AM
30 July 2002 • 16:59
ԱՄԵՐԻԿԱՑԻ ՍԵՆԱՏՈՐԸ ՆԵՐԿԱՅԱՑՐԵԼ Է ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅՈՒՆԸ ԴԱՏԱՊԱՐՏՈՂ ՆՈՐ ՕՐԻՆԱԳԻԾ

«Հոլոկոստի, հայոց ցեղասպանության, ինչպես նաեւ Կամբոջայում եւ Ռուանդայում զանգվածային կոտորածների դասերը պետք է նպաստեն, որպեսզի կանխվեն ցեղասպանությունները ապագայում»,- ասվում է օրինագծում:

30 July 2002 • 16:07
ԱՄՆ ԿՈՆԳԵՐԵՍԻ ՀԱՅԱՍՏԱՆԻՆ ԱՋԱԿՑՈՂ ԽՈՒՄԲԸ ՀԱՄԱԼՐՎԵԼ Է 6 ԱՆԴԱՄՈՎ

Այսպիսով, Հայաստանին աջակցող ԱՄՆ կոնգրեսականների թիվն հասել է 120-ի:

30 July 2002 • 14:46
ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 9-10-Ը ԵՐԵՒԱՆՈՒՄ ԿԿԱՅԱՆԱ ՀԱՅԱՍՏԱՆ-ԵՎՐԱՄԻՈՒԹՅՈՒՆ ՄԻՋԽՈՐՀՐԴԱՐԱՆԱԿԱՆ ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ՉՈՐՐՈՐԴ ՆԻՍՏԸ

Կայանալիք նիստի օրակարգը ՀՀ խորհրդարանի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ, Հայաստան-Եվրամիություն միջխորհրդարանական հանձնաժողովի համանախագահ Հովհաննես Հովհաննիսյանը քննարկել է Հայաստանում Հունաստանի դեսպան Անտոնիոս Վլավինոնոսի հետ, որը նաեւ ՀՀ-ում ներկայացնում է Եվրամիությունում նախագահող Դանիան:

30 July 2002 • 13:51
ՕԳՈՍՏՈՍԻ ԿԵՍԵՐԻՆ ՀԱՅԱՍՏԱՆ ԿԺԱՄԱՆԻ ԵՎՐԱԽՈՐՀՐԴԻ ԽՈՐՀՐԴԱՐԱՆԱԿԱՆ ՎԵՀԱԺՈՂՈՎԻ ԴԻՏԱՐԿՄԱՆ ԽՈՒՄԲԸ

Դիտարկման արդյունքներով զեկույց կնախապատրաստվի, որը կքննարկվի ԵԽԽՎ սեպտեմբերին կայանալիք նիստի ընթացքում:

30 July 2002 • 13:49
ՀԱՅ-ԹՈՒՐՔԱԿԱՆ ՍԱՀՄԱՆԻ ԲԱՑՈՒՄԸ ՇԱՀԱՎԵՏ Է ԵՐԿՈՒ ԵՐԿՐՆԵՐԻ ՀԱՄԱՐ, ՀԱՅՏԱՐԱՐԵԼ Է ՀԱՅԱՍՏԱՆԻ ՎԱՐՉԱՊԵՏԸ

Նրա խոսքերով` Թուրքիայի հետ պետք է կարգավորել եւ դիվանագիտական, եւ տնտեսական հարաբերությունները, «սակայն դրանց հիմքում պետք է լինեն ոչ թե նախապայմաններ, այլ փոխադարձ հետաքրքրություն` առկա խնդիրները եւ հակասությունները լուծելու համատեղ քննարկումների եւ ուղիներ փնտրելու համար»:

29 July 2002 • 17:41
ՎՐԱՍՏԱՆՈՒՄ ՊՆԴՈՒՄ ԵՆ, ՈՐ ՌՈՒՍԱՍՏԱՆԸ ՓՈՐՁՈՒՄ Է ՁԱԽՈՂԵԼ ԲԱՔՈՒ-ԹԲԻԼԻՍԻ-ՋԵՅՀԱՆ ՆԱՎԹԱՄՈՒՂԻ ՇԻՆԱՐԱՐՈՒԹՅՈՒՆԸ

Ինչպես հաղորդում է Թբիլիսիի «Ռեզոնանսի» թերթը, Մոսկվան ծրագրում է նոր ազգամիջյան եւ կրոնական հակամարտություններ հրահրել Վրաստանի այն շրջաններում, որտեղով պետք է անցնի նավթատարը:

29 July 2002 • 16:30
ԴԻԼԻՋԱՆՈՒՄ ԲԱՑՎԵԼ Է ԵՐԻՏԱՍԱՐԴՈՒԹՅԱՆ ԵՎ ՈՒՍԱՆՈՂՈՒԹՅԱՆ ՀԱՄԱՀԱՅԿԱԿԱՆ ՓԱՌԱՏՈՆԸ

Մինչեւ օգոստոսի 5-ն ընթացող փառատոնին կմասնակցեն ավելի քան 600 երիտասարդներ Հայաստանի բոլոր շրջաններից, ինչպես նաեւ Լեռնային Ղարաբաղից եւ Վրաստանի Սամցխե-Ջավաղք տարածաշրջանից:

29 July 2002 • 16:29
ԿԻՊՐՈՍՈՒՄ ՁԵՐԲԱԿԱԼՎԵԼ Է ԵՐԵՒԱՆԻ «ՄԻԱՎՈՐՎԱԾ ԲԱՆԿԻ» ՆԱԽԿԻՆ ՏՆՕՐԵՆԸ

Ներկայումս Կիպրոսի Գլխավոր դատախազությունը քննարկում է Հայաստանի կառավարության պահանջը` Գալստյանին Հայաստան փոխանցելու մասին:

29 July 2002 • 16:25
ՊՐԱՀԱՅՈՒՄ ՍԿՍՎԵԼ Է ՂԱՐԱԲԱՂՅԱՆ ԿԱՐԳԱՎՈՐՄԱՆ ԲԱՆԱԿՑՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԵՐԿՐՈՐԴ ՓՈՒԼԸ` ՀԱՅԱՍՏԱՆԻ ԵՎ ԱԴՐԲԵՋԱՆԻ ՆԱԽԱԳԱՀՆԵՐԻ ԱՆՁՆԱԿԱՆ ՆԵՐԿԱՅԱՑՈՒՑԻՉՆԵՐԻ ՄԱԿԱՐԴԱԿՈՎ

Հանդիպումը անցնում է փակ դռների ետեւում` Հայաստանի եւ Ադրբեջանի արտաքին գործերի փոխնախարարներ Թաթուլ Մարգարյանի եւ Արազ Ազիմովի մասնակցությամբ:

29 July 2002 • 16:22
ՌՈՒՍԱՍՏԱՆՆ ՈՒ ԱՄՆ-Ը ՊԱՅՄԱՆԱՎՈՐՎԵԼ ԵՆ ՀԱՐԱՎԱՅԻՆ ԿՈՎԿԱՍԻ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆՆ ՈՒՂՂՎԱԾ ՄԻ ՇԱՐՔ ՀԱՄԱՏԵՂ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԻ ԱՆՑԿԱՑՄԱՆ ՄԱՍԻՆ

Ամերիկյան կողմը կրկին հայտարարել է, որ ԱՄՆ-ը մտադիր չէ ռազմակայաններ ստեղծել այդ տարածաշրջաններում, սակայն անվտանգության ոլորտում ծրագրում է երկարաժամկետ հարաբերություններ պահպանել տվյալ տարածաշրջանների պետությունների հետ:

29 July 2002 • 14:53
ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՇՓՄԱՆ ԳԾԻ ՎՐԱ ԿԱՅԱՑԵԼ Է ԱՃՅՈՒՆՆԵՐԻ ՓՈԽԱՆԱԿՈՒՄ

Աճյունների փոխանակումը կատարվել է Միջազգային Կարմիր Խաչի Կոմիտեի ներկայացուցիչների մասնակցությամբ:

29 July 2002 • 14:45
ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ԿԱՆԱՅՔ ՑԱՆԿԱՆՈՒՄ ԵՆ ԱՋԱԿՑԵԼ ՏԱՐԱԾԱՇՐՋԱՆԱՅԻՆ ՀԱԿԱՄԱՐՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԽԱՂԱՂ ԿԱՐԳԱՎՈՐՄԱՆԸ

Օրերս Ստեփանակերտում ավարտված «Լեռնային Ղարաբաղի կանայք հանուն խաղաղության եւ խաղաղ գոյատեւման» համաժողովի մասնակիցները դիմում են հղել Հարավային Կովկասի խորհրդարաններին, կառավարություններին եվ քաղաքական ուժերին:

29 July 2002 • 14:18
ԱՄՆ-Ը ՉՊԵՏՔ Է ՏԵՂԻ ՏԱ ԱԴՐԲԵՋԱՆԻ ՌԱԶՄԱՏԵՆՉ ՍՊԱՌՆԱԼԻՔՆԵՐԻՆ

Այդ մասին հայտարարել է ԱՄՆ կոնգրեսական Ջո Նոլենբերգը` իր գործընկերների ուշադրությունը հրավիրելով պաշտոնական Բաքվի չդադարող ռազմատենչ կոչերին:

27 July 2002 • 15:06
ԵՎՐԱԽՈՐՀՐԴԻ ԳԼԽԱՎՈՐ ՔԱՐՏՈՒՂԱՐԻ ՏԵՂԱԿԱԼԸ ԿԾԱՆՈԹԱՆԱ ԵԽ-Ի ԱՌՋԵՒ ԱԴՐԲԵՋԱՆԻ ՍՏԱՆՁՆԱԾ ՊԱՐՏԱՎՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԿԱՏԱՐՄԱՆ ԸՆԹԱՑՔԻՆ

Քրյուգերը կհանդիպի Ադրբեջանի դատա-իրավական գերատեսչությունների ղեկավարներին, ինչպես նաեւ երկրի կրոնական փոքրամասնությունների ներկայացուցիչներին:

27 July 2002 • 14:13
ՌՈՒՍԱՍՏԱՆԻՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՊԱՐՏՔԸ ՆԵՐԿԱ ԴՐՈՒԹՅԱՄԲ ԿԱԶՄՈՒՄ Է ՄՈՏ 101 ՄԼՆ ԴՈԼԱՐ

Այդ գումարից ինքնին պարտքը կազմում է 93,76 մլն դոլար, իսկ 7,4 մլն դոլարը` տոկոսներն են:

27 July 2002 • 14:05
ԱՂՔԱՏՈՒԹՅԱՆ ԿՐՃԱՏՄԱՆՆ ՈՒՂՂՎԱԾ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՐԺՈՒԹԱՅԻՆ ՀԻՄՆԱԴՐԱՄԻ ՎԱՐԿԻ ՀԵՐԹԱԿԱՆ ՓՈԽԱՆՑՈՒՄԸ ՀԱՅԱՍՏԱՆ ԿԻՐԱԿԱՆԱՑՎԻ ՀՈԿՏԵՄԲԵՐԻՆ

Այդ մասին տեղեկացրել է ՀՀ ֆինանսների եւ էկոնոմիկայի նախարար Վարդան Խաչատրյանը:

27 July 2002 • 13:44
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՏՈՒԿ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ՌՈՒՍԱՍՏԱՆԻ ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆ ԿԱՌՈՒՅՑՆԵՐԻ ԳԼԽԱՎՈՐ ԳՈՐԾԸՆԿԵՐՆԵՐԻՑ ԵՆ, ՀԱՅՏԱՐԱՐԵԼ Է ՌԴ ԱԴԾ ՂԵԿԱՎԱՐԸ

«Հայաստանի ԱԱՆ-ի աշխատակիցների պրոֆեսիոնալիզմը թույլ է տալիս հուսալ, որ պայքարը միջազգային ահաբեկչության, կազմակերպված հանցագործության, երրորդ երկրների հատուկ ծառայությունների քայքայիչ գործունեության դեմ միշտ կիրականացվի բարձր մակարդակով»,- նշել է Պատրուշեւը:

26 July 2002 • 19:26
ՌՈՒՍԱՍՏԱՆԸ ՀԱՄԱՁԱՅՆԵԼ Է ԱՐԱԳԱՑՆԵԼ ԻՐ ՌԱԶՄԱԿԱՅԱՆՆԵՐԻ ԴՈՒՐՍԲԵՐՈՒՄԸ ՎՐԱՍՏԱՆԻՑ

Ինչպես հաղորդել է Վրաստանի ԱԳՆ մամլո ծառայությունը, Մոսկվայում ընթացող բանակցություններում ռուսական կողմը պատրաստակամություն է հայտնել կրճատել իր, վրացական Ախալքալաքի եւ Բաթումի քաղաքների մերձակայքում տեղակայված, ռազմակայանների դուրսբերման ժամկետները 14-ից մինչեւ 11 տարի:

26 July 2002 • 19:13
ԵԶՐԱՓԱԿԻՉ ՀԱՆԴԻՊՈՒՄԸ ՀԱՄԱՇԽԱՐՀԱՅԻՆ ԱՌԵՎՏՐԻ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆ ՄԵՋ ՀԱՅԱՍՏԱՆԻ ԸՆԴԳՐԿՄԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ԿԿԱՅԱՆԱ ՍԵՊՏԵՄԲԵՐԻՆ

Օրերս Ժնեւում տեղի են ունեցել եզրափակիչ ոչ ֆորմալ բանակցությունները Համաշխարհային առեւտրի կազմակերպության կազմում Հայաստանի ընդգրկման վերաբերյալ:

26 July 2002 • 18:48
ՀԱՅԱՍՏԱՆԻ ԴՊՐՈՑՆԵՐՈՒՄ ԿՈՒՍՈՒՄՆԱՍԻՐԵՆ ԱՍՏՎԱԾԱՇՈՒՆՉԸ

«World Vision» միջազգային կազմակերպության «Քրիստոսը` երեխաներին» խորագրով նախագիծը արդեն արժանացել է Ամենայն Հայոց Կաթողիկոս Գարեգին II-ի հավանությանը:

26 July 2002 • 16:59
ԱՄԵՐԻԿԱՅԻ ՀԱՅԵՐԸ ԿՈՉ ԵՆ ԱՐԵԼ ԱՄՆ-Ի ԻՇԽԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻՆ ՀԵՏԱՔՆՆԵԼ ԵՐՈՒՍԱՂԵՄՈՒՄ ՀԱՅԿԱԿԱՆ ՊԱՏՐԻԱՐՔՈՒԹՅԱՆ ՀՈՂԵՐԻ ԳՐԱՎՄԱՆ ՓԱՍՏԸ

Ինչպես ասվում է նամակում, հայերը գոյատեւում են այդ տարածաշրջանում արդեն 16 դար շարունակ, իսկ Հայկական պատրիարքությունը հիմնվել է դեռեւս 638 թվականին, ուստի այդ հողերը առանձնահատուկ նշանակություն ունեն Հայ Առաքելական եկեղեցու եւ ողջ աշխարհի հայություն համար:

26 July 2002 • 15:48
ՀԱՅԱՍՏԱՆՆ ԱՌԱՋԱՏԱՐ ԴԻՐՔԵՐ Է ԳՐԱՎՈՒՄ ՏԱՐԱԾԱՇՐՋԱՆՈՒՄ ՄԱՐԴԿԱՅԻՆ ԶԱՐԳԱՑՄԱՆ ՑՈՒՑԱՆԻՇՆԵՐՈՎ

Այդ մասին վկայում են մարդկային զարգացման ինդեքսի` ՄԱԿ-ի մարդու զարգացման ծրագրի աջակցությամբ անկախ փորձագետների կողմից անցկացված ամենամյա հետազոտությունների արդյունքները:

26 July 2002 • 15:11
ՌՈՒՍԱՍՏԱՆԻ ՊԵՏԴՈՒՄԱՅԻ ԿՈՄԻՏԵԻ ՂԵԿԱՎԱՐՆ ԱՆՐԱԺԵՇՏ ԷՀԱՄԱՐՈՒՄ ԱՊՀ ԵՐԿՐՆԵՐԻ ՔԱՂԱՔԱՑԻՆԵՐԻ ՀԱՄԱՐ ԽՍՏԱՑՆԵԼ ՄՈՒՏՔԸ ՌԴ

Նրա խոսքերով, «ԱՊՀ երկրներից Ռուսաստան բավականին ազատ կերպով, չափազանց կասկածելի փաստաթղթերով մեծ քանակությամբ մարդիկ են ժամանում»:

26 July 2002 • 13:59
ՌՈՒՍ-ԱՄԵՐԻԿՅԱՆ ՀԱԿԱԱՀԱԲԵԿՉԱԿԱՆ ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ԽՈՒՄԲԸ ԻՐ ՆԻՍՏՈՒՄ ԱՄՆ-ՈՒՄ ԿՔՆՆԱՐԿԻ ՆԱԵՎ ԿՈՎԿԱՍՈՒՄ ՏԻՐՈՂ ԻՐԱՎԻՃԱԿԸ

Ինչպես հայտարարել է ԱՄՆ Պետդեպարտամենտի պաշտոնական ներկայացուցիչ Ռիչարդ Բաուչերը, քննարկվում են երկու երկրների հակաահաբեկչական փոխգործունեության խնդիրները` ոչ միայն Աֆղանստանում տիրող իրավիճակի, այլեւ Մերձավոր Արեւելքում, Կենտրոնական Ասիայում եւ Կովկասում տիրող անկայունության առնչությամբ:

26 July 2002 • 13:34
ՔՐԻՍՏՈՆՅԱ ԵՐԻՏԱՍԱՐԴՆԵՐԻ ՀԱՄԱՇԽԱՐՀԱՅԻՆ ՄԻՈՒԹՅՈՒՆԸ ՃԱՆԱՉԵԼ ԵՎ ԴԱՏԱՊԱՐՏԵԼ Է 1915 ԹՎԱԿԱՆԻ ՀԱՅՈՑ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅՈՒՆԸ

Բանաձեւն ընդունվել է YMCA-ի Մեքսիկայում կայացած Համաշխարհային Խորհրդի նիստում:

25 July 2002 • 17:37
ՄԱՐՏԱԿԱՆ ԳՈՐԾՈՂՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՎԵՐՍԿՍՈՒՄԸ ՂԱՐԱԲԱՂՅԱՆ ՀԱԿԱՄԱՐՏՈՒԹՅԱՆ ԳՈՏՈՒՄ ՀՂԻ Է ՈՂԲԵՐԳԱԿԱՆ ՀԵՏԵՎԱՆՔՆԵՐՈՎ ՈՂՋ ՏԱՐԱԾԱՇՐՋԱՆԻ ՀԱՄԱՐ

«ANS» հեռուստաընկերությանը այդ մասին հայտարարել է ԵԱՀԿ Մինսկի խմբի ամերիկացի համանախագահ Ռուդոլֆ Պերինան:

25 July 2002 • 16:55
ՎԻԵՆՆԱՅՈՒՄ ԱՆՑՆՈՒՄ Է ԵԱՀԿ ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՐՑՈՎ ՄԻՆՍԿԻ ԽՄԲԻ ՀԱՄԱՆԱԽԱԳԱՀՆԵՐԻ ԽՈՐՀՐԴԱԿՑՈՒԹՅՈՒՆԸ

Միջնորդները կքննարկեն այն հարցերը, որոնք կլինեն Ադրբեջանի եւ Հայաստանի նախագահների անձնական ներկայացուցիչների հուլիսի 29-30-ը Պրահայում կայանալիք հանդիպման օրակարգում:

25 July 2002 • 16:52
ՀԱՅԱՍՏԱՆԻ ԵՎ ԱԴՐԲԵՋԱՆԻ ՆԱԽԱԳԱՀՆԵՐԻ ՀԱՆԴԻՊՈՒՄԸ, ՆՎԻՐՎԱԾ ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱԿԱՄԱՐՏՈՒԹՅԱՆ ԿԱՐԳԱՎՈՐՄԱՆԸ, ԿԿԱՅԱՆԱ ՄՈՏ ԺԱՄԱՆԱԿՆԵՐՍ

Այդ մասին Բաքվի «Զերկալո» թերթին է հայտարարել ԵԱՀԿ Մինսկի խմբի ռուսաստանցի համանախագահ Նիկոլայ Գրիբկովը:

25 July 2002 • 16:43
ՌՈՒՍԱՍՏԱՆԻ ԱԳ ԱՌԱՋԻՆ ՓՈԽՆԱԽԱՐԱՐԸ ՎԱՇԻՆԳՏՈՆՈՒՄ ԿՔՆՆԱՐԿԻ ԻՐԱՎԻՃԱԿԸ ՀԱՐԱՎԱՅԻՆ ԿՈՎԿԱՍՈՒՄ

Այդ մասին հայտարարել է ինքը Տրուբնիկովը, որը գտնվում է Վաշինգտոնում աշխատանքային այցով:

25 July 2002 • 15:46
ԵԽԽՎ ԶԵԿՈՒՑՈՂԸ ԴԺԳՈՀ Է ԱԴՐԲԵՋԱՆՈՒՄ ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ԱՌԱՋԻԿԱ ՀԱՆՐԱՔՎԵԻ ՈՐՈՇ ԱՍՊԵԿՏՆԵՐՈՎ

Բավական չէ միայն վավերացնել Եվրախորհրդի կոնվենցիաները, հարկավոր է նաեւ կատարել ԵԽ-ի կողմից առաջադրվող պահանջները, հայտարարել է ԵԽ Խորհրդարանական Վեհաժողովի դիտարկման խմբի զեկուցող Անդրեաս Գրոսը` անդրադառնալով Ադրբեջանի կողմից Եվրախորհրդի առջեւ ստանձնած պարտավորությունների կատարմանը: