախագահի աշխատակազմի ներկայացուցիչ Նովրուզ Մամեդովը, ենթադրվում է, որ համանախագահները կներկայացնեն նոր առաջարկություններ ղարաբաղյան հակամարտության կարգավորման վերաբերյալ:

24 July 2002 • 14:07
ԱԼԻԵՎԸ ՀԱՅՏԱՐԱՐԵԼ Է ԱԴՐԲԵՋԱՆՈՒՄ ԻՍԼԱՄԱԿԱՆ ԿԱՐԳԵՐ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԵՋ ՇԱՀԱԳՐԳԻՌ ՈՒԺԵՐԻ ՄԱՍԻՆ

«Մեր երկրում կրոնը չի կարող միջամտել պետության գործերին, ինչպես եւ պետությունը չի կարող միջամտել կրոնի գործերին: Մենք վճռականորեն կկասեցնենք ցանկացած նման փորձ»,- հայտարարել է Ալիեւը:

24 July 2002 • 14:04
ԵՐԵՎԱՆՈՒՄ ԽՈՐՀՐԴԱԿՑՈՒՄ ԵՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ԵՎ ՌՈՒՍԱՍՏԱՆԻ ՀԱՏՈՒԿ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՂԵԿԱՎԱՐՆԵՐԸ

Oրակարգում ընդգրկված են առավել ակտուալ հարցեր` պայքարը միջազգային ահաբեկչության եւ անօրինական միգրացիայի դեմ, երկու երկրների տնտեսական անվտանգությունը, քաղաքական շահերին վերաբերող հարցերի շուրջ տեղեկատվության սիստեմատիկ փոխանակումը, ինչպես նաեւ Ռուսաստանի եւ Հայաստանի միջուկային եւ էներգետիկ անվտանգության հարցերը:

24 July 2002 • 13:49
ԵՐԵՎԱՆՈՒՄ ԲԱՑՎԵՑ ՍԵՄԻՆԱՐ, ՆՎԻՐՎԱԾ ԱՀԱԲԵԿՉՈՒԹՅԱՆ ԴԵՄ ՊԱՅՔԱՐԻ ՀԱՐՑԵՐԻՆ

Ելույթ ունենալով սեմինարի բացմանը` ԵԱՀԿ երեւանյան ներկայացուցչության ղեկավար Ռոյ Րիվը հայտարարել է, որ դրա շրջանակներում կքննարկվեն փաստաթղթերի կեղծման կանխարգելման, անցաթղթերի եւ անձը հաստատող փաստաթղթերի իսկության ապահովումը:

24 July 2002 • 00:00
ԲԱՑԱՌՎԱԾ ՉԷ, ՈՐ ԵՎՐՈՊԱՅԻ ԽՈՐՀՈՒՐԴՆ ՊԱՏԺԱՄԻՋՈՑՆԵՐ ԿԿԻՐԱՌԻ ԱԴՐԲԵՋԱՆԻ ԴԵՄ ԱՐԴԵՆ ԱՇՆԱՆԸ

Ավարտվեց Եվրոպայի Խորհրդի խորհրդարանական վեհաժողովի մոնիտորինգի կոմիտեի Ադրբեջանի վերաբերյալ զեկուցողների այցը Բաքու: Ինչպես եւ խոստացել էին, երկրի բարձրաստիճան ղեկավարության ներկայացուցիչները հրաժարվեցին ընդունել Անդրեաս Գրոսսին եւ Մարտինես Կասանին: Այսպիսով, պաշտոնական Բաքուն հավատարիմ մնաց եվրոպական կառույցներին հակասելու քաղաքականությանը, որոնք բավարարված չեն Ադրբեջանի ստանձնած պարտավորությունների կատարման ընթացքով:

23 July 2002 • 19:08
ԱԴՐԲԵՋԱՆԱԿԱՆ ԸՆԴԴԻՄԱԴՐՈՒԹՅՈՒՆԸ ԲՈՂՈՔՈՒՄ Է ԵՐԿՐԻ ՍԱՀՄԱՆԱԴՐՈՒԹՅԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՄՏՑՆԵԼՈՒ ՀԱՐՑԻ ՇՈՒՐՋ ԱՆՑԿԱՑՎԵԼԻՔ ՀԱՆՐԱՔՎԵԻ ԴԵՄ

Բողոքի ցույցն անցել է «Ո՛չ նոր միապետականությանը», «Հետաձգել հանրաքվեն», «Վերստին կազմավորել ընտրական հանձնաժողովները» կարգախոսներով:

23 July 2002 • 18:54
ՎԱՇԻՆԳՏՈՆՈՒՄ ՆԱԽԱՏԵՍՎՈՒՄ Է ԿԱՌՈՒՑԵԼ ՀԱՅՈՑ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅԱՆ ՀՈՒՇԱՀԱՄԱԼԻՐ

«Հայոց ցեղասպանությանը նվիրված Հուշահամալիրը եւ թանգարանը Վաշինգտոնում կկառուցվի Սպիտակ տան մոտակայքում, այդ պատճառով մենք ջանում ենք գտնել լավագույն եւ բարձրորակ ճարտարապետների խումբ` Հայաստանից դուրս Հայոց ցեղասպանության առաջին հուշահամալիրի եւ թանգարանի կառուցման համար»,- հայտարարել է աշխատանքները համակարգող Ռոս Վարդյանը:

23 July 2002 • 17:46
ՄՈՍԿՎԱՅԻ ՄԱՐԶԻ ԻՇԽԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԼԻՈՎԻՆ ՎԵՐԱՀՍԿՈՂՈՒԹՅԱՆ ՏԱԿ ԵՆ ՎԵՐՑՐԵԼ ԱԶԳԱՄԻՋՅԱՆ ՀԱԿԱՄԱՐՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՀՆԱՐԱՎՈՐ ՕՋԱԽՆԵՐԸ, ՀԱՅՏԱՐԱՐԵԼ Է ՄԱՐԶԻ ՓՈԽՆԱՀԱՆԳԱՊԵՏԸ

Մինչ դեռ վերջերս Ինտերնետում հայտնվել է «Շարժում ընդդեմ ապօրինի ներգաղթողների» սայթը, որտեղ ասվում է, որ Մոսկվայի եւ հարակից շրջանների ամենավտանգավոր համայնքը ադրբեջանականն է, որը «գործնականում, լիովին վերահսկում է մայրաքաղաքի եւ այլ քաղաքների պարենային շուկան, արհեստականորեն ուռճացնում է մթերքների գները»:

23 July 2002 • 17:18
ԵՐԵՒԱՆՈՒՄ ՍՏԵՂԾՎԵԼ Է ՀԱՅ-ՌՈՒՍԱՍՏԱՆՅԱՆ ԳՈՐԾԱՐԱՐ ՀԱՍԱՐԱԿԱԿԱՆ ՄԻՈՒԹՅՈՒՆ

Միության նպատակն է ամրապնդել եւ զարգացնել հայ-ռուսաստանյան տնտեսական համագործակցությունը, բարենպաստ մթնոլորտ ստեղծել Հայաստանում ռուսաստանյան ներդրումների համար:

23 July 2002 • 17:06
ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ ԿԱՇԱՌԱԿԵՐՈՒԹՅԱՆ ԴԵՄ ՊԱՅՔԱՐԻ ՌԱԶՄԱՎԱՐԱԿԱՆ ԾՐԱԳԻՐԸ ՊԱՏՐԱՍՏ ԿԼԻՆԻ ՕԳՈՍՏՈՍԻ ՍԿԶԲԻՆ

Այդ մասին տեղեկացրել է Համաշխարհային բանկի Երեւանի գրասենյակի ղեկավար Օուեյս Սաադաթը:

23 July 2002 • 15:04
ՀԵՅԴԱՐ ԱԼԻԵՒԸ ՉԻ ԲԱՑԱՌՈՒՄ ՂԱՐԱԲԱՂՅԱՆ ՀԱԿԱՄԱՐՏՈՒԹՅԱՆ ՈՒԺԱՅԻՆ ԼՈՒԾՈՒՄԸ

Այդ կապակցությամբ նախագահը հանդես է եկել Ադրբեջանի բանակի հետագա ուժեղացման օգտին:

23 July 2002 • 14:47
ԱՄԵՐԻԿՅԱՆ ՌՈԿ-ԱՍՏՂԵՐՆ ՕԳՆՈՒՄ ԵՆ ԱՄՆ ՀԱՅԵՐԻՆ ՏԱՐԱԾԵԼ ՏԵՂԵԿՈՒԹՅՈՒՆՆԵՐ` ՕՍՄԱՆՅԱՆ ԹՈՒՐՔԻԱՅՈՒՄ ՀԱՅՈՑ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ

Ամերիկյան հայտնի «System Of A Down» ռոկ-խումբը սերտ համագործակցություն է սկսել Հայ Դատի հետ:

23 July 2002 • 14:18
ԱՊՀ ԱՆԴԱՄ-ԵՐԿՐՆԵՐԻ ԿՈԼԵԿՏԻՎ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՊԱՅՄԱՆԱԳՐԻ ՇՐՋԱՆԱԿՆԵՐՈՒՄ ԿՍՏԵՂԾՎԻ ՀԱՄԱԿԱՐԳՈՂ ԽՈՒՄԲ

Նիստի աշխատանքին մասնակցել են ԱՊՀ մասնակից պետությունների ռազմական ուժերի շտաբի պետերի կոմիտեի նախագահ, բանակի գեներալ Անատոլի Կվաշնինը, Հայաստանի, Բելառուսի, Ղազախստանի, Կիրգիզիայի, Ռուսաստանի եւ Տաջիկստանի ռազմական ուժերի գլխավոր շտաբների ներկայացուցիչները:

23 July 2002 • 14:13
ՂԱՐԱԲԱՂՅԱՆ ԿԱՐԳԱՎՈՐՄԱՆ ՀԱՐՑՈՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ԵՎ ԱԴՐԲԵՋԱՆԻ ՆԱԽԱԳԱՀՆԵՐԻ ԱՆՁՆԱԿԱՆ ՆԵՐԿԱՅԱՑՈՒՑԻՉՆԵՐԸ ԿՀԱՆԴԻՊԵՆ ՀՈՒԼԻՍԻ 29-ԻՆ ՊՐԱՀԱՅՈՒՄ

Նման մակարդակով հանդիպումներն անցնում են փակ ռեժիմով Լեռնային Ղարաբաղի հարցով ԵԱՀԿ Մինսկի խմբի նախաձեռնությամբ:

23 July 2002 • 00:00
22 July 2002 • 18:31
ԱՄԵՆԱՅՆ ՀԱՅՈՑ ԿԱԹՈՂԻԿՈՍՆ ՈՒՇԱԴԻՐ ՀԵՏԵՎՈՒՄ Է ԵՐՈՒՍԱՂԵՄԻ ՀԱՅՈՑ ՊԱՏՐԻԱՐՔԱՐԱՆԻՆ ՊԱՏԿԱՆՈՂ ՀՈՂԱՏԱՐԱԾՔՆԵՐԻ ՇՈՒՐՋ ԾԱՎԱԼՎՈՂ ԻՐԱԴԱՐՁՈՒԹՅՈՒՆՆԵՐԻՆ

Ամենայն Հայոց Կաթողիկոս Գարեգին Երկրորդը մշտական կապ է պահպանում Երուսաղեմի Հայոց Պատրիարք Թորգոմ Մանուկյանի հետ եւ պարբերաբար տեղեկություններ է ստանում պատրիարքարանին պատկանող հողատարածքների շուրջ ծավալվող իրադարձությունների վերաբերյալ:

22 July 2002 • 18:26
ԱՄԵՐԻԿԱՅԻ ՀԱՅԵՐԸ ԿՈՉ ԵՆ ԱՐԵԼ ԱՄՆ ՂԵԿԱՎԱՐՈՒԹՅԱՆԸ ԻՐԵՆՑ ՀԱՐԱԲԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԹՈՒՐՔԻԱՅԻ ՀԵՏ ՉԿԱՌՈՒՑԵԼ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԽԵՂԱԹՅՈՒՐՄԱՆ ՎՐԱ

Ամերիկայի հայկական ազգային կոմիտեն Փոլ Վուլֆովիցին կոչ է արել հրաժարվել ազգային փոքրամասնությունների նկատմամբ Թուրքիայի վերաբերմունքն հավանության արժանացնող հայտարարությունից:

22 July 2002 • 18:25
ՌՈՒՍԱՍՏԱՆԻ ՀԱՐԱՎՈՒՄ ՀԱՅԿԱԿԱՆ ԵԿԵՂԵՑԻՆԵՐԻ ԱՇԽՈՒՅԺ ՇԻՆԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ Է ԳՆՈՒՄ

Այդ մասին հայտարարել է Հայ Առաքելական Եկեղեցու Հարավռուսաստանյան թեմի եպիսկոպոս Մովսես Մովսիսյանը:

22 July 2002 • 18:19
ՄՈՍԿՎԱՅԻ ԳԱՐԵՋՐԻ ՄԵԾ ՓԱՌԱՏՈՆԻՆ ՀԱՅԿԱԿԱՆ «ԿՈՏԱՅՔ» ԳԱՐԵՋՈՒՐԸ ԼԱՎԱԳՈՒՅՆՆ Է ՃԱՆԱՉՎԵԼ

Ընդհանուր առմամբ փառատոնին մասնակցել են ռուսաստանյան շուկայում ներկայացված շուրջ 30 տարբեր գարեջուր արտադրող ֆիրմաներ, այդ թվում Գերմանիայից, Դանիայից ե Ուկրաինայից:

22 July 2002 • 17:03
ԱԼԻԵՒԸ ՄԵՂԱԴՐԵԼ Է ՂԱՐԱԲԱՂՅԱՆ ՀԱԿԱՄԱՐՏՈՒԹՅԱՆ ԿԱՐԳԱՎՈՐՄԱՄԲ ԶԲԱՂՎՈՂ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՄԻՋՆՈՐԴՆԵՐԻՆ ՊԱՍԻՎՈՒԹՅԱՆ ՄԵՋ

Ելույթ ունենալով Յալթայում ՎՈՒԱՄ-ի վեհաժողովի արդյունքների վերաբերյալ, նա ասել է, որ այդ հակամարտության կարգավորման հարցերով ստեղծված ԵԱՀԿ խմբի աշխատանքը, որի կազմում Ռուսաստանի, ԱՄՆ եւ Ֆրանսիայի ներկայացուցիչներն են, առայժմ «ոչ մի արդյունք չի տալիս»: